
Սիրաք (դ)
Ով վրէժ առնի, Տիրոջից վրէժխնդրութիւն կը գտնի, եւ Տէրը խստօրէն կը հաստատի նրա մեղքերը։ Ների՛ր քո եղբօր անիրաւութիւնը, եւ միայն այն ժամանակ աղօթելիս քո մեղքերը կը ներուեն։ Մարդը մարդու հանդէպ բարկութիւն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկութիւն է խնդրում։ Իր նման մարդու հանդէպ նա չունի ողորմածութիւն, բայց աղերսում է իր մեղքերի թողութեան համար։Ինքը եւս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քաւութիւն կը տայ նրա մեղքերին։
Յիշի՛ր քո վախճանը եւ դադարի՛ր թշնամութիւն անելուց, յիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ եւ մնա՛ պատուիրանների մէջ։ Յիշի՛ր պատուիրանները եւ ոխ մի՛ պահիր մերձաւորիդ հանդէպ, յիշի՛ր Բարձրեալի
ուխտը եւ արհամարհի՛ր տգիտութիւնը։ Հեռո՛ւ մնա վէճից եւ դու կը նուազեցնես
մեղքերդ,
քանզի զայրացած
մարդը կռիւ է բորբոքում,
մեղաւոր մարդը գժտեցնում
է իր բարեկամներին եւ նրանց մէջ, ովքեր խաղաղութեամբ են ապրում, բանսարկութիւն է գցում։ Կրակը վառւում է ըստ իրեն սնող նիւթի, իսկ կռիւն էլ բորբոքւում
է ըստ նրան գրգռող սաստկութեան. մարդու զայրոյթը լինում է ըստ նրա զօրութեան, եւ ըստ նրա հարստութեան սաստկանում է նրա բարկութիւնը։
Անզիջում հակառակութիւնը կրակ է բորբոքում, եւ անզիջում կռիւը արիւն է հեղում։ Եթէ կայծի վրայ փչես, կը բորբոքուի,
եւ եթէ նրա վրայ թքես, կը մարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։ Քսուն եւ երկերեսանին թող անիծուեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանուեցին։ Մի երրորդ մարդու լեզուն շատերին սասանեց,
նրանց ազգից ազգ հալածեց, ամուր քաղաքներ
կործանեց եւ մեծամեծների տներն աւերեց։ Մի երրորդ մարդու լեզուն ջանասէր կանանց վռնդեց եւ նրանց զրկեց իրենց վաստակից։ Ով նրան լսի, հանգիստ չի գտնի եւ վստահ ու ապահով չի ապրի։
Մտրակի հարուածը վէրք է առաջացնում, իսկ լեզուի հարուածը ոսկորներ է փշրում։ Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզուի երեսից։ Երջանիկ է նա, ով թաքնւում
է նրանից, ով չի ճաշակել նրա ցասումը,
ով չի քաշել նրա լուծը եւ ով չի կապուել նրա կապանքներով։ Նրա լուծը երկաթեայ
լուծ է, եւ նրա կապանքները՝ պղնձէ կապանքներ։ Դաժան մահ է նրա մահը, դժոխքը լաւ է նրանից։ Թող նրա ձեռքը չլինի բարեպաշտների վրայ, եւ թող նրանք չայրուեն նրա բոցում։
Ովքեր Տիրոջը թողնեն, կ՚ընկնեն չար լեզուի ձեռքը, նրանց մէջ կը բորբոքուի այն ու չի մարի, նրանց վրայ կ՚ուղարկուի իբրեւ առիւծ ու նրանց կ՚ոչնչացնի։ Տե՛ս, քո կալուածքը
ամրացրո՛ւ
փշէ ցանկապատով։ Պի՛նդ կապած պահիր քո ոսկին եւ արծաթը, քո խօսքին չափ ու կշի՛ռ տուր եւ քո բերանին դուռ ու նի՛գ դիր։ Զգո՛յշ եղիր, որպէսզի չգայթակղուես լեզուից, չընկնես դարանակալ մարդու առջեւ։
Ով ողորմութիւն է անում, նա փոխ է տալիս մերձաւորին։ Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատուիրանները։Մերձաւորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խօսքդ, հաւատարի՛մ եղիր նրան եւ միշտ կը գտնես քեզ համար անհրաժեշտը։ Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին եւ դառնութիւն պատճառեցին իրենց օգնողներին։Մինչեւ վերցնելը մարդ համբուրում է մերձաւորի ձեռքը եւ խոնարհ ձայնով է խօսում նրա ունեցուածքի մասին։ Վերադարձնելու ժամանակ նա կը յետաձգի ժամկէտը, ցաւալի խօսքեր կ՚ասի եւ կը գանգատուի ժամանակից։
Եթէ փոխատուն կարողանայ տուածի հազիւ կէսը յետ առնել, ապա այն կը համարի գտած բան. իսկ եթէ չկարողանայ,
կը զրկուի իր ունեցուածքից եւ նրան զուր տեղը թշնամի կը դարձնի իրեն։ Սա էլ անէծք եւ բամբասանք
կը հատուցի եւ պատիւ տալու փոխարէն կ՚անարգի
նրան։ Արդ, շատերը նման չարութեան
պատճառով
երես են թեքում եւ զգուշանում
զուր տեղը զրկուել ունեցուածքից։ Սակայն դու աղքատի նկատմամբ
բարեհա՛ճ
եղիր եւ նրան մի՛ ուշացրու
ողորմութիւնդ։
Ի սէր պատուիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարօտութեան եւ ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։ Արծաթը ծախսի՛ր եղբօր եւ բարեկամի
վրայ եւ մի՛ թող որ ժանգոտուի
քարի տակ ի կորուստ։ Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրեալի պատուիրանների, եւ դա քեզ օգուտ կը լինի ոսկուց աւելի։ Ողորմութի՛ւն հաւաքիր քո շտեմարաններում, եւ այն կը փրկի քեզ զանազան չարչարանքներից,թշնամու դէմ կը ճակատի քեզ համար հզօր վահանից եւ ծանր նիզակից աւելի։ Բարերար մարդը երաշխաւորում է իր մերձաւորին, իսկ ով կորցրել է ամօթը, կը թողնի նրան։
Մի՛ մոռացիր երաշխաւորողի շնորհը, քանզի նա իր անձը տուեց քեզ համար։Մեղաւորը
վատնում է իր երաշխաւորողի բարիքը, եւ սրտով երախտամոռը կը լքի իր փրկարարին։ Երաշխաւորութիւնը բազում յաջողակների կործանեց եւ նրանց ցնցեց ծովի ալիքների նման։ Հզօր մարդկանց
զրկեց իրենց բնակավայրից, եւ նրանք դեգերեցին օտար ազգերի մէջ։ Իր շահին հետամուտ
մեղաւորը,
որը երաշխաւոր
է դառնում,
դատաստանի
մէջ կ՚ընկնի։ Պաշտպա՛ն
եղիր մերձաւորին
ըստ քո կարողութեան եւ զգո՛յշ եղիր, որպէսզի չլինի թէ ծուղակ ընկնես։
Մարդու կեանքի սկիզբը ջուրն է, հացն է, շորն է եւ տունն է, ուր նա ծածկում է իր ամօթը։ Լաւ է աղքատի ապրուստը
իր գերանապատ
յարկի տակ, քան այլոց տների ճոխ կերակուրը։ Գո՛հ եղիր թէ՛ շատից եւ թէ՛ քչից։ Թշուառ կեանք է տնից տուն փոխադրուելը. ուր պանդխտես՝ չես կարող բանալ բերանդ։ Հաց եւ ջուր կը տաս՝ շնորհակալութիւն չես ստանայ, եւ դեռ աւելին՝ այսպիսի բաներ կը լսես. «Ե՛կ, օտարակա՛ն,
սեղա՛ն պատրաստիր
եւ, ինչ որ քո ձեռքին կայ, կերակրի՛ր
ինձ։ Դո՛ւրս գնա տնից, օտարակա՛ն,
պատուաւոր
մարդ է հիւր եկել, իմ եղբայրը հիւր է եկել, տունը պէտք է ինձ»։ Այս բոլորը ծանր են այն մարդու համար, որ հոգի ունի, անարգուած
ծառայ է եւ կրում է փոխատուի
նախատինքը։
Ով սիրում է իր որդուն, պէտք է յաճախակի պատժի նրան, որպէսզի վերջում ուրախ լինի։ Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կը տեսնի եւ ծանօթների մէջ նրանով կը պարծենայ։ Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կը շարժի եւ բարեկամների առջեւ նրանով կը պարծենայ։ Երբ նրա հայրը վախճանուի, կարծես թէ չի մեռել, որովհետեւ իրենից յետոյ թողնում է իր նմանին։ Հայրը նրան տեսաւ իր կեանքում եւ ուրախացաւ եւ իր վախճանի մասին չտրտմեց։ Թշնամիների առջեւ վրիժառու թողեց նրան եւ բարեկամների առջեւ՝ շնորհներ հատուցող։
Ով գուրգուրում է իր որդուն, նրա վէրքերը կը կապի, եւ նրա ամէն մի ճիչի հետ կը գալարուեն նրա աղիքները։ Անվարժ ձին կամակոր է լինում, եւ քմահաճ որդին՝ լկտի։ Գգուի՛ր որդուդ, եւ նա քեզ կը վախեցնի,
խաղա՛ նրա հետ, եւ նա քեզ կը տրտմեցնի։ Մի՛ ծիծաղիր նրա հետ, որպէսզի ցաւ չպատճառի
քեզ, եւ յետոյ ատամներդ
չառնեն դառնութիւնից։ Մանկութեան
ժամանակ իշխանութիւն մի՛ տուր նրան. քանի դեռ տղայ է, ջարդի՛ր նրա կողերը, որպէսզի չլինի թէ երբեւէ յամառելով
չհնազանդուի քեզ։ Խրատի՛ր քո որդուն եւ գործի՛ դիր նրան, որպէսզի խայտառակութեան մէջ չընկնես։
Լաւ է առողջ եւ ուժեղ աղքատը, քան հաշմուած մարմնով հարուստը։ Լաւ է առողջութիւնն ու առոյգութիւնը, քան ամէն տեսակ ոսկին, եւ լաւ է կարող մարմինը, քան անսպառ հարստութիւնը։ Մարմնի առողջութիւնից աւելի մեծ հարստութիւն չկայ եւ մարմնի խնդութիւնից՝ աւելի մեծ ուրախութիւն։ Լաւ է մահը, քան դառն կեանքը կամ երկար ցաւը։ Փակ բերանին մօտեցուած
քաղցրաւենիքը նոյնն է, ինչ գերեզմանին դրուած կերակուրը։
Ի՞նչ օգուտ զոհերը կուռքերին, քանի որ ո՛չ ուտում են եւ ո՛չ էլ հոտոտում։Այնպէս էլ՝ ովքեր հալածուեն
Տիրոջից,
աչքով կը տեսնեն ու կը հառաչեն այն ներքինու
նման, որը գրկում է կոյսին եւ հոգոց հանում։Անձնատուր
մի՛ եղիր տխրութեանը
եւ քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով։ Մարդու կեանքը սրտի ուրախութիւնն է, եւ կեանքի երկարութիւնը՝ նրա ցնծութիւնը։ Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր
քո սիրտը եւ քեզանից հեռո՛ւ վանիր տխրութիւնը, քանզի շատերին սպանեց տխրութիւնը, եւ դրանից ոչ մի օգուտ չկայ։
Նախանձն ու բարկութիւնը կարճեցնում են կեանքի օրերը, եւ հոգսերը ծերացնում ժամանակից առաջ։ Տիրոջ օրհնութիւնը հասնում է բերք հաւաքողների յետեւից ինչպէս ճռաքաղը. եւ բերք հաւաքողի
նման լցնում հնձանը։ Հասկացէ՛ք,
միայն ինձ համար չէ, որ աշխատեցի,
այլ՝ բոլորի համար, ովքեր խրատ են փնտռում։ Լսեցէ՛ք ինձ, ժողովրդի՛
իշխաններ,
եւ ունկնդի՛ր
եղէք, եկեղեցո՛ւ
առաջնորդներ։Որդուդ, կնոջդ, եղբօրդ եւ բարեկամիդ իրաւունք մի՛ տուր քո կեանքում եւ քո ունեցուածքը մի՛ տուր ուրիշի, որպէսզի զղջալով կարիքի մէջ չընկնես։
Քանի դեռ կենդանի ես, եւ շունչդ վրադ է, թող ոչ մէկը չփոխարինի քեզ, քանզի աւելի լաւ է, որ որդիներդ
քո կարիքն զգան, քան դու նայես նրանց ձեռքին։ Քո բոլոր գործերի մէջ գլխաւո՛ր
եղիր։ Քո պատուի վրայ պարսաւանք
մի՛ բեր։ Քո կեանքի աւարտի օրը եւ վախճանի ժամանակ միայն բաշխի՛ր եւ տո՛ւր ժառանգութիւնդ։ Կերը, գաւազանը
եւ բեռը էշինն է. հացը, ծեծը եւ գործը՝ ծառայինը։ Գործը կատարի՛ր
ծառայով,
եւ դու հանգիստ կ՚ունենաս,
անգո՛րծ թող նրա ձեռքերը,
եւ նա ազատութիւն
կը փնտռի։
Լուծը եւ շղթաները վիզն են խոնարհեցնում, իսկ լլկանքն ու տանջանքը՝ չարագործ ծառային։ Նրան գործի՛ դիր, որպէսզի պարապ չմնայ, քանզի բազում չարիք է ծնում անգործութիւնը։Նրան գործի՛ մէջ պահիր, ինչպէս վայել է նրան, եւ եթէ նա չհնազանդուի, ծանրացրո՛ւ կապանքները, բայց ամբողջ մարմինը աւելորդ մի՛ ծանրաբեռնիր եւ մի՛ գործիր անարդարութեամբ։ Եթէ դու ծառայ ունես, թող նա քեզ նման լինի, քանզի նրան ձեռք բերեցիր արեամբ։ Եթէ դու ծառայ ունես, նրա հետ եղբօր նման վարուիր,
քանզի նրա կարիքը կը զգաս, ինչպէս քո անձի կարիքը։ Եթէ չարչարես
նրան, նա խրտնելով
կը փախչի.էլ ո՞ր ճանապարհի
վրայ նրան պիտի փնտռես։
Դատարկ եւ սուտ են անմիտ մարդու յոյսերը. անուրջները թեւաւորում են անզգամներին։ Ով հաւատում
է երազներին,
նա նման է մէկին, որը փորձում է բռնել ստուերը եւ վազել քամու յետեւից։ Ինչպէս ունայն է դէմքի անդրադարձը
դէմքի դիմաց, այնպէս էլ՝ երազներ տեսնելը։ Պիղծ բանից մաքուր բան չի լինի, եւ սուտ բանից՝ ստոյգ բան։ Ունայն են այն գուշակութիւնները, նշաններն ու երազները, որ երկնում է բանդագուշակի սիրտը, եթէ դրանք Բարձրեալից չեն առաքուած։ Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին
երազները,
եւ դրանց վրայ յոյս դնողները
խոտորուեցին։
Օրէնքը գործադրւում է առանց խաբէութեան, եւ իմաստութիւնը հաւատարիմ շուրթերի վրայ մարդու կատարելութիւնն է։ Ճանապարհորդող մարդը շատ բան իմացաւ, եւ բազմափորձ մարդը խելամտօրէն է պատմում։ Ով փորձառու
չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կը մեծացնի իր գիտելիքը։Շատ բան տեսայ իմ պանդխտութեան ժամանակ, եւ իմ իմաստութիւնն աւելին է, քան իմ խօսքը։ Շատ անգամ մահու չափ վտանգուեցի
եւ փրկուեցի
իմ փորձառութեամբ։
Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց յոյսն իրենց փրկարարի վրայ է։ Ով երկնչում
է Տիրոջից,
նա ոչ մէկից երկիւղի կասկած չի ունենայ, ոչ ոքից չի վախենայ, քանզի նրա յոյսը Տէրն է։ Ով երկնչում
է Տիրոջից,
երանելի է նրա հոգին։ Ո՞ւմ է ապաւինում
նա, եւ ո՞վ է նրա նեցուկը։ Տիրոջ աչքն իր սիրելիների
վրայ է, Նա նրանց զօրութեան
պաշտպանն
է, ուժի ամրութիւնն
է, ապաստան է խորշակից
եւ հովանի՝ միջօրէի տապից։ Պահպանութիւն է գայթակղութիւնից եւ ապահովութիւն գլորումից. վեհացնում է հոգին, լուսաւորում աչքը, մարդկանց տալիս է բժշկութիւն, օրհնութիւն եւ կեանք։
Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումը արհամարհուած է. հաճելի չէ անօրէնների մատուցած զոհը։Բարձրեալը
չի ընդունում
ամբարիշտների զոհաբերութիւնները եւ ոչ էլ դրանց շատութեամբ է քաւութիւն տալիս մեղքերին։ Ով զոհ է մատուցում
օտարների
ունեցուածքից, նոյնն է, թէ որդուն զոհում է իր հօր առաջ։ Կարօտեալների հացը աղքատների կեանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։ Ով զրկում է մերձաւորին
կերակրից,
նա սպանում է նրան։ Ով զլանում է տալ վարձկանի
վարձը, նա թափում է նրա արիւնը։
Մէկը շինում է, եւ միւսն՝ աւերում. ի՞նչ օգուտ կայ դրանից, բացի տանջանքից։ Մէկն աղօթում է, եւ միւսն՝ անիծում.
ո՞ւմ ձայնը կը լսի Տէրը։ Ով որ մաքրւում
է մեռելին դիպչելուց
եւ դարձեալ հպւում է նրան, ի՞նչ օգուտ ունեցաւ իր լուացուելուց։ Ինչպէս այն մարդը, որ մեղքի պատճառով
ծոմ է պահում եւ դարձեալ գնում ու նոյն բանն է անում, ո՞վ կը լսի նրա աղօթքը, եւ ի՞նչ օգուտ ունեցաւ նա իր խոնարհուելուց։
Ով պահում է օրէնքը, նա բազմացնում է զոհաբերութիւնները։Ով լսում է պատուիրանները, զոհ է մատուցում փրկութեան համար։Ով ընտիր ալիւր է մատուցում, շնորհ է փոխհատուցում, եւ ով ողորմութիւն է անում, օրհնութեան զոհ է մատուցում։ Տիրոջը հաճելի է, որ մարդ զերծ մնայ չարութիւնից, եւ մարդու համար քաւութիւն է հեռու մնալ անիրաւութիւնից։ Տիրոջ առջեւ ձեռնունայն մի՛ երեւա,քանզի այս բոլորը արւում է պատուիրանի համար։
Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, եւ դրա անուշահոտութիւնը Տիրոջ առջեւ է։Արդար մարդու զոհն ընդունելի
է, եւ դրա յիշատակը
չի մոռացուի։Լիառատ աչքով փառաւորի՛ր Տիրոջը եւ նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։ Քո դէմքը թող զուարթ լինի ամէն տեսակ պտուղ եւ ընծայ մատուցելիս
եւ ուրախութեա՛մբ ընծայիր տասանորդը։ Բարձրեալին
տո՛ւր ըստ նրա տուածների
եւ լիառատ աչքով տո՛ւր քո ձեռքի բարիքներից, քանզի Տէրը հատուցող է եւ եօթնապատիկ կը հատուցի քեզ։
Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։ Յոյս մի՛ դիր անարդար զոհի վրայ, քանզի Տէրը դատաւոր է, եւ նրա մօտ չկայ աչառութիւն։ Նա կողմնակալ
չէ աղքատի հանդէպ եւ կը լսի զրկուածի
աղօթքը։ Անտես չի անի ո՛չ որբերի պաղատանքը
եւ ոչ էլ՝ այրու, երբ նա աղօթք է մատուցում։Միթէ արտասուք չի՞ իջնում այրու այտերից, եւ միթէ նրա աղաղակը նրանց դէմ չէ՞, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։
Ով յօժարութեամբ է պաշտամունք մատուցում, ընդունելի կը լինի այն, եւ նրա խնդրուածքները կը հասնեն մինչեւ երկինք։Տառապեալի
աղօթքները
կ՚անցնեն
ամպերի միջով եւ մինչեւ չմօտենան
Աստծուն,
չեն մխիթարի նրան եւ չեն հեռանայ,
մինչեւ Բարձրեալը
չայցելի, չդատի արդարութեամբ եւ չհրապարակի վճիռը. Տէրը չի ուշանայ ու չի հանդուրժի նրանց, մինչեւ չփշրի անողորմների մէջքը՝ վրէժխնդիր չլինի հեթանոսներից, մինչեւ չոչնչացնի
թշնամիների
բազմութիւնը եւ չփշրի անիրաւների գաւազանները, մինչեւ չհատուցի
արդարներին
ըստ իրենց գործերի եւ մարդկանց
գործերն էլ՝ ըստ իրենց խորհուրդների, մինչեւ չդատի իր ժողովրդին
եւ իր ողորմութեամբ չուրախացնի նրանց։Բարեպատեհ
է նրա ողորմութիւնը նեղութեան ժամանակ, ինչպէս անձրեւաբեր ամպը՝ երաշտի ժամանակ։
Ողորմի՛ր մեզ, բոլորի Տէր Աստուած, եւ նայի՛ր։ Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մէջ։ Քո ձեռքը բարձրացրո՛ւ օտար ազգերի վրայ, եւ նրանք թող տեսնեն քո զօրութիւնը։ Ինչպէս նրանց առջեւ ցոյց տուեցիր մեր մէջ եղած քո սրբութիւնը, այնպէս մեր առջեւ ցո՛յց տուր նրանց մէջ եղած քո մեծութիւնը, եւ թող ճանաչեն քեզ, ինչպէս որ մենք ճանաչեցինք, քանզի չկայ Աստուած քեզանից բացի, Տէ՛ր։Նորոգի՛ր նշանները եւ նոր զարմանահրաշ գործե՛ր կատարիր։Փառաւորի՛ր քո ձեռքն ու աջ բազուկը։ Զարթնեցրո՛ւ քո զայրոյթը եւ թափի՛ր բարկութիւնդ։
Վերացրո՛ւ ախոյեանին, ոչնչացրո՛ւ թշնամուն։ Փութա՛ հասնել ժամանակին
եւ յիշի՛ր ժամադրութիւնը, եւ թող պատմեն քո մեծագործութիւնները։ Կրակի բարկութեամբ թող ոչնչանայ սրից փախչողը, եւ ովքեր չարչարում են քո ժողովրդին, թող կորուստ գտնեն։ Փշրի՛ր թշնամի այն իշխանների
գլուխը, ովքեր ասում են. «Ոչ ոք չկայ մեզանից բացի»։ Հաւաքի՛ր
Յակոբի բոլոր ցեղերին,
թող նրանց սիրտը լինի պայծառ, թող մտահոգուեն
առատ խորտիկների
սեղանների
համար։ Նրանց դարձրո՛ւ
քո ժառանգութիւնը, ինչպէս սկզբում էր։
Հարստութեան համար տքնութիւնը մաշում է մարմինը, եւ ծանր հիւանդութիւնը վանում է քունը։ Մտահոգ տքնութիւնը փախցնում է քունը։ Հարուստը տանջւում է ունեցուածք կուտակելու համար եւ հանգստանալիս յագենում է շուայտօրէն վատնելով այն։ Աղքատն աշխատում է զրկանքներով եւ հանգստանալիս էլ կարիքի մէջ է մնում։ Ով ոսկի է սիրում, չի արդարանայ, եւ ով ապականութիւն է սիրում, նրանով կը լցուի։ Շատերը կործանուեցին ոսկու պատճառով եւ կանգնեցին հէնց իրենց կորստի դէմյանդիման։
Գայթակղութեան ծառ է դա նրանց համար, ովքեր զոհ են մատուցում նրան. բոլոր անմիտները կուլ են գնում դրան։ Երանելի է այն հարուստը,
որ անարատ գտնուեց եւ չգնաց ոսկու յետեւից։ Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի
բաներ արեց իր ժողովրդի
մէջ։ Ո՞վ փորձուեց
դրանով եւ կատարեալ
մնաց. այդ նրան թող պարծանք համարուի.
ո՞վ կարող էր զանցառու
լինել՝ եւ չեղաւ, չարիք գործել՝ եւ չգործեց։ Թող նրա բարօրութիւնը հաստատուն լինի, եւ թող մարդիկ պատմեն նրա ողորմածութեան մասին։
Երբ ճոխ սեղան ես նստում, քո կոկորդը բաց մի՛ արա ուտելու համար։ Մի՛ ասա՝ «Ինչքա՜ն շատ բան կայ սրա վրայ»։ Յիշի՛ր, որ վատ է չար աչքը. ի՞նչ կայ չար աչքից աւելի չար։ Դրա համար ինչ էլ որ տեսնի, լաց կը լինի։ Ուր որ նայես՝ ձեռքդ մի՛ երկարիր։
Մի՛ փութա ձեռքդ երկարել նրա ափսէի մէջ։ Մերձաւորի
մասին դատի՛ր քո մէջ եւ ամէն գործի մասին խորհի՛ր։ Մարդու պէս կե՛ր այն, ինչ կայ քո առջեւ, եւ մի՛ ծամծմիր, որպէսզի ատելի չլինես։ Ի սէր բարեկրթութեան առաջինը դո՛ւ դադարիր ուտելուց եւ ագահութիւն մի՛ արա, որպէսզի չգայթակղուես։
Եթէ շատերի մէջ նստես, նրանցից առաջ ձեռքդ մի՛ երկարիր։ Բարեկիրթ
մարդը բաւարարւում է քչով եւ իր անկողնում ծանր չի քնում։ Առողջ քունը լինում է չափաւոր ստամոքսի
դէպքում.
մարդ վեր է կենում արշալոյսին,
եւ նրա հոգին էլ թեթեւ է լինում։ Ժլատ մարդն ունենում
է անքնութեան
ցաւեր, սրտխառնուք
եւ որովայնի
խիթեր։Եթէ ծանրացար կերակուրներով, կէսից վե՛ր կաց եւ հանգստացի՛ր։
Լսի՛ր ինձ, որդեա՛կ, մի՛ արհամարհիր ինձ եւ վերջում կը հասկանաս իմ խօսքերը։ Քո ամէն գործի մէջ կայտա՛ռ եղիր, եւ ոչ մի հիւանդութիւն քեզ չի հանդիպի։ Շրթունքները կ՚օրհնեն հաց ու խրախճանք տուողին, դա է նրա լաւութեան ճշմարիտ վկայութիւնը։Քաղաքը կը տրտնջայ հաց տալու մէջ ժլատ մարդուց,
եւ դա է նրա վատութեան
ճշմարիտ վկայութիւնը։ Գինու մօտ քեզ քաջ մի՛ ցոյց տուր, քանզի գինին կործանել
է շատերին։ Ինչպէս քուրան փորձում է սրի սայրի ջրդեղուած
լինելը, այդպէս էլ գինին հպարտների
սիրտը փորձում է վէճով։ Գինին հաւասար է մարդու կեանքին,
եթէ այն խմում ես չափով։ Ի՞նչ է կեանքն առանց գինու. այն ստեղծուած
է մարդկանց
ուրախութեան համար։
Սրտի ցնծութիւն եւ հոգու ուրախութիւն է գինին, երբ այն խմում են չափաւոր եւ ժամանակին։Գինին հոգու դառնութիւն
է, երբ այն խմում են շատ եւ ընկնում գրգռութեան
եւ հակառակութեան մէջ։ Հարբեցողութիւնը շատացնում է անզգամի բարկութիւնը՝ դառնալով գայթակղութիւն,թուլացնում է ուժը եւ վէրք պատճառում։ Խրախճանքի
մէջ, երբ գինի են խմում, մի՛ յանդիմանիր
մերձաւորիդ
եւ մի՛ արհամարհիր
նրան ուրախութեան պահին։ Նախատինքի
խօսք մի՛ ասա նրան եւ մի՛ նեղիր նրան քո պահանջներով։
Եթէ քեզ առաջնորդ են կարգել խրախճանքի մէջ, մի՛ հպարտացիր, նրանց մէջ եղի՛ր իբրեւ նրանցից մէկը։ Հո՛գ տար նրանց մասին եւ յետոյ նստիր, նրանց բոլոր կարիքները
կատարելուց
յետոյ բազմի՛ր,
որպէսզի ուրախանաս
նրանց հետ եւ լաւ կառավարելու համար պսակ ստանաս։ Խօսի՛ր, երբ աւագը դու ես, քանզի քեզ է վայել խօսել ստոյգ իմաստութեամբ. մի՛ խանգարիր
երաժիշտներին։ Երբ ունկնդրում
են քեզ, խօսքդ մի՛ երկարիր եւ իզուր մի՛ իմաստախօսիր։ Ինչպէս փայլուն ակն է ոսկէ զարդի վրայ,եւ զմրուխտէ
ակը՝ ոսկու շրջանակի
վրայ, այնպէս էլ երաժիշտների նուագը քաղցր է գինու վրայ։
Եթէ երիտասարդ ես, խօսի՛ր եթէ քեզ պէտք է, հազիւ մէկ-երկու խօսք ասա, եթէ հարցնեն։ Ասա՛ գլխաւորը,
քիչ խօսքով՝ շատը։ Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։ Մեծամեծներին մի՛ հաւասարուիր, եւ ուր նրանք խօսում են, մի՛ շաղակրատիր։ Որոտից առաջ փայլակն է շուտ երեւում,
իսկ ամօթխածից
առաջ շնորհն է շտապում։ Զարթնի՛ր
ժամանակին,
մի՛ եղիր վերջինը,
գնա՛ քո տունը եւ մի՛ ծուլացիր։
Զուարճացի՛ր այնտեղ եւ քո կա՛մքն արա, բայց ոչ մեղք գործելով եւ ամբարտաւանութեամբ։ Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին,
որ կերակրում
է քեզ իր բարիքներով։ Ով Տիրոջից երկնչում
է, խրատ կը ստանայ, եւ ովքեր առաւօտ կանուխ դիմում են նրան, հաճութիւն
կը գտնեն։ Ով օրէնք է փնտռում,
կը լցուի նրանով, եւ ով կեղծաւորութիւն անի, նրանո՛վ կը գայթակղուի։ Ովքեր երկնչում
են Տիրոջից,
իրաւունք
կը գտնեն եւ արդարութիւնն իբրեւ լոյս կը վառեն։Մեղաւոր մարդը խորշում է յանդիմանութիւնից եւ ըստ իր հայեցողութեան գտնում է արդարացման օրինակներ։ Առանց խորհրդածութեան ոչինչ մի՛ արա եւ անելուց էլ մի՛ զղջա։ Առանց մտածելու
մի՛ անտեսիր իմացութիւնը։ Հպարտը եւ ամբարտաւանը չեն զարհուրում Տիրոջ երկիւղից։
Ով մեղանչում է իր Արարչի առջեւ, նա կ՚ընկնի բժշկի ձեռքը։Որդեա՛կ, մեռեալի վրայ արտասո՛ւք թափիր եւ սկսի՛ր ողբալ՝ իբրեւ թէ նա վնաս է կրել, եւ, ըստ օրինի, պատի՛ր նրա մարմինը ու մի՛ անտեսիր նրա թաղումը։ Դառնօրէն լա՛ց եղիր, աղի արցո՛ւնք թափիր եւ, ըստ նրա արժանիքի, մէկ-երկու օր սգա՛՝ պարսաւանքից խուսափելու համար եւ ապա մխիթարուի՛ր տրտմութիւնից, քանզի տրտմութիւնից մահ է լինում, եւ սրտի տրտմութիւնը թուլացնում է ուժը։
Հարուածների հետ գալիս է նաեւ տրտմութիւնը, եւ աղքատի կեանքը սիրտ է մաշում։ Քո սիրտը մի՛ տուր տրտմութեան,
վանի՛ր այն, յիշի՛ր վախճանը։ Մի՛ մոռացիր,
որ վերադարձ
չկայ, վախճանուածին օգուտ չես բերի եւ դու ինքդ կը չարչարուես։ Յիշի՛ր իմ դատաստանը,
քանզի այդպէս է լինելու եւ քո՛նը. իմը՝ երէկ, եւ քոնն՝ այսօր։ Մեռեալի հանգչելուց
յետոյ հանգի՛ստ
թող նրա յիշատակը
եւ մխիթարուի՛ր, որ նա աւանդել է իր հոգին։ Օրէնսգէտի
իմաստութիւնը ձեռք է բերւում հանգստի հաճելի ժամին, եւ ով մի բանի կարիք ունի, ջանք կը թափի եւ կ՚իմաստնանայ։
Ինչպէ՞ս կարող է իմաստնանալ նա, ով աշխատում է մաճով, պարծենում խթանի ցուպով, եզներ է քշում, զբաղւում իր գործերով, եւ նրա զրոյցը իր որդիների հետ հորթերի մասին է։ Նրա սիրտը զբաղուած
է լինում ակօս բացելով,
եւ նրա հոգսը հորթերին
կերակրելն
է։ Այդպէս են նաեւ ամէն հիւսն եւ ճարտարապետ,
որ գիշերն անցկացնում
են իբրեւ ցերեկ, նաեւ նրանք, ովքեր արձաններ
են քանդակում.
նրանցից իւրաքանչիւրի զբաղմունքը ձեւերի բազմազանութիւն ստեղծելն է։ Ամէն մէկն իր սիրտը տալիս է պատկերներ նմանեցնելուն, եւ նրա հոգսը իր գործն աւարտելն է։
Այդպէս է եւ դարբինը, որ նստում է սալի մօտ եւ մտածում երկաթէ առարկայի մասին. տաք գոլորշին մաշում է նրա մարմինը, եւ նա ոգորում է հնոցի տապի դէմ։ Մուրճի ձայնը խլացնում
է նրա ականջը, իսկ նրա աչքի առաջ միշտ պատրաստուող անօթի նմանութիւնն է։ Նրա սիրտը ձգտում է գործի աւարտին,
եւ աւարտելիս
նրա մտահոգութիւնը այն բարեզարդելն է։1Այդպէս է եւ բրուտը, որ նստած իր գործն է անում եւ ոտքով պտտում է դուրգը. նա իր գործի համար տեւապէս հոգսի մէջ է, եւ նրա ամբողջ աշխատանքը կապուած է հաշուարկի հետ։ Իր բազկով նա ձեւ է տալիս կաւին եւ ոտքով մեղմում նրա պնդութիւնը։ Նրա սիրտը ձգտում է աւարտել ծեփը, եւ նրա հոգսը թրծարանը
մաքրելն է։ Նրանք բոլորն էլ վստահ են իրենց ձեռքերի վրայ, եւ իւրաքանչիւրը հմուտ է իր գործի մէջ։
Առանց սրանց քաղաք չի կառուցուի, մարդիկ չեն բնակուի այնտեղ եւ չեն շրջի, բայց սրանց ժողովարան
չեն հրաւիրում, սրանք դատաւորի աթոռին չեն նստում, արդարութեան եւ իրաւունքի մասին դատողութիւն չեն անում, չեն արդարացնում, չեն մեղադրում եւ չեն զբաղւում առակներով։Սրանք միայն այս աշխարհի շինուածքն
են ամրացնում,
եւ սրանց աղօթքը միայն իրենց արհեստի համար է. բայց այդպէս չէ դա, ով իր անձը նուիրում
եւ խորհրդածում է Բարձրեալի մասին։
Օրէնսգէտը կը քննի իմաստութիւնը եւ կը պարապի ու կը հմտանայ իր բոլոր նախորդների մարգարէութիւնների մէջ։ Կը մտապահի անուանի մարդկանց
պատմութիւնները եւ կը թափանցի առակների նրբին դարձուածքների մէջ։ Կը փնտռի առակների
խորհուրդը
եւ կը զբաղուի առակների
իմաստների
բացայայտմամբ։Նա կը ծառայի մեծամեծների մօտ եւ կ՚երեւայ իշխանների առջեւ։Կը ճամփորդի
օտար ազգերի երկրներով,
որպէսզի ձեռք բերի մարդկանց
չար եւ բարի փորձառութիւնը։
Վաղ առաւօտից սրտով կը դիմի Տիրոջը, որ ստեղծեց իրեն, եւ կը պաղատի Բարձրեալի առջեւ։Աղօթքի մէջ կը բացի իր շուրթերը
եւ կը թախանձի իր մեղքերի համար։ Եթէ մեծազօր Տէրը կամենայ,
նա կը լցուի իմաստութեան հոգով։ Նրա սրտից կը բխեն Տիրոջ իմաստութեան խօսքերը, եւ նա աղօթքով կը փառաբանի նրան։ Տէրն ինքը կ՚ուղղի նրա խորհուրդներն ու իմաստութիւնը, իսկ նա էլ կը մտածի Նրա գաղտնիքների մասին։ Նա ցոյց կը տայ իր ստացած ուսմունքի
իմաստութիւնը եւ կը պարծենայ Տիրոջ պատուիրանի օրէնքով։
Շատերը նրա իմաստութիւնը կը գովեն, եւ նա չի մոռացուի յաւիտեանս։ Նրա յիշատակը
չի անցնի, եւ նրա անունը կը մնայ սերնդից սերունդ։ Ազգերը կը պատմեն նրա իմաստութեան մասին, եւ ժողովուրդը կը տարածի նրա գովքը։ Քանի դեռ կ՚ապրի, հազարաւոր
մարդկանցից
աւելի մեծ անուն կ՚ունենայ,
եւ երբ վախճանուի,
լաւ կը լինի նրա համար։ Դարձեալ խորհրդածելով պիտի պատմեմ, քանզի լցուեցի լիալուսնի նման։
Լսեցէ՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցէ՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մօտ։Անուշահոտ
կնդրուկի
նման
հո՛տ
բուրեցէք։ Ծաղկեցէ՛ք
շուշանի
նման,
հո՛տ
տարածեցէք,
օրհնութեան
ե՛րգ
երգեցէք,
Տիրո՛ջն
օրհնեցէք
իր
բոլոր
գործերի
մէջ։ Փա՜ռք
տուէք
նրա
մեծ
անուանը
եւ
նրան
փառաբանեցէ՛ք
օրհնութեամբ.
շուրթերի
երգով
եւ
տաւղով
այսպէ՛ս
ասացէք՝
գոհաբանելով. «Տիրոջ բոլոր գործերը շատ բարի են, եւ նրա բոլոր հրամանները կատարւում են իրենց ժամանակին. վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամէն ինչ պիտի կատարուի իր ժամանակին։ Նրա
խօսքով
ջուրը
կանգնեց
դէզի
նման,
նրա
բերանի
պատգամով
ջրերի
շտեմարաններ
յայտնուեցին։Նրա հրամանների մէջ է իր հաճութիւնը, եւ ոչ ոք չի կարող նսեմացնել նրա բերած փրկութիւնը։ Նրա
առջեւ
է
ամէն
մարմնեղէն
էակի
մարմնի
գործը,
եւ
անկարելի
է
թաքնուել
նրա
աչքից։ Նա
տեսնում
է
յաւիտենութիւնից
յաւիտենութիւն,
եւ
չկայ
մի
բան,
որ
զարմանալի
լինի
նրա
համար։
Վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամէն ինչ ստեղծուած է ըստ իր կարիքի։ Նրա օրհնութիւնը յորդում է գետի նման եւ հեղեղի նման ջրում ցամաքը։Հեթանոսները պիտի ժառանգեն նրա բարկութիւնն այնպէս,ինչպէս նա քաղցր ջուրը վերածեց աղաջրի։ Նրա ճանապարհները սրբերի համար ուղիղ են, իսկ անօրէնների համար՝ սայթաքուն»։Ինչպէս բարիքները բարիների համար ստեղծուել են սկզբից, այնպէս էլ չարիքները՝ մեղաւորների համար։ Մարդու կեանքի համար ամէն տեսակ կարիքների
սկիզբը ջուրն է, կրակը, երկաթը, աղը, ցորենի ալիւրը, կաթը, մեղրը, խաղողի հիւթը, ձէթը եւ հագուստը։
Այս բոլորը բարիք է բարեպաշտների համար, իսկ մեղաւորների համար չարիք կը դառնայ։ Այն հոգիները,
որոնք ստեղծուած
են վրէժխնդրութեան համար եւ իրենց սրտմտութեամբ սաստկացրել են իրենց տանջանքները, նրանք իրենց վախճանի ժամանակ հեղում են իրենց ուժն ու զայրոյթը, եւ դա հանդարտեցնում է իրենց Արարչի ցասումը։ Կրակը, կարկուտը,
սովը եւ մահը, այս բոլորը վրէժխնդրութեան համար են ստեղծուած։Գազանների
ժանիքները,
իժերը, օձերը եւ սուրը վրիժառութեան համար են՝ ամբարիշտներին սատակեցնելու համար։
Նրանք ուրախ կը լինեն նրա պատուիրանները կատարելու համար, երկրի վրայ պատրաստ են հոգալու նրա կարիքները եւ իր ժամանակին չեն խախտի նրա խօսքը։ Դրա համար էլ ես սկզբից հաստատուեցի, մտածեցի ամէն բան եւ գրով թողեցի։ Արդարեւ,
Տիրոջ բոլոր գործերը բարի են, եւ բոլոր պէտքերը նա ժամանակին
է բաշխում։Չի կարելի ասել, թէ սա նրանից վատ է, քանզի ամէն ինչ իր ժամանակին լաւ կը լինի։ Իսկ այժմ ամբողջ սրտով եւ լիաբերան
օրհնեցէ՛ք
եւ բարեբանեցէ՛ք Տիրոջ անունը։
Մեծ աշխատանք է սահմանուած ամէն մարդու համար, եւ ծանր լուծ է դրուած մարդու որդիների վրայ իրենց մօրից ելնելու օրից մինչեւ բոլորի մօր ծոցում թաղուելու օրը։ Ակնկալիքի եւ վախճանի օրուայ մասին մտածումը նրանց խորհրդածութեան նիւթն ու սրտի ահն է. սկսած նրանից, ով նստած է ինքնագոհ փառքի աթոռին, մինչեւ նա, ով թշուառացել եւ հող ու մոխրի մէջ է, սկսած նրանից, ով կրում է յակինթ եւ պսակ, մինչեւ նա, ով ցնցոտի է հագնում, ամէն ոք ունի ցասում եւ նախանձ, խռովք եւ անհանգստութիւն, մահուան երկիւղ, ոխ եւ հակառակութիւն։
Հանգստի ժամանակ անկողնում գիշերուայ երազը մթագնում է նրա միտքը։ Քիչ հանգիստ,
համարեա նա հանգիստ չունի, որից յետոյ երազների
մէջ տանջւում
է ինչպէս ցերեկը։ Իր սրտի տեսիլքներից ցնցուած՝ նա նման է պատերազմից մազապուրծ եղածի. արթնանում է իր տեսիլքներից փրկուելու պահին եւ զարմանում է, որ սարսափել է ոչինչ բանից։ Թէպէտ այս պատահում
է ամէն էակի հետ՝ մարդուց մինչեւ անասուն,
բայց մեղաւորների հետ դա լինում է սրանից եօթնապատիկ աւելի։
Մահն ու հակառակութիւնը, արիւնն ու սուրը, հարուածներն ու սովը, կործանումն ու տանջանքը, այս բոլորը ստեղծուել են մեղաւորների համար։ Նաեւ նրանց պատճառով
եղաւ ջրհեղեղը։ Ամէն ինչ, որ հողից է, հողին է վերադառնում, ինչ որ ջրից է, ծովին է վերադառնում, այդպէս էլ ամբարիշտները գնում են նզովքից դէպի կորուստ։ Ամէն տեսակ կաշառք եւ անիրաւութիւն կը կործանուի, իսկ հաւատարմութիւնը յաւիտեանս կը մնայ։ Անիրաւ մարդկանց
ունեցուածքը գետի նման պիտի ցամաքի, եւ նրանք պիտի գոռան տեղատարափ անձրեւի որոտի պէս։ Նրանցից ով բացի իր ձեռքը, ուրախ կը լինի, այդպէս էլ յանցագործներն ի վերջոյ կը ցամաքեն։
Ամբարիշտների սերունդը չի շատացնի ճիւղերը, իսկ պիղծ արմատները ապառաժ քարի վրայ են լինում։ Ոսկեծաղիկը,
որ բուսնում
է ամէն տեսակ ջրի մօտ, գետեզրին,
ամէն տեսակ խոտից առաջ է արմատախիլ
լինում։ Բարեգործութիւնը, սակայն, իբրեւ դրախտ, յաւիտեան կը մնայ օրհնութեան մէջ։ Աշխատաւորի
եւ ինքնագոհ
մարդու կեանքը քաղցր է, բայց երկուսին
գերազանցում է նա, ով գանձ է գտնում։
Որդիներ ունենալն ու քաղաք կառուցելը յաւերժացնում են
մարդու
անունը,
բայց
անբիծ
կինն
այս
երկուսից
էլ
առաւել
յարգելի
է։ Գինին
եւ
երգը
ուրախացնում
են
սիրտը,
բայց
իմաստութեան
սէրը
երկուսից
էլ
առաւել
է։ Սրինգն
ու
տաւիղը
հաճելի
են
դարձնում
նուագը,
բայց
քաղցր
լեզուն
երկուսից
էլ
առաւել
է։ Աչքը
ցանկանում
է
շնորհ
եւ
գեղեցկութիւն,
բայց
այս
երկուսից
աւելի՝
բոյսերի
գեղեցկութիւնը։ Ժամանակին
հանդիպած
բարեկամն
ու
ընկերը
լաւ
են,
բայց
այս
երկուսից
աւելի՝
բարի
կինը։Եղբայրներն ու օգնութիւնը փրկում են նեղութեան ժամանակ, բայց այս երկուսից աւելի՝ ողորմածութիւնը։ Ոսկին
եւ
արծաթը
հաստատուն
են
պահում
ոտքերը,
բայց
ընտիր
խորհուրդն
այս
երկուսից
առաւել
է
համարւում։
Հարստութիւնը եւ
ուժը
հպարտութիւն
են
տալիս
սրտին,
բայց
բոլորից
առաւել
է
երկիւղը
Տիրոջից։ Ով
երկիւղ
ունի
Տիրոջից,
նա
պակասութիւն
չի
զգայ։Երկիւղը Տիրոջից օրհնեալ դրախտի նման է, եւ այն հովանի է ամէն տեսակ փառքից աւելի։ Որդեա՛կ,
մի՛ ապրիր մուրացկանի
կեանքով.
լաւ է մեռնել, քան մուրալ։ Ով նայում է ուրիշի սեղաններին,
նրա կեանքը չի կարելի կեանք համարել.
նա իր հոգին ստորացնում
է ուրիշի կերակուրներով։ Իսկ իմաստուն
եւ խելացի մարդը զգոյշ է լինում։ Անամօթի բերանին քաղցր է մուրալով
ստացածը,
բայց նրա որովայնի
մէջ կրակ պիտի վառուի։
Ո՜վ մահ, որքան դառն է քեզ յիշելն այն մարդու համար, ով խաղաղ ապրում է իր հարստութեան մէջ, ով անվիշտ է ու ամէն ինչում յաջողակ եւ կարող է դեռ կերակուր ճաշակել։ Ո՜վ մահ, բարի է քո դատաստանն այն մարդու համար, որ կարիքի մէջ է եւ ուժից ընկած, որ ծերացած եւ ամէն տեսակ հոգսերով ծանրաբեռնուած եւ կորցրած է հաւատն ու համբերութիւնը։ Մի՛ վախեցիր մահուան դատաստանից. յիշի՛ր քո նախնիներին եւ յետնորդներին. այս դատաստանը Տիրոջից է ամէն մի կենդանի մարմնի համար։ Էլ ինչո՞ւ է քեզ ծանր թւում Բարձրեալի բարեհաճութիւնը. թէկուզ տասը, թէկուզ հարիւր, թէկուզ հազար տարի էլ լինի՝ գերեզմանում չկայ յանդիմանութիւն կեանքի համար։
Մեղաւորների որդիները պիղծ որդիներ են լինում, նրանք շրջում են ամբարիշտների մէջ։Մեղաւորների որդիների ժառանգութիւնը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։ Որդիները
մեղադրում
են ամբարիշտ
հօրը, որովհետեւ
նրա պատճառով
նախատինք
են կրում։Վա՜յ ձեզ ամբարիշտ մարդիկ, որ լքել էք բարձրեալ Աստծու օրէնքը։ Եթէ ծնւում էք՝ անէծքի համար էք ծնւում, եւ եթէ մեռնում էք՝ անէծքն է ձեր բաժինը։ Այն ամէնն, ինչ հողից է, հողին է գնում. այդպէս էլ ամբարիշտները անէծքից գնում են դէպի կորուստ։
Մարդկանց սուգն իրենց մարմնի համար է, իսկ մեղաւորների անունը բարի չէ, պիտի ջնջուի։ Հո՛գ տար քո անուան համար, քանզի այն քեզ հետ է լինելու աւելի քան ոսկու հազարաւոր
մեծ գանձերը։Բարի կեանքի օրերը համրանք չունեն, եւ բարի անունը յաւիտեան կը մնայ։ Որդինե՛ր,
պահպանեցէ՛ք խաղաղութեան խրատը. ծածուկ իմաստութիւն լինի թէ թաքցուած գանձ, ի՞նչ օգուտ երկուսից։ Աւելի լաւ է այն մարդը, որ թաքցնում
է իր յիմարութիւնը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստութիւնը։
Արդ, պատկառեցէ՛ք իմ այս խօսքերից, որ մի բանի մասին պիտի ասեմ. լաւ չէ ամէն ինչից ամօթ զգալ եւ ոչ էլ բոլորին հաւատարմութեամբ հաճելի լինել։ Հօրից ամաչեցէ՛ք
պոռնկութեան համար, դատաւորից
եւ իշխանից՝
յանցանքի
համար, ժողովականներից եւ ժողովրդից՝ անօրինութեան համար, ընկերոջից
եւ բարեկամից՝
զրկանքների
համար, պանդխտութեան վայրում՝ գողութեան համար, Աստծու ճշմարտութիւնից եւ ուխտից՝ ստութեան համար, ուրիշների հացի վրայ ձեռք դնելու համար, տալու եւ առնելու մէջ նախատինք կրելու համար, ողջոյնին ի պատասխան ձեր լռութեան համար, բոզ կնոջ երեսին նայելու համար, ազգականից
երես թեքելու համար, մէկի բաժինը կամ նրան տրուածը խլելու համար, ամուսնացած կնոջը ակնապիշ նայելու համար, նրա սպասուհուն
հետամտելու,
առաւել եւս նրա անկողնուն
մօտենալու
համար։ Ամաչի՛ր բարեկամներին նախատինքի խօսքեր ասելու համար, եւ տալուց յետոյ մի՛ յանդիմանիր. ամաչի՛ր նրանցից քո լսած խօսքերը կրկնելու եւ նրանց գաղտնիքները հրապարակելու համար։
Եթէ ճշմարտապէս ամօթխած լինես, բոլոր մարդկանց առջեւ շնորհ կը գտնես։ Բայց այն բանի համար, որ պիտի ասեմ, դու չես ամաչի, եւ մեղանչելու պատճառ չի լինի։ Մի՛ ամաչիր Աստծու օրէնքը եւ ուխտը կատարելու եւ ամբարշտին արդար դատաստան անելու համար։ Մի՛ ամաչիր գործընկերոջ եւ ուղեկցի հետ հաշիւները պահելու եւ ժառանգութիւնը ուրիշների հետ բաժանելու համար, կշռի եւ չափի ճշգրտութեան, քիչ կամ շատ ունեցուածքի համար, վաճառականներին ապրանքը թանկ վաճառելու համար, որդիներին շատ խրատելու եւ չար ծառաների կողերն արնոտելու համար։
Չար կնոջ հետ լաւ է կնիք դնել բերանին, եւ ուր շատ ձեռքեր կան, ունեցուածքդ պահի՛ր փակի տակ։ Ինչ տալիս ես, հաշուով եւ կշռո՛վ տուր, իսկ առեւտուրը
գրանցի՛ր։ Մի՛ ամաչիր անմիտ մարդուն,
յիմարին եւ պոռնկութեան պատճառով դատուող ծերունուն խրատելու համար. այդպիսով ցոյց կը տաս, որ դու ճշմարտապէս խրատուած մարդ ես, եւ բոլորի առջեւ փորձառու կ՚երեւաս։
Դուստրը հօր գաղտնի հոգսն է, եւ նրա այդ հոգսը վանում է քունը. չլինի թէ աղջիկ ժամանակ նա թառամի, չլինի թէ, երբ ամուսնանայ, ատելի դառնայ, չլինի թէ կուսութեան
ժամանակ պղծուի եւ յղի լինի իր հայրական
տանը, չլինի թէ, երբ ամուսնանայ,
դաւաճանի
ամուսնուն
եւ երբ նրա հետ ապրի, չլինի թէ ամուլ մնայ։Անամօթ դստեր վրայ հսկողութի՛ւն հաստատիր, որպէսզի քեզ ծաղրի չենթարկի թշնամիների առջեւ, որպէսզի զրոյցի նիւթ չդառնաս քաղաքում եւ նախատինք՝ ժողովրդի մէջ, որպէսզի նա քեզ ամօթահար չանի ամբոխի առջեւ։ Մի՛ նայիր ամէն մարդու գեղեցկութեանը եւ մի՛ նստիր կանանց մէջ, քանզի ինչպէս շորից ծնւում է ցեցը, այնպէս էլ կնոջից՝ չարութիւնը։ Լաւ է տղամարդու
չարութիւնը,
քան կնոջ բարութիւնը
եւ նրա ամօթը, որ պատճառ է դառնում նախատինքի։
Այժմ ես պիտի յիշեմ Տիրոջ գործերը եւ պիտի պատմեմ, ինչ որ տեսել եմ. Տիրոջ խօսքերով են կատարւում նրա գործերը։Արեգակը բոլորին
նայում
է
լուսաւորելով,
եւ
Տիրոջ
գործերը
լի
են
նրա
փառքով։ Տիրոջ
սրբերին
իսկ
չտրուեց
պատմել
նրա
բոլոր
հրաշալի
գործերը,
որ
հաստատեց
Ամենակալ
Տէրը,
որպէսզի
ամենայն
ինչ
հաստատ
մնայ
նրա
փառքի
մէջ։ Նա
է,
որ
քննեց
անդունդներն
ու
սրտերը,
եւ
դու
յիշի՛ր
նրա
խորագիտութիւնը։Բարձրեալն է, որ իմանում է բոլոր մեղքերը եւ նայում յաւիտենութեան նշաններին,
յայտնի
է
դարձնում
անցեալն
ու
լինելիքը,
բացայայտում
գաղտնի
բաների
հետքերը։
Նրանից չի խուսափում եւ ոչ մի մտածութիւն, նրանից չի թաքնւում եւ ոչ մի բան։Նա
կարգաւորեց
իր
իմաստուն
մեծագործութիւնները.
նա
յաւիտենութիւնից
առաջ
է
եւ
յաւիտենական, նա երբեք չաւելացաւ ու չնուազեց եւ կարիք չունեցաւ որեւէ խորհրդատուի։ Որքա՜ն
ցանկալի
են
նրա
գործերը,
թէպէտ
դրանք
երեւում
են
սոսկ
իբրեւ
փայլակ։ Այս
ամէնը
կենդանի
է
եւ
յաւիտեան
մնում
է
բոլոր
կարիքների
համար,
ամէն
ինչ
հնազանդ
է
նրան։ Ամէն
ինչ
զոյգ
է,
մէկը
միւսին
ներհակ
չէ,
եւ
ոչ
մի
բան
նա
չի
ստեղծել
թերի։