Translate

воскресенье, 30 марта 2014 г.

                                                                                                         Յայտնութիւն   Յովհաննէսի    (ա)




Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն նրանից, որ Է, որ Էր, եւ որը գալու է. նաեւ՝ Հոգու եօթը զօրութիւններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է. եւ Յիսուս Քրիստոսից՝ հաւատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից եւ իշխանը երկրի թագաւորների. նա, որ սիրեց մեզ եւ արձակեց մեր մեղքերի կապանքները իր արեամբ եւ մեզ թագաւորներ ու քահանաներ դարձրեց Աստծու եւ իր Հօր համար. նրան փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

«Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը եւ Վախճանը, ես եմ կեանքը, ես եմ, որ մեռայ. եւ ահա՛ւասիկ կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից»։ Ամէն։ «Եւ ունեմ մահուան ու դժոխքի փականքները»։ 

 «Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ»։ 

 «Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, չպիտի վնասուի երկրորդ մահից»։

 «Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, նրան թոյլ կը տամ, որ ուտի թաքցուած մանանայից, եւ կը տամ նրան սրբութեան գիրքը ու գրուած մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է»։

 ե՛ս եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը եւ հատուցելու եմ ձեզ՝ իւրաքանչիւրիդ ըստ իր գործերի։

Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր ինչ որ ունես, որպէսզի ոչ ոք չառնի քո պսակը։ Ով յաղթի, նրան իմ Աստծու տաճարին սիւն պիտի դարձնեմ. եւ նա այլեւս այնտեղից դուրս չի գալու. եւ նրա վրայ պիտի գրեմ իմ Աստծու անունը եւ իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղէմի, որ իջնելու է երկնքից, իմ Աստծուց, եւ նրա անունը նոր է։ 

Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։ Ով յաղթի, նրան թոյլ կը տամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես յաղթեցի եւ նստեցի իմ Հօր աթոռին։ 


Եւ ահա տեսայ մի աթոռ այնտեղ, երկնքում. եւ աթոռի վրայ նստել էր մէկը՝ յասպիս եւ սարդիոն քարերի տեսքով. եւ քահանաներ աթոռի շուրջ՝ զմրուխտի տեսքով. եւ այդ աթոռի շուրջ՝ քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրայ նստել էին քսանչորս երէցներ՝ սպիտակ զգեստներ հագած եւ իրենց գլուխների վրայ՝ ոսկէ պսակներ։ Եւ այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ աթոռի առաջ կային բորբոքուած կրակի եօթը ջահեր, որ Աստծու եօթը Հոգիներն են։Եւ աթոռի առաջ՝ ապակէ ծով, նման սպիտակ բիւրեղի, եւ աթոռի մէջտեղում ու աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջեւից ու յետեւից աչքերով լի։ Եւ առաջին կենդանին նման էր առիւծի. եւ երկրորդ կենդանին՝ նման ցլի. եւ երրորդ կենդանին ունէր մարդու դէմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծուի։ Եւ չորս կենդանիները, որոնցից ամէն մէկը շուրջանակի ունէր վեց թեւ եւ ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում ասելուց. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Ամենակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես եւ որ գալու ես»։ Եւ երբ կենդանիները փառք եւ պատիւ եւ գոհութիւն էին մատուցում աթոռի վրայ նստածին՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին, քսանչորս երէցներն ընկնում էին աթոռի վրայ նստածի առաջ եւ երկրպագում յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին եւ իրենց պսակները դնում էին աթոռի առաջ ու ասում.«Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն»։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.