«Տէրը չի ուշանայ կատարելու խոստումը. Տիրոջ օրը գալու է գողի նման»:
Հմմտ. Մատթէոս 8, 11
«Մենք յոգնում եւ պայքարում ենք, որովհետեւ մեր յոյսը կենդանի Աստծոյ վրայ է»:
1 Տիմոթէոս 4, 10
«Ամէն բան, որ իրենում կրում է Աստծոյ յիշատակը, Աստծոյ առաջ նկատւում է որպէս աղօթք»։
Թէոդորոս Մոփսուէստացի
«Իր ծառաները տեսնելու են Իր դէմքը, Իր անունը գրուած է լինելու նրանց ճակատին»:
Հմմտ. Յայտնութիւն 22, 4
«Մի՞թէ Աստուած արդարութիւն չի գործադրի Իր ընտրեալների նկատմամբ, որոնք օր ու գիշեր աղաղակով դիմում են Իրեն»:
Ղուկաս 18, 7
«Հոգիներից քչերն են կատարեալ, որովհետեւ քչերն են հետեւում Սուրբ Հոգուն»։
Լուի Լալլըման
«Ովքեր արժանի համարուեցին գալիք աշխարհին, հաւասար են հրեշտակներին եւ Աստծոյ որդիներն են»:
Հմմտ. Ղուկաս 20, 35-36
«Աստծոյ ձեռքի գործերի մէջ կարող ենք տեսնել Նրա աստուածութիւնն ու հզօրութիւնը»:
Հմմտ. Հռոմէացիս 1, 20
«Ահա, դատաւորը դռան սեմին է. որպէս համբերութեան օրինակ ունեցէք մարգարէներին»:
«Երջանկութիւնը մեր ներսում չէ, ո՛չ էլ՝ մեզնից դուրս։ Երջանկութիւնն Աստծոյ մէջ է. ե՛ւ մեզնից դուրս, ե՛ւ մեր ներսում»։
Բլէզ Պասկալ
«Համբերատար եղէք եւ ամրացրէք ձեր սրտերը, որովհետեւ Տիրոջ գալուստը մօտ է»:
Յակոբոս 5, 8
«Մարդը երբեք այնքան մեծ չէ, որքան երբ ծունկի է գալիս Աստծոյ առաջ»։
Նապոլէոն Առաջին
«Մեղքի վարձը մահ է, մինչ Աստծոյ պարգեւը յաւիտենական կեանք է ի Յիսուս Քրիստոս»:
Հռոմէացիս 6, 23
«Հիւանդներն է, որ բժշկի կարիքն ունեն: Չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»
Հմմտ. Մարկոս 2, 17
«Դուք լոյս էք Տիրոջ մէջ, ընթացէք որպէս լոյսի որդիներ»:
Եփեսացիս 5, 8
«Եթէ մէկը սիրում է ինձ, իմ Հայրը կը սիրի նրան, եւ մենք նրա մէջ կը հաստատենք մեր բնակութիւնը»:
Հմմտ. Յովհաննէս 14, 23
«Աստուած դէմ է հպարտներին, խոնարհներին է տալիս Իր շնորհը»:
1 Պետրոս 5, 5
«Քրիստոսի խաղաղութիւնը թող թագաւորի ձեր սրտերում, որովհետեւ սրան էք կանչուել»:
Կողոսացիս 3, 15
«Ով առաքել է ինձ, իմ հետ է. Նա ինձ միայնակ չի թողնում»:
Յովհաննէս 8, 29
«Աստուած յարութիւն տուեց Տիրոջը, եւ մեզ նոյնպէս յարութիւն կը տայ Իր զօրութեամբ»:
1 Կորնթացիս 6, 14
«Եթէ Աստուած մեր հետ է, ո՞վ հակառակ կը լինի մեզ»:
Հռոմէացիս 8, 31
«Աստուած յարութիւն տուեց Յիսուսին, ազատելով նրան մահուան տրտմութիւնից»:
Հմմտ. Գործք Առաքելոց 2, 24
«Աստծոյ փառքը կենդանի մարդն է, իսկ մարդու կեանքը Աստծոյ տեսութիւնն է»։
Սբ. Երանոս Լիոնցի
«Աշխարհում դուք նեղութիւններ էք կրում, բայց քաջալերուեցէք. ես յաղթեցի աշխարհին»:
Յովհաննէս 16, 33
«Թող Յիսուսի անուամբ ծալուի ամէն ծունկ. երկնքում, երկրի վրայ եւ դժոխքում»
Հմմտ. Փիլիպպեցիս 2, 10
«Հայրը սիրում է Իր Որդուն եւ Նրա ձեռքն է յանձնել ամէն բան»:
Յովհաննէս 3, 35
«Սրանով է փառաւորւում իմ Հայրը. որ դուք շատ պտուղ տաք»:
Յովհաննէս 15, 8
«Ով խօսքը լսում է բարի եւ կատարեալ սրտով, պտղաբերում է իր յարատեւութեամբ»:
Հմմտ. Ղուկաս 8, 15
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.