Աղոթքներ
Սուրբ Հայրերի խրատները աղոթքի մասին
Անփութորեն ու ծուլությամբ արված աղոթքը դատարկախոսություն է:
Ս. Անտոն Անապատական
Քեզ առատ աղոթքի պարտադրիր. աղոթքը հոգու լույսն է:
Ս. Եսայի Անապատական
Նա է կարողանում ճիշտ ապրել, ով կարողանում է լավ աղոթել:
Ս. Օգոստինոս Երանելի
Աղոթքը տրտմության տարակուսանքների և վշտերի հրաժարադեղ ու սփոփանք է:
Ս. Նեղոս Սինայեցի
Մի տարակուսիր, որ աղոթքի ջերմեռանդություն չունես. լավ է ու փրկարար երբ
քեզ պարտադրում ես Ս. Նեղոս Սինայեցի
Աստված երբեմն ուշացնում է աղոթքների
պատասխանները, որպեսզի մեր առողջ
ու բարի փափագները ավելի զորանան
և արմատ բռնեն մեր մեջ, իսկ անօգուտ ու
վատառողջները աղոտանալով անհետանան
մշուշի պես:
Շնորհք Պատրիարք
Օրհնյալ ես ԴՈՒ ՏԵՐ ԻՄ
ԱՍՏՎԱԾ, ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա,ՓԱՌՔ
ՔԵԶ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,հավիտյանս
ամեն:
Օրհնյալ ես ԴՈՒ
ՏԵՐ ԻՄ
ՀԻՍՈՒՍ,ինչպես երկնքում այնպես էլ
երկրի վրա,ՓԱՌՔ ՔԵԶ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,հավիտյանս
ամեն:
Օրհնյալ ես ԴՈՒ
ՍՈՒՐԲ ՀՈԳԻ, ինչպես երկնքում
այնպես էլ երկրի վրա,ՓԱՌՔ ՔԵԶ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,հավիտյանս
ամեն:
Տերունական աղոթք
Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո.
Եկեսցէ արքայութիւն Քո.
եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի' տանիր զմեզ ի փորձութիւն.
այլ փրկեա զմեզ ի չարէ.
զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. ամէն:
ՏԵՐ ԻՄ ՀԻՍՈՒՍ,ես գիդեմ որ շատ մեխքեր
եմ գործել և թողության կարիք ունեմ,ես երես եմ թեքում բոլոր իմ մեխքերից և խնդրում
եմ ՔԵԶ ներիր ինձ,մտիր սրտիս և կյաքիս մեջ,մաքրիր
ինձ իմ մեխքերից,դարձրու ինձ այնպիսի մարդ
ինչպիսին ԴՈՒ ԵՍ ուզում, դարձրու ինձ արժան
ՔԵԶ ծառա լինելու,դարձրու ինձ արժան ՔՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆՆ մտնելու,դարձրու ինձ արժան ԿԵՆԱԾ ծառից ուտելու,դարձրու ինձ արժան
ԿՅԱՆՔԻ գրքում գրվելու համար,հավիտյանս ամեն:
ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ,խնդրում եմ ՔԵԶ իջիր իմ վրա,զորացրու ինձ ՔՈ ՍՈՒՐԲ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ,դարձրու ինձ այնպիսի մարդ ինչիսին դուես ուզում,խնդրում եմ ՔԵԶ մի թող որ ես մոլորվեմ,ինձ ՔՈ ճիշտ ճամփան ցույց տուր, խնդրում եմ ՔԵԶ իջիր իմ վրա,զորացրու ինձ ՔՈ ՍՈՒՐԲ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ,ուղեկցիր ինձ իմ կյանքի ընդացքում,ընդունիր ինձ իմ կյանքից հետո, խնդրում եմ ՔԵԶ ,ինձ մենակ մի թողնիր հավիտյանս ամեն:
Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ: Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս, որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ.մեղքով աղտեղվածիս մաքրիր, Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամ արարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:
Սուրբ Խաչ. Հիսուս Քրիստոսի. գանձ անքննին, ծածկյալ մեծություն, ահավոր զորեղ, և միշտ բարի : Անճառ իսկություն, համագո անթարգմանելի: Անհասանելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր, փառավոր գահ անմահ Թագավորի. ամեն:
Գոհանում եմ քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որ Քո ամենազոր Աջով ու Քո սուրբ Խաչով կնքես ծառայիդ բնակարանը, ելքն ու մուտքը, որ ննջենք ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ. ամեն:
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:
Խաչը քրիստոնյայի հույսն է, կույրերի առաջնորդը, դարձի է բերում մոլորյալնորին, մխիթարություն է տալիս աղքատներին: Խաչը քանդում է ամբարտավանների մտածումները, ախոյան է ընդդեմ դևերի, հաղթություն է ընդդեմ սատանայի:
Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիրբոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանւթյուն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ամեն:
Աղաչեա՛ վասն մեր Սրբուհի զՄիածին քո զորդին: Եւ վասն հոգւոցն հանգուցելոց, ընդունիլ յարքայութիւն երկնից եւ տալ մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի Ի խնդիր մոլորեալ ոչխարին. Մեղայ յերկինս եւ առաջի քո. Ընկալ զիս որպէս զանառակ որդին. Եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին՝ Զոր մերկացայ մեղօք, Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:
Որդի Աստուծոյ Աստուած ճշմարիտ, Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ Եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ Վասն մերոյ փրկութեան՝ Խաչեցար եւ թաղեցար Եւ յարեար ի մեռելոց Եւ համբարձար փառօք առ Հայր. Մեղայ յերկինս եւ առաջի քո. Յիշեա զիս որպէս զաւազակն՝ Յորժամ գաս արքայութեամբ քով. Եւ ողորմեա
քո
արարածոց
Եւ
ինձ՝
բազմամեղիս:
Հոգի Աստուծոյ՝ Աստուած ճշմարիտ, Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ
սուրբ
աւազանին՝
Մեղայ
յերկինս
եւ
առաջի
քո.
Մաքրեա
զիս
վերստին
աստուածային
հրով
քով՝
Որպէս
հրեղէն
լեզուօք
զառաքեալսն.
Եւ
ողորմեա
քո
արարածոց
Եւ
ինձ՝
բազմամեղիս:
ՏԵՐ ԻՄ ՀԻՍՈՒՍ,մեռնեմ
ՔՈ ԶՈՐՈՒԹՅՆԸ,մեռնեմ ՔՈ ՓԱՌՔԻՆ,ես ՔՈ կարիքն ունեմ,շնորհակալ եմ ՔԵԶԱՆԻՑ, որ իմ մեխքերի
փողոփյան համար ԱՆՁՏ զոհեցիր խաչի վրա,ահա ես բացում եմ սրտիս և կյանքիս դռները,և խնդրում
եմ ՔԵԶ ներիր ինձ,իմ ամբողջ կյանքս ՔՈ ձեռքն առ և կառավարիր այն ինչպես ՔԵԶ է հաճելի,
դառձրու ինձ ՔՈ ծառան,ես ուզում եմ վստահել ՔԵԶ որպես իմ ՏԵՐ,ես ուզում եմ հետեվել
ՔԵԶ որպեզ իմ ՓՐԿԻՉ,շնորհակալ եմ ՔԵԶԱՆԻՑ,որ լսեցիր իմ աղոթքներն,հավիտյանս ամեն:
ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ՝ ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ,խնդրում եմ ՔԵԶ,օգնիր ինձ,ուժ տուր ինձ,որ կարողանամ ապրել այս կյանքում,որ կարողանամ դիմակաել այս աշխարհում,բայց խնդրում եմ ՔԵԶ ինձ մենակ մի թող,առանձ ՔԵԶ ես վոչինչ եմ,առանձ ՔԵԶ ես վոչմի բան եմ,խնդրում եմ ՔԵԶ ինձ մենակ մի թող,հավիտյանս ամեն:
ՏԵՐ ԻՄ ՀԻՍՈՒՍ,ՈՐԴԻ ԱՍՏԾՈ,ԻՐԱԿԱՆ ԱՍՏՎԱԾ,ԴՈՒ իչար ՔՈ ՀՈՐ մոտից,ծնվեցիր ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄԻՑ,մեր մեղքերի համար խաչվեցիր,մահացար մեր համար,բայց երորդ օրը հարություն առար մեռելներից ու բարձրացար ՔՈ ՀՈՐ ԱՌՔԱՅՈՒԹՅՈՒՆ,մեղավոր եմ ես ՔՈ ՈՒ ՔՈ ՀՈՐ,և երկնքի առաջ,խնդրում եմ ՔԵԶ հիշիր ինձ,ինչպես հիշեցիր ավազակին երբ մտար ՔՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ,հիշիր ինձ ՔՈ դատաստանի ժամանակ,թույլ տուր մտնեմ ՔՈ ԱՌՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ևկագնել ՔՈ աջ կողմը իբրև ԼՈՒՅՍԻ որդիներ,հավիտյանս ամեն:
ԻՄԱՍՏՈՒՆ ՏԵՐ ԻՄ ՀԻՍՈՒՍ ԱՄԵՆԱԶՈՐ,տուր ինձ շնոհր ՔՈ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ,որ ես խոսեմ,մտածեմ
և գործոմ բարիք ՔՈ առաջ,պահիր ինձ չար մտքերից և խոսքերից,մի թող որ ես մոլորվեմ,ինձ
ՔՈ արդար ճանապարհը ցույց տուր,որը տանում է դեպի ՔՈ ԱՌՔԱՅԹՅՈՒՆ,խնդրում եմ ՔԵԶ ներիր իմ մեղքեիը ներիր և ողորմեա քո արարածոց
և
ինձ՝
բազմամեղիս,ամեն:
ՏԵՐՆ իմ կյանքն է,իմ լույսն է,ես
ինչից պետք է վախենամ:
ՏԵՐՆ իմ ապավեն է,իմ հույսն է,ես
ումից պետք է դողամ:
ԱՍՏՎԱԾՆ իմ պահապանն է,ինձ վոչինչ չի պատահի:
ՀԻՍՈՒՍՆ իմ ՏԵՐՆ է,ՆԱ ինձ կփրկի հավիտյանս ամեն:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.