Translate

четверг, 20 февраля 2014 г.

                  ՆԱՐԵԿ  /հատվածներ/

  ՍՐՏԻՍ  ԽՈՐՔԻՑ  ԽՈՍՔ  ԱՍՏԾՈ  ՀԵՏ

Սրտիս  ողբաձայն  հառաջանքների   աղաղակն ահա
Դեպի  երկինք  ի վեր ՔԵԶ  եմ ընծայում, գաղտնատես    ԱՍՏՎԱԾ:
Մեղքերով  ապրած  օրերիս  չափով,տանջանքի  տուքանք  վճարել  Մի տա ինձ՝ չարագործիս:
Հնար չի լինի ոչ խոսքով արդարանալ,ոչ ել վերարկուի տակ պահվել,
Ոչ  դիմակավոր՝ կեղծել և ոչ ել երեսապաշտ խոսքերով մոտենալ,
Ոչ  շինծու ձևերով խաբել,ոչ  կծկտուր բառերով  ստել,Ոչ  արագոտն փախչել,ոչ  թիկունք  դարձնել,
Ոչ  երեսն ի վայր՝ դեմքն հողին քսել,և ոչ էլ երկրկ խորքերում թաքնվել,
Քանզի ծածկվախները բաց են ՔԵԶ համար և աներևություները՝  Հրապարակված:
                           
ԻՍԿ  իմ մեղքերը ու հանցանքները այնքան շատ են,որ հիշել չի լինի,
Մեկն  իր  ծնունդով  և  մեկ  ուրիշն  իր  շառավիղներով,
Մեկն  իր  բծերով,մյուսն՝  արկածներով,
Մեկն  իր  փշերով,մյուսն՝ արմատներով,
Մեկն  իր  կազմությամբ,և մեկ ուիշը  իր  պտուղներով,
Մեկն  իր  մասերով,մույսը՝ ճյուղերով,
Մեկն  իր  ոստերով,մյուսն իր  ցողուներով,
Մեկն  իր  ճանկերով,մյուսն՝մատներով,
Մեկն  իր  խելրտմամբ,և մյուսն իր ուժով,
Մեկն  իր  ազդեցությամբ,մյուսն  օրինակներով,
Մեկն  իր  հետքերով,մյուսը՝ մնացորդներով,
Մեկն  իր  ստվերով  և մեկ ուրիշն իր մթություններով,

Վայ   մեղավոր հոգուս,որ բարկացրի իմ արարչին,
Վայ   կորստյան որդուս,որ կենդանության պարդևը մոռացավ,
Վայ   պարտապանիս բույր ու անհամար այն քանքարներին,որոնք անկարող  եմ  հատուցել,
Վայ   ծանր  ու դժվար մեղքերի  բեռնակրիս,որ չեմ կարող հանգստարան  վեռադառնալ,
Վայ   տերունական մեղքեր գործող հանցավորիս,քանի որ չկա հնար՝ հզորին  ներկայանալու,
Վայ   եղեգընյա դյուրավառ նյութիս,որ  տոչվելու  եմ գեհենի մեջ,
Վայ   ինձ,որ  հիշում եմ,թե՝ ԱՍՏԾՈ բարկության նետերն հրեղեն են,
Վայ   ինձ հիմարիս,որ չըմբռնեցի,թե ծածուկ գործերն հրապարակվելու  են  ամպայման,
Վայ   ամբարիշտիս,որ միշտ անդադրում չարությունների ոստյան հյուսեցի,
Վայ   ինձ,որ  պարարեցի մարմինս իբրև կեր անմեռ որդերի,ես ինչպես պիտի տոկամ թունավոր այդ  կտտողներին,
Վայ   ինձ,երբ ըմպեմ բաժակը մահվան,և ինչպես կրեմ ես տուգանքն հավիտենական,
Վայ   ինձ, երբ ելնի եղկելի մարմնիցս անարժան հոգիս,ինչպես պիտի ներկայանամ  ճշմարիտ  դատավորին:
 
ԵՎ արդ,ԴՈՒ  միայն  ԱՍՏՎԱԾ երկնավոր,բարձրյալ,բարեգործ.
ՔՈՆՆ   են   զորությունն  ու  ներողությունը,
ՔՈՆՆ   են  բժշկությունն  ու  առատությունը,
ՔՈՆՆ   են  պարգևներն  ու   շնորհները  ձրի,
ՔՈՆՆ   են  քավությունն  ու  պաշպանությունը,
ՔՈՆՆ   են  հնարքներն   անիմանալի,
ՔՈՆՆ   են  հրաշքներն   անգտնելի,
ՔՈՆՆ   են  չափերն   անչափելի,
ԴՈՒ      ԵՍ  ՍԿԻԶԲՆ  ՈՒ  ՎԵՐՋԸ:

Աղաչում  եմ  ՔԵԶ՝ վտանգված,վշտոտ  ու տխրաթախիծ տառապանքներով  լի  հոգիների  խնամակալիտ,
ՄԻ   ավելացնիր  ցավն  իմ  հեծության և մի խոցիր ինձ՝  վիրավորվածիս,
ՄԻ   դատապարտիր   պատժվածիս    և   մի    տանջիր   չարչարվածիս,
ՄԻ   գանկակոծիր  հարվածյալիս,   և  մի  գլորիր ընկածիս,
ՄԻ   կործանիր  սայթաքյալիս,մի հեռացնիր  հեռվացվածիս,
ՄԻ   ամաչեցնի  պատկառյալիս,մի  տարագրիր  հալածվածիս,
ՄԻ   կշտաբիր  խրտնածիս,մի  խորտակիր  ջախջախվածիս,
ՄԻ   խռովիր  վրդովյալիս,մի ալեկոծիր  փոթորկվածիս,
ՄԻ   սասանիր  դղրդվածիս,մի շփոթիր մրրկյալիս,
ՄԻ   կեղեքիր  գիշատվածիս,մի ջախջածիր փշրվածիս,
ՄԻ   հոշատիր  մոչմոքյալիս,մի կուրացնի խավարածիս,
ՄԻ   զարհուրեցնիր  ապշահարիս,մի խորովիր խարշատվածիս,
ՄԻ   մահացնիր հիվանդիս,մի ծանրաբեռնիր  տկարիս,
ՄԻ   խստությամբ  ընդարվիր  ՄԵԾԴ փոքրիս հետ,ԼՈՒՅՍՏ՝ ստվոերիս հետ,
ՏԵՐԵՐԻ   ՏԵՐԴ՝ երկրային  տիղմիս  հետ:

ՄԵՂԱ   ես  ՄԵԾԻԴ  բարերարությանն,անարգս  մեղա,
ՄԵՂԱ   ծագումիդ  ճառագայթների, խավարս  մեղա,
ՄԵՂԱ   շնորհիդ  երախտիքներին, արդարև  մեղա,
ՄԵՂԱ   երկնային  գթառատ  լույսիդ,հայտնապես մեղա,
ՄԵՂԱ   ոչնչից  կյանք  ստեղծողիդ,ստուգիվ  մեղա,
ՄԵՂԱ   գերագույն  գոգիդ  գրգրալիր,անսահման մեղա,
ՄԵՂԱ   աննվազ  լույսիդ  վայելմանն,նեգողս  մեղա,
ՄԵՂԱ   ճաշակմանն  անճառ քո կենաց,բույր անգամ մեղա,
ՄԵՂԱ   միշտ անհաս  քո պարգևներին,հանապազ  մեղա,
ՄԵՂԱ   քո գովյալ  մարմնին  ԱՍՏԾՈ,մահու չափ  մեղա,
ՄԵՂԱ   արարչիդ  պաշտելի  արյանն,իսկապես  մեղա,
ՄԵՂԱ   որ կյանքիդ դրժողը  եղա,իակ և իակ  մեղա,
ՄԵՂԱ   որ  խոսքերդ արհամարեցի,չարաչար  մեղա,
ՄԵՂԱ   պարտականս  անկենդան մահվան,ծաղրելիս մեղա,
ՄԵՂԱ   անպատկառս՝ բարձրությանդ հանդեպ,տաղտկալիս մեղա:

ԵԹԵ համաձայն  քո սովորության՝ մարդասիրությամբ  նայես ինձ վրա,ես  էլ նայելով  ՔԵԶ ՝ դառնապես  կվողբամ,
ԵԹԵ   լսես  ինձ՝  կհառաչեմ,
ԵԹԵ   ականջ  դնես՝  կպաղատեմ,
ԵԹԵ   ներես  ինձ՝  կաղաչեմ,
ԵԹԵ   դառնաս  դեպի ինձ՝  կգոչեմ,
ԻՍԿ   եթե  անտես  առնես՝  կկործանվեմ,
ԵԹԵ   ոտնահարես՝  կուլամ,
ԱՊԱ  եթե ահարկու  դեմք ցույց տաս՝ կսատակեմ,
ԻՍԿ   եթե  սաստես ՝  կդողամ,
ԵԹԵ   խեթ  աչքով  նայես՝  կսոսկամ,
ԵԹԵ   բարկանաս  սաստիկ՝  կսարսափեմ,
ԵԹԵ   հալածես՝  կհեծեմ,
ԵԹԵ   խստանաս ՝  կփախչեմ,
ԵԹԵ   չխնայես՝  կմերժվեմ,
ԵԹԵ    կանչես՝ կկասկածեմ,
ԻՍԿ     եթե  աչքդ  հառես վրաս՝  կամանչեմ,
ԵԹԵ    ձայն  տաս՝կերկնչեմ:
Զի  անարգելեմ  եմ  ես պարգևները բարի,երանությունը թողել,շնորհը  լքել  և ուխտը  դրժել:
ԵՎ  արդ,որ մեղքերս հայտնեմ և կամ որոնք մատնացույց անեմ:
ՈՎ  ԴՈՒ,որ պարգևում ես ձրի  և  հանպատրաստից,շնորհիր  և  ինձ  քավություն  ու  բժշկություն:

ԲԱՐԵԳՈՒԹ,ԶՈՐԵՂ,ԱՆՔՆԻՆ,ԱՆԵՂԾ,ԱՀԱՎՈՐ,ՕՐՀՆՅԱԼ  ԵՍ ՀՈՐԴ  ՀԵՏ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ՀՈԳՈՒԴ   ՓԱ՜ՌՔ  ՀԱՎԻՏՅԱՆՍ,ԱՄԵՆ:



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.