«Օրհնում եմ Տիրոջն ամէն ժամ,
( ԴԱՎԹԻ ՍԱՂՄՈՍՆԵՐ
II )
Սաղմոս 40,
13-18
«Բազմաթիւ չարիքներ են թափւում վրաս,ճզմում են ինձ իմ մեղքերը.դրանք չեմ հաշւում, աւելի են՝ քան մազերս,սիրտս նուաղում է ինձնում:Կամեցի՛ր, Տէր, ազատել ինձ,շտապիր ինձ օգնութեան.թող միասին ամաչեն ու սարսափենբոլոր նրանք՝ ովքեր կեանքիս դէմ դաւեր են նիւթում:Թող յետ նահանջեն ամօթով ծածկուած,ովքեր չարիք են ինձ կամենում.իրենց ամօթի ներքոյ ճզմուեն,ովքեր ինձ ասում են. ''Սա է քեզ հասնում'':Թող Քեզնում ուրախանան ու ցնծան,ովքեր փնտռում են Քեզ.միշտ ասեն. ''Մեծ է Տէրը'',ովքեր սիրում են պարգեւածդ փրկութիւնը:Ես աղքատ եմ, արհամարհուած մէկը,բայց Տէրը մտածում է իմ մասին.Դու ես իմ օգնութիւնն ու իմ ազատարարը,Աստուած իմ, մի՛ ուշացիր»:
Սաղմոս 40, 2-12
«Ես յուսացի, յուսացի Տիրոջըեւ Նա խոնարհուեց իմ վրայ,լսեց իմ աղաղակը:Դուրս հանեց ինձ մահուան փոսից,ցեխոտ ճահճուտից.ոտքերս ժայռի վրայ բարձրացրեց,հաստատուն դարձրեց իմ քայլերը:Բերանումս մի նոր երգ դրեց,գովասանք՝ մեր Աստծուն.շատերն են տեսնելու եւ երկիւղ զգալուեւ վստահելու են Տիրոջը:Երանելի է այն մարդը,որ Տիրոջ մէջ է հաստատել իր յոյսը.նա՝ ով հպարտների կողմը չէ,ով չի դիմում կեղծիքին հետեւողներին:Քանի՜ հրաշագործութիւններ կատարեցիր մեր համար,Տէր Աստուած իմ.քանի՜ ծրագրեր՝ ի նպաստ մեր,ոչ ոք է Քեզ նման.ուզում եմ աւետարանել դրանք եւ հռչակել,չափազանց շատ են՝ պատմելու համար:Ո՛չ զոհ կամեցար, ո՛չ ընծայ,իմ ականջները բացեցիր.ո՛չ ողջակէզ պահանջեցիր, ո՛չ էլ քաւութեան զոհ,յայնժամ ես ասացի. ''Ահա գալիս եմ'':Գրքում իմ մասին գրուած էայն՝ ինչ կամենում ես, որ անեմ.Աստուած իմ, սա՛ է այն՝ ինչ սիրում եմ,Քո օրէնքը իմ սրտի խորքում է:Ես աւետարանում եմ Քո արդարութիւնըմեծ հաւաքոյթում.տեսնում ես, շրթունքներս փակ չեմ պահում,Տէր, Դու գիտես դա:Ծածուկ չեմ պահում Քո արդարութիւնըսրտիս խորքում.այո՛, ես հռչակում եմ Քո հաւատարմութիւնըեւ Քո պարգեւած փրկութիւնը.չեմ թաքցնում Քո սէրն ու Քո ճշմարտութիւնըմեծ հաւաքոյթի առաջ:Ինձնից մի՛ հեռացրու ողորմութիւններդ, Տէր,Քո սէրը եւ Քո ճշմարտութիւնըթող միշտ պահպանեն ինձ»:
Սաղմոս 39, 2-14
«Ասացի. ''Կը հսկեմ ճանապարհներիս վրայ,որպէսզի լեզուովս չմեղանչեմ.պահապան կը դնեմ բերանիս վրայ,մինչ չարագործը կանգնած է իմ առջեւ'':Ահա, համր մնացի, լռութեան մէջ,լռում էի, բայց ոչնչի չէր ծառայում,աւելի էր սաստկանում տառապանքս.կրծքիս ներսում սիրտս այրւում էր,կրկին մտածելիս՝ այրւում էր է՛լ աւելի,մինչեւ որ լեզուիս թոյլատրեցի խօսել.''Յայտնիր ինձ, Տէր, իմ վախճանըեւ թէ ի՛նչ է թիւն իմ օրերի,որպէսզի հասկանամ՝ թէ որքա՜ն դիւրաբեկ եմ:Մի ափի չափով օրեր տուեցիր ինձ,տեւողութիւնս ոչինչ է Քո առաջ.մարդու տեւողութիւնը մի շունչ է,գնում ու գալիս է ստուերի նման.խռովւում է ոչնչի համար, քամու նման,գանձում է, բայց չգիտէ՝ թէ ով է հաւաքելու'':Ուրեմն, Տէր, ինչի՞ եմ սպասում,իմ յոյսը միմիայն Քեզնում է.ազատիր ինձ իմ բոլոր մեղքերից,յիմարի նախատինքների տակ մի՛ թող ինձ:Վերադառնում եմ լռութեան մէջ եւ չեմ բացում բերանս,որովհետեւ Դու Ինքդ ես գործում.հեռացրու ինձնից Քո հարուածները,կքւում եմ փշրող ձեռքիդ ներքոյ:Դու կրկին ոտքի ես կանգնեցնում մարդուն,ուղղելով նրա մեղքը,սարդոստայնի նման մաքրում ես նրա կրքերը.մարդն ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ մի շունչ:Լսիր իմ աղօթքը, Տէր,ականջ դիր իմ աղաղակին,խուլ մի՛ եղիր լացիս ձայնին:Քո առաջ օտարական եմ ես,թափառական՝ ինչպէս իմ բոլոր հայրերը.հեռացրու հայեացքդ, որպէսզի շունչ քաշեմ,նախքան կը գնամ այստեղից եւ չեմ լինի այլեւս»:
Սաղմոս 38, 2-23
«Տէր, զայրոյթով մի՛ յանդիմանիր ինձ,մի՛ ուղղիր ինձ բարկութեամբդ.նետերդ հարուածեցին ինձեւ ձեռքդ ծանրանում է իմ վրայ.բարկութեանդ պատճառով՝մարմնումս առողջ անդամ չի մնացել,մեղքիս պատճառով՝ ոսկորներիցս ոչ մէկն անեղծ չէ:Յանցանքներս գլխիս են թափւում,ուժերիցս գերազանց ծանրութիւն են.բորբոքուած ու թարախակալուած են վէրքերս,ահա թէ ինչպէս եմ վճարում յիմարութիւնս:Ծայր աստիճան ճնշուած ու կքուած,մթագնած թափառում եմ ամբողջ օրը.մինչեւ ոսկրածուծս այրում է ջերմս,մարմնումս առողջ անդամ այլեւս չի մնացել:Ծայր աստիճան նուաղած ու տկարացած,սրտիս դողի պատճառով հառաչում եմ.իւրաքանչիւր իմ փափաք Քո առջեւ է,իմ հեծեծանքը Քեզ անյայտ չէ:Սիրտս բաբախում է եւ ուժերս լքում են ինձ,նուազում է աչքերիս լոյսը.մտերիմներս ու ընկերներս հեռու են մնում,մերձաւորներս՝ վէրքերիցս հեռու:Որոգայթներ են լարում եւ փորձում են վնաս հասցնել կեանքիսնրանք՝ ովքեր կամենում են իմ կործանումը.չարութեամբ լի խօսքեր են արտասանումեւ ամբողջ օրը խաբէութիւն մտածում:Բայց ես, ինչպէս մի խուլ, չեմ լսում,ինչպէս մի համր, չեմ բացում բերանս.այո՛, ինչպէս մի մարդ՝ որ չի լսումեւ նրա բերանը պատասխանելու անկարող է:Քեզ եմ ես յուսացել, Տէր,կը պատասխանես ինձ, Տէր Աստուած իմ.ասում եմ. ''Թող չուրախանան իմ դէմ,թող չբարձրանան, եթէ ոտքս սասանուի'':Բայց այժմ ես ընկնելու վրայ եմեւ իմ ցաւը ինձ միշտ ներկայ է.ահա, ես խոստովանում եմ իմ յանցանքը,սարսափում եմ մեղքիս պատճառով:Թշնամիներս հզօր են ու կորովի,բազմաթիւ են, որ հակառակւում են ինձ խաբէութիւններով.բարիքի փոխարէն՝ չարիք են հատուցում ինձ,մեղադրում են ինձ, եթէ փնտռում եմ բարին:Տէր, մի՛ լքիր ինձ,հեռու մի՛ մնա ինձնից, Աստուած իմ.շուտով օգնութեան հասիր ինձ,Դու, Տէր, փրկութիւն իմ»:
Սաղմոս 37, 27-40
«Հեռացիր չարից եւ գործիր բարին,բնակութեան օթեւան կ'ունենաս միշտ.որովհետեւ Տէրը սիրում է արդարութիւնը,երբեք չի լքում Իր մտերիմներին:Նրանք պաշտպանութիւն են ունենալու յաւիտեան,մինչ չարագործների սերունդը անհետանալու է.արդարները ժառանգելու են երկիրըեւ նրանում բնակուելու են ընդմիշտ:Արդարի բերանը խօսում է իմաստութիւն,նրա լեզուն հռչակում է արդարութիւնը.սրտում ունի իր Աստծոյ օրէնքը,իր քայլերը երբեք չեն սասանուելու:Չարագործը դարանակալում է արդարինեւ ցանկանում է նրան մահ հասցնել.բայց Տէրն արդարին չի թողնում նրա ձեռքում,ատեանում չի թոյլատրում արդարի դատապարտութիւնը:Յոյսդ Տիրոջ վրայ հաստատիրեւ պահպանիր Նրա ճանապարհը.կը հասցնի քեզ երկրին տիրելունեւ դու կը տեսնես չարագործների արմատախիլ լինելը:Տեսայ՝ թէ ինչպէս էր ամբարիշտը յաղթանակում,ինչպէս էր բարձրանում փարթամ ծառի նման.կրկին անցայ մօտով եւ ահա՝ այլեւս չկար,փնտռեցի եւ այլեւս չգտայ նրան:Դիտիր ամբիծին, զննիր արդարին,խաղաղութեան մարդուն է պատկանում ապագան.բայց մեղաւորները բոլորն էլ ոչնչացուելու են,չարագործներին ապագան մերժուած է:Տիրոջից է գալիս արդարների փրկութիւնը,նրանց պաշտպանութիւնը՝ տրտմութեան ժամանակ.Տէրն օգնում է նրանց,ազատում չարագործներից եւ փրկում նրանց,որովհետեւ Նրանում են փնտռում իրենց պաշտպանութիւնը»:
Սաղմոս 37, 12-26
«Չարագործը դաւեր է նիւթում արդարի դէմ,նրա դէմ կրճտացնում է ատամները.բայց Տէրը ծիծաղում է նրա վրայ,արդէն տեսնում է նրա օրուայ հասնելը:Չարագործները պատեանից հանում են սուրը եւ լարում աղեղը,գետին տապալելու համար աղքատին ու խեղճին,հարուածելու համար նրան՝ ով հետեւում է ուղիղ ճանապարհին.բայց նրանց սուրը մտնելու է իրենց իսկ սիրտը,նրանց աղեղները փշրուելու են:Աւելի լաւ է արդարի ունեցած քիչը,քան ամբարիշտների մեծ հարստութիւնը.որովհետեւ կոտրուելու են չարագործների բազուկները,բայց Տէրը թիկունք է կանգնում հաւատացեալներին:Տէրը ճանաչում է բարիների օրերը,որպէս պարգեւ ունենալու են յաւիտենական ժառանգութիւն.նեղութեան ժամանակ չեն ամաչի,կը յագենան քաղցի օրերին:Չարագործները, մինչդեռ, մահանալու են,որովհետեւ Տիրոջ թշնամիներն են.վերջանալու են դաշտերի խոտի նման,ծխի նման բոլորը մէկ անհետանալու են:Չարագործը պարտք է վերցնում ու չի վերադարձնում,բայց արդարը ողորմում է եւ բաժին հանում.օրհնեալները ժառանգելու են երկիրը,անիծեալները բնաջինջ են լինելու:Տէրն առաջնորդում է մարդու քայլերը,դարձնում է հաստատուն եւ սիրով հետեւում է նրա ընթացքին.եթէ ընկնում է, ընկած չի մնում,Տէրն Իր ձեռքով բարձրացնում է նրան:Երիտասարդ էի ես, իսկ այժմ՝ տարեց,արդարներից մէկին երբեք չեմ տեսել լքուած,ո՛չ էլ նրա որդիներին՝ հաց մուրալիս.իր ունեցածից ամէն օր սիրով բաժին է հանում,այս իսկ պատճառով՝ նրա սերունդը օրհնուած է»:
Սաղմոս 37, 1-11
«Մի՛ զայրացիր ամբարիշտներին տեսնելով,չարագործներին մի՛ նախանձիր.խոտի նման շուտով թառամում են,չորանում են դաշտի խոտի նման:Հաւատք ունեցիր Տիրոջ հանդէպ եւ բարիք գործիր,բնակուիր երկրում եւ հաւատարմութիւնը թող լինի քո սնունդը.Տիրոջ մէջ փնտռիր ուրախութիւնդ,կը կատարի սրտիդ փափաքները:Ընթացքդ կողմնորոշիր դէպի Տէրը,վստահիր Նրան եւ Նա կը գործի.արշալոյսի նման ծագել կը տայ արդարութիւնդ,կէսօրուայ նման փայլել կը տայ արդարութիւնդ:Լռութիւն պահպանիր Տիրոջ ներկայութեանը,եւ Նրանում հաստատիր քո յոյսը.մի՛ զայրացիր նրանց համար՝ ովքեր հասնում են յաջողութեան,մարդու համար, որ դիմում է խաբէութիւնների:Հրաժարուիր զայրոյթից, լքիր կատաղութիւնը,մի՛ բարկացիր. չարիք կը գործես.արմատախիլ է արուելու՝ ով գործում է չարիք,ժառանգելու է երկիրը նա՝ ով յուսացել է Տիրոջը:Եւս մի քիչ եւ չարագործն անհետանալու է,փնտռելու ես նրան եւ ահա՝ այլեւս չկայ.հեզերը ժառանգելու են երկիրըեւ վայելելու են անսահմանափակ խաղաղութիւն»:
Սաղմոս 36, 6-13
«Սէրդ տարածւում է մինչեւ երկինք,հաւատարմութիւնդ՝ մինչեւ ամպերը, Տէր.արդարութիւնդ նման է ամենաբարձր լեռներին,իրաւունքդ խոր անդունդ է.մարդուն եւ կենդանիներին Դու ես փրկում, Տէր:Ո՜վ Աստուած, քանի՜ցս թանկարժէք է Քո սէրը,թեւերիդ հովանու ներքոյ են ապաւինում մարդիկ.յագենում են տանդ խնջոյքին,նրանց արբեցնում ես վայելքներիդ յորձանքով:Քեզնում է կեանքի աղբիւրը,Քո լոյսի մէջ մենք տեսնում ենք լոյսը.սէրդ պարգեւիր նրան՝ ով ճանաչում է Քեզ,արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին:Հպարտի ոտքը թող չհասնի ինձ,թող չսարսափեցնի ինձ չարագործի ձեռքը.ահա, անօրէնութիւն գործողներն ընկնում են,տապալուելով՝ ոտքի կանգնել այլեւս չեն կարող»:
Սաղմոս 35, 22-28
«Տէր, Դու տեսար, մի՛ լռիր,Տէր իմ, հեռու մի՛ մնայ.արթնացիր, ոտքի կանգնիր դատիս համար,դատավարութեանս համար, Տէր Աստուած իմ:Տէր, դատիր ինձ ըստ Քո արդարութեան,Աստուած իմ, թող չուրախանան իմ դէմ.թող չկարողանան մտածել. ''Գոհ ենք'',թող չկարողանան ասել. ''Յօշոտեցինք նրան'':Թող ամօթահար լինեն եւ շփոթութեան մատնուեն,նրանք՝ ովքեր վայելում են իմ տառապանքը.ամօթով ու արհամարհանքով ծածկուեն,նրանք՝ ովքեր պարծենում են իմ դէմ:Բոլոր նրանք՝ ովքեր արդարութիւն բաղձացին իմ համար,թող ցնծան ու երգեն ուրախութեամբ.միշտ կրկնեն. ''Տէրը մեծ է,Նա կամենում է Իր ծառայի խաղաղութիւնը''.լեզուս Քո արդարութիւնն է պատմելու,ամէն օր երգելու եմ Քո գովքը»:
Սաղմոս 35, 11-21
«Ներկայանում են ամբարիշտ վկաներ,հարցնում են ինձ բաներ, որոնք անգիտանում եմ.բարութեան փոխարէն չարիք են հատուցում ինձ,կսկիծով են լցնում իմ կեանքը:Ես, մինչդեռ, երբ նրանք հիւանդ էին,քուրձ հագած՝ ծոմապահութեան մէջ ուժասպառ էի լինում.ներսումս կրկնում էի աղօթքըինչպէս մտերիմի ու եղբօր համար.տխուր ու վշտահար թափառում էիինչպէս մէկը, որն ողբալով լալիս է իր մօր համար:Բայց անկմանս համար ուրախանում են եւ համախմբւում,յանկարծակի հարուածում են ինձ ու չարչարում.արհամարհում են ինձ ու հեգնանքով ծաղրում,ատամները կրճտացնում են իմ դէմ:Մինչեւ ե՞րբ ես հեռուից դիտելու, Տէր.կեանքս ազատիր նրանց յարձակումներից,միակ կեանքս՝ մռնչացող առիւծներից:Երախտագիտութիւն կը մատուցեմ Քեզ մեծ հաւաքոյթում,կը գովեմ Քեզ մի բազմաթիւ ժողովրդի մէջ.թող չկարողանան իմ վրայ ծիծաղելթշնամիներն ու դաւաճանները,եւ թող դադարեն աչքով անել նրանք՝ովքեր ինձ ատում են առանց պատճառի:Երբեք չունեն խաղաղութեան մի խօսք,զրպարտում են երկրի խաղաղասէրներին.նրանց բերանը բաց է իմ դէմ,ասելու համար. ''Մենք ինքներս տեսանք''»:
Սաղմոս 35, 1-10
«Դատիր, Տէր, նրան՝ ով դատում է ինձ,մարտնչիր նրա դէմ՝ ով իմ դէմ մարտնչում է.վերցրու վահանդ ու զրահներդեւ շուտով հասիր ինձ օգնութեան:Ձեռքդ առ նիզակն ու սուրը՝ ընդդէմ իմ հալածիչների.խօսի՛ր եւ ասա՛ իմ սրտին. ''Ես եմ քո փրկութիւնը'':Թող շփոթութեան մատնուեն եւ ամօթահար լինեննրանք՝ ովքեր դաւադրում են կեանքիս դէմ.ետ նահանջեն ու խոնարհեցուեննրանք՝ ովքեր չարիք են նիւթում իմ դէմ:Թող լինեն նրանք ինչպէս փոշին քամու առջեւ,Տիրոջ հրեշտակը թող ցիրուցան անի նրանց.նրանց ճանապարհը թող խաւար եւ սահուն լինի,Տիրոջ հրեշտակը թող հետապնդի նրանց:Առանց պատճառի ցանց նետեցին իմ դէմ,առանց պատճառի փոս փորեցին իմ համար.չսպասուած մի ձախորդութիւն թող անակնկալի մատնի նրանց,թող բռնուեն այն ցանցի մէջ, որ լարել են,եւ ընկնեն այն փոսի մէջ, որ փորել են:Իսկ ես ցնծալու եմ Տիրոջ մէջ,ուրախանալու եմ Նրա պարգեւած փրկութեան համար.բոլոր ոսկորներս հռչակելու են. ''Տէր, ո՞վ է Քո նման,Դու ազատում ես աղքատին առաւել հզօրից,աղքատին ու խեղճին՝ բռնաւորից''»:
Սաղմոս 34, 12-23
«Եկէք, որդիներ, լսեցէք ինձ,ձեզ կ'ուսուցանեմ Տիրոջ երկիւղը.կա՞յ մէկը, որ փափաքում է կեանքըեւ կամենում է օրեր՝ ճաշակելու համար բարիքը:Լեզուդ հեռու պահիր չարից,շրթունքներդ՝ ստախօսութիւնից.հեռու մնայ չարից եւ գործիր բարին,փնտռիր խաղաղութիւնը եւ նրան հետեւիր:Տիրոջ աչքերը արդարների վրայ են,Նրա ականջներն ուշադիր են նրանց աղաղակին.Տիրոջ դէմքը չարագործների դէմ է,նրանց յիշատակը ջնջելու համար երկրից:Տէրը լսում է Իրեն կանչողներին,նրանց դուրս է հանում իրենց բոլոր նեղութիւններից.Տէրը մօտ է վշտահար սիրտ ունեցողներինեւ փրկում է ճնշուած հոգիներին:Բազմաթիւ են արդարի նեղութիւնները,բայց Տէրն ամէն անգամ ազատում է նրան.հսկում է նրա բոլոր ոսկորների վրայ,նրանցից մէկն անգամ չի փշրուելու:Չարութիւնը սպանում է ամբարիշտին,պատժուելու է նա՝ ով ատում է արդարին.Տէրն ազատում է Իր ծառաների կեանքը,չի պատժւում նա՝ ով ապաւինում է Նրան»:
Սաղմոս 34, 2-11
«Օրհնում եմ Տիրոջն ամէն ժամ,ամէն ժամ Նրա օրհնութիւնը բերանումս է.ես փառքս գտնում եմ Տիրոջ մէջ,թող լսեն խոնարհները եւ ուրախ լինեն:Իմ հետ մեծարեցէք Տիրոջը,միասին պանծացնենք Նրա Անունը.փնտռեցի Տիրոջը եւ Նա ինձ պատասխանեց,իմ բոլոր նեղութիւններից ազատեց ինձ:Մօտեցէք Տիրոջը եւ վերցրէք լոյս,անստուեր կը փայլեն ձեր երեսները.աղքատն աղաղակում է, Տէրը լսում է Նրան,իր բոլոր նեղութիւններից ազատում է նրան:Տիրոջ հրեշտակը զինուած պատրաստ է,ազատելու համար նրանց՝ ովքեր Նրանից երկնչում են.ճաշակեցէք եւ տեսէք, որ քաղցր է Տէրը,երանելի է այն մարդը, որ Նրան է ապաւինում:Երկնչէք Տիրոջից, Նրա սրբեր,Նրանից երկնչողին ոչինչ չի պակասում.հարուստներն աղքատանում են ու քաղցում,ոչ մի բարիք չի պակասում նրան՝ ով Տիրոջն է փնտռում»:
Սաղմոս 33, 12-22
«Երանի՜ այն ժողովրդին, որի Աստուածը Տէրն է,այն ժողովրդին, որին Նա ընտրել է որպէս ժառանգութիւն.երկնային բարձունքներից Տէրը դիտում է,Նա տեսնում է բոլոր մարդկանց:Իր բնակութեան վայրից նա զննում էերկրի բոլոր բնակիչներին.Նա Ինքն է կաղապարել իւրաքանչիւրի սիրտըեւ հասկանում է նրանց բոլոր արարքները:Թագաւորի փրկութիւնը իր մեծ զօրքի մէջ չէ,հսկան չի ազատւում իր մեծ զօրութեամբ.յաղթանակի համար՝ ձին մի խաբկանք է,բանակը չի կարող փրկութիւն պարգեւել:Տիրոջ աչքերն Իրենից երկնչողների վրայ են,նրանց վրայ՝ ովքեր յուսացել են Իր սիրոյն.նրանց կեանքն ազատելու համար մահիցեւ ապրել տալու համար քաղցի օրերին:Այո՛, մենք սպասում ենք Տիրոջը,Նա՛ է մեր օգնութիւնն ու մեր վահանը.Նրանում է ուրախանում մեր սիրտը,մենք հաւատում ենք Նրա սրբութեան Անուանը.թող մեզ ընկերանայ Քո սէրը, Տէր,որովհետեւ Քեզ ենք մենք յուսացել»:
Սաղմոս 33, 1-11
«Ցնծացէք, արդարներ, ի Տէր,ուղղամիտների համար քաղցր է օրհնութիւնը.երախտագիտութիւն մատուցէք Տիրոջը քնարի վրայ,տասնալարեան տաւիղով նուագեցէք Նրա համար.մի նոր երգ երգեցէք Նրան,նուագեցէք եւ երգեցէք արուեստով ու գեղեցկութեամբ:Տիրոջ խօսքը ճշմարիտ է,հաւատարմութեան մէջ են Նրա բոլոր գործերը.Նա սիրում է արդարութիւնն ու իրաւունքը,Տիրոջ սիրով լի է երկիրը:Տիրոջ խօսքով ստեղծուեց հաստատութիւնը,Նրա բերանի շնչով՝ տիեզերքը.ծովերի ջրերը Նա հաւաքում է կուժի մէջ,ամուր փականքների տակ է դնում անդունդները:Թող ամբողջ երկիրը երկնչի Տիրոջից,աշխարհի բնակիչները դողան Նրա առաջ.որովհետեւ Նա խօսում է, եւ ահա՝ ամէն բան ստեղծուած է,Նա հրամայում է, եւ ահա՝ ամէն բան գոյութիւն ունի:Տէրը ջնջում է հեթանոսների մտածումները,կործանում է ժողովուրդների ծրագրերը.բայց Տիրոջ կամքն իրականանում է միշտ,սերնդէ սերունդ՝ Նրա սրտի ծրագրերը»:
Սաղմոս 32, 8-11
«''Ես կրթում եմ քեզ եւ մատնանշում եմ հետեւելիք ճանապարհը,խորհուրդ կը տամ քեզ, հսկելով քո վրայ.մի՛ եղիր ձիու եւ ջորու նման, որոնք կշռադատութիւն չունեն.նրանց կատաղութիւնը զսպւում էմիմիայն սանձով ու երասանակով'':Բազմաթիւ են տանջանքները, որ սպասւում են չարագործին,մինչդեռ Տիրոջ սէրը շրջապատում է հաւատացեալին.ուրախացէք Տիրոջ մէջ եւ ցնծացէք, ո՜վ արդարներ,սրտով ուղիղներ, աղաղակեցէք ուրախութեամբ»:
Սաղմոս 32, 1-7
«Երանի՜ այն մարդուն, որն արձակում ստացաւ մեղքից,ներում գտաւ անօրէնութիւնից.երանի՜ այն մարդուն, որին Տէրը յանցանք չվերագրեցեւ նրա հոգում կեղծիք չկայ:Ես լռում էի եւ սպառւում էին իմ ոսկորներըամբողջ օրը հեծեծալով.ձեռքդ ծանրանում էր իմ վրայ գիշեր ու ցերեկ,այրող պապակի փոխուեց ամբողջ կենսունակութիւնս:Յայնժամ խոստովանեցի իմ մեղքը, չթաքցրի իմ յանցանքը,ասացի. ''Կը խոստովանեմ ինքս իմ դէմվիրաւորանքները, որ հասցրել եմ Տիրոջը''.եւ Դու կրեցիր իմ մեղքի յանցանքը:Սրա համար էլ հաւատացեալներից իւրաքանչիւրըՔեզ է աղօթում տրտմութեան ժամին.նոյնիսկ եթէ ջրհեղեղի յորձանքներն արձակուեն,չեն կարող հասնել նրան:Դու իմ համար ապաստան ես,ազատում ես ինձ տրտմութիւնից,ազատագրութեան երգերով ես շրջապատում ինձ»:
Սաղմոս 31, 20-25
«Աստուած իմ, որքա՜ն մեծ է Քո սէրը,այն վերապահում ես Քեզնից երկնչողներին,այն բաշխում ես բոլորի առաջնրանց՝ ովքեր ապաւինում են Քեզ:Թաքցնում ես նրանց դէմքիդ ծածկոյթի ներքոյ,մարդկանց խարդախութիւններից հեռու.պատսպարում ես նրանց վրանիդ ներսում,լեզուների վիճաբանութիւններից հեռու:Օրհնեալ թող լինի Տէրը.Նրա սէրն ինձ համար հրաշքներ է գործում,նաեւ երբ քաղաքը պաշարուած է:Սարսափահար, ասում էի.''Բացառուած եմ Քո ներկայութիւնից''.Դու, սակայն, լսեցիր իմ աղաչանքը,դէպի Քեզ ուղղուած աղաղակիս ձայնը:Սիրեցէ՛ք Տիրոջը, դուք՝ Իր բոլոր սրբեր,Տէրը պաշտպանում է Իրեն վստահողներինեւ լիաչափ հատուցում է հպարտին:Զօրեղ եղէք, ամրապնդեցէք ձեր սրտերը,դուք բոլորդ, որ յուսացել էք Տիրոջը»:
Սաղմոս 31, 10-19
«Ողորմիր ինձ, ո՜վ Տէր, նեղութեան մէջ եմ ես.վիշտը սպառում է աչքերս, կոկորդս ու աղիքներս:Կեանքս հանգչում է տրտմութեան մէջ,տարիներս՝ տառապանքի մէջ.պատժից տկարանում է իմ ուժըեւ մաշւում են իմ ոսկորները:Բոլոր հակառակորդներիս ծաղրի առարկան եմ,մինչեւ իսկ՝ ինձ մօտիկների.սարսափ եմ ազդում իմ ծանօթներին,ով տեսնում է ինձ՝ ինձնից խուսափում է.ինչպէս մի մեռեալ, սրտից մոռացուած,դարձել եմ թափուելիք աւելցուկ:Ես լսում եմ ամբոխի զրպարտութիւնները,ահ ու դող՝ չորսբոլորս.խորհուրդ են անում իմ դէմ,համաձայնւում են սպանել ինձ:Բայց ես վստահում եմ Քեզ, Տէր,ասում եմ Քեզ. ''Աստուած իմ''.իմ օրերը Քո ձեռքում են,թշնամիներից ու հալածիչներից ազատիր ինձ:Ծառայիդ յայտնիր Քո երեսը,փրկիր ինձ սիրոյդ համաձայն.Տէ՜ր, թող ես ամօթով չմնամ,քանի որ դէպի Քեզ աղաղակեցի:Ամօթով թող մնան չարագործները,դժոխքի լռութեան մէջ.թող համր մնան շրթունքները,որոնք բարկութեամբ, արհամարհանքով ու հպարտութեամբզրպարտում են արդարին»:
.jpg)
Սաղմոս 31, 2-9
«Քեզ եմ, Տէր, ապաւինում,յաւիտեան ամօթով չմնամ.արդարութեամբդ ազատիր ինձ,լսիր եւ շտապիր ինձ օգնութեան:Իմ համար ապահով վէմ եղիր,ամուր մի վայր, որ փրկում է ինձ.իմ անառիկ ամրոցը Դու ես,Անուամբդ կողմնորոշիր ինձ ու առաջնորդիր:Դուրս հանիր ինձ վրաս նետուած ցանցից,քանի որ Դու ես իմ պատսպարանը.Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին,Դու ինձ փրկում ես, Տէր, հաւատարիմ Աստուած:Ես զազրում եմ կուռքերի ոչնչութիւնը պաշտողներից,եւ ընդհակառակն՝ հաւատում եմ Տիրոջը.ցնծալու եւ ուրախանալու եմ սիրոյդ մէջ:Դու, որ տեսնում ես իմ խոնարհեցումըեւ գիտես կեանքիս նեղութիւնները.չես յանձնի ինձ թշնամուս ձեռքը,բաց ու ընդարձակ վայրերում կ'առաջնորդես քայլերս»:
Սաղմոս 30, 2-13
«Մեծարում եմ Քեզ, Տէր, կրկին ոտքի կանգնեցրիր ինձ,չթոյլատրեցիր, որ ցնծան թշնամիներս.երբ դէպի Քեզ աղաղակեցի, Տէր,Դու բժշկեցիր ինձ, Աստուած իմ եւ Տէր.դժոխքից դուրս հանեցիր իմ կեանքը,ինձ կրկին կեանք շնորհեցիր, գերեզման իջածների մէջ:Օրհնութիւններ երգեցէք Տիրոջը, Նրա հաւատացեալներ,երախտագիտութիւն մատուցէք՝ յիշելով Իր սուրբ Անունը.Նրա բարկութիւնը մի պահ է տեւում,Նրա սէրը տեւում է ամբողջ կեանքով մէկ.եթէ երեկոյեան հիւր է եկել վիշտը,առաւօտեան պոռթկում է ուրախութիւնը:Ասում էի բարօրութեանս օրերում.''Ոչինչ ինձ չի սասանի'',որովհետեւ բարեացակամութեանդ համաձայն, Տէր,լեռան նման հաստատուն էիր դարձրել ինձ.բայց երբ թաքցրիր ինձնից երեսդ,սարսափը տիրեց ինձ:Դէպի Քեզ աղաղակեցի, Տէր,իմ Տիրոջից խնդրեցի ողորմութիւն.''Քո համար ի՞նչ օգուտ ունի իմ մահը,եթէ ես իջնեմ փոսի մէջ.մի՞թէ փոշին կարող է շնորհակալ լինել Քեզ,մի՞թէ կարող է պատմել հաւատարմութիւնդ.ունկն դիր, Տէր, ողորմիր ինձ,Տէր, օգնութեան հասիր ինձ'':Դու իմ ողբը պարի փոխեցիր,սուգի զգեստս՝ տօնական հանդերձանքի.այս իսկ պատճառով, ներաշխարհս լուռ չի մնումեւ երգում է Քեզ,Տէր Աստուած իմ, յաւիտեան շնորհակալ եմ լինելու Քեզնից»:
Սաղմոս 29, 1-11
«Մատուցէք Տիրոջը, Աստծոյ որդիներ,մատուցէք Տիրոջը փառք եւ զօրութիւն.մատուցէք Տիրոջն Իր Անուան փառքը,երկրպագեցէք Տիրոջն Իր Սրբութեան վայրում:Տիրոջ ձայնը ջրերի վրայ է,փառքի Աստուածը որոտաց,Տէրը, հեղեղային ջրերի վրայ:Տիրոջ ձայնը հզօր է,Տիրոջ ձայնը փառաւոր է,Տիրոջ ձայնը փշրում է մայրիները:Տէրը փշրում է Լիբանանի մայրիները,Հորթի նման ցատկոտել է տալիս Լիբանանին,երիտասարդ գոմէշի նման՝ Սիրիոնին:Տիրոջ ձայնը առաքում է կրակի լեզուներ,Տիրոջ ձայնը դղրդացնում է անապատը,Տէրը ցնցում է Քադէսի անապատը:Տիրոջ ձայնը սասանում է կաղնիները,մերկացնում է մինչեւ իսկ ծաւալուն անտառները.Նրա օթեւանում ամէն բան աղաղակում է. ''Փա՜ռք'':Տէրն իշխում է փոթորիկին,Տէրը բազմում է Թագաւոր ընդմիշտ.Տէրը զօրութիւն է տալիս Իր ժողովրդին,Տէրն օրհնում է Իր ժողովրդին խաղաղութեամբ»:
Սաղմոս 28, 6-9
«Թող օրհնեալ լինի Տէրը, լսեց իմ աղաչանքի ձայնը.Տէրն իմ ուժն է ու իմ պաշտպանութիւնը,սիրտս Նրան է վստահում.օգնեց ինձ, ցնծում է սիրտս,եւ ես երգովս շնորհակալութիւն եմ Նրան յայտնում:Տէրն Իր ժողովրդի զօրութիւնն է,փրկութեան ապաստան՝ Իր Մեսիայի համար.փրկիր Քո ժողովուրդը, օրհնիր Քո ժառանգութիւնը,հովուիր եւ թիկունք կանգնիր նրան յաւիտեան»:
Սաղմոս 28, 1-5
«Դէպի Քեզ եմ աղաղակում, Տէր, վէմ իմ,մի՛ լռիր ինձ հետ.որովհետեւ եթէ Դու լուռ մնաս,փոսի մէջ կ'իջնեմ ես:Լսիր իմ աղաչանքի ձայնը,երբ կանչում եմ Քեզ,երբ ձեռքերս բարձրացնում եմդէպի Քո սուրբ Տաճարը:Դուրս մի՛ նետիր ինձ ամբարիշտների հետ,չարագործների հետ միասին.նրանք ասում են ''խաղաղութի՜ւն'' իրենց մերձաւորին,բայց չարութեամբ՝ իրենց սրտերից ներս:Հատուցիր նրանց ըստ իրենց գործերի,իրենց չարասիրտ վարքի համաձայն.հատուցիր նրանց ըստ իրենց ձեռքերի գործի,տո՛ւր նրանց վարձը:Չեն հասկանում Տիրոջ միջամտութիւնները,գործերը Նրա ձեռքերի.բայց Նա կործանելու է նրանց մինչեւ երկիր,նրանց այլեւս երբեք ոտքի չի կանգնեցնելու»:
Սաղմոս 27, 7-14
«Տէր, լսիր իմ ձայնը. ես աղաղակում եմողորմիր ինձ, պատասխանիր,սիրտս ինձ կրկնում է Քո հրաւէրը.''Փնտռեցէք իմ երեսը''.Քո երեսն եմ, Տէր, ես փնտռում.ինձնից մի՛ թաքցրու Քո երեսը:Զայրոյթիդ մէջ մի՛ մերժիր ծառայիդ,Դու ես իմ օգնականը.մի՛ թող ինձ, մի՛ լքիր ինձ,ո՜վ Աստուած, փրկութիւն իմ.եթէ հայրս ու մայրս լքեն ինձ,Տէրը կ'ընդունի ինձ:Ցոյց տուր ինձ Քո ճանապարհը, Տէր,եւ առաջնորդիր ինձ արդար ճանապարհով.մի՛ մատնիր ինձ նեղիչներիս ցանկութիւններին,անարդար վկաներ դուրս ելան իմ դէմ,անարդարութիւնը ստեց ինքն իրեն:Ես հաւատում եմ, որ տեսնելու եմ Տիրոջ բարութիւնըողջերի երկրում.յուսա՛ Տիրոջը, ուժեղ եղիր, ամրապնդիր սիրտդ,յուսա՛ Տիրոջը»:
Սաղմոս 27, 1-6
«Տէրն իմ լոյսն է եւ իմ փրկութիւնը,ումի՞ց պիտի վախենամ.Տէրն իմ կեանքի զօրութիւնն է,ումի՞ց պիտի սարսափ զգամ:Եթէ չարագործներն հարձակուեն իմ դէմ,յօշոտելու համար մարմինս,թշնամիներն ու հակառակորդներն իրենք իսկկը սայթաքեն ու կ'ընկնեն:Եթէ իմ դէմ պատերազմի պատրաստուի մի բանակ,իմ սիրտը չի վախենում.եթէ իմ դէմ սկսուի մի ճակատամարտ,այդ ժամանակ նոյնպէս՝ ես վստահ եմ:Միայն մի բան խնդրեցի Տիրոջից,միայն այս բանն եմ ես փափաքում.բնակուել Տիրոջ տանը կեանքիս բոլոր օրերում,տեսնել Տիրոջ գեղեցկութիւնըեւ փնտռել Նրա ներկայութիւնը:Իր օթեւանում ապաստան է շնորհում ինձչար օրերում.Իր վրանի գաղտնարաններում թաքցնում է ինձ,բարձրացնում է ինձ ժայռի վրայ:Իսկ այժմ, Նա կրկին բարձրացնում է իմ գլուխըթշնամիների վրայ, որոնք պաշարում են ինձ.գնալու եմ Իր վրանում մատուցելու ցնծութեան զոհը,օրհնութեան մեղեդիներով երգելու եմ Տիրոջը»:
Սաղմոս 26, 1-12
«Արդարութիւն արա ինձ, Տէր,ամբծութեան ճանապարհով ընթացայ.վստահութեամբ յանձնուեցի Տիրոջը,չեմ կարող, ուստի, սասանուել.քննիր ինձ, Տէր, եւ փորձիր ինձ,կրակից անցկացրու սիրտս ու միտքս:Սէրդ աչքերիս առջեւ է,ճշմարտութեանդ համաձայն եմ ես ընթանում.չեմ նստում կռապաշտ մարդկանց հետ,կեղծաւոր մարդկանց հետ չեմ քայլում.ատում եմ ամբարիշտների ընկերութիւնը,չարագործների հետ միասին ես չեմ նստում:Անմեղութեան մէջ եմ լուանում իմ ձեռքերըեւ պար եմ բռնում խորանիդ չորս կողմը, Տէր.հնչեցնելու համար շնորհակալութեան իմ երգը,պատմելու համար Քո բոլոր հրաշքները.սիրում եմ տանդ գեղեցկութիւնը, Տէր,վայրն, ուր բնակւում է Քո փառքը:Մեղաւորների շարքին մի՛ դասիր անձս,արիւն հեղողների շարքին՝ իմ կեանքը.նրանց ձեռքը լի է նենգութեամբ,նրանց աջը կաշառքներ է սփռում:Ես, մինչդեռ, ամբծութեամբ ընթացայ,փրկիր ինձ, ողորմած եղիր իմ նկատմամբ.իմ ոտքը հաստատուն է ուղիղ ճանապարհի վրայ,հաւաքներում օրհնելու եմ Տիրոջը»:
Սաղմոս 25, 12-21
«Կա՞յ մի մարդ, որն երկնչի Տիրոջից.ընտրելիք ճանապարհի վերաբերեալ կը կրթի նրան.բարութեամբ նա կ'անցկացնի գիշերը,նրա սերունդը կը տիրի երկրին.Տիրոջ հետ մտերմութիւնը Նրանից երկնչողների համար է,Նրա հետ դաշինքը՝ Նրան ճանաչողների համար:Աչքերս ուղղուած են Տիրոջը,որպէսզի որոգայթից ազատի իմ ոտքը.երեսդ դէպի ինձ դարձրու եւ ողորմիր,աղքատ, միայնակ եմ ես:Տրտմութիւնը խուժում է սրտիցս ներս,բոլոր չարչարանքներիցս դուրս հանիր ինձ.տե՛ս վիշտս ու տառապանքսեւ ներիր իմ բոլոր մեղքերը:Տե՛ս որքա՜ն շատ են թշնամիներս,սաստիկ ատելութեամբ հակառակւում են ինձ.փրկիր ինձ, պաշտպանիր կեանքս,Քեզ եմ ապաւինում, յուսախաբ մի՛ թող ինձ:Ամբծութիւնն ու ուղղամտութիւնը կը պահպանեն ինձ,որովհետեւ ես Քեզ յուսացի»:
Սաղմոս 25, 1-11
«Դէպի Քեզ եմ, Տէր, վերամբարձում հոգիս,Քեզ եմ յանձնւում, Աստուած իմ.մի՛ թող, որ անարգանք կրեմ,թող չծաղրեն ինձ թշնամիներս.ով յոյսը դրել է Քո վրայ՝ թող չամաչի,թող շփոթութեան մատնուի եւ ոչնչի վերածուի՝ով ուրանում է:Տէր, սովորեցրու ինձ Քո ճանապարհները,տո՛ւր, որ ճանաչեմ Քո արահետները.առաջնորդիր ինձ ճշմարտութեանդ մէջ եւ կրթիր,որովհետեւ Դու ես Աստուածը, որ փրկում է ինձ:Ամբողջ օրը յոյսս Քո վրայ է.յանուն Քո սիրոյ, Տէր,յիշիր, Տէր, ողորմութիւնդ,հաւատարմութիւնդ, որ տեւում է յաւէտ.մոռացիր ապստամբութիւններսեւ երիտասարդութեանս մեղքերը,սիրոյդ համաձայն յիշիր ինձ:Բարի եւ ուղիղ է Տէրը,մեղաւորներին Նա ուսուցանում է արդար ճանապարհը.խոնարհներին ընթանալ է տալիս արդարութեան մէջ,խոնարհներին ուսուցանում է Իր ճանապարհը:Տիրոջ բոլոր ճանապարհները շնորհ են եւ ճշմարտութիւն,նրանց համար՝ ովքեր պահում են Ուխտն ու Նրա խրատները.Տէր, Անուանդ շնորհիւ ներիր իմ յանցանքը, թէեւ այն մեծ է»:
Սաղմոս 24, 7-10
«Բարձրացրէ՛ք, իշխաններ, ձեր դռները,բարձրացէ՛ք, դռներ յաւիտենական,եւ թող ներս մտնի փառքի Թագաւորը:Ո՞վ է այս փառքի Թագաւորը.Տէրն ուժեղ եւ հզօր,պատերազմում հզօր Տէրը:Բարձրացրէ՛ք, իշխաններ, ձեր դռները,բարձրացէ՛ք, դռներ յաւիտենական,եւ թող ներս մտնի փառքի Թագաւորը:Ո՞վ է այս փառքի Թագաւորը.ամբողջ տիեզերքի Տէրը,Նա է փառքի Թագաւորը»:
Սաղմոս 24, 1-6
«Տիրոջն է երկիրը եւ նրանում բովանդակուած ամէն բան,աշխարհը եւ նրանում բնակուող ամէն ոք.Նա է, որ այն հիմնեց ծովերի վրայ,գետերի վրայ հաստատեց այն:Ո՞վ կարող է բարձրանալ Տիրոջ լեռը.ո՞վ կարող է մտնել Նրա Սրբութեան վայրը:Ում ձեռքերն անմեղ են եւ սիրտը մաքուր,ով ունայնութեանը չի յանձնում իր կեանքը,ով նենգ մտադրութեամբ չի երդւում:Կը ստանայ Տիրոջ օրհնութիւնը,իր փրկութեան Աստծոյ արդարութիւնը.ահա՛ սերունդը, որ փնտռում է Նրան,որ փնտռում է Յակոբի Աստծոյ երեսը»:
Սաղմոս 23, 1-6
«Տէրն է իմ հովիւը, ինձ ոչինչ չի պակասում.դալար խոտի արօտավայրերում հանգստացնում է ինձ:Դէպի խաղաղ աղբիւրներն է առաջնորդում ինձ,սթափեցնում է կեանքս.առաջնորդում է ինձ արդարութեան արահետներումԻր Անուան սիրոյ համար:Եթէ նոյնիսկ գնամ մահուան խաւար հովիտը,ոչ մի չարիքից չեմ վախենում.Քո ցուպն ու գաւազանը մխիթարում են ինձեւ Դու ինձ հետ ես:Իմ առջեւ սեղան ես պատրաստում,թշնամիներիս դիմաց.հոտաւէտ իւղով օծում ես գլուխս,բաժակս լցուել է եւ յորդում է:Բարութիւն եւ սէր են ընկերակցելու ինձկեանքիս բոլոր օրերում.անվախճան օրեր շարունակվերադառնալու եմ Տիրոջ բնակավայրը»:
Սաղմոս 22, 23-32
«Աստուած իմ, Դու պատասխանեցիր ինձ.Անունդ աւետարանելու եմ եղբայրներիս,հաւաքներում օրհնաբանելու եմ Քեզ:Օրհնեցէք Տիրոջը, Նրա երկիւղածներ,փառաւորեցէք Նրան, Յակոբի ժառանգներ,երկնչէք Նրանից, Իսրայէլի որդիներ:Որովհետեւ Նա չանարգեց,ո՛չ էլ արհամարհեց խոնարհի նուաստացումը.նրանից չթաքցրեց Իր երեսը,երբ Իրեն դիմեց, լսեց նրա ձայնը:Մեծ հաւաքում Դու ներշնչում ես իմ օրհնութիւնը,երկիւղածներիդ առաջ պահպանում եմ երդումները.աղքատներն ուտելու են ու յագենալու,ով փնտռում է Տիրոջը, Նրան գովելու է.''Ձեր սիրտը երբեք թող չվհատուի'':Երկրի բոլոր ծագերն յիշելու ենեւ վերադառնալու են Տիրոջ մօտ.Նրա առաջ երկրպագելու ենժողովուրդների բազմաթիւ տոհմերը.Տիրոջն է պատկանում արքայութիւնը,Նա է իշխում ժողովուրդների վրայ:Նրա առաջ երկրպագելու են հողի տակ ննջողները,Նրա առաջ խոնարհուելու են՝ ովքեր իջնում են փոշու մէջ:Իսկ ես ապրելու եմ Նրա համար,Նրան ծառայելու է իմ սերունդը:Գալիք սերնդին պատմուելու է Տիրոջ մասին.աւետարանելու են Նրա արդարութիւնը,ժողովրդին, որ ծնուելու է, ասելու են.''Ահա Տիրոջ գործը''»:
Սաղմոս 22, 12-22
«Աստուած, հեռու մի՛ մնա ինձնից, տառապանքը մօտ է,մէկը չկայ, որ օգնի ինձ.ցուլերի երամակներ շրջապատում են ինձ,պաշարում են ինձ Բասանի անսանձելիները.իմ դէմ բացում են իրենց երախները,առիւծի նման, որն յօշոտում ու մռնչում է:Հեղուած ջրի նման եմ ես,միմեանցից անջատուեցին բոլոր ոսկորներս,սիրտս հալուած մոմի նման է որովայնիս ներսում.կոկորդս չորացաւ խեցու նման, լեզուս քիմքիս է կպել.Դու ինձ մահուան փոշու ես վերածում:Ահա, շների մի ոհմակ շրջապատում է ինձ,առիւծի նման պաշարում է ինձ չարագործների մի խումբ.ձեռքերս ու ոտքերս խոցեցին,կարող եմ հաշուել իմ բոլոր ոսկորները:Նրանք դիտում են ինձ ու զննում,միմեանց միջեւ բաժանում են հագուստներս,իսկ պատմուճանիս վրայ վիճակ են գցում:Բայց Դու, Տէր, մի՛ մնա հեռու,զօրութիւն իմ, շուտով հասիր ինձ օգնութեան.պահիր անձս սրից, կեանքս՝ շան ճիրաններից.փրկիր ինձ առիւծի երախից,գազազած ցուլերի եղջիւրներից»
Սաղմոս 22, 2-11
«Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ:Դու հեռու ես մնում իմ փրկութիւնից,ողբաձայն աղաղակիս խօսքերից.Աստուած իմ, ցերեկով կանչում եմ եւ չես պատասխանում,գիշերն էլ ինձ համար հանգիստ չկայ:Եւ սակայն, Դու ես Սուրբը,եւ նախագահում ես Իսրայէլի օրհնութիւններին.Քեզ յուսացին մեր հայրերը,յուսացին եւ Դու փրկեցիր նրանց,դէպի Քեզ աղաղակեցին եւ փրկուեցին,Քեզ վստահելով՝ յուսախաբ չմնացին:Ինչ վերաբերւում է ինձ, մարդ չեմ, այլ՝ որդ,ժողովրդից արհամարհուած մարդկային նախատինք,ով տեսնում է ինձ, ծաղրում է,կծում է շրթունքները, շարժում է գլուխը.''Յուսաց Տիրոջը, թող Տէրն էլ ազատի,թող փրկի, եթէ դրան այդքան սիրում է'':Դու ես, որ հանեցիր ինձ արգանդից,հանգիստ շնորհեցիր մօրս կրծքի վրայ.հազիւ ծնուած՝ Քեզ եմ յանձնուել,մօրս արգանդից՝ Դու ես իմ Աստուածը»:
Սաղմոս 21, 2-14
«Տէր, Քո զօրութեամբ ուրախանում է Մեսիա Թագաւորը,Քո պարգեւած փրկութեամբ՝ ցնծում է յոյժ.լսեցիր իր սրտի փափաքը,չմերժեցիր իր շուրթերի խնդրանքը:Առատ օրհնութիւններով ընդառաջ ես ելնում նրան,նրա գլխին դնում ես մաքուր ոսկուց պատրաստուած թագ.կեանքը, որ խնդրեց Քեզնից, Դու տուիր նրան,օրերով երկար, յաւէտ, անվախճան:Պարգեւածդ փրկութեամբ՝ մեծ է նրա փառքը,Դու զգեստաւորում ես նրան փառքով ու մեծվայելչութեամբ.նրան օրհնութիւն ես դարձնում յաւէտ,երեսիդ առաջ լիացնում ես նրան ուրախութեամբ:Տիրոջն է վստահում Մեսիա Թագաւորը,չի սասանուի Բարձրեալի շնորհի օգնութեամբ:Ձեռքդ հասնելու է թշնամիներիդ,աջդ հասնելու է Քեզ ատողներին.Դէմքիդ յայտնութեան օրընրանց դնելու ես բոցավառ հնոցի մէջ:Զայրոյթիդ մէջ, Տէր, կը սպառես նրանց,մի լափող կրակ կը սպառի նրանց.երկրի երեսից կþանհետացնես նրանց պտուղը,նրանց սերմը՝ մարդկանց որդիների միջից:Եթէ չարիք նիւթեն Քո դէմ,եթէ դաւադրեն, յաջողութիւն չեն գտնի.որովհետեւ նրանց փախուստի կը մատնես,նրանց դէմ կ'ուղղես աղեղդ:Ոտքի կանգնիր, Տէր, ամբողջ ուժովդ.մենք օրհնութիւններ ենք երգում Քո զօրութեանը»:
Սաղմոս 20, 2-10
«Տրտմութեան օրը թող լսի քեզ Տէրը,թող քեզ պաշտպանի Յակոբի Աստծոյ Անունը.թող քեզ օգնութիւն ուղարկի Իր Սրբավայրից,Սիոնից քեզ թիկունք կանգնի:Թող Նա յիշի քո բոլոր ընծաները,մատուցածդ զոհը Նրան հաճելի լինի.թող շնորհի քեզ սրտիդ համաձայն,իրենց աւարտին հասցնի քո բոլոր ծրագրերը:Մենք ցնծալու ենք քո յաղթանակի համար,մեծարելով մեր Աստծոյ Անունը.թող Տէրն ամբողջովին իրագործիքո բոլոր խնդրանքները:Այժմ ես գիտեմ, որ Տէրըփրկութիւնը տալու է Իր Մեսիային.պատասխանելու է նրան Իր Սրբութեան երկնքից,Իր աջի զօրութեամբ, որ փրկում է:Ոմանք իրենց յոյսը դնում են ռազմակառքերի,ուրիշներ՝ ձիերի վրայ,մենք կանչում ենք Տիրոջ՝ մեր Աստծոյ Անունը.նրանք կքւում են եւ ընկնում,մենք ոտքի ենք մնում եւ հաստատուն ենք:Տէ՜ր, փրկի՛ր: Մեզ կը պատասխանի Մեսիա Թագաւորը,այն օրը, երբ մենք կը դիմենք Իրեն»:
Սաղմոս 19, 8-15
«Տիրոջ օրէնքն ամբիծ է, դարձի է բերում հոգիները.Տիրոջ ուսուցումները ճշմարիտ են,իմաստուն են դարձնում պարզամիտներին:Տիրոջ պատուիրաններն ուղիղ են,ուրախացնում են սիրտը.Տիրոջ կամքը լուսաւոր է,մաքրութիւն է տալիս հայեացքին:Տիրոջ երկիւղը սուրբ է, տեւում է ընդմիշտ.Տիրոջ վճիռները ճշմարտութիւն են, արդար լիովին:Փափաքելի են առաւել՝ քան ոսկին,քան բազում մաքուր ոսկին.մեղրից էլ աւելի քաղցր են,մեղրի ծորացող խորսխից աւելի:Ծառադ նրանցով լուսաւորուած է,վարձատրուած՝ նրանց գործադրումով.բայց ո՞վ կարող է յստակ տեսնել ակամայ յանցանքները.ծածուկ մեղքերիցս, որոնք չեմ տեսնում, արձակիր ինձ:Ծառայիդ փրկիր հպարտութեան մեղքից,թող չիշխի ինձնում.յայնժամ անմեղ կը լինեմ, մեծ մեղքից՝ մաքուր:Թող Քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը,Քո առաջ՝ սրտիս մտածումները.Տէ՜ր, իմ վէմ եւ իմ փրկիչ»:
Սաղմոս 19, 2-7
«Երկինքը պատմում է Աստծոյ փառքը,հաստատութիւնը հռչակում է Նրա ձեռքերի գործը.օրը օրուան փոխանցում է նրա պատգամը,գիշերը գիշերուան աւանդում է նրա գիտութիւնը:Առանց՝ որ խօսեն, առանց՝ որ արտասանեն,առանց՝ որ հնչի նրանց ձայնը,նրանց պատգամը տարածւում է երկրով մէկ,նրանց խօսքը՝ մինչեւ աշխարհի ծայրերը:Այնտեղ վրան դրեց արեւի համար,որը դուրս է գալիս՝ ինչպէս փեսան առագաստից,պայծառատեսք քաջ մարտիկ, որն անցնում է իր ճանապարհըերկնքի մի ծայրից ծագելով,հասնելու համար միւս ծայրին,մինչ ոչ ոք չի կարող խուսափել իր ջերմութիւնից»:
Սաղմոս 18, 47-51
«Կեցցէ՛ Տէրը, օրհնեալ է իմ վէմը,թող յաղթանակի փրկութեանս Աստուածը.Աստուած, որ առնում է իմ վրէժը,ժողովուրդներին ենթարկում է իմ իշխանութեանը:Դու փրկում ես ինձ կատաղի թշնամիներից,ինձ յաղթանակ ես շնորհում ընդդէմ հակառակորդներիս,բռնութիւն սիրող մարդուց ազատում ես ինձ:Սրա համար գոհութիւն եմ մատուցում Քեզ հեթանոսների մէջ:Օրհնութիւններ եմ երգում Քո Անուանը, Տէր,որովհետեւ աւելացնում ես փրկութիւնը Քո թագաւորին.Մեսիային պարգեւում ես Քո սէրը,Դաւթին եւ նրա սերնդին ընդմիշտ»:
Սաղմոս 18, 36-46
«Դու տալիս ես ինձ փրկութեան Քո վահանը,Քո աջով՝ յենարան ես ինձ.խոնարհուելով՝ Դու ինձ բարձրացնում ես:Հարթում ես ճանապարհը քայլերիս ներքոյ,կրունկներս վստահ են շարժւում.հետապնդում եմ թշնամիներիս եւ հասնում եմ նրանց,ետ չեմ վերադառնում առանց նրանց ոչնչացնելու.հարուածում եմ նրանց, այլեւս չեն կարող ոտքի կանգնելեւ ընկնում են ոտքերիս ներքոյ:Դու զգեստաւորում ես ինձ զօրութեամբ՝ պայքարի համար,իմ առջեւ կորացնում ես յարձակուողներին.թշնամիներիս ծոծրակն ես ինձ տեսնել տալիս,ես ոչնչացնում եմ իմ հակառակորդներին:Նրանք կանչում են, բայց փրկիչ չկայ,Տէրը նրանց պատասխան չի տալիս.նրանց փոշու նման ցրում եմ հողմին,փողոցների ցեխի նման կոխկրտում եմ նրանց:Դու ազատում ես ինձ իմ ապստամբ ժողովրդից,կարգում ես գլուխ հեթանոսների.մի ժողովուրդ, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ:Ձայնս լսելիս՝ իսկոյն հնազանդւում են,այս օտարերկրացիները ենթարկւում են ինձ.երկիւղով լի օտարերկրացիներ,ահա նրանք, դուրս են գալիս իրենց թաքստոցներից»:
Սաղմոս 18, 31-35
«Ամբիծ է Աստծոյ ճանապարհը,փորձուած է Տիրոջ խոստումը.Նա վահանն է նրա՝ ով ապաւինում է Իրեն:Ո՞վ է Աստուած, Տիրոջից բացի,ո՞վ է ամրութեան խարիսխ, մեր Աստծուց բացի.Աստուած է, որ գօտեպնդում է ինձ ուժով,ամբիծ է դարձնում իմ ճանապարհը:Եղջերուի ճարպկութեամբ է ինձ ընթանալ տալիս,բարձունքների վրայ հաստատում է ինձ ապահով.ձեռքերս պատերազմի է վարժեցնում,բազուկներս՝ պղնձէ աղեղ լարելու»:
Սաղմոս 18, 21-30
«Տէրն ինձ վարձատրում է ըստ իմ արդարութեան,հատուցում է ինձ ձեռքերիս անմեղութեան համաձայն.պահպանեցի Տիրոջ ճանապարհները,չարագործ ես չեղայ, իմ Աստծուց հեռու:Նրա որոշումները բոլորն էլ իմ առջեւն են,ինձնից չեմ վանում Նրա հրամանները.ամբիծ եմ ես Նրա համար,արթուն հսկում եմ, մեղքից հեռու.Տէրն ինձ վարձատրում է ըստ իմ արդարութեան,դէպի Ինքն ուղղուած ձեռքերիս անմեղութեան համաձայն:Դու հաւատարիմ ես նրա հետ, ով հաւատարիմ է,անստգտանելի մարդու հետ՝ անստգտանելի.անկեղծ ես նրա հետ, ով անկեղծ է,չարասէրի հետ Դու խորամանկ ես.Դու փրկում ես խոնարհ ժողովրդին,բայց խոնարհեցնում ես մեծամիտների աչքերը:Տէր, Դու լոյս ես իմ ճրագին,իմ Աստուածը լուսաւորում է իմ խաւարը.Քո հետ՝ նետւում եմ բազմութիւնների դէմ,իմ Աստծոյ հետ՝ յաղթահարում եմ պարիսպները»:
Սաղմոս 18, 2-7
«Ես սիրում եմ Քեզ, Տէր, զօրութիւն իմ,Տէր, վէմ իմ, պաշտպանութիւն իմ, ազատարար իմ,Աստուած իմ, ժայռ՝ որի վրայ եմ ապաւինում,վահան իմ, փրկութեան իմ ուժ, յենարան իմ.բացականչեցի. ''Օրհնեա՜լ է Տէրը'',բոլոր թշնամիներիցս փրկուեցի:Մահուան կոհակները պաշարում էին ինձ,քշում տանում էին ինձ կատաղի յորձանքները.դժոխքի շղթաները պատում էին ինձ,մահուան ցանցերի որսն էի դարձել:Տրտմութեանս մէջ կանչեցի. ''Տէ՜ր'',աղաղակեցի իմ Աստծուն.Իր օթեւանից լսեց իմ ձայնը,Իր ականջներին հասաւ իմ աղաղակը»:
Սաղմոս 17, 6-15
«Դէպի Քեզ եմ աղաղակում, Աստուած, պատասխանիր ինձ,ականջ դիր, լսիր իմ խօսքերը.ցոյց տուր ինձ սիրոյդ հրաշքները,Դու, որ փրկում ես իրենց թշնամիներիցնրանց, ովքեր ապաւինում են Քո աջին:Պահպանիր ինձ աչքի բիբի նման,թեւերիդ հովանու ներքոյ թաքցրու ինձ.չարագործների դիմաց, որ յարձակւում են վրաս,անյագ թշնամիների, որ պաշարում են ինձ:Խցանուեցին իրենց ինքնագոհութեան մէջ,նրանց բերանը խօսում է գոռոզութեամբ.ահա նրանք, հետքերովս գալիս են, դարանակալում,աչքերը սեւեռում են՝ կործանելու համար ինձ.լափելուն անհամբեր առիւծի նման,կորիւնի, որ դարանակալ սպասում է:Ոտքի ել, Տէր, մենամարտի բռնուիր, գետին նետիր նրան,սրովդ ազատիր ինձ չարագործներից,Քո աջով, Տէր, մեռեալների թագաւորութիւնից,որոնք այլեւս մաս չունեն այս կեանքում:Նրանց բաժինն ամբողջովին այս կեանքում լինի,ցասումովդ յագեցրու նրանց որովայնը.այսպէս յագենան նաեւ իրենց որդիները,դեռ աւելանայ իրենց զաւակների համար:Ես, մինչդեռ, արդարութեանդ շնորհիւ կը տեսնեմ Դէմքդ,վերազարթօնքին՝ կը յագենամ Դէմքիդ տեսութեամբ»:
Սաղմոս 17, 1-5
«Ընդունիր, Տէր, արդարի դատը,ուշադիր եղիր աղաղակիս.ունկն դիր իմ աղօթքին,շրթունքներս խաբէութիւն չեն խօսում:Թող Քեզնից գայ դատաստանս,աչքերդ տեսնեն արդարութիւնը:Խուզարկիր սիրտս, գիշերով այցելիր այն,կրակով փորձիր, բայց չարիք նրանում չես գտնի:Բերանս յանցանք չի գործելըստ մարդկանց վարմունքի.Շուրթերիդ խօսքերի համաձայն,ես խուսափեցի բռնութիւն բանեցնողի ընթացքից:Քայլերս ճանապարհներիդ վրայ հաստատուն պահիրեւ ոտքերս չեն սասանուի»:
Սաղմոս 10, 1-18
«Ինչո՞ւ ես հեռու մնում, Տէր, եւ նեղութեան ժամանակ թաքցնում Քեզ.չարագործը լափում է աղքատին գոռոզութեամբ,լարուած որոգայթների մէջ է գցում նրան:Պարծենկոտը հպարտանում է իր ցանկութիւններով,ամբարիշտը անիծում ու հայհոյում է Տիրոջը.իր ինքնահաւանութեամբ լիացած, ուրիշ ոչինչ չի փնտրում.''Աստուած չկայ''. ահա սրանք են իր մտքերը:Իր յաջողութիւններով է շարունակ ուրախանում,Քո վճիռները չափազանց բարձր են իր համար,նա արհամարհում է իր բոլոր ընդդիմադիրներին,իր սրտում ասում է. ''Երբեք չեմ սասանուի,սերնդէ սերունդ ես անկործանելի եմ մնում'':Իր անիծող բերանը կեղծիք է ու բռնութիւն,իր լեզուի տակ՝ իշխանութեան զեղծում ու չարութիւն.դարանակալ նստում է գիւղերի մօտ,գաղտնի սպանում է անմեղին:Նրա աչքերը լրտեսում են տկարին,առիւծի նման թաքնւում է որջում.դարանակալում է՝ յափշտակելու համար աղքատին,որսում է աղքատին, քաշելով իր ցանցի մէջ:Ահա՛ նա, կքւում է, կծկւում,ուժգին սլանում, յարձակւում է տկարների վրայ.իր սրտում ասում է. ''Աստուած մոռանում է,չի տեսնում, ոչնչի վրայ երբեք ուշադրութիւն չի դարձնում'':Ոտքի կանգնիր, Տէր, բարձրացրու ձեռքդ,մի՛ մոռացիր աղքատներին, ո՜վ Աստուած.ինչո՞ւ է ամբարիշտը հայհոյում իր սրտում,ասելով Աստծուն. ''Ինձ հատուցելու չես գայ'':Բայց Դու տեսնում ես յոգնութիւնն ու թախիծը,Դու դիտում եւ վերցնում ես դրանք ձեռքիդ մէջ.Քեզ են վստահում խեղճերը, որբի օգնութիւնը Դու Ինքդ ես:Ջախջախիր չարագործի ու ամբարիշտի բազուկը,եթէ փնտրես չարութիւնը, այն այլեւս չես գտնի.Տէրը Թագաւոր է ընդմիշտ, յաւիտեան,Իր երկրից անհետանալու են կռապաշտները:Աղքատների քաղցը Դու լսում ես, Տէր,Դու հաստատում ես նրանց սիրտը եւ ականջ դնում,արդարութիւն գործադրելու որբի ու ճնշուածի համար,որպէսզի չշարունակի սարսափեցնել մահկանացուն»:
Սաղմոս 9, 2-11
«Շնորհակալութիւն եմ յայտնում Քեզ, Տէր, ամբողջ սրտով,եւ պատմում եմ Քո բոլոր հրաշագործութիւնները.Քեզնով եմ ուրախանում ու ցնծում, եւ Քո Անուանն եմ երգում, ո՜վ Բարձրեալ:Թշնամիներս նահանջում են ու տկարացած՝ սայթաքում,մահանում են երեսիդ դիմաց.որովհետեւ Դու կատարեցիր դատս,արդար դատաւոր, Դու բազմում ես գահի վրայ:Սպառնում ես կռապաշտներին եւ բնաջնջում ես չարագործին,յաւիտեան ջնջում ես նրանց անունը.թշնամին ամբողջովին կործանուած է,այլեւս չեն յիշւում քաղաքները, որոնք Դու աւերում ես:Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան, Նրա օթեւանը բարձրագոյն երկնքում է.դատելու է աշխարհն արդարութեամբ,ժողովուրդների դատաւորն է լինելու անկողմնակալութեամբ:Տիրոջ խօսքը ուժ է լինելու աղքատի համար, ուժ է լինելու նեղութեան ժամանակ.ապաւինում է Քեզ՝ ով ճանաչում է Անունդ,Տէր, Դու չես լքում Քեզ փնտռողներին»:
Սաղմոս 3, 8-9
«Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, Աստուած իմ, Դու կ'ապտակես իմ թշնամիներին, կը փշրես չարագործների ատամները. փրկութիւնը Քեզնից է, ո՜վ Տէր, ժողովրդիդ վրայ՝ Քո օրհնութիւնը»:
Սաղմոս 3, 2-7
«Տէր, քանի՜ցս բազմաթիւ են հակառակորդներս, շատերն են իմ դէմ դուրս գալիս, շատերն են իմ մասին հռչակում, թէ. ''Աստծուց սրա համար փրկութիւն չկայ'': Բայց Դու, Տէր, վահան իմ եւ փրկութիւն իմ, Դու ես, որ վեր ես բարձրացնում իմ երեսը. ես լիաձայն աղաղակում եմ Տիրոջը, Նա պատասխանում է ինձ Իր Սրբութեան լեռից: Ես պառկեցի եւ քուն մտայ, արթնացայ, որովհետեւ Տէրն օգնում է ինձ. չեմ վախենում այս բազմամարդ ամբոխից, որն ամէն կողմից դարանակալել է իմ դէմ»:
Սաղմոս 2, 10-12
«Արդ հասկացէ՛ք, իշխանաւորներ, ուղղուեցէ՛ք, երկիրը կառավարողներ. ծառայեցէք Տիրոջը երկիւղով եւ դողութեամբ ցնծացէք Նրա առաջ: Ընկալէ՛ք Նրա խրատները, որպէսզի Տէրը չզայրանայ եւ դուք չշեղուէք արդար ճանապարհից: Անակնկալ է բորբոքւում Նրա զայրոյթը: Երանի՜ նրանց՝ ովքեր ապաւինում են Նրան»:
Սաղմոս 1, 4-6
«Ինչպէս քամին ցրում է մղեղը, չարագործները ոտքի վրայ չեն մնայ դատաստանի օրը, ո՛չ էլ մեղաւորներն՝ արդարների հաւաքում։ Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը, իսկ չարագործների ճանապարհը կորստեան է մատնուելու»:
Սաղմոս 1, 1-3
«Երանելի է այն մարդը, որը չի հետեւում չարագործների խորհուրդներին, չի քայլում մեղաւորների ճանապարհներով, չի մասնակցում պարծենկոտների հաւաքներին. այլ հրճւում է Տիրոջ Օրէնքով եւ Նրա Օրէնքի շուրջ խորհրդածում է գիշեր ու ցերեկ։ Նա նման կը լինի ջրանցքների ափին տնկուած ծառի, իր ժամանակին կը տայ իր պտուղը, նրա տերեւները երբեք չեն թառամի. ինչ անում է՝ իրեն կը յաջողուի»:
Սաղմոս 31, 1-2
«Երանի՜ նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց եւ ում բոլոր յանցանքները ծածկուեցին։ Երանի՜ այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ»։
Ամէն ժամ Նրա օրհնութիւնը բերանումս է »:

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.