Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք
Յիսուսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ոք չի գալիս Հօրը, այլ միայն՝ իմ միջոցով»:
Յովհաննէս 14, 6
«Միայն մէկի՝ Յիսուս Քրիստոսի հնազանդութեամբ բոլորն արդար համարուեցին»: Հմմտ. Հռոմէացիս 5, 19
Յիսուսի մասին գրուած է.«Մարդու Որդին շուտով գալու է փառքով եւ իւրաքանչիւրին հատուցելու է ըստ իր գործերի:Հմմտ. Մատթէոս 16, 27
«Նմանուելով Սրբին [= Յիսուս Քրիստոսին], որը ձեզ կանչեց, դուք նոյնպէս սուրբ դարձէք ձեր վարքում»: Հմմտ. 1 Պետրոս 1, 15
Յիսուսն ասում է. «Ես գալիս եմ շուտով, բերելով իմ վարձատրութիւնը, հատուցելու համար իւրաքանչիւրին ըստ իր գործերի»: Հմմտ. Յայտնութիւն 22, 12
«Հսկեցէք, հաստատուն եղէք հաւատքի մէջ, ուժեղ եղէք եւ քաջութեամբ գործեցէք»Հմմտ.1Կորնթացիս 16, 13
Յիսուսն ասում է. «Ես մեռած էի, բայց այժմ ապրում եմ յաւէտ, եւ ունեմ մահուան եւ դժոխքի բանալիները»: Հմմտ. Յայտնութիւն 1, 18
«Մի՛ ուրախացիր աշխարհիկ հարստութիւններով, քանի որ չես կարող վստահօրէն իմանալ, թէ դրանցով կը կարողանաս շահել յաւիտենական կեանքը»։ Սբ. Յովհաննէս Խաչեան
«Աստուած Ինքը, կարճատեւ տառապանքից յետոյ կը հաստատի ձեզ, կը զօրացնի եւ անսասան կը դարձնի ձեզ»: Հմմտ. 1 Պետրոս 5, 10
Յիսուսն ասում է. «Նա՝ ով հաւատում է ինձ, նոյնիսկ եթէ մահանայ՝ կ'ապրի»:Յովհաննէս 11, 25
Յիսուսն ասում է. «Դուք արտասուելու էք, մինչ աշխարհն ուրախանալու է. բայց ձեր վիշտը փոխուելու է ցնծութեան»: Հմմտ. Յովհաննէս 16, 20
Յարութիւնից յետոյ «Յիսուսը նրանց ցոյց տուեց իր ձեռքերն ու կողը, եւ աշակերտներն ուրախացան՝ տեսնելով Տիրոջը»: Հմմտ. Յովհաննէս 20,20
«Ով տառապում է Աստծոյ կամքի համաձայն,թող իր կեանքը վստահի հաւատարիմ Արարչին»:Հմմտ.1Պետրոս 4, 19
Ստեփանոս Նախավկան աղօթում էր.«Տէր Յիսուս,ընդունիր իմ հոգին եւ այս գործը նրանց համար մեղք մի՛ համարիր»: Հմմտ. Գործք Առաքելոց 7, 59-60
.jpg)
«Խնդրեցէք Աստծուց եւ Նա կը տայ ձեզ, փնտրեցէք եւ կը գտնէք, բախեցէք եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ ով որ ուզի, կը ստանայ, ով որ փնտրի, կը գտնի, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, մի՞թէ քար կը տայ նրան. եւ կամ եթէ ձուկ ուզի, մի՞թէ օձ կը տայ նրան։ Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, ովքեր Նրանից խնդրում են»։ Մատթէոս 7, 7-11
«Այնպէս արէք, որ ո՛չ միայն ներքուստ, այլ նաեւ արտաքուստ տեսանելի լինի, որ դուք կրում էք Յիսուս Քրիստոսի պատկերը»։ Սբ.Պօղոս Խաչեան
«Ձեր միջեւ բոցավառ սէր ունեցէք, որովհետեւ սէրը ծածկում է բազում յանցանքներ»: Հմմտ. 1 Պետրոս 4, 8
«Իւրաքանչիւր երեխայ, որ ծնւում է, իր հետ բերում է լուրը, որ Աստուած դեռ չի յոգնել մարդկանցից»։ Ռաբինդրանաթ Թագոր
«Յիսուսն ասաց. ''Ես նոյնպէս չեմ դատապարտում քեզ, գնա՛ եւ այլեւս մի՛ մեղանչիր''»: Հմմտ. Յովհաննէս 8, 11
«Երկնքում աւելի մեծ ուրախութիւն է լինելու դարձի եկող մի մեղաւորի համար, քան արդարների, որոնք դարձի գալու կարիք չունեն»: Հմմտ. Ղուկաս 15, 7
Յիսուսի մասին գրուած է. «Եթէ խոստովանենք մեր մեղքերը, Նա կը մաքրի մեզ ամէն անարդարութիւնից»: Հմմտ. 1 Յովհաննէս 1, 9
«Ոչ ոքի վարքն այնքան հակաաւետարանական չէ, որքան նրա՝ ով իրեն արդար է համարում, քանի որ այդպիսին Քրիստոսի կարիքը չունի»։ Լուիջի Ջուսսանի
Քրիստոնեաների մասին գրուած է. «Դուք այն ժողովուրդն էք, որին Աստուած ընտրել է՝ աւետարանելու համար Իր հրաշագործ արարքները»: Հմմտ. 1 Պետրոս 2, 9
«Ուրախութեամբ երախտագիտութիւն յայտնենք Հօրը, որ պարգեւեց մեզ մասնակցել սրբերի ժառանգութեանը»: Հմմտ. Կողոսացիս 1, 12
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.