չէ, որքան երբ ծունկի է
գալիս Աստծոյ առաջ»։
Նապոլէոն Առաջին
ՀԻսուսի մասին գրուած է. «Այսպիսի քահանայապետի կարիքն ունէինք. սուրբ, անմեղ, ամբիծ:
Յակոբոս 3, 17-18
«Վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է, եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում»։
Յայտնութիւն 3, 20
«Ահաւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ», ասում է Տէրը։ «Եթէ մէկն ականջ դնի իմ ձայնին եւ դուռը բացի, նրա մօտ կը մտնեմ եւ նրա հետ կ'ընթրեմ, եւ նա՝ իմ հետ»։
Երեմիա 17, 7
«Թող օրհնեալ լինի այն մարդը, որն իր յոյսը Տիրոջ վրայ կը դնի եւ Տէրը կը լինի նրա յոյսը»։
Դանիէլ 2, 20-23

Յոբ 9, 4
«Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ։ Այդ ո՞վ է Նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել»։
Մատթէոս 6, 14-15
«Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր յանցանքները»։
Մատթէոս 5, 5
«Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք պիտի ժառանգեն երկիրը»։
Մատթէոս 5, 7
«Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն»։
Մատթէոս 5, 8
«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն»։
Մատթէոս 5, 9
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն»։
Մատթէոս 5, 11-12
«Երանի՜ է ձեզ», ասում է Յիսուսը, «երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք ու սուտ ասեն։ Ցնծացէք եւ ուրախացէք, որովհետեւ երկնքում ձեր վարձը մեծ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել»։
Մատթէոս 5, 14-16
«Դուք էք աշխարհի լոյսը։ Մի քաղաք, որ լեռան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել։ Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մէջ են։ Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։
Մատթէոս 5, 20
«Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինն ու փարիսեցիներինը, Երկնքի Արքայութիւն չէք մտնի», ասում է Յիսուսը։
Հռոմէացիս 8, 35
«Ո՞վ կը բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. նեղութի՞ւնը, տրտմութի՞ւնը, հալածա՞նքը»:
Հմմտ. 1 Պետրոս 3, 14-15
«Երանի՜ ձեզ, եթէ տառապում էք արդարութեան համար. ձեր սրտերում սրբացրէք Տիրոջը՝ Յիսուսին»:
Մատթէոս 12, 37
«Քո խօսքերի հիման վրայ ես արդարանալու, քո խօսքերի հիման վրայ ես դատապարտուելու»:
Հմմտ. Եփեսացիս 4, 29
«Ձեր բերանից չար խօսքեր թող դուրս չգան, այլ յատկապէս՝ խօսքեր բարութեան»:
Հմմտ. Հռոմէացիս 3, 23-24
«Բոլորն էլ զուրկ են Աստծոյ փառքից, բայց արդարացած են Նրա շնորհով»:
Հմմտ. Յակոբոս 3, 6
«Լեզուն անօրէնութեան աշխարհն է, ապականում է մարմինը եւ հրդեհում՝ կեանքը»:
Հմմտ. Ղուկաս 22, 31-32
«Սատանան իշխանութիւն է ստացել՝ մաղելու ձեզ ցորենի նման, բայց ես աղօթեցի, որպէսզի հաւատքդ չնուազի»:
2 Կորնթացիս 6, 16
«Ի՞նչ կապ կայ Աստծոյ տաճարի եւ կուռքերի միջեւ: Մենք ենք կենդանի Աստծոյ տաճարը»:
Հմմտ. 1 Պետրոս 1, 3-4
«Աստուած Յիսուսի յարութեամբ վերածնեց մեզ կենդանի յոյսին եւ անապական ժառանգութեանը»:
Եբրայեցիս 7, 26
Յի Հմմտ. Յայտնութիւն 22, 4
«Իր
ծառաները տեսնելու են Իր դէմքը, Իր անունը գրուած է լինելու նրանց ճակատին»:
Մատթէոս 5, 42
«Տուր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»։
«Ուշ սիրեցի Քեզ, գեղեցկութիւն այսքա՜ն հին եւ այսքա՜ն նոր, ուշ սիրեցի Քեզ։ Այո՛, որովհետեւ Դու իմ ներսում էիր, իսկ ես՝ դրսում։ Փնտրում էի Քեզ։ Ինքս տձեւացած, նետւում էի արարածներիդ գեղեցիկ կերպերի վրայ։ Դու իմ հետ էիր, բայց ես Քո հետ չէի»։ Սբ. Օգոստինոս
«Եթէ չես կարող Աստծոյ մասին խօսել քո եղբայրներին, Աստծոյ առաջ խօսիր քո եղբայրների մասին»։ Դիտրիխ Բոնհոֆֆեր
«Աստուած կատարում է միշտ ... ո՛չ թէ մեր խնդրանքները, այլ Իր խոստումները»։ Դիտրիխ Բոնհոֆֆեր
«Այն՝ ինչն ամէնից աւելի եմ սիրում Քրիստոնէութեան մէջ, Յոյսն է»։
Չարլզ Փէգի
«Այն՝ ինչ Տէրը միշտ լսել եւ ընդունել է աղօթքում, Յոյսն է»։ Ջ.Ֆ. Սիքս
«Ովքեր մերժում են Աստծոյ պարգեւը, մեռնում են իրենց իսկ բանավէճերում»։ Սբ. Իգնատիոս Անտիոքացի
«Ամենատխուր բանը, որ կարող է մեզ պատահել, այն է, որ օգտակար չլինենք ոչ ոքի»։ Ռաուլ Ֆոլլերո
«Երջանկութիւնը մեր ներսում չէ, ո՛չ էլ՝ մեզնից դուրս։ Երջանկութիւնն Աստծոյ մէջ է. ե՛ւ մեզնից դուրս, ե՛ւ մեր ներսում»։ Բլէզ Պասկալ
«Աստուած իմ, պարգեւիր իւրաքանչիւրին իր մահը. մի մահ, որ ծնուած լինի իր կեանքից»։ Ռայներ Մարիա Ռիլկէ
Նիկոլաս Մալըբրանշ
«Աստուած հոգիների վայրն է, ինչպէս տարածութիւնը վայրն է մարմինների»։
Սբ. Թոմաս Մուր
«Տուր ինձ, ո՜վ Տէր, շնորհը, որ աշխատեմ իրականացնելու այն բաները, որոնց համար Քեզ աղօթում եմ»։
Սբ. Գրիգոր Նազիանզացի
«Աստծուն ճանաչելու ա՛յլ կերպ չկայ, քան՝ ապրել Իրենով»։
«Հոգիներից քչերն են կատարեալ, որովհետեւ քչերն են հետեւում Սուրբ Հոգուն»։ Լուի Լալլըման
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.