Translate

воскресенье, 6 апреля 2014 г.

             ՄԱՅՐ  ՍՈՒՐԲ  ԲԱՐԵԽՈՍԻՐ (ա)




Աստվածածնի  յոթ  վերքերը

1.Սիմոն ծերունու վկայությունը,երբ ասաց թե Մարիամի սիրտը կխոցվի սրով:
2.Հերովդեսի ահից Եգիպտոս փախչելը:
3.Տաճարում Հիսուսի կորչելը:
4.Հիսուսի դատապարտությունը և Խաչի չանապարհին Մոր հետ հանդիպումը:
5.Խաչի տակ ուշաթափվելը:
6.Հիսուսի հոգին ավադելը,Նրա կողը խոցելն ու Խաչից իջեցնելը:
7. Հիսուսի թաղումը:


Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք,Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ,աղաչում ենք, Մա´յր Սուրբ,բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն,որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի,աղաչում ենք,Մա´յրՍուրբ,բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը` ծառայելու մեզ հարկավոր ամեն պետքիաղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:


Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրըաղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:



Աղաչի´ր, Սրբուհի´, քո Միածին Որդուն նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր սրբերի հետաղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:


Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, քեզ երանի են տալիս երկնային զորքերը և օրհնում ենք հողեղեններս, Աստծո և մարդկանց միջնորդ, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար: Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը՝ քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր՝ բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:

Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք՝ /հիշեցնելով/ նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ներե բազմամեղիս, և ջնջե իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմե դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Ով փառավորյալ սբ Կույս և Մայր հավիտենական մարմնացյալ Խոսքի, գանձ երկնային շնորհների և բարեխոս մեղավորների. ես` քո անարժան զավակդ, աղաչում եմ քեզ` առաջնորդիր ինձ արցունքի այս հովտում, որ քո Որդու թանկագին արյունը լինի քավություն իմ բազում մեղքերին: Ամեն:


Քո առաջ եմ ընկնում ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԻՆ,և աղաչում անարատ Կույսիտ,բարեխոսիր մեր անձերի համար և աղաչիր ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒԴ,որ փրկի մեզ փորձություններից ու հոգու և մարմնի բոլոր վտանգներից:Ամեն:

Ցնծա,Մայր անճառելի Լույսի,սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՐԻԱՄ,որովհետև ՔՈ մեջ կրեցիր հուրն ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ:Լուսեղեն տաճար ԱՏԾՈ ԽՈՍՔԻ,ՆՐԱ մոտ միշտ բարեխոսիր մեր անձերի փրկության համար:Ամեն:


Մեր հույս և ապավեն,ՏԻՐԱՄԱՅՐ և սուրբ ԿՈՒՅՍ,ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ հուրը չբոցակիզեց ՔՈ սուրբ որովայնը,բարեխոսիր ՏԻՐՈՋԸ մեր փրկության համար:ՔԵԶ ենք ապավինում, ամենասուրբուհի,հրաշալի բարություններ բաշխող,ԴՈՒ,որ աղբյուր ես ծարավածների,բարեխոսիր ՏԻՐՈՋԸ մեր փրկության համար:Ամեն:







Ով  որովայն ԱՏՎԱԾԱԿԻՐ,մայր ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,
ԱՍՏՎԱԾԱՇՈՇԱՓ ձեռք,
ԱՍՏՎԱԾԱՀԱՆԳԻՍՏ գիրկ,
ԱՍՏՎԱԾԱՍՆՈՒՅՑ ստինք,
ԱՍՏՎԱԾԱԲԱՐՁ  բազուկ,
ԱՍՏՎԱԾԱՄԵՐՁ  բերան,
ԱՍՏՎԱԾԱՀԱՄԲՅՈՒՐ շրթուք,
ԱՍՏՎԱԾԱՏԵՍ աչքեր,
ԱՍՏՎԱԾԱԽՈՍ լեզու,
ԱՍՏՎԱԾԱԸՆԿԱԼ խորան,
ԱՍՏՎԱԾԱԲՆԱԿ տաճար,բարեխոս եղիր:Ամեն:


Մայր և Կույս,ՔՐԻՍՏՈՍԻ աղախին,որ բարեխոս ես միշտ աշխարհի համար:Մաքուր աղավնի և երկնքի հարս ՄԱՐԻԱՄ,տաճար և աթոռ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ,քեզնով իմանալիները հողեղեններին հաճեցին,և ՔՈ միջոցով մերձեցանք ԿԵՆԱՑ փայտին,ՔԵԶ երանի են տալիս բոլոր ազգերը:Ամեն:

Խնկի ծառի նման ես, ԴՈՒ քաղցրահամ պտուղ ես,բարի պտուղ բերողն ես,ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,   մեղա  ՔԵԶ:ԴՈՒ հողանույթ սերովբեն ես,հարս ես երկրից երկինք,ԱՍՏԾՈՒՆ մարմնով ծնողն  ես ԱՏՎԱԾԱԾԻՆ մեղա ՔԵԶ:ԴՈՒ հոռդառատ աղբույր ես,մեզավորների քավիչ ես,ԴՈՒ  լուսեղեն  խորան ես,ԱՍՏՎԱԾԱԾԻՆ մեղա ՔԵԶ:Ամեն:
Ցնծա,ԱՍՏՎԱԾԱԾԻՆ հույսի և փրկության Մայր:Մայր Լույսի և Կույս ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, կյանքի գանձ,ցնծությամբ մեծարում ենք քեզ:Սուրբ Մայր անարատ Լույսի,հրեշտակային  օրհնություններով ՔԵՌԶ փառաբանելով մեծարում ենք ՔԵԶ:Ամեն:






Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.