Translate

суббота, 15 февраля 2014 г.

    ԽՐԱՏՆԵՐ    ՍՈՒՐԲ   ԳՐՔԻՑ                

  Ամեն  խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում
 այլ՝տրտմություն բայց հետո արդարության խաղաղարար
պտուղն է հատուցում նրանով դաստիրակվածներին:


        ՍՈՂՈՄՈՆ    ԻՄԱՍՏՈՒՆ

 Իմաստության սկզբը Աստծո վախն է:
  Տերն է տալիս իմաստությունը և նարանից է բխում
  գիտությունն ու  հանճարը:

 Ով Տիրոջը լսի՝ կապրի ապահով և չի ունենա ոչ մի չարիքից:
Վայ նրանց ովքեր ուղիղ ճանապահը թողած՝
կգնան խավարի  ճանապահով ու կուրախանան չարիք գործելով:

Որովհետև չար գործերի համար
վճիռը շուտ չի կատարվում,
այդ պաճառով մարդոց որդիների
սիրտը չարություն անելու
փափագով է լցված:

Լավ է ՏԻՐՈՋ ձեռքը ընկնել,
քան մարդկանց ,քանզի ինչպես
ՆՐԱ մեծությունն է,այնպես էլ
ՆՐԱ ողորմությունը:

Ամբողջ սրտով հույսդ
ԱՍՏԾՈ վրա դիր ու մի
հպարտացիր քո իմաստությամբ
և դու քո աչքին իմաստուն մի թվա,
այլ վախեցիր ՏԻՐՈՋԻՑ և
խուսափիր ամենայն չարիքից:
Դա քո մարմնի համար բուժում կլինի:
ԵՎ ոսկորներիդ համար պարարտություն:

Որդյակ,մի անարգիր ՏԻՐՈՋ խրատը
և մի դժգոհիր ՆՐԱ հանդիմանությունից,
քանզի ՏԵՐԸ ում սիրում է,
նրան խրատում և պատժում է որպես որդի:

Ճանփա կա,որ մարդուն ճիշտ է թվում,
բայց դրա վերջավորությունը մինչև
դժոխքի հատակն է գնում;
Մեղավորների հետևից միշտ
ձախորդությունն է քայլում:

Շատ խոսքերի մեջ մեղքը անպակաս է,
բայց իր շրթունքները զսպողը խելացի է:
Չար մարդը ինչից վախենում է,
իր վրա կգա,բայց արդարների
փափագը կկատարվի:

Որդյակ,թող քեզ չհաղթի կնոջ
գեղեցկության ցանկությունը,
թող քո աչքերը չբռնվեն նրանով,
և մի հրապուրվիր նրա թարթիչներով,
քանզի պոռնիկ կնոջ պաճառով
կարող ես մի կտոր հաղի կարոտ մնալ:


Իմաստուն կանայք շինում են իրենց տները,
բայց հիմար կինը իր իսկ ձեռքով է քանդում:
Ինչպես ոսկե գինդն է խոզի դնչին,
այնպես էլ գեղեցիկ կինը,որ
խոհեմություն չունի:

ՏԻՐՈՋ վախը կրողի մեջ վստահության հույս կա,
ու նրա որդիները ապահովություն կունենան:
ՏԻՐՈՋ վախը կյանքի աղբյուր է,մահվան
որոգայթներից խուսափելու համար:

ԱՍՏԾՈՒՆ ՍՏՈՂՆԵՐԸ ՄԱՀ ԵՆ ՍԻՐՈՒՄ:


Մարդու բոլոր ճանապարհները իրեն ուղիղ են թվում,

բայց հոգիները քննողը ՏԵՐՆ է:
Քո գործերը հանձնիր ՏԻՐՈՋ ձեռքը,
և մտադրություններդ պիտի կատարվեն:

Լավ է մի պատառ հաց խաղաղությամբ,
քան միս ու բարիքով լի տունը թշնամությամբ:
Լավ է քիչ բանը արդարությամբ,քան մեծ
եկամուտը անիրավությամբ:
Խարդախ կշեռը ՏԻՐՈՋ առջև պիղծ է:

Լավ է տանիքի մի անկյունում բնակոել,
քան թե կռվազան կնոջ հետ մեծ տան մեջ:
ՈՎ անիծի իր հորն ու մորը,նրա
ճրագը կմարի խավարում:

Մարդու հոգին հիվանդությանը համբերում է,
բայց վիրավորված հոգին ով կարող է մխիթարել:
Մահն ու կյանքը լեզվի ձեռքում են:
Իր խոսքերը զսպողը իմաստուն է:

Ինչպես հղիի որովայնում ոսկորների կազմվելը չգիդես,
այդպես էլ չգիդես ԱՄԵՆԱՍՏԵՂԾ ԱՍՏԾՈ գործերը:
Հիշիր քո ԱՐԱՐԻՉՆ երիտասարդությանդ ժամանակ:

Մի խնայիր քո խրատը երեխայիդ,
որովհետև եթե գավազանով էլ խփես նրան չի մեռնի,
բայց նրա հոգին կփրկես դժոխքից:
Քանի դեռ հույս կա խրատիր տղադ
ու նրա մահվանը կամակից մի եղիր:

Չկա ոչ մի իմաստություն,հանճար կամ խորհուրդ,
որ դեմ կագնի ՏԻՐՈՋԸ:
ՏԵՐ,իմ սովորական հացով ինձ կերակրի,
որ չլինի թե կշտանամ ու ՔԵԶ ուրանամ,
ասելով.//ՏԵՐԸ  ով է որ//:

ՈՒնայնություն ունայնությանց ամեն բան ունայն է:
Ահա լսիր իմ բոլոր խոսքերի վերջը՝ ԱՍՏՈՒԾ վախեցիր
պահիր ՆՐԱ պատվիրաննորը,որովհետև ԱՍՏՎԱԾ
բոլոր արարածներին պիտի դատի ըստ իրենց կատարած գործերի:

         ՍԻՐԱՔԻ            ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Իմաստության աղբյուրը ԲԱՁՐՅԱԼ ԱՍՏԾՈ խոսքն է:
Իմաստության պսակը ՏԻՐՈՋ հանդեպ երկյուղն է:

Ինչ էլ որ գա քո գլխին,ընդունիր հոժարությամբ և
հաճախադեպ տառապանքների ժամանակ
համբերատար եղիր:
Ոսկին փորձվում է կրակով,իսկ
մարդը՝ տառապանքներում:

Մարդու անզգամությունը ապականում է իր ճանապարհները,
բայց իր սրտում նա մեղքը գցում է ԱՍՏԾՈ վրա:
Ազքատին ծաղրողը անարգում է նրա ՍՏԵՂԾԻՉԻՆ:
ՈՒրիշի ձախորդության վրա ուրախացողը անպատիժ չի մնա:
Աղքատին ողորմություն անողը ԱՍՏԾՈՒՆ պարտք է տալիս:

Ով պատվում է հորը,քավում է իր մեղքերը,
իսկ ով հարգում է իր մորը նման է գանձ դիզողի:
Ով պատվում է հորը,ինքն էլ կուրախանա իր որդիներով,
և նրա աղոթքը կլսվի:

Ով հոգատար է իր ծնողների հանդեպ,
ԱՍՏՎԱԾ չի մոռանա,և նեղության
օրը ՏԵՐԸ կհիշի նրան:
Ով լքում է իր ծնողներին նման է
ԱՍՏԾՈՒՆ անարգողի:

ԹԵ ԽՐԱՏԻՆ ՀԱՄԲԵՐՈՂ ԼԻՆԵՔ,ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ԿՄՈՏԵՆԱ ԻԲՐԵՎ ՈՐԴԻՆԵՐԻ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.