ԲԱՐԻ ԿԻՐԱԿԻ
Սկսենք մեր օրը Եկեղեցի գնալով և Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելով.
-Պարգեւիչ ողորմութեան,
Պարգեւեա ինձ
Ուղղափառ հաւատով,
Եւ բարի գործով,
Եւ սուրբ մարմնոյ
Եւ արեան քո հաղորդութեամբ
Գալ առ քեզ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
-Պարգեւիչ ողորմութեան,
Պարգեւեա ինձ
Ուղղափառ հաւատով,
Եւ բարի գործով,
Եւ սուրբ մարմնոյ
Եւ արեան քո հաղորդութեամբ
Գալ առ քեզ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:
Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների. Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու. Եւ իմ բերանին՝ սուտ չխօսելու. Եւ իմ սրտին՝ չարութիւն չխորհելու. Եւ իմ ձեռքերին՝ անիրաւութիւն չգործելու. Եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու. Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատուիրանների համաձայն. Եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Ներսես Շնորհալի
«Մի՛ վախեցիր մեր Տիրոջ
համար վկայություն տալուց…այլ ինձ նման հանձն ա՛ռ չարչարվել Ավետարանի համար,
որքան որ քեզ կարողություն տա Աստված».Բ Տիմ.,1:8:
«Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին»։Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին։ (Հռ 12:19-21)
Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերիարվեստին: Դարձրո՛ւ ինձ հետևողական և պատրաստակամ,որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմբացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.