Ով հույը դրել է ՏԻՐՈՋ
վրա,կփրկվի:
Ով պատվում է հորը,քավում
է իր մեղքերը և ով հարգում է իր մորը գանձ է դիզում:
Ով լսում է ՏԻՐՈՋԸ,կհանգստացնի
իր մորը:
Ով հոգատար է հոր հանդեպ,ԱՍՏՎԱԾ
չի մոռանա նրան:
Ով սիրում է տագնապը,նրա
մեջ էլ պիտի կորչի:
Ով բարիք է հատուցում,պիտի
հիշվի հետագայում:
Ով սիրում է իմաստությունը,կյանք
է սիրում:
Ով լսում է ՆՐԱՆ,դատելու
է ազգերին:
Ով երկնչի ՏԻՐՈՋԻՑ,կհաջողի
բարեկամության մեջ:
Ով հարստանում է ժլատությամբ,նա
այլոց կթողնի այն ու կմեռնի:
Ով հավաքում է իրեն զրկելով,նա
հավաքում է այլոց համար:
Ով կքննի ՏԻՐՈՋ մեծագործությունները:
Ով կչափի ԱՍՏԾՈՒ հզորության
մեծությունը:
Ով կհամարցակվի պատմել
ՆՐԱ ողորմության մասին:
Ով անարգում է փոգրագույն
բաները,քիչ քիչ կկործանվի:
Ով շատախոսում է,կարհամրվի:
Ով խոսքով իմաստուն է իր
անձը սիրելի է դարձնում:
Ով որ ատի հանդիմանությունը,մեղավորների
մեջ կլինի:
Ով պահում է օրենքը,իշխում
է իր մտքերին:
Ով խորագետ չէ,չի սովորի:
Ով հայտնում է գաղտնիքները,կորցնում
է հավատարմությունը:
Ով քարը երկինք է նետում,այն
իր գլխին կնկնի:
Ով հոր փորի,նրա մեջ կնկնի:
Ով չարություն անի,կգլորվի
նրա մեջ և չի էլ իմանա:
Ով վրեժ առնի,ՏԻՐՈՋԻՑ վրեժխնդրություն
կգտնի:
Ով չար լեզվին լսի,հանգիստ
չի գտնի:
Ով ողորմություն է անում,նա
փոխ է տալիս մերձավորին:
Ով սիրում է որդուն,պետք
է հաճախակի պատժի նրան:
Ով հավատում է երազներին,նա
փորձում է բռնել ստվերը:
Ով երկնչում է ՏԻՐՈՋԻՑ,երանելի
է նրա հոգին:
Ով զրկում է մերձավորին
կերակուրից, նա սպանում է նրան:
Ով լսում է պատվիրանները,զոհ
է մատուցում փրկության համար:
Ով պահում է օրենքը,նա
բազմացնում է զոհաբերությունները:
Ով ոսկի է սիրում,չի արդարանա:
Ով ՏԻՐՈՋԻՑ երկնչում է,խրատ
կստանա:
Ով կեղծավորություն անի,նրանով
կգայթակղվի:
Ով երկյուղ ունի ՏԻՐՈՋԻՑ,նա պակասություն չի զգա:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.