Translate

четверг, 14 июля 2016 г.

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅՑԸ    

Մի գիշեր աշխատանքից հետո կոշկակար Մարտինը սկսեց Աստվածաշունչ կարդալ և մտածեց. “Ինչ կպատահի, եթե Քրիստոսն այցելի ինձ իմ տանը”: Եվ այս մտքերով էլ նա քուն մտավ, մինչև նրան մի ձայն արթնացրեց.
-
Մարտին, Մարտին, առավոտ է, արթնացիր:
Հաջորդ օրը բարի կոշկակարն անհանգիստ էր, քանի որ սպասում էր Քրիստոսի այցին: Պատուհանից նկատեց, որ հարևանը բակում ձյունն է մաքրում: Մարտինը նրան ներս կանչեց, որպեսզի տաքանա և տաք թեյ խմի:
-
Շնորհակալություն Մարտին,- ասաց հարևանը հեռանալիս: Ինձ տվեցիր թարմություն և մխիթարություն; և իմ սառած մարմնին, և հոգուն:
Արդեն կեսօր էր, երբ Մարտինը կերակրեց և հագուստ տվեց մի օտարական կնոջ, ով իր գրկում պահում էր իր փոքրիկին: Խեղճ կինը լաց եղավ, երբ մի անծանոթ, որին նա չէր էլ ճանաչում, նրան օգնության ձեռք մեկնեց:
-
Աստված օրհնի քեզ, բարի մարդ,- հեռանալիս ասաց այդ կինը:
Երեկո էր արդեն, բայց Քրիստոսն այդպես էլ չեկավ: Մարտինը տեսավ, թե ինչպես մի երեխա ցնցոտիներով մի խնձոր գողացավ հարևանուհու զամբյուղից: Հարևանուհին բռնեց տղային և սկսեց քաշքշել:
-
Թող նրան, տատիկ,- ասաց Մարտինը:
Հարևանուհին նրան արձակեց: 
-
Ներողություն խնդրիր տատիկից, և նման բան այլևս չանես: 
Տղան ներողություն խնդրեց և լաց եղավ: 
-
Սա ինձ դուր է գալիս,- ասաց Մարտինը և զամբյուղից մի խնձոր վերցնելով տվեց տղային:
-
Ահա քո խնձորը, ես կվճարեմ դրա համար:
-
Այդ տղան մի լավ ծեծի է արժանի, - ասաց տատիկը:
-
Տատիկ, Տատիկ, Դա այն է ինչ ցանկանում ենք մենք, ոչ թե Աստված: Եթե նրան պետք է ծեծենք մի խնձոր գողանալու համար, ապա ինչ պատժի ենք արժանի մենք մեր մեղքերի համար:
Երեկոյան աշխատանքն ավարտելուց հետո Մարտինը նորից սկսեց Աստվածաշունչ կարդալ: Մի ձայն լսեց.
-
Մարտին, Մարտին, ինձ չե՞ս ճանաչումԵվ նրա առջև հայտնվեց հարևանը, ժպտաց և անցավ ինչպես մի ամպ:
-
Այդ ես եմ, - կրկնեց ձայնը: Եվ մթության մեջ նկատեց այն կնոջը երեխայի հետ, որը նույնպես անհայտացավ:
-
Այդ ես եմ, -նորից լսվեց, եվ տեսավ այն ծեր կնոջը և այն տղային իրենց խնձորներով, որոնք ժպտացին և անհետացան:
Եվ Մարտինը հասկացավ, որ Քրիստոսը երեք անգամ այցելել է իրեն:








Թշնամու կատարյալ պլան

 

Թշնամու կատարյալ պլանը (Անհայտ հեղինակ) Եկեք թույլ չտանք, որ թշնամին պղտորի մեզՍատանան աշխարհով մեկ ժողով հրավիրեց: Բացելով ժողովը` նա իր չար հրեշտակներին ասաց. - Մենք չենք կարող քրիստոնյաներին արգելել եկեղեցի գնալ: Չենք կարող նրանց արգելել Աստվածաշունչը կարդալ և ճշմարտությունն իմանալ: Չենք կարղ անգամ ետ պահել պահպանողական արժեքներից: Բայց մենք կարող ենք ուրիշ բան անել: Կարող ենք խանգարել նրանց` ձևավորել սերտ, հաստատուն հաղորդակցություն Աստծո հետ: Եթե նրանք կապ հաստատեն Աստծո հետ, մենք նրանց վրա այլևս իշխանություն չենք ունենա: Ուստի, թող նրանք գնան եկեղեցի, թող վարեն պահպանողական կյանք, սակայն դուք պետք է գողանաք նրանց ժամանակը, որպեսզի նրանք չկարողանան հաղորդություն հաստատել Հիսուս Քրիստոսի հետ: Ես ուզում եմ, որ դուք դա անեք, հրեշտակներս: Շեղեք նրանց ուշադրությունը Փրկչից և օրվա ընթացքում Նրա հետ կենսական կապ հաստատելուց: - Ինչպե՞ս դա անենք, - հարցրեցին հրեշտակները: - Զբաղեցրեք նրանց դատարկ, անհեթեթ բաներով, հնարեք անթիվ ծրագեր` գրավելու նրանց միտքը: Գայթակղեք նրանց` դրդելով անդադար ծախսել և դրամ խնդրել: Համոզեք կանանց երկարատև աշխատանքի գնալ, ամուսիններին` աշխատել շաբաթական 6-7 օր, օրական 10-12 ժամ` իրենց ապրուստը հոգալու համար: Թույլ մի տվեք ժամանակ վատնել իրենց երեխաների հետ: Երբ նրանց ընտանիքը քանդվի, տունն այլև ճնշող աշխատանքից փախուստի վայր չի լինի: Զբաղեցրեք նրանց միտքը, հրապուրեք նրանց ռադիոյով կամ ժապավենային մագնիտոֆոնով, երբ նրանք մեքենա են վարում, թող նրանք մշտապես տանն ունենան հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, խտասկավառակներ և անձնական համակարգիչներ: Հետևեք, որ աշխարհի յուրաքանչյուր խանութում և ռեստորանում հնչի ոչ-հոգևոր երաժշտություն: Դա կշեղի նրանց մտքերը և կքանդի Աստծո հետ նրանց միությունը: Լցրեք նրանց սուրճի սեղանները թերթերով և ամսագրերով: Օրական 24 ժամ լցրեք նրանց միտքը լուրերով: Մեքենա վարելու յուրաքանչյուր րոպեն լցրեք հայտարարություններով: Հեղեղեք նրանց էլեկտրոնային փոստարկղերն անպիտան առաքումներով, ձիարշավագրազներով, փոստային պատվերների կատալոգներով, ամեն տեսակ լրատուներով, ձրի ապրանք, ծառայություններ առաջարկող և սին հույսեր ներշնչող առաջարկներով: Անգամ հանգստի միջոցին թող նրանք լինեն շռայլ: Թող նրանք վերադառնան հանգստից հյուծված, խռովահույզ և անպատրաստ` աշխատանքի վերադառնալու համար: Թույլ մի տվեք նրանց գնալ բնության գիրկը` զմայլվելու բնության հրաշքներով: Դրա փոխարեն ուղարկեք նրանց ժամանցի այգիներ, սպորտային միջոցառումներ, համերգներ և կինոթատրոն: Եվ երբ նրանք հանդիպեն հոգևոր հաղորդակցության համար, դրդեք նրանց բամբասանքի և ճղճիմ զրույցների, որպեսզի նրանք հեռանան անհանգիստ խղճով և խաթարված զգացմունքներով: Լցրեք նրանց կյանքն այնքան լավ բաներով, որ նրանք ժամանակ չունենան Աստծուց ուժ և զորություն հայցելու, և շուտով նրանք կսկսեն վատնել իրենց ուժերը, զոհել իրենց առողջությունը և ընտանեկան միությունը: Ստանալով սատանայի հրահանգները, չար հրեշտակները եռանդով անցան իրեն գործին` ստիպելով քրիստոնյաներին գնալով ավելի ու ավելի զբաղված լինել և շարունակ դեսուդեն նետվել: Այժմ ինքներդ դատեք. արդյո՞ք սատանան հաջողակ է իր ծրագրերում: 




Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.