Translate

понедельник, 7 апреля 2014 г.

      ՄԱՅՐ  ՍՈՒՐԲ  ԲԱՐԵԽՈՍԻՐ  (բ)





ԴՈՒ,որ Սուրբ Հոգու ավետիսը հրեղեն հրեշտակից ընդունեցիր,ուրախացիր բերկրյալ,  ՏԵՐԸ  ՔԵԶ հետ է,Մարիամ անհարսնացյալ:Անսկիզբ  Խոսքը՝  ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ,հավիտենական  ԹԱԳԱՎՈՐԸ  հաճեցավ մարդեղությամբ սկիզբ առնել ՔԵԶԱՆԻՑ,բարեխոսիր ՈՐԴՈՒԴ մոտ  ԻՐ Արյունով գնված ժողովուրդի համար:Ամեն:



Անճառի խորան,ԲԱՆԻ բնակարան,գովյալ սրբուհի Մարիամ,ԴՈՒ վարդ անթառամ,երանելի ՏԻՐԱԾԻՆ,ընտիր Կույս,Թագուհի վերին,լուսեղեն երկինք,արքայական թագ,խորան խնդության ծաղկավետ դրախտ,մարմնավոր հրեշտակ,մեղավորների քավիչ,ընտրյալ  բյուրավորներից,ԴՈՒ Մայր ԱՍՏԾՈ:Ամեն:


ՈՒրախ եղիր,սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,անսահման տաճար,մեծարում ենք ՔԵԶ:   Անարատությամբ հղացար և վայելչորեն ծնեցիր ԱՍՏԾՈՒՆ:Մարգարեն երգում է.սուրբ  է ՏԱՃԱՐԸ  ՔՈ, և սքաչելի՝արդարությամբ:ՈՒրախ եղիր,երկնային դուռ,սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, անխախուտ տաճար,մեծարում ենք ՔԵԶ:Ամեն:


ՈՒրախացիր սրբուհի և միշտ Կույս ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,մայր Լույսի,որ անհամեմատելի ես  կանաց մեջ,որովհետև ՆԱ,ՈՎ Քեզանով մարմնացավ,ավերեց դժոխքը:Երանելի մայր, բարեխոսիր ՏԻՐՈՋԸ մեր ընտանիքների բարօրության համար:Ամեն:

Ով ամենասրբուհի ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,պարծանք կուսության,ճրագ պայծառգույն քան արեգակը:Ով ջահ փայլուն քան լուսինն ու աստղերը:Ով աթոռ քերովբենական՝   բարձրագույն քան երկինքը:Ով սերովբե հողեղեն,վեհագույն քան հրեշտակները  և  պատվական քան անմարմին երկնավորների դասերը,բարեխոսիր զավակներիդ համար: Ամեն:




Անարատ տաճար,ԱՍՏԾՈ անբավ Խոսքի բնակարան,սուրբ Կույս Մարիամ,Քեզ  և Քեզնից  ծնվածին մեծարում ենք:Արդ խնդրում ենք,անդադար բարեխոսիր մեր անձերի համար,որ  ՏԵՐԸ փրկի փորձությունից և մեզ սպառնացող բոլոր վտանգներից:Ամեն:




Սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ,ՏԻՐՈՋ անարատ Մայր և Կույս,բարեխոսիր Քո ՄԻԱԾԻՆ  ՈՐԴՈՒ  մոտ,որ փրկի մեզ գեհենի սպառնալիքից և պարգևի մեզ խոստացաված երկնքի արքայությունը, և ՆՐԱ մյուս անգամ գալստյան ժամանակ օգնիր,պահպանիր մեզ գալիք բարկությնից  ու հանգիստ շնորհիր մեր բոլոր ննջեցյալներին:Ամեն:


Ով   աթոռ քերովբենական՝ բարձրագույն քան երկինքը:Ով   սերովբե  հողեղեն՝ վեհագույն քան հրեշտակները և պատվական քան անմարմին երկնավոր դասերը:Ով   պարծանք կույսերի,Դու ես հարսը՝ԱՆՍԿԶԲՆԱԿԱՆԻ,Դու ես Մայրը մարմնացյալ  ԱՍՏԾՈ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒ,Դու ես բնակարաբը Սուրբ Հոգու,բարեխոսիր մեզ համար:Ամեն:


Ով փառավորյալ սուրբ Կույս և Մայր հավիտենական մարմնացյալ Խոսքի,գանձ երկնային  շնորհների և բարեխոս մեղաբորների:Ես Քո անարժան ծառան,աղաչում եմ Քեզ ՝ առաջնորտիր  ինձ արցունքի այս հովտում,որ ՔՈ ՈՐԴՈՒ թանկանգին Արյունը լինի քավություն իմ մեղքերին: Ամեն:


Երեսս հողին՝պաղատում եմ Քեզ,Դու Մայր ՀԻՍՈՒՍԻ բարեխոսիր ինձ՝մեղավորիս,երկնքի Իսկուհի:Մաղթիր ինձ քավություն,ով զորավոր փրկանակ կյանքի:Թող երկրի վրա միշտ օրհնություններ,խունկի բուրումներ և անուշահոտ յուղեր մատուցվեն Քեզ ախորժելի:Ամեն:


Անապատական Կույս Մարիամ,որ սկզբից ի վեր ըտնրվեցիր լինելու անճառ Լույսի սրբության տաճար,բարեխոսիր միշտ Նրա մոտ,որ փրկի մեզ,և աղաչիր,Մայր Աստծո,որ    մեռելների հարության ազդարության փողի հնչման ժամանակ մենք էլ նորոգվենք  սուրբ  Որդուդ Հարությամբ:Ամեն:




Ամենօրհնյալ սրբուհի,դուստր Դավիթ արքայի,Դու երկնքի խոստացյալ հարսն ես,Մայր  և Ծնողը ՀԻՍՈՒՍԻ:Մարգարեները քաղցրաձայն բարբառեցին Քո մասին,որ արդարության  պտղից կբուսնի ծառ աննման:Երկնքի ցողի ընդունարան,բարեխոսիր մեր հոգիների  փրկության համար:Ամեն:





Մայր ողորմության,քաղցրություն մեր և հույս մեր:Քեզ ենք աղաղակում արտաքսված խեղճ ադամորդիներս,դեպի Քեզ ենք ուղղում մեր հառաչանքները՝ հեծելով ու ողբալով արցունքների այս հովտում:Արդ,ով մեր բարեխոս,մեզ դարձրու ողորմությամբ լի Քո աչքերը և այս աքսորից հետո ցույց տուր մեզ Քո որովայնի օրհնյալ պտուղ ՀԻՍՈՒՍԻՆ:Ամեն:


Քո բարեխոսությանն ենք ապավինում,Աստվածածին սուրբ Մարիամ,մայր Տիրոջ և սուրբ Կույս,երկնքի հարս և կնքված դուռ,որ տեսավ մարգարեն:Դու,որ Խոսքը կրեցիր Քո անարատ որովայնում և մարմնով ծնեցիր Նրան,բարեխոսիր,որ մեզ էլ կյանք պարգևի:Ամեն:


Սուրբ  Աստվածածին,Քեզ խոստովանողների հույն ու ապավենն Դու ես:Քո Որդուն՝մեր Աստծուն,բարեխոսիր,որ մեզ խոստացավ հավիտենական կյանքին արժանացնի:Փութա  մեզ համար,սուրբ  Տիրամայր,որպեսզի հայ ժողովուրդը փրկվի մեղքից ու ապականությունից:  Ամեն:


Ով  Մայր և Կույս,բնակարան մեռելներից հարություն առնողի,որ Ադամի մեղքով ննջեցյալներին անապական կյանքի է կոչում,մեծարում ենք Քեզ ՝կանաց մեջ օրհնյալիդ: Դու, որ տաճար և առագաստ եղար երկնքի և երկրի Արարչի Որդուն,որ նորոգում է մեր ննջեցյալների հույսը,մեծարում ենք Քեզ:Ամեն:



Օգնիր թևավոր Քո աղոթքներով,ով խոստովանված Մայրդ ողջերի,որ երբ դուրս ելնեմ այս  երկրի հովտից,առանց տանջալի չարչարանքների գնամ դեպի կյանք:Թող թեթև լինի վախճանն իմ,քանզի ծանրացել եմ խիստ անօրենությամբ և օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տոն ուրախության:Ամեն:


Ծննդյան օրից մաքուր և անբիծ Կույս Մարիամ,որ մարմնով ծնունդ տվեցիր մեզ մահվան կապանքներից ազատողին:Սուրբ Աստվածածին,այժմ էլ բարեխոսիր,որ Կյանքի իշխանը՝ Քո սիրելի Որդին,փրկի մեզ գեհենի սպառնալիքներից ու տանջանքների կրակներից:Ամեն:


Քերովբեական թևերով պարփակված սրբուհի Աստվածածին ՝ Կույս և Մայր և Աստվածության բնակարան,վերօրհնյալ  բոլոր առաքելական քարոզություններից:Սիրո անմահ Փեսային դու Մայր եղար,Մարիամ:Այն ահեղ ու սոսկալի օրը բարեխոսիր մեր  հոգիների փրկության համար:Ամեն:



Անճառ խորան,անգին մարգարիտ,Բանի օթաևան,գերազանծ Մայր Լույսի,դրախտի բանալի,  Եդեմ շնչական,տաճար Բարձրյալի,հրեղեններից անբից,ոսկեպատ խորան,մարմնեղեն  սերովբեն,մեղավորների քավիչ,պանծալի թագ,հողանյութ քերովբե,յուղ վարդով լի,Մայր  հրաշալի:





Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.