Translate

вторник, 25 марта 2014 г.

«Քրիստոս Ինքն է ամէն ինչի վրայ յաւիտեանս օրհնեալ Աստուած»:
Հմմտ. Հռոմէացիս 9, 5




 «Զգեստաւորուեցէք Աստծոյ զրահներով, որպէսզի կարողանաք դիմադրել սատանայի խաբէութիւններին»:
Հմմտ. Եփեսացիս 6, 11

 «Ես գիտեմ, որ Հօր պատուիրանը յաւիտենական կեանք է»:
Հմմտ. Յովհաննէս 12, 50

 «Եթէ միակ աղօթքը, որ ասել ես քո ամբողջ կեանքի ընթացքում, ''Շնորհակալ եմ, Աստուած'' խօսքերն են, դա արդէն բաւական է»։
Մայսթեր Էկքհարթ
 «Կեանք տուող Հոգու օրէնքը ազատեց քեզ մեղքի օրէնքից»:
Հմմտ. Հռոմէացիս 8, 2

 «Հոգեւոր իմաստութիւնը Աստուած թաքցրեց աշխարհի իմաստուններից եւ յայտնեց մանուկներին»:
Հմմտ. Մատթէոս 11, 25

Յիսուսի մասին գրուած է. «Եւ երկնքից մի ձայն եկաւ. ''Նրան փառաւորեցի եւ դեռ փառաւորելու եմ Նրան''»:
Յովհաննէս 12, 28

Յիսուսի մասին գրուած է. «Եթէ մեզնից մէկը մեղանչում է, մենք մի դատապաշտպան ունենք Հօր մօտ»:
Հմմտ. 1 Յովհաննէս 2, 1

Յիսուսի մասին գրուած է. «Նա՝ ով իջաւ, նաեւ բարձրացաւ երկինք, լցնելու համար գոյութիւն ունեցող ամէն բան»:
Հմմտ. Եփեսացիս 4, 10

 «Քրիստոսը մէկ անգամ ընդմիշտ մտաւ Սրբութիւնից ներս, մեր համար ստանալով յաւիտենական փրկութիւնը»:
Հմմտ. Եբրայեցիս 9, 12

 «Նման էիք մոլորուած ոչխարների, բայց այժմ վերադարձել էք ձեր կեանքերի Հովուին»:
Հմմտ. 1 Պետրոս 2, 25

 «Հովիւն ընթանում է իր ոչխարների առջեւից. նրանք հետեւում են իրեն, որովհետեւ ճանաչում են իր ձայնը»:
Հմմտ. Յովհաննէս 10, 4

 «Մի՛ վախեցիր, փոքրիկ հօտ, ձեր Հօրը հաճելի եղաւ ձեզ տալ արքայութիւնը»:
Ղուկաս 12, 32

Յիսուսն ասում է. «Ես եմ բարի հովիւը, ճանաչում եմ իմ ոչխարներին»:
Հմմտ. Յովհաննէս 10, 14

 «Եւ Գառը լինելու է նրանց հովիւը, առաջնորդելու է նրանց դէպի կեանքի ջրերի աղբիւրները»:
Հմմտ. Յայտնութիւն 7, 17

 «Ահա գալիս է ամպերի վրայով եւ նրան տեսնելու են նաեւ նրանք՝ ովքեր խոցեցին նրան»:
Հմմտ. Յայտնութիւն 1, 7

 «Մահուան պատճառով, որ կրեց, Յիսուսը պսակուած է փառքով ու պատուով»:
Հմմտ. Եբրայեցիս 2, 9

 «Գրուած է, որ Քրիստոսը պէտք է չարչարուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»:
Ղուկաս 24, 46

 «Հայր, փառաւորիր Որդուդ, որպէսզի Որդին փառաւորի Քեզ»:
Յովհաննէս 17, 1

 «Յիսուս Քրիստոսը խոնարհեցրեց իր անձը, հնազանդուելով մինչ ի մահ»:
Հմմտ. Փիլիպպեցիս 2, 8

 «Տէրն Իր բերանի շնչով կործանելու է ամբարիշտներին, նրանց ոչնչացնելու է Իր գալստեան յայտնութեանը»:
Հմմտ. 2 Թեսաղոնիկեցիս 2, 8

 «Աստուած մեզ տուեց յաւիտենական կեանքը եւ այդ կեանքն Իր Որդու մէջ է»
1 Յովհաննէս 5, 11

 «Սիրենք մեր Տէր Աստծուն, սիրենք Իր Եկեղեցին. Աստծուն՝ որպէս Հայր, Եկեղեցին՝ որպէս Մայր։ Բայց Աստծոյ եւ Եկեղեցու միջեւ կայ մի ամուսնութիւն, կնքուած՝ մի մեծ սիրով. ոչ ոք չի կարող անարգել հարսին եւ վայելել փեսայի մտերմութիւնը»։
Սուրբ Օգոստինոս

 «Աստուած օրհնեց մեզ երկնքում հոգեւոր բոլոր օրհնութիւններով ի Քրիստոս»:
Հմմտ. Եփեսացիս 1, 3

 «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն: Օրհնեալ է Նա, որ գալիս է Տիրոջ Անունով»:
Մատթէոս 21, 9

 «Աստուած Տէր եւ Քրիստոս կարգեց այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»:
Գործք Առաքելոց 2, 36

 «Ձեր հաւատքը թող հիմնուած չլինի մարդկային իմաստութեան, այլ՝ Աստծոյ զօրութեան վրայ»:
Հմմտ. 1 Կորնթացիս 2, 5

 «Մեր փառքը Յիսուս Քրիստոսի մէջ է. մենք չենք վստահում մարմնին»:
Հմմտ. Փիլիպպեցիս 3, 3

 «Ով կը կանչի Տիրոջ Անունը, Տիրոջ կողմից էլ կը փրկուի»:
Հմմտ. Գործք Առաքելոց 2, 21

 «Ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ ո՛չ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ էք հագնելու։ Չէ՞ որ կեանքն աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը։ Նայեցէք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք։ Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով մէկ կանգուն աւելացնել իր հասակի վրայ։ Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգ անում։ Նայեցէք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում։ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փաջքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման։ Իսկ եթէ դաշտի խոտին, որն այսօր կայ, իսկ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատներ։ Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք, ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, քանի որ հեթանոսներն են այդ բաները որոնում։ Քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է։ Նախ խնդրեցէք Աստծոյ Արքայութիւնը եւ Նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ կը տայ աւելիով։ Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»։
Մատթէոս 6, 25-34

 «Սէր Անուն Յիսուս  /  Սիրով քո ճըմլեա  /  Սիրտ իմ քարեղէն։ Վասըն գըթութեան  /  Վասն ողորմութեան  /  Վերըստին կեցո։ Տենչալի տեսլեամբ  /  Տուր ինձ յագենալ  /  Տէր Յիսուս Քրիստոս»։
Սբ. Ներսէս Շնորհալի


 «Երկնքի տակ ուրիշ անուն չկայ, Յիսուսից բացի, որի շնորհիւ մարդիկ կարող են փրկուել»:
Գործք Առաքելոց 4, 12



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.