«Խոկման» մասնակիցները
հոգևոր երգեցողության և մոմերի լույսի ներքո իրենց ինքնահաշտության մասին խորհելու
առիթ են ունենալու: Խոկումը խոնարհություն է Աստծուն, հոգու խաղաղություն,
մեղքերից ձերբազատվելու ձգտում: Խոկման ընթացքում մարդիկ ավելի բարիանում են,
փորձում Աստծուց մեղքերի քավություն ստանալ՝ «երկնքում գանձեր դիզելու» համար:
Խոկումը նաև երկխոսություն է Աստծո հետ, որտեղ մաքրամաքուր զգացումներ են: Եվ
հայտնի է, որ ով կամովին խոնարհվում է Երկնային Տիրոջ առջև, նա ավելի զորեղ ու
իմաստուն է դառնում: Հավարտ արարողության` հավատավոր հայորդիները միասնական աղոթք
են կատարելու մասնակիցների և նրանց մերձավորների հոգևոր և մարմնավոր բժշկության,
հարազատ հանգուցյալների հոգու փրկության, Հայոց ազգի, նաև պահապան զինվորների
համար: «Այս օրենքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին
մտածի՛ր, որպեսզի գիտենաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ
կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։ Ահա պատվիրում եմ քեզ,
զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է քո Տեր
Աստվածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս» (Յես 1:8-9):
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.