Translate

вторник, 24 июня 2014 г.

«Այլեւս քնից արթնանալու ժամանակն է, որովհետեւ այժմ մեր փրկութիւնն աւելի մօտիկ է»:       Հռոմէացիս 13, 11


 «Տէրն ասաց ինձ. ''Քեզ բաւական է իմ շնորհը: Իմ զօրութիւնը բացայայտւում է տկարութեան մէջ''»: 
Հմմտ. 2 Կորնթացիս 12, 9

 «Մի՛ դատէք ժամանակից շուտ, մինչեւ որ կը գայ Տէրը»: 1 Կորնթացիս 4, 5

 «Մի՛ դատէք արտաքին կերպարանքի համաձայն, այլ դատէք արդար դատաստանով»:   Յովհաննէս 7, 24

Կեղծաւորների մասին գրուած է. «Օձեր, իժի ծնունդներ, ինչպէ՞ս էք խուսափելու գեհենի դատապարտութիւնից»:  Մատթէոս 23, 33

 «Իմաստութիւնը կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում են նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։ Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։ Որդեակ, մի՛ անտեսիր, այլ պահիր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, որպէսզի քո հոգին ապրի»։  Առակաց 3, 18-22

Քրիստոնեաների համար գրուած է. «Դուք, եղբայրներ, խաւարի մէջ չէք, այլ լոյսի որդիներ էք եւ ցերեկուայ որդիներ»:  Հմմտ. 1 Թեսաղոնիկեցիս 5, 4-5

«Երանի՜ այն մարդուն, որն իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որն հանճար կը ստանայ, քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը։ Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը»։ Առակաց 3, 13-15
Յաւիտենական կեանքի մասին գրուած է. «Յայնժամ Աստուած կը լինի ''Աստուած-նրանց-հետ'', կը չորացնի նրանց աչքերի արցունքները»: Հմմտ. Յայտնութիւն 21, 3-4

 «Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ։ Քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում յանուն Յիսուսի, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ»:  2 Կորնթացիս 4, 10-11

 «Մի՛ վախեցէք նրանցից՝ ովքեր սպանում են մարմինը, բայց չեն կարող սպանել հոգին»:  Մատթէոս 10, 28


 «Մի բորոտ մարդ Յիսուսին մօտենալով, նրան երկրպագում էր ու ասում. ''Տէր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել''։ Յիսուսն իր ձեռքը երկարեց, հպուեց նրան եւ ասաց. ''Կամենում եմ, մաքրուիր''։ Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց»։  Մատթէոս 8, 2-3

Յիսուսն ասում է. «Ով որ լսում է իմ խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրայ. անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ հարուածեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած։ Իսկ ով որ լսում է իմ խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որն իր տունը կառուցեց աւազի վրայ. անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ հարուածեցին տանը, եւ այն փլուեց. եւ նրա կործանումը մեծ եղաւ։ Երբ Յիսուսն այս խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր Նրա վարդապետութեան վրայ. որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի, եւ ո՛չ թէ՝ ինչպէս օրէնսգէտները»։ Մատթէոս 7, 24-29

Յիսուսն ասում է. «Ո՛չ ամէն ոք, որ ինձ ''Տէ՜ր, Տէ՜ր'' է ասում, կը մտնի երկնքի արքայութիւն, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ ասելու են. ''Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք, եւ քո անունով դեւեր հանեցինք, եւ քո անունով բազում զօրաւոր գործեր կատարեցինք''։ Եւ այն ժամանակ ես նրանց ասելու եմ. ''Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռու կացէք ինձնից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում''»։  Մատթէոս 7, 21-23

 «Ով ճանաչում է Աստծուն, նրա համար շնորհ է վշտեր կրելը, անարդարցիօրէն տառապելով»:  1 Պետրոս 2, 19

«Տէրն ինձ կ'ազատի բոլոր չարիքներից եւ կը փրկի Իր երկնային արքայութեան համար»:    2 Տիմոթէոս 4, 18

«Խաղաղութեան Աստուածը շուտով կը ճզմի սատանային ձեր ոտքերի ներքոյ»:  Հռոմէացիս 16, 20

 «Աշխարհի վերջում, գալու են հրեշտակները եւ բաժանելու են չարերին արդարներից»:  Մատթէոս 13, 49


 «Զգոյշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ Իրենց գործերից կը ճանաչէք նրանց. մի՞թէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղուի։ Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս։ Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ո՛չ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում։ Ուրեմն, իրենց գործերից կը ճանաչէք նրանց»։ Մատթէոս 7, 15-20

 «Մանուկներին էլ մօտեցնում էին Յիսուսին, որպէսզի հպուէր նրանց. երբ աշակերտները դա տեսան, սաստեցին բերողներին։ Բայց Յիսուսը մանուկներին իր մօտ կանչելով, ասաց. ''Թոյլ տուէք այդ մանուկներին, որ իմ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծոյ Արքայութիւնը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծոյ Արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի''»։ Ղուկաս 18, 15-17

«Դուք պարծենում էք ձեր գոռոզութեամբ, բայց այս տեսակի ամէն պարծանք անօրէնութիւն է»:  Հմմտ. Յակոբոս 4, 16

 «Տէր Յիսուս, եթէ կամենաս, կարող ես բժշկել ինձ»  Մատթէոս 8, 2

«Այս առակն էլ Յիսուսը պատմեց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին. ''Երկու մարդ տաճար ելան աղօթելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. 'Աստուած իմ, շնորհակալ եմ Քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից'։ Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ համարձակւում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. 'Աստուած, ներիր ինձ՝ մեղաւորիս'։ Ասում եմ ձեզ, որ սա՛ իր տուն վերադարձաւ արդարացած, ո՛չ թէ՝ միւսը. որովհետեւ ով բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի''»։  Ղուկաս 18, 9-14

Յիսուսն ասում է Եկեղեցուն. «Յիշիր այն՝ ինչ լսեցիր եւ դարձի եկ. եթէ արթուն չես, կը գամ ինչպէս գող»:  Հմմտ. Յայտնութիւն 3, 3

«Աստուած հաստատել է մի օր, որում արդարութեամբ դատելու է աշխարհը»:  Հմմտ. Գործք Առաքելոց 17, 31

 «Ով վարկաբեկում կամ դատում է եղբօրը, վարկաբեկում եւ դատում է Օրէնքը»:  Հմմտ. Յակոբոս 4, 11

Յիսուսն ասում է. «Եթէ միայն հասկացած լինէիք՝ թէ ի՜նչ է նշանակում. ''Ողորմութիւն եմ ուզում եւ ո՛չ թէ զոհ''»:  Մատթէոս 12, 7


«Աղօթքը երկխօսութիւն է, զրոյց Աստծոյ հետ։ Հարկաւոր է, ուրեմն, մեր հոգուն եւ մեր սրտին նախեւառաջ սովորեցնենք խօսել Աստծոյ լեզուով»։ Բեռնարդ Բրո

«Բարութի՛ւն։ Աստծուն նմանուելու ամենահեշտ ձեւն է»։  Կարդինալ Սալիէժ

«Միմիայն աղօթելով է, որ սովորում ենք աղօթել, եւ Աստուած Ինքն է ուսուցիչը»։   Սբ. Յովհաննէս Կղիմաքոս

«Գտի՛ր սրտիդ բանալին եւ կը տեսնես, որ բացում է նաեւ Արքայութեան դուռը»։  Սբ. Յովհան Ոսկեբերան

«Գտայ Աստծուն այն նոյն օրը, երբ ուշադրութիւնս հեռացրեցի ինքս ինձնից»։  Սբ. Թերեզա Աւիլացի

«Ով ինչ որ մի բան ստանում է առանց չարչարուելու, այն պահում է առանց սիրելու»։  Սբ. Թովմաս Աքուինացի

 «Որքան աւելի օգտակար ենք մերձաւորին, այնքան աւելի օգտակար ենք Աստծուն»։  Դորոթէոս Գազացի

«Աստուած քեզ ստեղծեց առանց կարծիքդ հարցնելու, բայց քեզ չի փրկի, եթէ չտաս համաձայնութիւնդ»։  Սուրբ Օգոստինոս

«Միշտ յիշիր այս փոքրիկ, բայց փորձառութեամբ փաստուած ասացուածքը. ''Թո՛ղ ամէն բան եւ կը գտնես ամէն բան''։ Հեռացրու քեզնից ցանկասիրութիւնդ եւ կը գտնես հանգիստ։ Լա՛ւ խորհրդածիր այս խօսքերի շուրջ. երբ սկսես գործադրել, կ'ըմբռնես՝ թէ արտայայտուած իմաստը որքա՜ն իրական է»։

«Ճահիճներում էլ են ծաղիկներ աճում։ Գոյութիւն չունի մի վիճակ, ուր Աստուած չկարողանայ լինել Փրկիչ»։

 «Հայր մերը քրիստոնէական ամենահիմնական աղօթքն է։ Ուստի Տէրունական այս աղօթքից մեկնելով է, որ կարող ենք հասկանալ, թէ ի՛նչ է աղօթքը։ Քրիստոնեայի աղօթքը դա Աստծոյ հետ զրուցելն է, Նրան անուանելով Աբբա, Հայր, Հայրիկ»։

«Ի՞նչ պատասխան ես տալու Աստծուն, դու, որ զարդարում ես քարեղէն պատերը, բայց չես հագցնում քո նմանին։ Դու, որ սիրում ես քո ձիուն, բայց մի հայեացք անգամ չունես խեղճութեան մէջ յայտնուած եղբօրդ համար։ Դու, որ փտեցնում ես ցորենդ, բայց չես կերակրում սովեալներին»։  Սբ. Բարսեղ Մեծ

 «Ճշմարիտ Գեղեցկութիւնը եւ ճշմարիտ Սէրը Աստուած Ինքն է, եւ այն ամէնը, որ գեղեցիկ եւ սիրելի է աշխարհում, Իր գեղեցկութեան եւ Իր սիրոյ արտայայտութիւններն են։ Ամէն անգամ, որ տեսնում ենք գեղեցիկ կամ սիրահարուած մի էակ, մեր բանականութեան աչքերը պէտք է սեւեռենք Աստծոյ վրայ եւ դէպի Նա վերամբարձենք մեր ներաշխարհը»։
Ալ Քաշանի






Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.