Փախիր մեղքից ինչպես օձից,եթե մոտենա կխայթի քեզ:
Մի բարձրացրու քեզ,որպեսզի չնկնես:
Մի մերժի նեղության մեջ եղողի պաղատանքը:
Մի եղիր ընդեմ ճշմարտության:
Մի ամաչիր խոստովանել քո մեղքերը:
Մի եղիր հանդուգն քո լեզվով և ծույլ ու
դատարկախոս:
Մի եղիր քո տան մեջ առյուծի պես և դաժան:
Մի ունեցիր բանսարկուի համբավ:
Մի եղիր անխոհեմ ոչ մեծ և ոչ փոքր բաների մեջ:
Մի պարծեցիր զգեստների պերճությամբ:
Մի պայքարիի այն բաների համար,որ քեզ չի
վերաբերվում:
Մի հապաղիր ժամանակին կատարել խոստումտ:
Մի ընտելացրու քո բերանը երդումի:
Մի նաիր կնոջ գեղեցկությանը և մի փափագիր:
Խրատիր
քո որդուն և գործի դիր նրան,որպեսզի խայտառակության մեջ չկնես:
Ովքեր
ՏԻՐՈՋԸ թողնեն,կնկնեն չար լեզվի
ձեռքը,նրանց մեջ կբորբոքվի այն և չի մարի:
Աղոթելուց
առաջ նախապատրաստիր քեզ և մի եղիր այն մարդու նման,որ փորձում է ՏԻՐՈՋԸ:
Իմաստուն
մարդը ամեն ինչում զգույշ կլինի և մեղքի ժամանակ կխուսափի բազում հանցանքներից:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.