Սաղմոսներ
«Եկէք, որդիներ, լսեցէք ինձ,ձեզ կ'ուսուցանեմ Տիրոջ երկիւղը.կա՞յ մէկը, որ փափաքում է կեանքըեւ կամենում է օրեր՝ ճաշակելու համար բարիքը:Լեզուդ հեռու պահիր չարից,շրթունքներդ՝ ստախօսութիւնից.հեռու մնայ չարից եւ գործիր բարին,փնտռիր խաղաղութիւնը եւ նրան հետեւիր:Տիրոջ աչքերը արդարների վրայ են,Նրա ականջներն ուշադիր են նրանց աղաղակին.Տիրոջ դէմքը չարագործների դէմ է,նրանց յիշատակը ջնջելու համար երկրից:Տէրը լսում է Իրեն կանչողներին,նրանց դուրս է հանում իրենց բոլոր նեղութիւններից.Տէրը մօտ է վշտահար սիրտ ունեցողներինեւ փրկում է ճնշուած
հոգիներին:Բազմաթիւ են արդարի նեղութիւնները,բայց Տէրն ամէն անգամ ազատում է նրան.հսկում է նրա բոլոր ոսկորների վրայ,նրանցից մէկն անգամ չի փշրուելու:Չարութիւնը սպանում է ամբարիշտին,պատժուելու է նա՝ ով ատում է արդարին.Տէրն ազատում է Իր ծառաների կեանքը,չի պատժւում նա՝ ով ապաւինում է Նրան»:.....Սաղմոս 34, 12-23
«Օրհնում եմ Տիրոջն ամէն ժամ,ամէն ժամ Նրա օրհնութիւնը բերանումս է.ես փառքս գտնում եմ Տիրոջ մէջ,թող լսեն խոնարհները եւ ուրախ լինեն:Իմ հետ մեծարեցէք Տիրոջը,միասին պանծացնենք Նրա Անունը.փնտռեցի Տիրոջը եւ Նա ինձ պատասխանեց,իմ բոլոր նեղութիւններից ազատեց ինձ:Մօտեցէք Տիրոջը եւ վերցրէք լոյս,անստուեր կը փայլեն ձեր երեսները.աղքատն աղաղակում է, Տէրը լսում է Նրան,իր բոլոր նեղութիւններից ազատում է նրան:Տիրոջ հրեշտակը զինուած պատրաստ է,ազատելու համար նրանց՝ ովքեր Նրանից երկնչում են.ճաշակեցէք եւ տեսէք, որ քաղցր է Տէրը,երանելի է այն մարդը, որ Նրան է ապաւինում:Երկնչէք Տիրոջից, Նրա սրբեր,Նրանից երկնչողին ոչինչ չի պակասում.հարուստներն աղքատանում են ու քաղցում,ոչ մի բարիք չի պակասում նրան՝ ով Տիրոջն է փնտռում»:...Սաղմոս 34, 2-11
«Երանի՜ այն ժողովրդին, որի Աստուածը Տէրն է,այն ժողովրդին, որին Նա ընտրել է որպէս ժառանգութիւն.երկնային բարձունքներից Տէրը դիտում է,Նա տեսնում է բոլոր մարդկանց:Իր բնակութեան վայրից նա զննում էերկրի բոլոր բնակիչներին.Նա Ինքն է կաղապարել իւրաքանչիւրի սիրտըեւ հասկանում է նրանց բոլոր արարքները:Թագաւորի փրկութիւնը իր մեծ զօրքի մէջ չէ,հսկան չի ազատւում իր մեծ զօրութեամբ.յաղթանակի համար՝ ձին մի խաբկանք է,բանակը չի կարող փրկութիւն պարգեւել:Տիրոջ աչքերն Իրենից երկնչողների վրայ են,նրանց վրայ՝ ովքեր յուսացել են Իր սիրոյն.նրանց կեանքն ազատելու համար մահիցեւ ապրել տալու համար քաղցի օրերին:Այո՛, մենք սպասում ենք Տիրոջը,Նա՛ է մեր օգնութիւնն ու մեր վահանը.Նրանում է ուրախանում մեր սիրտը,մենք հաւատում ենք Նրա սրբութեան Անուանը.թող մեզ ընկերանայ Քո սէրը, Տէր,որովհետեւ Քեզ ենք մենք յուսացել»....Սաղմոս 33, 12-22
«Ցնծացէք, արդարներ, ի Տէր,ուղղամիտների համար քաղցր է օրհնութիւնը.երախտագիտութիւն մատուցէք Տիրոջը քնարի վրայ,տասնալարեան տաւիղով նուագեցէք Նրա համար.մի նոր երգ երգեցէք Նրան,նուագեցէք եւ երգեցէք արուեստով ու գեղեցկութեամբ:Տիրոջ խօսքը ճշմարիտ է,հաւատարմութեան մէջ են Նրա բոլոր գործերը.Նա սիրում է արդարութիւնն ու իրաւունքը,Տիրոջ սիրով լի է երկիրը:Տիրոջ խօսքով ստեղծուեց հաստատութիւնը,Նրա բերանի շնչով՝ տիեզերքը.ծովերի ջրերը Նա հաւաքում է կուժի մէջ,ամուր փականքների տակ է դնում անդունդները:Թող ամբողջ երկիրը երկնչի Տիրոջից,աշխարհի բնակիչները դողան Նրա առաջ.որովհետեւ Նա խօսում է, եւ ահա՝ ամէն բան ստեղծուած է,Նա հրամայում է, եւ ահա՝ ամէն բան գոյութիւն ունի:Տէրը ջնջում է հեթանոսների մտածումները,կործանում է ժողովուրդների ծրագրերը.բայց Տիրոջ կամքն իրականանում է միշտ,սերնդէ սերունդ՝ Նրա սրտի ծրագրերը»:...Սաղմոս 33, 1-11
«Աստուած իմ, որքա՜ն մեծ է Քո սէրը,այն վերապահում ես Քեզնից երկնչողներին,այն բաշխում ես բոլորի առաջնրանց՝ ովքեր ապաւինում են Քեզ:Թաքցնում ես նրանց դէմքիդ ծածկոյթի ներքոյ,մարդկանց խարդախութիւններից հեռու.պատսպարում ես նրանց վրանիդ ներսում,լեզուների վիճաբանութիւններից հեռու:Օրհնեալ թող լինի Տէրը.Նրա սէրն ինձ համար հրաշքներ է գործում,նաեւ երբ քաղաքը պաշարուած է:Սարսափահար, ասում էի.''Բացառուած եմ Քո ներկայութիւնից''.Դու, սակայն, լսեցիր իմ աղաչանքը,դէպի Քեզ ուղղուած աղաղակիս ձայնը:Սիրեցէ՛ք Տիրոջը, դուք՝ Իր բոլոր սրբեր,Տէրը պաշտպանում է Իրեն վստահողներինեւ լիաչափ հատուցում է հպարտին:Զօրեղ եղէք, ամրապնդեցէք ձեր սրտերը,դուք բոլորդ, որ յուսացել էք Տիրոջը»:....Սաղմոս 31, 20-25
«Մեծարում եմ Քեզ, Տէր, կրկին ոտքի կանգնեցրիր ինձ,չթոյլատրեցիր, որ ցնծան թշնամիներս.երբ դէպի Քեզ աղաղակեցի, Տէր,Դու բժշկեցիր ինձ, Աստուած իմ եւ Տէր.դժոխքից դուրս հանեցիր իմ կեանքը,ինձ կրկին կեանք շնորհեցիր, գերեզման իջածների մէջ:Օրհնութիւններ երգեցէք Տիրոջը, Նրա հաւատացեալներ,երախտագիտութիւն մատուցէք՝ յիշելով Իր սուրբ Անունը.Նրա բարկութիւնը մի պահ է տեւում,Նրա սէրը տեւում է ամբողջ կեանքով մէկ.եթէ երեկոյեան հիւր է եկել վիշտը,առաւօտեան պոռթկում է ուրախութիւնը:Ասում էի բարօրութեանս օրերում.''Ոչինչ ինձ չի սասանի'',որովհետեւ բարեացակամութեանդ համաձայն, Տէր,լեռան նման հաստատուն էիր դարձրել ինձ.բայց երբ թաքցրիր ինձնից երեսդ,սարսափը տիրեց ինձ:Դէպի Քեզ աղաղակեցի, Տէր,իմ Տիրոջից խնդրեցի ողորմութիւն.''Քո համար ի՞նչ օգուտ ունի իմ մահը,եթէ ես իջնեմ փոսի մէջ.մի՞թէ փոշին կարող է շնորհակալ լինել Քեզ,մի՞թէ կարող է պատմել հաւատարմութիւնդ.ունկն դիր, Տէր, ողորմիր ինձ,Տէր, օգնութեան հասիր ինձ'':Դու իմ ողբը պարի փոխեցիր,սուգի զգեստս՝ տօնական հանդերձանքի.այս իսկ պատճառով, ներաշխարհս լուռ չի մնումեւ երգում է Քեզ,Տէր Աստուած իմ, յաւիտեան շնորհակալ եմ լինելու Քեզնից»:..Սաղմոս 30, 2-13
«Մատուցէք Տիրոջը, Աստծոյ որդիներ,մատուցէք Տիրոջը փառք եւ զօրութիւն.մատուցէք Տիրոջն Իր Անուան փառքը,երկրպագեցէք Տիրոջն Իր Սրբութեան վայրում:Տիրոջ ձայնը ջրերի վրայ է,փառքի Աստուածը որոտաց,Տէրը, հեղեղային ջրերի վրայ:Տիրոջ ձայնը հզօր է,Տիրոջ ձայնը փառաւոր է,Տիրոջ ձայնը փշրում է մայրիները:Տէրը փշրում է Լիբանանի մայրիները,Հորթի նման ցատկոտել է տալիս Լիբանանին,երիտասարդ գոմէշի նման՝ Սիրիոնին:Տիրոջ ձայնը առաքում է կրակի լեզուներ,Տիրոջ ձայնը դղրդացնում է անապատը,Տէրը ցնցում է Քադէսի անապատը:Տիրոջ ձայնը սասանում է կաղնիները,մերկացնում է մինչեւ իսկ ծաւալուն անտառները.Նրա օթեւանում ամէն բան աղաղակում է. ''Փա՜ռք'':Տէրն իշխում է փոթորիկին,Տէրը բազմում է Թագաւոր ընդմիշտ.Տէրը զօրութիւն է տալիս Իր ժողովրդին,Տէրն օրհնում է Իր ժողովրդին խաղաղութեամբ»:...Սաղմոս 29, 1-11
«Թող օրհնեալ լինի Տէրը, լսեց իմ աղաչանքի ձայնը.Տէրն իմ ուժն է ու իմ պաշտպանութիւնը,սիրտս Նրան է վստահում.օգնեց ինձ, ցնծում է սիրտս,եւ ես երգովս շնորհակալութիւն եմ Նրան յայտնում:Տէրն Իր ժողովրդի զօրութիւնն է,փրկութեան ապաստան՝ Իր Մեսիայի համար.փրկիր Քո ժողովուրդը, օրհնիր Քո ժառանգութիւնը,հովուիր եւ թիկունք կանգնիր նրան յաւիտեան»:...Սաղմոս 28, 6-9
«Դէպի Քեզ եմ աղաղակում, Տէր, վէմ իմ,մի՛ լռիր ինձ հետ.որովհետեւ եթէ Դու լուռ մնաս,փոսի մէջ կ'իջնեմ ես:Լսիր իմ աղաչանքի ձայնը,երբ կանչում եմ Քեզ,երբ ձեռքերս բարձրացնում եմդէպի Քո սուրբ Տաճարը:Դուրս մի՛ նետիր ինձ ամբարիշտների հետ,չարագործների հետ միասին.նրանք ասում են ''խաղաղութի՜ւն'' իրենց մերձաւորին,բայց չարութեամբ՝ իրենց սրտերից ներս:Հատուցիր նրանց ըստ իրենց գործերի,իրենց չարասիրտ վարքի համաձայն.հատուցիր նրանց ըստ իրենց ձեռքերի գործի,տո՛ւր նրանց վարձը:Չեն հասկանում Տիրոջ միջամտութիւնները,գործերը Նրա ձեռքերի.բայց Նա կործանելու է նրանց մինչեւ երկիր,նրանց այլեւս երբեք ոտքի չի կանգնեցնելու»:.......Սաղմոս 28, 1-5
«Տէր, լսիր իմ ձայնը. ես աղաղակում եմողորմիր ինձ, պատասխանիր,սիրտս ինձ կրկնում է Քո հրաւէրը.''Փնտռեցէք իմ երեսը''.Քո երեսն եմ, Տէր, ես փնտռում.ինձնից մի՛ թաքցրու Քո երեսը:Զայրոյթիդ մէջ մի՛ մերժիր ծառայիդ,Դու ես իմ օգնականը.մի՛ թող ինձ, մի՛ լքիր ինձ,ո՜վ Աստուած, փրկութիւն իմ.եթէ հայրս ու մայրս լքեն ինձ,Տէրը կ'ընդունի ինձ:Ցոյց տուր ինձ Քո ճանապարհը, Տէր,եւ առաջնորդիր ինձ արդար ճանապարհով.մի՛ մատնիր ինձ նեղիչներիս ցանկութիւններին,անարդար վկաներ դուրս ելան իմ դէմ,անարդարութիւնը ստեց ինքն իրեն:Ես հաւատում եմ, որ տեսնելու եմ Տիրոջ բարութիւնըողջերի երկրում.յուսա՛ Տիրոջը, ուժեղ եղիր, ամրապնդիր սիրտդ,յուսա՛ Տիրոջը»:....Սաղմոս 27, 7-14

«Օրհնում եմ Տիրոջն ամէն ժամ,ամէն ժամ Նրա օրհնութիւնը բերանումս է.ես փառքս գտնում եմ Տիրոջ մէջ,թող լսեն խոնարհները եւ ուրախ լինեն:Իմ հետ մեծարեցէք Տիրոջը,միասին պանծացնենք Նրա Անունը.փնտռեցի Տիրոջը եւ Նա ինձ պատասխանեց,իմ բոլոր նեղութիւններից ազատեց ինձ:Մօտեցէք Տիրոջը եւ վերցրէք լոյս,անստուեր կը փայլեն ձեր երեսները.աղքատն աղաղակում է, Տէրը լսում է Նրան,իր բոլոր նեղութիւններից ազատում է նրան:Տիրոջ հրեշտակը զինուած պատրաստ է,ազատելու համար նրանց՝ ովքեր Նրանից երկնչում են.ճաշակեցէք եւ տեսէք, որ քաղցր է Տէրը,երանելի է այն մարդը, որ Նրան է ապաւինում:Երկնչէք Տիրոջից, Նրա սրբեր,Նրանից երկնչողին ոչինչ չի պակասում.հարուստներն աղքատանում են ու քաղցում,ոչ մի բարիք չի պակասում նրան՝ ով Տիրոջն է փնտռում»:...Սաղմոս 34, 2-11
«Երանի՜ այն ժողովրդին, որի Աստուածը Տէրն է,այն ժողովրդին, որին Նա ընտրել է որպէս ժառանգութիւն.երկնային բարձունքներից Տէրը դիտում է,Նա տեսնում է բոլոր մարդկանց:Իր բնակութեան վայրից նա զննում էերկրի բոլոր բնակիչներին.Նա Ինքն է կաղապարել իւրաքանչիւրի սիրտըեւ հասկանում է նրանց բոլոր արարքները:Թագաւորի փրկութիւնը իր մեծ զօրքի մէջ չէ,հսկան չի ազատւում իր մեծ զօրութեամբ.յաղթանակի համար՝ ձին մի խաբկանք է,բանակը չի կարող փրկութիւն պարգեւել:Տիրոջ աչքերն Իրենից երկնչողների վրայ են,նրանց վրայ՝ ովքեր յուսացել են Իր սիրոյն.նրանց կեանքն ազատելու համար մահիցեւ ապրել տալու համար քաղցի օրերին:Այո՛, մենք սպասում ենք Տիրոջը,Նա՛ է մեր օգնութիւնն ու մեր վահանը.Նրանում է ուրախանում մեր սիրտը,մենք հաւատում ենք Նրա սրբութեան Անուանը.թող մեզ ընկերանայ Քո սէրը, Տէր,որովհետեւ Քեզ ենք մենք յուսացել»....Սաղմոս 33, 12-22
.jpg)
«Աստուած իմ, որքա՜ն մեծ է Քո սէրը,այն վերապահում ես Քեզնից երկնչողներին,այն բաշխում ես բոլորի առաջնրանց՝ ովքեր ապաւինում են Քեզ:Թաքցնում ես նրանց դէմքիդ ծածկոյթի ներքոյ,մարդկանց խարդախութիւններից հեռու.պատսպարում ես նրանց վրանիդ ներսում,լեզուների վիճաբանութիւններից հեռու:Օրհնեալ թող լինի Տէրը.Նրա սէրն ինձ համար հրաշքներ է գործում,նաեւ երբ քաղաքը պաշարուած է:Սարսափահար, ասում էի.''Բացառուած եմ Քո ներկայութիւնից''.Դու, սակայն, լսեցիր իմ աղաչանքը,դէպի Քեզ ուղղուած աղաղակիս ձայնը:Սիրեցէ՛ք Տիրոջը, դուք՝ Իր բոլոր սրբեր,Տէրը պաշտպանում է Իրեն վստահողներինեւ լիաչափ հատուցում է հպարտին:Զօրեղ եղէք, ամրապնդեցէք ձեր սրտերը,դուք բոլորդ, որ յուսացել էք Տիրոջը»:....Սաղմոս 31, 20-25
«Մեծարում եմ Քեզ, Տէր, կրկին ոտքի կանգնեցրիր ինձ,չթոյլատրեցիր, որ ցնծան թշնամիներս.երբ դէպի Քեզ աղաղակեցի, Տէր,Դու բժշկեցիր ինձ, Աստուած իմ եւ Տէր.դժոխքից դուրս հանեցիր իմ կեանքը,ինձ կրկին կեանք շնորհեցիր, գերեզման իջածների մէջ:Օրհնութիւններ երգեցէք Տիրոջը, Նրա հաւատացեալներ,երախտագիտութիւն մատուցէք՝ յիշելով Իր սուրբ Անունը.Նրա բարկութիւնը մի պահ է տեւում,Նրա սէրը տեւում է ամբողջ կեանքով մէկ.եթէ երեկոյեան հիւր է եկել վիշտը,առաւօտեան պոռթկում է ուրախութիւնը:Ասում էի բարօրութեանս օրերում.''Ոչինչ ինձ չի սասանի'',որովհետեւ բարեացակամութեանդ համաձայն, Տէր,լեռան նման հաստատուն էիր դարձրել ինձ.բայց երբ թաքցրիր ինձնից երեսդ,սարսափը տիրեց ինձ:Դէպի Քեզ աղաղակեցի, Տէր,իմ Տիրոջից խնդրեցի ողորմութիւն.''Քո համար ի՞նչ օգուտ ունի իմ մահը,եթէ ես իջնեմ փոսի մէջ.մի՞թէ փոշին կարող է շնորհակալ լինել Քեզ,մի՞թէ կարող է պատմել հաւատարմութիւնդ.ունկն դիր, Տէր, ողորմիր ինձ,Տէր, օգնութեան հասիր ինձ'':Դու իմ ողբը պարի փոխեցիր,սուգի զգեստս՝ տօնական հանդերձանքի.այս իսկ պատճառով, ներաշխարհս լուռ չի մնումեւ երգում է Քեզ,Տէր Աստուած իմ, յաւիտեան շնորհակալ եմ լինելու Քեզնից»:..Սաղմոս 30, 2-13
«Մատուցէք Տիրոջը, Աստծոյ որդիներ,մատուցէք Տիրոջը փառք եւ զօրութիւն.մատուցէք Տիրոջն Իր Անուան փառքը,երկրպագեցէք Տիրոջն Իր Սրբութեան վայրում:Տիրոջ ձայնը ջրերի վրայ է,փառքի Աստուածը որոտաց,Տէրը, հեղեղային ջրերի վրայ:Տիրոջ ձայնը հզօր է,Տիրոջ ձայնը փառաւոր է,Տիրոջ ձայնը փշրում է մայրիները:Տէրը փշրում է Լիբանանի մայրիները,Հորթի նման ցատկոտել է տալիս Լիբանանին,երիտասարդ գոմէշի նման՝ Սիրիոնին:Տիրոջ ձայնը առաքում է կրակի լեզուներ,Տիրոջ ձայնը դղրդացնում է անապատը,Տէրը ցնցում է Քադէսի անապատը:Տիրոջ ձայնը սասանում է կաղնիները,մերկացնում է մինչեւ իսկ ծաւալուն անտառները.Նրա օթեւանում ամէն բան աղաղակում է. ''Փա՜ռք'':Տէրն իշխում է փոթորիկին,Տէրը բազմում է Թագաւոր ընդմիշտ.Տէրը զօրութիւն է տալիս Իր ժողովրդին,Տէրն օրհնում է Իր ժողովրդին խաղաղութեամբ»:...Սաղմոս 29, 1-11
«Թող օրհնեալ լինի Տէրը, լսեց իմ աղաչանքի ձայնը.Տէրն իմ ուժն է ու իմ պաշտպանութիւնը,սիրտս Նրան է վստահում.օգնեց ինձ, ցնծում է սիրտս,եւ ես երգովս շնորհակալութիւն եմ Նրան յայտնում:Տէրն Իր ժողովրդի զօրութիւնն է,փրկութեան ապաստան՝ Իր Մեսիայի համար.փրկիր Քո ժողովուրդը, օրհնիր Քո ժառանգութիւնը,հովուիր եւ թիկունք կանգնիր նրան յաւիտեան»:...Սաղմոս 28, 6-9
«Դէպի Քեզ եմ աղաղակում, Տէր, վէմ իմ,մի՛ լռիր ինձ հետ.որովհետեւ եթէ Դու լուռ մնաս,փոսի մէջ կ'իջնեմ ես:Լսիր իմ աղաչանքի ձայնը,երբ կանչում եմ Քեզ,երբ ձեռքերս բարձրացնում եմդէպի Քո սուրբ Տաճարը:Դուրս մի՛ նետիր ինձ ամբարիշտների հետ,չարագործների հետ միասին.նրանք ասում են ''խաղաղութի՜ւն'' իրենց մերձաւորին,բայց չարութեամբ՝ իրենց սրտերից ներս:Հատուցիր նրանց ըստ իրենց գործերի,իրենց չարասիրտ վարքի համաձայն.հատուցիր նրանց ըստ իրենց ձեռքերի գործի,տո՛ւր նրանց վարձը:Չեն հասկանում Տիրոջ միջամտութիւնները,գործերը Նրա ձեռքերի.բայց Նա կործանելու է նրանց մինչեւ երկիր,նրանց այլեւս երբեք ոտքի չի կանգնեցնելու»:.......Սաղմոս 28, 1-5
«Տէր, լսիր իմ ձայնը. ես աղաղակում եմողորմիր ինձ, պատասխանիր,սիրտս ինձ կրկնում է Քո հրաւէրը.''Փնտռեցէք իմ երեսը''.Քո երեսն եմ, Տէր, ես փնտռում.ինձնից մի՛ թաքցրու Քո երեսը:Զայրոյթիդ մէջ մի՛ մերժիր ծառայիդ,Դու ես իմ օգնականը.մի՛ թող ինձ, մի՛ լքիր ինձ,ո՜վ Աստուած, փրկութիւն իմ.եթէ հայրս ու մայրս լքեն ինձ,Տէրը կ'ընդունի ինձ:Ցոյց տուր ինձ Քո ճանապարհը, Տէր,եւ առաջնորդիր ինձ արդար ճանապարհով.մի՛ մատնիր ինձ նեղիչներիս ցանկութիւններին,անարդար վկաներ դուրս ելան իմ դէմ,անարդարութիւնը ստեց ինքն իրեն:Ես հաւատում եմ, որ տեսնելու եմ Տիրոջ բարութիւնըողջերի երկրում.յուսա՛ Տիրոջը, ուժեղ եղիր, ամրապնդիր սիրտդ,յուսա՛ Տիրոջը»:....Սաղմոս 27, 7-14
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.