Շատերը պիտի տեսնեն ու վախենան և իրենց հույսը դնեն ՏԻՐՈՋ վրա:
.jpg)
Հնազանդ եղիր ՏԻՐՈՋԸ
ու ծառայիր ՆՐԱՆ,մի նախանձիր նրանց,որ անօրենություն են գործում,սպասիր ՏԻՐՈՋԸ ու պահիր ՆՐԱ ճանապարհները,ՆԱ քեզ կբարձրացնի,երկրիը
ժառանգելու և դու կտեսնես մեղավորների կործանումը:
Ով ապրում է ԲԱՐՁՐԵԱԼԻ
աջակցությամբ երկնքում կհանգչի ԱՍՏԾՈ հովանու տակ,ՏԻՐՈՋԸ կասի «Դու ես
ինձ ընդունողը, ապավեն իմ ԱՍՏՎԱԾ,որի վրա եմ դրել իմ հույսը»:
Դատիր ինձ ԱՍՏՎԱԾ
և դատաստանիս ժամին արդարացրու ինձ,Դու ինձ ուժ տվողն ես ԱՍՏՎԱԾ,առաքիր ինձ, ՏԵՐ ՔՈ
լույսն ու ճշմարտությունը,որ ինձ առաջնորդեն և հասցնեն ՔՈ օրհանը:
Ողորմիր ինձ ԱՍՏՎԱԾ
ՔՈ մեծ ողորմությամբ և ՔՈ գտառատվությամբ ջնջիր իմ հանցանքները,առավել ևս լվա ինձ իմ
անօրենությունից և իմ մեղքերից մաքրիր ինձ,ՔՈ դեմ միայն մեղանչեցի,ՏԵՐ և չարիք գորցեծի
ՔՈ առաջ:
Երեսդ շուռ տուր իմ
մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջիր ինձնից,իմ մեջ մաքուր սիրտ հաստատիր ԱՍՏՎԱԾ,
և արդար հոգի նորոգիր իմ որովայնում,մի գցիր ինձ ՏԵՐ ՔՈ երեսից և ՍՈՒՐԲ ՀՈԳԻԴ մի հանիր
ինձնից,ԱՍՏՎԱԾ ՔՈ անվամբ փրկիր ինձ և ՔՈ զորությամբ արդար հանիր ինձ,ԱՍՏՎԱԾ լսիր իմ աղոթքները,ականջ դիր բերանիս խոսքերին և
խնդրանքներս մի անտեսիր:
Մոտեցրու ՏԵՐ ականջը
քո և լսիր ինձ,հոգիս իմ սուրբ պահիր ՏԵՐ,փրկիր ԱՍՏՎԱԾ իմ քո ծառային,որ հույսը դրել
է ՔԵԶ վրա,ողորմիր ինձ ՏԵՐ,քանզի գիշեր ցերեկ ՔԵԶ կանչեցի,մեծ ես ՏԵՐ և հրաշագործություներ
ես անում և միայն ԴՈՒ ԵՍ ԱՍՏՎԱԾ,առաջնորդիր ինձ
ՔՈ ճանապարհով,որ ընթանամ ՔՈ ճշմարտությամբ:
Որքան հաճելի է ՔՈ
հարկի տակ զորությունների ՏԵՐ,իմ հոգին ՔՈ գավիթն է ցանկանում ու փափագում,սիրտս ու
մարմինս ցնցում են ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏՎԱԾՈՎ,ՏԵՐ թագավոր իմ և ԱՍՏՎԱԾ իմ,երանի բոլոր նրանց
ովքեր բնակվում են ՔՈ տանը,նրանք հավիտյավնս հավիտենից պիտի օրհնեն ՔԵԶ:
Առակ աղոթքի մասին
Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:
Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է:
Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:
Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:
Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն:
Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:
Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես Ինքն է սիրում ինձ,
Եվ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:
Ես ուժեր խնդրեցի,
Եվ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:
Ես իմաստություն խնդրեցի,
Եվ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:
Ես արիություն խնդրեցի,
Եվ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:
Ես սեր խնդրեցի,
Եվ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:
Ես բարիքներ խնդրեցի,
Եվ Աստված ինձ հնարավորություններ տվեց:

Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:
Եվ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքները:
Եվ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքները:
Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես, սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ: Սատանան, լինելով նենգ և իմանալով, որ աղոթելիս մեծ հաջողությունների ենք հասնում, այդ պահին գալիս է մեզ մոտ, չէ՞ որ հաճախ` անհոգորեն մահճակալին պառկած, մենք ոչ մի բանի մասին չենք մտածում, իսկ գալով աղոթքի, հենց այդ պահին մեր գլխին են թափվում բազում մտածումներ, որպեսզի մեզ զրկեն աղոթքի պտուղներից և դրանք կատարելապես ապարդյուն դարձնեն:
Սուրբ Հովհան Ոսկեբերան:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.