Translate

среда, 2 апреля 2014 г.

Եւ արդ, դո՛ւ ես միայն Աստուած իրական




Արարիչ Բովանդակ Գոյութեանց
Դատաւոր Երկնից,
Զօրավոր Էութիւն Ըստհուն,
Թագաւոր Ժամանակաց
ԻրացԼուսոյԽաւարի,Ծովուց
Կենսականաց Համայնից,
Ձայն Ղողանջական,
Ճեմարան Մտաց`
Յիսուս Նազովրեցի,
Շնորհ Ոգեշունչ,
Չարից Պաղատիչ,
Ջանադիր Ռաբբի,
Սրբոց Վկայարան,
Տեր մեՐ Ցանկալի Ւ Փառք Քրիստոսի:



Մեր փրկության միջնո՛րդ,  ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն,  տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյսսիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն,  Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից. ամեն:


Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս: 
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք: 
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք: 
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: 
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր: 
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների: 

Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:
Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր, խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր: 
Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք,
 Դո՛ւ ես քավութիւ,Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն:  
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը: 

Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում ուր Դու  գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:



Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը:
Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիրհանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:

Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով,չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և
արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Փրկի՛ր ինձ, գթած, լսիր, ողորմած, Մարդասիրաբար ներիր ինձ, ներող, Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապաւեն, Բարերարիր, հզօր, ազատիր, ամենակալ, 
Կեանք տուր, նորոգող, վերականգնիր ահաւո՛ր,  Լուսաւորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս, քաւի՛ր, անքնին, Պարգեւատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ, Հաշտուիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ, Ջնջիր պարտքերս, օրհնեա՜լ:

Պաղատում եմ քեզ, լոյսի՛ ճառագայթ, արքա՛ երկնաւոր, 
Գովեալ անապատում, եւ անճառ որդիդ դու մեծ Աստծոյ. 
Ականջ դիր դարձեալ եւ այժըմ ահա, Բարձրեալ, բարեգութ, կեանքի ապաւեն, Վիրաւորեալիս նուազաձայն հառաչանքներին: 
Եւ արդ, դո՛ւ միայն Աստուած երկնաւոր, բարձրեալ, բարեգործ. 
Քոնն են զօրութիւնն ու ներողութիւնը, 
Քոնն են բժշկութիւնն ու առատութիւնը, 
Քոնն են պարգեւներն ու շնորհները ձրի, 
Քոնն են քաւութիւնն ու պաշտպանութիւնը, 
Քոնն են հնարքներն անիմանալի, 
Քոնն են հրաշքներն անգտնելի, 
Քոնն են չափերն անչափելի, 
Դո՛ւ ես սկիզբն ու վերջը: 

Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ   մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկել, դո՛ւրս բեր Քո  շնորհիավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբև բոլոր առաքինություններով:

Փրկի՛ր   ինձ, Տե՛ր, մարդկային  գովեստից, փառքից  ու  մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին:  Ինձ      առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և   երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ  եմ  ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում  եմ երկյուղածությամբ և  ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում:


Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթածև անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին,   սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ  բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս,  որ տարակուսած եմ կյանքից
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին  ընդունի՛ր իմ պաղատանքներըև քավի՛չ եղիրհանցանքներս,պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը,  կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:

Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրու Քո    պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվու  մինչ ի մահ Քո անվան համար, փառքի մեջ, դասվել  Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների տակ:



ՔՐԻՍՏՈՍ ՓՐԿԻՉ մեր,ՈՐԴԻ իրական ԱՍՏԾՈ,մեղավոր եմ ես ՔՈ առաջ իմ մտքով,հոգով և մարմնով,խնդրում եմ ՔԵԶ,աղաչում եմ ՔԵԶ ներիր իմ մեղքերը հանուն ՔՈ անունի և ՔՈ փառքի,հանուն իմ հոգու փրկության,ներիր և ողորմյա ՔՈ արարածներին և ինձ բազմամեզիս ամեն:

ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՈՐԴԻ ԱՍՏԾՈ,ԻՐԱԿԱՆ ԱՍՏՎԱԾ,դու իչար ՔՈ ՀՈՐ մոտից,ծնվեցիրԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄԻՑ,մեր մեղքերի համար խաչվեցիր,մահացար մեր համար,բայց երրորդ օրը հարություն առար մեռելներից ու բարձրացար ՔՈ ՀՈՐ ԱՌՔԱՅՈՒԹՅՈՒՆ,մեղավոր եմ ՔՈ,ՔՈ ՀՈՐ և ԵՐԿՆՔԻ առաջ,բայց ԴՈՒ հիշիր ինձ ինչպես հիշեցիր ավազակին,այն ժամ երբ մտար ՔՈ ՀՈՐ ԱՌՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ,հիշիր ինձ ՔՈ դատաստանի ժամանակ,թույլ տուր ինձ մտնեմ ՔՈ ԱՌՔԱՅՈՒԹՅՈՒՆ և կագնեմ ՔՈ աջ կողմը,իբրև ԼՈՒՅՍԻ որդի.ամեն:

  


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.