Translate

вторник, 11 марта 2014 г.

       

                        ԵՍ ԵՄ ՍԿԻԶԲՆ  ՈՒ ՎԵՐՋԸ
                        


Սբ. Հերոնիմոս
«Որքան էլ դու ցած իջնես, երբեք չես կարող աւելի խոնարհ լինել, քան Քրիստոսը»։


Եսայի 45, 19
«Ես եմ, Ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը»։
1 Կորնթացիս 1, 3
«Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից»։
Յովհաննէս 5, 21
«Ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է՝ ում կամենայ»։
Ալֆոնս Քառռ
«Հաւատում եմ Աստծուն, որ ստեղծել է մարդկանց։ Ո՛չ թէ այն աստծուն, որին ստեղծել են մարդիկ»։
Յովհաննէս 18, 36
Յիսուսի մասին գրուած է. «Քանի դեռ ունէք լոյսը, հաւատացէք լոյսին, դառնալու համար լոյսի որդիներ»:
Յայտնութիւն 21, 6
Յիսուսն ասում է. «Նրան՝ ով ծարաւի է, ես ձրիօրէն կը տամ կեանքի աղբիւրի ջուրը»:
Մարթին Լութեր Կինգ
«Վախը բախեց դռանը։ Հաւատքը գնաց բացելու։ Եւ ահա՛, ոչ ոք չկար»։
Ջովաննի Պապինի
«Մարդիկ պատմութեան մէջ տեղ են փնտրում Քրիստոսի համար, մինչդեռ պատմութիւնն է, որ Քրիստոսի մէջ պէտք է փնտրի իր տեղը»։
Առակաց 2, 13-15
«Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով. ովքեր կ'ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորուելով։ Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, իսկ շաւիղները՝ խոտորնակ»։
Առակաց 2, 10-12
«Երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնն ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից ու նենգախօս մարդուց»։
Առակաց 2, 6-9
«Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ Նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը. Նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին. Նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում Իրենից երկիւղ կրողների ուղին։ Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կ'ուղղես դէպի բարին»։
Էպիկտետոս
«Աստուած մեզ տուել է երկու ականջ, բայց միայն մէկ բերան, որպէսզի լսենք կրկնակի, բայց խօսենք կիսով չափ»։
Ժոզէֆ Դը Մէսթրը
«Չկայ աւելի դժբախտ մէկը, քան նա՝ ով երբեք չի տառապել»։
Առակաց 1, 28-33
Ասում է Աստծոյ Իմաստութիւնը. «Չարերը փնտրելու են ինձ, բայց չեն գտնելու, քանի որ ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին, չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։ Այսուհետեւ նրանք կ'ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ։ Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։ Իսկ նա, ով ինձ լսի, կ'ապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից»։
Սբ. Օգոստինոս
«Ճշմարիտ աղօթքը ձայնի մէջ չէ, այլ՝ սրտի։ Ո՛չ թէ մեր խօսքերը, այլ մեր փափաքներն են, որ ուժ են տալիս մեր աղերսանքներին։ Եթէ բերանով հայցում ենք յաւիտենական կեանքը, առանց այն սրտի խորքում փափաքելու, մեր աղաղակը լռութիւն է։ Եթէ առանց խօսքեր արտասանելու, մենք այն փափաքում ենք սրտի խորքում, մեր լռութիւնն աղաղակ է»։
Առակաց 1, 20-22
«Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առաջ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։ Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան»։
Երանելի Յովհաննէս Պօղոս Երկրորդ
«Աստծոյ Սէրն ընդունակ է խոնարհուելու ամէն մի անառակ որդու, ամէն մի բարոյական թշուառութեան, մեղքի վրայ։ Երբ դա տեղի է ունենում, ողորմութեան առարկան հանդիսացած մարդն իրեն նուաստացած չի զգում, այլ՝ կարծես վերագտնուած ու վերականգնուած»։
Միքէլանջելո Բուոնարրոտի
«Սէրը դա այն թեւերն են, որոնք Աստուած տուել է հոգուն, որպէսզի բարձրանայ մինչեւ Ինքը»։
Առակաց 1, 18-19
«Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը։ Դա՛ է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին»։
Սբ. Յովհան Ոսկեբերան
«Աղօթող մարդու ձեռքերում է պատմութեան ղեկը»։
Սբ. Թովմա Աքուինացի
«Աղօթքն Աստծուն չի ներկայացւում, որպէսզի յայտնուի Նրան մի բան, որ Նա չի իմանում, այլ որպէսզի առ Աստուած մղուի աղօթողի հոգին»։
Առակաց 1, 8-11
«Լսի՛ր, որդեակ, հօրդ խրատը եւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։ Որդեակ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, եւ հաւանութիւն չտաս» նրանց մտքերին։
Սուրբ Օգոստինոս
«Սնուցիր հոգիդ Աստուածաշնչի ընթերցանութեամբ։ Այն քո համար հոգեւոր խնջոյք կը պատրաստի»։
Առակաց 1, 7
«Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը»։
Ռընէ Վուալլոմ
«Թողնենք, որ Տէրը փրկի մեզ։ Թողնենք, որ Նա սիրի մեզ։ Մեղանչել ենք, միջակ ենք, բայց ի՜նչ կարեւորութիւն ունի։ Նա եկել է հէնց նմանների համար»։
Փիէր Թալէք
«Երբ Աստուած մարդուն առաջարկում է մի կողմ թողնել ամէն բան, դրանով մեծ պատիւ է մատուցում նրան, քանի որ այդպիսով յայտնում է, որ մարդն ամէն ինչ է Իր համար»։
Սբ. Կատերինա Ջենովացի
«Մի օր հասկանալու էք, որ Յիսուսը ձեր նկատմամբ չի թերացել ոչ մի հարցում, այլ որ դուք ինքներդ թերացել էք ձեզ իսկ վերաբերուող հարցերում։ Բայց շա՜տ ուշ կը լինի»։
Առակաց 10, 2
«Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից»։
Սբ. Օգոստինոս
«Ոչ ոք երջանիկ չէ որքան Աստուած, եւ ոչ ոք չի երջանկացնում որքան Աստուած»։
Ղուկաս 8, 8
«Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Մարկոս 1, 17
«Եւ Յիսուս նրանց ասաց. Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ կը դարձնեմ»։
Ժողովող 1, 2
«Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է»։
Սբ. Իգնատիոս Անտիոքացի
«Ովքեր մերժում են Աստծոյ պարգեւը, մեռնում են իրենց իսկ բանավէճերում»։
Մատթէոս 5, 4
«Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարութիւն գտնեն»։
Մատթէոս 5, 3
«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է Երկնքի Արքայութիւնը»։
Մատթէոս 5, 9
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն»։
Մատթէոս 4, 3-4
«Սատանան մօտեցաւ Յիսուսին ու ասաց. ''Եթէ Աստծոյ Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան''։ Յիսուսը պատասխանեց եւ ասաց. ''Գրուած է. միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծոյ բերանից''»։
Մարկոս 16, 15-16
«Եւ Յիսուսը նրանց ասաց. ''Գնացէք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, իսկ ով չհաւատայ, պիտի դատապարտուի»։
Մատթէոս 6, 14-15
«Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր յանցանքները»։
Յոբ 9, 4
«Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ։ Այդ ո՞վ է Նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել»։
Դանիէլ 2, 20-23
«Թող օրհնեալ լինի Տիրոջ Անունը յաւիտեանս յաւիտենից, որովհետեւ Նրանն է իմաստութիւնը, հանճարը եւ զօրութիւնը։ Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագաւորներ է կարգում եւ փոփոխում, իմաստուններին իմաստութիւն է տալիս եւ խելամիտներին՝ իմացութիւն, բացայայտում է խորին եւ ծածուկ բաները, գիտի՝ թէ ինչ կայ խաւարում, եւ լոյսը Նրա հետ է։ Գոհութի՜ւն Քեզ, մեր հայրերի Աստուած, օրհնում եմ Քեզ»։
Աբդիու 1, 15
«Արդարեւ, մօտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրայ։ Ինչպէս որ դու արեցիր, այդպէս էլ քեզ կը պատահի, եւ քո հատուցումը կ'իջնի քո գլխին»։
Երեմիա 17, 7
«Թող օրհնեալ լինի այն մարդը, որն իր յոյսը Տիրոջ վրայ կը դնի եւ Տէրը կը լինի նրա յոյսը»։
Սիրաք 18, 19-20
«Խօսելուց առաջ մտածիր եւ դեռ չհիւանդացած՝ հոգ տար քո մասին։ Նախքան Տիրոջ դատաստանը քննիր քո անձը եւ Նրա այցելութեան ժամանակ ողորմութիւն կը գտնես»։
Յակոբոս 3, 17-18
«Վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է, եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում»։
1 Պետրոս 5, 5-6
«Նոյնպէս եւ դուք, երիտասարդներ, հնազանդ եղէք ծերերին։ Բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ Աստուած հակառակ է ամբարտաւաններին եւ խոնարհներին է տալիս Իր շնորհը։ Խոնարհուեցէք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին Նա ձեզ բարձրացնի»։
Եբրայեցիս 4, 12-13
«Կենդանի է Աստծոյ խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ։ Նրա մասին են մեր այս խօսքերը»։
Ղուկաս 11, 33-36
«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնում, այլ՝ աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։ Արդ, զգոյշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քեզնում է, խաւար լինի։ Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրանում խաւար մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»։
Յովհաննէս 8, 31
«Եւ Յիսուսը հաւատացեալ հրեաներին ասաց. ''Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ'ազատի''»։
Գիլբերթ Ք. Չէսթէրթոն
«Ով չի հաւատում Աստծուն, ճիշտ չէ ասել՝ թէ ոչնչի չի հաւատում, քանի որ այդպիսին սկսում է հաւատալ ամէն ինչի»։
Հռոմէացիս 1, 18

«Արդարեւ, Աստծոյ բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան ու անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում»։
Կոստանցա Միրիանո
«Եկեղեցին չի թոյլատրում ոչինչ, բայց ներում է ամէն ինչ։ Աշխարհը քեզ թոյլատրում է ամէն ինչ, բայց չի ներում ոչինչ»։
Երկրորդումն Օրինաց 4, 16-19
«Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով, երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով, երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք»։
Դիտրիխ Բոնհոֆֆեր
«Աստուած կատարում է միշտ ... ո՛չ թէ մեր խնդրանքները, այլ Իր խոստումները»։
1 Կորնթացիս 15, 58
«Ուրեմն, եղբայրներ իմ սիրելի, հաստատուն մնացէք, անշարժ եղէք, ամէն ժամ աւելին եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ»։
Ժողովող 12, 13
«Երկնչիր Աստծուց եւ պահիր Նրա պատուիրանները. ահա սա է մարդն ամբողջովին»։
Սիրաք 18, 23
«Աղօթելուց առաջ նախապատրաստիր քեզ եւ մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը»։
Փօլ Քլօդէլ
«Մահը պէտք է որ ամենագեղեցիկ իրականութիւնը լինէր, եթէ մենք իսկապէս սիրէինք Աստծուն»։


Յայտնութիւն 3, 20
«Ահաւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ», ասում է Տէրը։ «Եթէ մէկն ականջ դնի իմ ձայնին եւ դուռը բացի, նրա մօտ կը մտնեմ եւ նրա հետ կ'ընթրեմ, եւ նա՝ իմ հետ»։

    
 «Ամէն։ Ե՛կ, Տէր Յիսուս Քրիստոս»։


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.