Translate

суббота, 19 апреля 2014 г.

  «Աստուած մարդացաւ, որպէսզի  մարդն            աստուածանայ»            ՍբԵրանոս Լիոնցի


                                                              


«Բազում նեղութիւնների միջով է հարկաւոր անցնել՝ Աստծոյ արքայութիւն մտնելու համար»:  Հմմտ. Գործք Առաքելոց 14, 22

 «Մենք ընթանում ենք հաւատքի մէջ, եւ ո՛չ տակաւին՝ տեսութեան»:  Հմմտ. 2 Կորնթացիս 5, 7

Յիսուսն ասում է. «Ով ծարաւի է, թող գայ, ձրիօրէն վերցնի կեանքի ջուրը»:        Հմմտ. Յայտնութիւն 22, 17

«Հաւատքը հաւատացեալի ուժն է, որովհետեւ հնարաւորութիւն է տալիս մերը դարձնելու Աստծոյ ուժը»։

Յիսուսն ասում է. «Ով ծարաւի է, թող գայ իմ մօտ եւ խմի. կենդանի ջրերի գետեր կը բխեն նրանում»:     Հմմտ. Յովհաննէս 7, 37-38

 «Քանի դեռ ապրում ենք այս մարմնում, աքսորի մէջ ենք, Տիրոջից հեռու»:   2 Կորնթացիս 5, 6

 «Մտէք նեղ դռնով. որքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կորուստ, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ Եւ որքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։Մատթէոս 7, 13-14


 «Ո՜վ զարմանահրաշ զօրութիւն Խաչի։ Նրա միջոցով է մեզ՝ հաւատացեալներիս շնորհւում ուժ տկարութեան մէջ, փառք՝ նուաստացման մէջ, եւ մահուան մէջ՝ կեանք»։    Սբ. Լեւոն Մեծ

 «Յիսուսին ասացին. ''Տէր, նա՝ ում սիրում ես, հիւանդ է'': Յիսուսն ասաց. ''Այդ հիւանդութիւնը Աստծոյ փառքի համար է''»:  Հմմտ. Յովհաննէս 11, 3-4


«Մի՛ մտահոգուէք նրանով, ինչ ունէք, այլ նրանով, ինչ էք»։ Սբ. Գրիգոր Մեծ

 «Մեր վրայ ստացել ենք մահուան դատավճիռը, որպէսզի սովորենք չվստահել ինքներս մեզ»:  2 Կորնթացիս 1, 9

«Աստուած Իր նախախնամութեանը մէջ կ'ընտրէ մեզի համար լաւագոյն ճամբան, եւ ո՛չ թէ՝ կարճագոյն ճամբան»:  Հ. Վաղինակ Վրդ. Մելոյեան

«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դուք արէք նրանց, որովհետեւ այդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։  Մատթէոս 7, 12


 «Քրիստոնէութիւնը մարդկանց սովորեցնում է, որ սէրն աւելի արժէ՝ քան խելացիութիւնը»։  Ժաք Մարիտէն

Յիսուսն ասում է. «Երկնքից իջել եմ կատարելու ո՛չ թէ իմ կամքը, այլ կամքը Նրա՝ ով առաքել է ինձ»:    Յովհաննէս 6, 38

 «Աշխարհ մտնելով, Քրիստոսն ասում է. ''Ո՛չ զոհ կամեցար, ո՛չ ընծաներ. ահա՛ ես գալիս եմ, ո՜վ Աստուած, կատարելու Քո կամքը''»:  Հմմտ. Եբրայեցիս 10, 5.7



«Այս գիշեր իսկ կեանքդ պահանջուելու է քեզնից. ինչպիսի՞ն է արդեօք քո կեանքը»: Հմմտ. Ղուկաս 12, 20; Յակոբոս 4, 14

«Կայ մի բան, որ աւելի կարեւոր է, քան գործերդ. Աղօթքը։ Կայ մի ուժ, որ աւելի ազդու է, քան խօսքերդ. Սէրը»։  Քարլո Քարրետտո

«Հաւատքի մէջ մահացան մեր հայրերը, դաւանելով, որ այս երկրի վրայ օտարական էին ու պանդուխտ»:           Հմմտ. Եբրայեցիս 11, 13

 «Երբ Տիրոջ կողմից դատւում ենք, զգուշացւում ենք, որպէսզի չդատապարտուենք»: Հմմտ. 1 Կորնթացիս 11, 32

 «Բարի լինելը շա՜տ աւելի մեծ ու համարձակ արկածախնդրութիւն է, քան առագաստանաւով աշխարհի շուրջը պտտուելը»։ Գիլբերթ Ք. Չեսթերթոն

Յիսուսն ասում է. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալներ, ժառանգեցէք ձեր համար պատրաստուած արքայութիւնը»:        Մատթէոս 25, 34

 «Տակաւին զգում եմ համարձակ վստահութիւնը՝ դառնալու մի մեծ սրբուհի, քանի որ յոյսս չեմ դրել իմ արժանիքների վրայ, որովհետեւ արժանիքներ բացարձակապէս չունեմ, այլ՝ ապաւինում եմ Նրան, ով Ինքնին Զօրութիւնն է, Առաքինութիւնը, Ինքնին Սրբութիւնը։ Միմիայն Նա, գոհանալով իմ տկար ջանքերով, կը բարձրացնի ինձ մինչեւ Ինքը եւ, ինձ Իր անսահման արժանիքներով ծածկելով, կը դարձնի սուրբ»։                           Սբ. Թերեզա Յիսուս Մանկան

 «Աստծոյ Որդու մէջ է կեանքը, իսկ կեանքը մարդկանց լոյսն է»: Հմմտ. Յովհաննէս 1, 4

«Ով չարիք է գործում, ատում է լոյսը, իսկ ով գործում է ճշմարտութիւնը, գալիս է դէպի լոյսը»:          Հմմտ. Յովհաննէս 3, 20-21

 «Եթէ ասում ենք՝ թէ անմեղ ենք, խաբում ենք ինքներս մեզ եւ ճշմարտութիւնը մեզնում չէ»: 1 Յովհաննէս 1, 8

«Աստղերի նման փայլեցէք աշխարհում, հաստատուն միացած մնալով կեանքի խօսքին»:              Հմմտ. Փիլիպպեցիս 2, 15-16

Յիսուսն ասում է. «Ով հետեւում է ինձ, խաւարի մէջ չի քայլի, այլ կ'ունենայ կեանքի լոյսը»:  Յովհաննէս 8, 12

Յիսուսն ասում է. «Եկէք ինձ մօտ, յոգնածներ ու ծանրաբեռնուածներ, եւ Ես ձեզ հանգիստ կը տամ»:  Մատթէոս 11, 28

 «Ամենասուրբ Հաղորդութեան մէջ չէ, որ մեր եղբայրները, որոնք երբեք եկեղեցի չեն յաճախում, կարող են գտնել Տիրոջը։ Մե՛ր անձերում է, որ կարող են հանդիպել Նրան, այն չափով, որքանով որ մեր գործերը, մեր խօսքերն ու մեր վարմունքը կը լինեն կենդանի արտայայտութիւնը մեր ներսում Նրա ներկայութեան»։     Հ. Փէրրին





Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.