ՍԱՂՄՈՍՆԵՐ
«Ինչպէս եղջերուն փափաքում է ջրի վտակներին,այնպէս էլ հոգիս փափաքում է Քեզ, ո՜վ Աստուած:Հոgիս ծարաւի է Աստծուն, կենդանի Աստծուն,ե՞րբ եմ գալու՝ տեսնելու Աստծոյ Դէմքը:Օր ու գիշեր ուրիշ հաց չունեմ, արցունքներից բացի,մինչ ամբողջ օրն ինձ ասում են, թէ.''Ո՞ւր է քո Աստուածը'':Մտաբերում եմ անցեալ ժամանակները, յուզուելու աստիճան.երբ դռներից ներս էի մտնում մինչեւ Աստծոյ տունը,տօնակատար ամբոխի ուրախ երգերովեւ շնորհակալութեան տաղերով շրջապատուած:Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած.յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան.Աստծոյ Դէմքը փրկութիւն է:Հոգիս ինձնում խռովուած է եւ յիշում եմ Քեզ,Յորդանանի երկրից ու Հերմոնից,իմ խոնարհ փոքրիկ բլրակից:Անդունդը կանչում է անդունդին, ջրվէժների շառաչով.բոլոր յորձանքներդ ու ալիքներդխուժում, ողողում են անձս:Տէրը պարգեւում է ինձ Իր շնորհը օրուայ ընթացքում.գիշերը աղօթքս երգում է Նրան, իմ կեանքի Աստուածն է:Ասում եմ Աստծուն. ''Վէմ իմ, ինչո՞ւ ես ինձ մոռանում,ինչո՞ւ եմ թշնամուց չարչարուած ես տրտում քայլում'':Մահացու վիրաւոր եմ մինչեւ ոսկորներս,հակառակորդներս նախատում են ինձ,մինչ ամբողջ օրն ինձ ասում են, թէ.''Ո՞ւր է քո Աստուածը'':Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած.յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան.Աստծոյ դէմքը փրկութիւն է»: Սաղմոս 42, 2-12
«Դատիր ինձ, ո՜վ Աստուած, պաշտպանիր դատսընդդէմ անհաւատ ժողովրդի.խաբեբայ մարդուց ազատիր ինձ,նրանից՝ ով դաւաճանում է:Դու ես, ո՜վ Աստուած, իմ ապաւէնը,ինչո՞ւ ես մերժում ինձ.ինչո՞ւ եմ տրտում քայլումթշնամուց չարչարուած:Առաքիր Քո լոյսն ու ճշմարտութիւնը,նրանք թող առաջնորդեն ինձ.կ'առաջնորդեն ինձ դէպի Սրբութեանդ լեռը,դէպի Քո օթեւանները:Եւ կը գամ Աստծոյ խորանի առաջ,իմ ուրախութեան Աստծոյ դիմաց.Քո համար կ'երգեմ իմ տաւիղով,ո՜վ Աստուած, Աստուած իմ:Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած.յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան.Աստծոյ դէմքը փրկութիւն է»: Սաղմոս 43, 1-5
«Ո՜վ Աստուած, մեր ականջները լսեցին,մեր հայրերը պատմեցին մեզգործերը, որոնք Դու կատարեցիրնրանց օրոք, հին ժամանակներում:Քո ձեռքով գահընկէց արեցիր հեթանոսներին,եւ նրանք կարողացան բնակուել այնտեղ.ետ մղեցիր բազմաթիւ ժողովուրդներ,եւ նրանք կարողացան տարածուել:Նրանց սուրը չէ, որ գրաւեց երկիրը,նրանց բազուկը չէ, որ փրկեց նրանց.այլ Դու Ինքդ էիր, Քո բազկով ու Քո աջով,Քո Դէմքի լոյսով, որովհետեւ սիրում էիր նրանց:Դու ես իմ Թագաւորը, ո՜վ Աստուած,Դու վճռում ես Յակոբի փրկութիւնը.Քո հետ կը յաղթենք հակառակորդներին,Քո Անունով կը ջախջախենք յարձակուողներին:Զէնքերին չէ, որ յուսացել եմ,սուրս չի կարող ինձ փրկութիւն պարգեւել.միայն Դու կը փրկես մեզ մեր հարստահարիչներիցեւ ամօթով կը պատես մեր թշնամիներին.ամէն ժամանակ Աստուած մեր օրհնութիւնն է,անդադար փառաբանում ենք Քո Անունը:Բայց այժմ մերժում ես մեզ ու խոնարհեցնում,ճակատամարտի դուրս չես գալիս մեր զօրքերի հետ.փախստական ես դարձնում մեզ հակառակորդի առջեւ,մեր ունեցուածքներն յափշտակում են մեր թշնամիները:Գառների նման մեզ յանձնում ես սպանդի,ցրում ես մեզ հեթանոսների մէջ.Դու ոչինչ գնով վաճառում ես Քո ժողովուրդը,այդպիսի գնով Դու ոչինչ չես շահում:Մեզ ենթարկում ես մեր հարեւանների ծաղրանքին,սահմանակիցների հեգնանքին ու նախատինքին.առակ ես դարձնում մեզ հեթանոսների համար,օտարականները թափ են տալիս գլուխները:Ամբողջ օրն առջեւս նախատինք է,ամօթը ծածկում է երեսս,լսելով նրան՝ ով նախատում ու հայհոյում է,տեսնելով թշնամուն, որ վրէժխնդրութիւն է տենչում:Այս ամէնը թափուեց մեր գլխին,բայց մենք Քեզ չէինք մոռացել,Քո Ուխտը մենք չէինք խախտել:Մեր սիրտը ետ չէր դարձել,մեր քայլերը չէին շեղուել Քո արահետներից.բայց այժմ Դու նետում ես մեզ բորենիների մէջ,մահուան ստուերով ծածկում ես մեզ:Եթէ մոռացած լինէինք մեր Աստծոյ Անունը,եթէ մեր ձեռքերը ուղղած լինէինք մի օտար աստծոյ.մի՞թէ Աստուած չէր բացայայտի դա,Նա՝ որ ճանաչում է սրտի գաղտնիքները.բայց Քո համար է, որ սպանւում ենք ամէն օր,սպանդի սահմանուած գառներ են համարում մեզ:Արթնացի՛ր, Տէր, ինչո՞ւ ես ննջում,ոտքի կանգնիր, մեզ մի՛ մերժիր ընդմիշտ.ինչո՞ւ ես թաքցնում Քո դէմքը,մոռանում մեզ, որ խոնարհեցուած ենք ու հարստահարուած:Ընկել ենք գետին, բերաններս լցուել են փոշով,մեր որովայնը կցուել է հողին.ոտքի կանգնիր, հասիր մեզ օգնութեան,ազատիր մեզ յանուն Քո սիրոյ»: Սաղմոս 44, 2-27
«Սրտիցս բխում են գեղեցկութեան խօսքեր,Մեսիա Թագաւորի առաջ երգում եմ իմ բանաստեղծութիւնը.լեզուս նման է արագ գրագրի գրչին:''Մարդկանց որդիների մէջ ամենագեղեցիկն ես Դու,Քո շրթունքներից հեղւում է շնորհ,որովհետեւ Աստուած յաւիտեան օրհնեց Քեզ:Ո՜վ հզօր, գօտեպնդուիր սրով,փառքով ու վայելչութեամբ յառաջացիր ու յաղթանակիր,նժոյգիդ հեծիր՝ ճշմարտութեան,հեզութեան ու արդարութեան համար:Քո աջը սովորեցնի քեզ հրաշալի գործեր,Քո առաջ, նետերիդ հարուածներով, ընկնեն հեթանոսները,Մեսիա Թագաւորի թշնամիները, սրտից խոցուած:Քո գահը, ո՜վ Աստուած, տեւում է ընդմիշտ, յաւիտեան,արքայութեանդ գաւազանը արդարութեան գաւազան է,Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում՝ անօրէնութիւնը:Այս իսկ պատճառով օծեց քեզ, Աստուած, Քո Աստուածը,բերկրանքի օծմամբ նախընտրեց Քեզ Քո ընկերներից,զգեստներդ ամբողջ միւռոն, ալոէ ու կասիայ են բուրում:Փղոսկրեայ պալատներում ուրախացնում են Քեզ համերգները,նախասիրեալներիդ մէջ կան թագաւորների դստրեր.Քո աջին կանգնած է Կինը, Օֆիրի ոսկիներով զարդարուած'':''Լսիր, ո՜վ դուստր, նայիր եւ ականջ դիր.մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը,որովհետեւ Մեսիա Թագաւորը ցանկացել է քո գեղեցկութիւնը:Նա է քո Տէրը, ո՜վ դուստր Տիւրոսի,երկրպագիր Նրան եւ ժողովրդի մեծամեծներըընծաներով կը խնդրեն քո ժպիտը'':Ահա, թագաւորի դուստրը մտնում է իր փառքի մէջ,ոսկեհիւս կտաւներով հանդերձաւորուած.այլեւս պատրաստ՝ առաջնորդւում է Մեսիա Թագաւորի առաջ:Իր կոյս ընկերուհիներն իր ետեւից շքախումբ են կազմում,երգով եւ ուրախութեամբ ընկերանում են նրան մինչեւ Քո մօտ,տօնակատարութեամբ մտնում են արքայական յարկից ներս:''Հայրերիդ փոխարէն կը լինեն քեզ որդիներ,նրանց իշխաններ կը կարգես ամբողջ երկրի վրայ.սերնդէ սերունդ յիշել կը տամ անունդ,ժողովուրդներն յաւիտեանս յաւիտենից օրհնելու են քեզ''»: Սաղմոս 45, 2-18
«Աստուած մեր համար ապաւէն է եւ ուժ,տրտմութեան ժամանակ միշտ մօտիկ օգնութիւն.այս իսկ պատճառով, չենք վախենում, եթէ երկիրը խռովւում է,եթէ լեռները փլուզւում են մինչեւ ծովի անդունդները.նոյնիսկ եթէ նրա ջրերն ուռչում են ու յորդում,եթէ փոթորկի ժամանակ դողում են լեռները:Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է,մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը:Մի գետ իր վտակներով ուրախացնում է Աստծոյ քաղաքը,Բարձրեալի սուրբ բնակավայրը.Աստուած նրանում է, չի կարող սասանուել,Աստուած կ'օգնի նրան առաւօտից մինչեւ առաւօտ.եթէ հեթանոսները խռովւում ենեւ թագաւորութիւնները սասանւում,Նրա ձայնը հնչում է եւ երկիրը վրդովւում:Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է,մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը:Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը,Նա է, որ զարմանքով լցնում է երկիրը.դադարեցնում է պատերազմները մինչեւ աշխարհի ծայրերը,նետերն ու աղեղները կոտրում եւ այրում է վահանները.''Կանգ առէք եւ իմացէք, որ ես եմ Աստուած,բարձրեալ՝ հեթանոսների մէջ, բարձրեալ՝ երկրի վրայ'':Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է,մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը»: Սաղմոս 46, 2-12
«Ծափահարեցէք, ժողովուրդներ բոլոր,աղաղակեցէք առ Աստուած ուրախութեան ձայնով.որովհետեւ Տէրը Բարձրեալն է, Ահարկուն,ամբողջ երկրի մեծ Թագաւորը:Ժողովուրդներին ենթարկում է մեզ,հեթանոսներին՝ մեր ոտքերի ներքոյ.Մեր համար ընտրում է մեր ժառանգութիւնը,Յակոբի պանծանքը, որին Նա սիրում է:Համբառնում է Աստուած աղաղակների ուղեկցութեամբ,Տէրը՝ եղջիւրի հնչմամբ.սաղմոս ասացէք մեր Աստծոյ համար, սաղմոս ասացէք,սաղմոս ասացէք մեր Թագաւորի համար, սաղմոս ասացէք:Աստուած ամբողջ երկրի Թագաւորն է,սաղմոս ասացէք Նրան իմաստութեամբ.Աստուած թագաւորում է բոլոր հեթանոսների վրայ,Աստուած բազմում է սրբութեան Իր գահի վրայ:Ժողովուրդների գլխաւորները հաւաքւում են,ահա՛ Աբրահամի Աստծոյ ժողովուրդը.Աստծուն է պատկանում երկրի իշխանութիւնը,Նա Բարձրեալն է բոլորի վրայ»: Սաղմոս 47, 2-10
«Մեծ է Տէրը եւ ամէն գովքի արժանի.մեր Աստծոյ քաղաքում,Իր Սրբութեան լեռան վրայ, հիանալի բարձունքում էերկրի ուրախութիւնը:Սիոն լեռը երկրի բեւեռն է, քաղաքն է մեծ Թագաւորի.որպէս անխորտակելի ապաստան է յայտնւումԱստուած նրա օթեւաններում:Ահա, թագաւորներն ի մի էին հաւաքուել,միասին յառաջանում էին.հազիւ թէ տեսան, սարսափեցին,վախեցած փախան գնացին:Այնտեղ նրանք ահով բռնուեցին,ծննդկանի երկունքի նման.ինչպէս արեւելեան քամին,երբ փշրում է Թարսիսի նաւերը:Ինչպէս լսել էինք, այնպէս էլ տեսանք Տիրոջ քաղաքում,զօրութիւնների Աստծոյ քաղաքում,որի հիմքը Աստուած Ինքն է դրել յաւիտեան:Ո՜վ Աստուած, վերապրում ենք Քո սէրը,բնակավայրիդ ներսում.Քո Անունը եւ Քո գովքը, ո՜վ Աստուած,մինչեւ երկրի սահմաններն են:Քո աջը յորդում է արդարութեամբ,բերկրում է Սիոն լեռը.ցնծում են Յուդայի քաղաքներըՔո վճիռների համար:Պտտուէք եւ կրկին պտտուէք Սիոնի չորսկողմը,հաշուեցէք նրա աշտարակները.երկար դիտեցէք նրա պարիսպները,այցելէք նրա տները.որպէսզի ապագայ սերնդին պատմէք.''Ահա Տէրը, մեր Աստուածը'',յաւիտեան, ընդմիշտ.Նա է, որ առաջնորդում է մեզ»: Սաղմոս 48, 2-15
«Լսեցէք սա, ժողովուրդներ բոլոր,լսեցէք, աշխարհի բնակիչներ,Ադամի որդիներ, մահկանացու մարդիկ,հարուստներ եւ աղքատներ ի միասին:Բերանս արտասանում է իմաստութիւն,սիրտս գործադրում է կշռադատութիւն.ականջս ուշադիր է ասացուածքներին,տաւիղի վրայ ներկայացնում եմ իմ առակը:Ինչո՞ւ պիտի վախենամ տրտմութեան օրերում,երբ անօրէնների չարութիւնը շրջապատում է ինձ.յոյսները դրել են իրենց հարստութիւնների վրայ,պարծենում են մեծամեծ ունեցուածքներով:Ազատագրե՞լ, ազատագրե՞լ սեփական եղբօրը,մարդկանցից ոչ ոք չի կարող դա անել.Աստծուն հնարաւոր չէ վճարել փրկութիւնը,կեանքն ազատագրման գին չունի,միշտ անբաւարար է՝ յաւիտեան ապրելու համար:Մի՞թէ կարող է ապրել անվախճան, ընդմիշտ,առանց տեսնելու գերեզմանը,մինչ տեսնում ենք մահը նաեւ իմաստունների.մեռնում են յիմարներն ու պակասամիտները,ուրիշներին թողնելով իրենց հարստութիւնները:Գերեզմանները նրանց տներն են յաւիտեան,նրանց բնակավայրը՝ սերնդէ սերունդ,թէեւ իրենց անուններով էին կոչում երկիրները:Մարդը բարօրութեան մէջ չի հասկանում,անասունների նման է, որ մեռնում են:Ահա վախճանը նրա, ով վստահում է ինքն իրեն,ճակատագիրը նրա, ով սիրում է լսել սեփական ձայնը.երամակների նման ուղարկւում են դժոխք,մահն է լինելու նրանց հովիւը:Նրանց վրայ տիրելու են արդարները,նրանց կերպարանքն անհետանալու էդժոխքում՝ իրենց բնակավայրում.բայց Աստուած կ'ազատի իմ կեանքը,ինձ կը խլի դժոխքի ձեռքից:Մի՛ վախեցիր, եթէ մարդ հարստանում է,եթէ աճում բազմանում է նրա տան ճոխութիւնը.երբ մեռնում է, ոչինչ չի տանում իր հետ,իր յոգնութիւնը չի իջնում իր հետ:Իր կեանքի ընթացքում օրհնում էր ինքն իրեն,նրան գովում էին անարգել վերընթացի համար.այժմ հասնում է իր հայրերի սերնդին,որոնք այլեւս երբեք չեն տեսնում լոյսը:Մարդը բարօրութեան մէջ չի հասկանում,անասունների նման է, որ մեռնում են»: Սաղմոս 49, 2-21
«Խօսում է Տէրը, Աստուածն աստուածների,համախմբուելու է կանչում երկիրնարեւելքից մինչեւ արեւմուտք:Սիոնից – կատարեալ գեղեցկութի՜ւն – Աստուած փայլում է,մեր Աստուածը գալիս է եւ չի լռում.լափող կրակ է Նրան նախորդում,Նրան շրջապատում է մի սաստիկ մրրիկ.ի վերուստ կանչում է երկինքն ու երկիրը,դատաստանի մտնելու համար Իր ժողովրդի դէմ:''Իմ առջեւ հաւաքեցէք Իմ հաւատացեալներին,որոնք զոհի մատուցմամբ կնքեցին Իմ դաշինքը'':Երկինքը հռչակում է Նրա արդարութիւնը,այո՛, Աստուած Ինքն է դատաւորը:''Լսիր, ժողովուրդ Իմ, կամենում եմ խօսել,վկայելու եմ քո դէմ, Իսրայէլ.Ես եմ Աստուած, քո Աստուածը:Չեմ յանդիմանում քեզ զոհերիդ համար,քո ողջակէզները միշտ Իմ առջեւ են:Չեմ վերցնելու քո տան հորթուկները,ո՛չ էլ այծերը քո փարախների:Դաշտի կենդանիներն Իմն են,հազարաւոր հօտեր ունեմ լեռների վրայ.ճանաչում եմ սարերի բոլոր թռչուններին,հովիտների գազաններն Իմն են:Եթէ քաղցած լինէի, քեզ չէի ասի,Իմն է աշխարհն ու իր լիութիւնը.մի՞թէ Ես հորթի միս եմ ուտում,մի՞թէ խմում եմ այծերի արիւնը:Երախտագիտութեան զոհ մատուցիր Աստծուն,Բարձրեալի առաջ կատարիր խոստումներդ.կանչիր ինձ տրտմութեան օրը,կ'ազատեմ քեզ եւ դու կը փառաբանես ինձ'': Բայց ամբարշտին Աստուած ասում է.''Ինչո՞ւ ես դու կրկնում Իմ պատուիրաններըեւ շուրթերիդ վրայ պահում Իմ դաշինքը.բայց յետոյ ատում ես կանոնապահութիւնըեւ թիկունքիդ ետեւն ես նետում Իմ խօսքերը:Եթէ գող ես տեսնում, վազում ես նրա հետ,պոռնկացողների հետ է քո ընկերութիւնը.չարիքին ես յանձնում քո բերանը,լեզուդ զուգաւորւում է կեղծիքի հետ:Երբ նստում ես, վարկաբեկում ես եղբօրդեւ արհամարհում ես քո մօր որդիներին.եթէ դու այսպէս ես վարւում, մի՞թէ պէտք է լռեմ,մի՞թէ կարծում ես՝ թէ Ես էլ քո նման եմ.ահա՛ քեզ ուղղուած Իմ մեղադրանքն ու դատապարտութիւնը:Թող սա հասկանայ՝ ով մոռանում է Աստծուն,այլապէս՝ կը հարուածեմ առանց փրկութեան ելք թողնելու.ով երախտագիտութեան զոհ է մատուցում, Ինձ փառաբանում է,ով ընթանում է արդարութեան ճանապարհով,նրան ցոյց կը տամ Աստծոյ փրկութիւնը''»: Սաղմոս 50, 1-23
«Ողորմիր ինձ, Աստուած, սիրոյդ համաձայն,ըստ Քո մեծ ողորմութեան՝ ջնջիր իմ մեղքը.եւ լուա ինձ իմ բոլոր յանցանքներից,ամէն ամբարշտութիւնից մաքրիր անձս:Այո՛, ես ընդունում եմ իմ մեղքը,սխալս միշտ իմ առջեւում է.Քո դէմ, միայն Քո դէմ մեղանչեցի,այն՝ ինչը որ չար է Քո առաջ, ես կատարեցի:Այո՛, Դու արդար ես, երբ խօսում ես,երբ դատում ես, միշտ արդարացի ես.ահա, յանցանքի մէջ եմ ծնուել,որպէս մեղաւոր յղացաւ ինձ իմ մայրը:Բայց Դու ճշմարտութիւնն ես ուզում իմ սրտի ներսում,խորութիւններում՝ ուսուցանում ես ինձ իմաստութիւնը.ցօղիր ինձ զօպայով եւ մաքուր կը լինեմ,լուա ինձ եւ ձիւնից աւելի սպիտակ կը լինեմ:Տուր ինձ զգալ բերկրանքն ու ուրախութիւնը,կը ցնծան ոսկորները, որոնք նուաղեցրիր.սխալներիցս կտրիր հայեացքդեւ ջնջիր իմ բոլոր յանցանքները:Ստեղծիր ինձնում, ո՜վ Աստուած, մի մաքուր սիրտ,վերանորոգիր ինձնում հաստատուն հոգի.Դէմքիցդ հեռու մի՛ վտարիր ինձ,ետ մի՛ վերցրու Քո սուրբ Հոգին:Վերստին պարգեւիր ինձ փրկութեանդ ուրախութիւնը,վճռակամ ոգիով թիկունք կանգնիր ինձ.մոլորուածներին կ'ուսուցանեմ Քո ճանապարհները,մեղաւորները կը վերադառնան դէպի Քեզ, Աստուած:Արիւն հեղելուց պահիր ինձ, փրկութեան իմ Աստուած,եւ լեզուս կը հռչակի Քո արդարութիւնը.Տէր, բացիր իմ շրթունքներըեւ բերանս կ'երգի Քո գովասանքը:Եթէ զոհ եմ մատուցում Քեզ, չես կամենում,ողջակէզներ, բայց չես հաճում դրանց.Աստծոյ համար զոհ է զղջացած հոգին,խոնարհուած եւ տառապած հոգին Դու չես մերժում, Աստուած»: Սաղմոս 51, 3-19
«Ինչո՞ւ ես չարիքով պարծենում, ո՜վ բռնաւոր,չարութեանդ մէջ.ածելիի նման սրուած լեզուդոճիրներ է հրամայում, ո՜վ ստախօս:Դու չարիքը նախընտրում ես բարիքին,կեղծիքը՝ արդարութեանը.դու սիրում ես ամէն խօսք, որ քանդում է,ո՜վ զրպարտող լեզու:Բայց ահա Աստուած կը կործանի քեզ,որջիցդ դուրս կը հանի, հիմքերդ խախտելու համար.արմատախիլ կ'անի քեզ ողջերի երկրից,կ'ոչնչացնի քեզ ընդմիշտ:Արդարները, տեսնելով, երկնչելու են,եւ ծիծաղելու են քո վրայ.''Ահա մարդը, որն իրեն ապաւէն չընտրեց Աստծուն,այլ վստահում էր իր մեծ հարստութեանը,փքւում էր ոճիրի մէջ'':Ես, մինչդեռ, մշտադալար ձիթենու նման,Աստծոյ տանը,անձս վստահում եմ Աստծոյ սիրոյն,այժմ եւ յաւիտեան:Կամենում եմ յաւիտեանս երախտագիտութիւն յայտնել Քեզ,Աստուած, բոլոր գործերիդ համար.յուսացել եմ Անուանդ, որովհետեւ բարի է,հաւատացեալներիդ առաջ»: Սաղմոս 52, 3-11
«Անմիտն ասում է իր սրտում.''Աստուած գոյութիւն չունի''.այլասերուած են եւ պղծութիւններ են գործում,չկայ մէկը, որ բարիք գործի:Բայց Աստուած դիտում է երկնքից,զննում է մարդկանց.տեսնելու համար՝ թէ կա՞յ մի իմաստուն,կա՞յ արդեօք Աստծուն փնտռող մէկը:Բոլորն էլ շեղուել են ճանապարհից,ապականութեան մէջ միացած.չկայ մէկը, որ բարիք գործի,եւ ոչ իսկ մէկը:Գիտակցութիւն չունե՞ն չարագործները,որ լափում են իմ ժողովուրդը.սա է հացը, որ ուտում են,Աստծուն չհաւատալով:Բայց ահա, սարսափը պատելու է նրանց,առանց վախենալու պատճառ ունենալու.Աստուած ցրելու է քո վրայ յարձակուողների ոսկորները,դու ծիծաղելու ես. ''Աստուած նրանց յաղթեց''»: Սաղմոս 53, 2-6

«Դատիր ինձ, ո՜վ Աստուած, պաշտպանիր դատսընդդէմ անհաւատ ժողովրդի.խաբեբայ մարդուց ազատիր ինձ,նրանից՝ ով դաւաճանում է:Դու ես, ո՜վ Աստուած, իմ ապաւէնը,ինչո՞ւ ես մերժում ինձ.ինչո՞ւ եմ տրտում քայլումթշնամուց չարչարուած:Առաքիր Քո լոյսն ու ճշմարտութիւնը,նրանք թող առաջնորդեն ինձ.կ'առաջնորդեն ինձ դէպի Սրբութեանդ լեռը,դէպի Քո օթեւանները:Եւ կը գամ Աստծոյ խորանի առաջ,իմ ուրախութեան Աստծոյ դիմաց.Քո համար կ'երգեմ իմ տաւիղով,ո՜վ Աստուած, Աստուած իմ:Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած.յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան.Աստծոյ դէմքը փրկութիւն է»: Սաղմոս 43, 1-5
«Ո՜վ Աստուած, մեր ականջները լսեցին,մեր հայրերը պատմեցին մեզգործերը, որոնք Դու կատարեցիրնրանց օրոք, հին ժամանակներում:Քո ձեռքով գահընկէց արեցիր հեթանոսներին,եւ նրանք կարողացան բնակուել այնտեղ.ետ մղեցիր բազմաթիւ ժողովուրդներ,եւ նրանք կարողացան տարածուել:Նրանց սուրը չէ, որ գրաւեց երկիրը,նրանց բազուկը չէ, որ փրկեց նրանց.այլ Դու Ինքդ էիր, Քո բազկով ու Քո աջով,Քո Դէմքի լոյսով, որովհետեւ սիրում էիր նրանց:Դու ես իմ Թագաւորը, ո՜վ Աստուած,Դու վճռում ես Յակոբի փրկութիւնը.Քո հետ կը յաղթենք հակառակորդներին,Քո Անունով կը ջախջախենք յարձակուողներին:Զէնքերին չէ, որ յուսացել եմ,սուրս չի կարող ինձ փրկութիւն պարգեւել.միայն Դու կը փրկես մեզ մեր հարստահարիչներիցեւ ամօթով կը պատես մեր թշնամիներին.ամէն ժամանակ Աստուած մեր օրհնութիւնն է,անդադար փառաբանում ենք Քո Անունը:Բայց այժմ մերժում ես մեզ ու խոնարհեցնում,ճակատամարտի դուրս չես գալիս մեր զօրքերի հետ.փախստական ես դարձնում մեզ հակառակորդի առջեւ,մեր ունեցուածքներն յափշտակում են մեր թշնամիները:Գառների նման մեզ յանձնում ես սպանդի,ցրում ես մեզ հեթանոսների մէջ.Դու ոչինչ գնով վաճառում ես Քո ժողովուրդը,այդպիսի գնով Դու ոչինչ չես շահում:Մեզ ենթարկում ես մեր հարեւանների ծաղրանքին,սահմանակիցների հեգնանքին ու նախատինքին.առակ ես դարձնում մեզ հեթանոսների համար,օտարականները թափ են տալիս գլուխները:Ամբողջ օրն առջեւս նախատինք է,ամօթը ծածկում է երեսս,լսելով նրան՝ ով նախատում ու հայհոյում է,տեսնելով թշնամուն, որ վրէժխնդրութիւն է տենչում:Այս ամէնը թափուեց մեր գլխին,բայց մենք Քեզ չէինք մոռացել,Քո Ուխտը մենք չէինք խախտել:Մեր սիրտը ետ չէր դարձել,մեր քայլերը չէին շեղուել Քո արահետներից.բայց այժմ Դու նետում ես մեզ բորենիների մէջ,մահուան ստուերով ծածկում ես մեզ:Եթէ մոռացած լինէինք մեր Աստծոյ Անունը,եթէ մեր ձեռքերը ուղղած լինէինք մի օտար աստծոյ.մի՞թէ Աստուած չէր բացայայտի դա,Նա՝ որ ճանաչում է սրտի գաղտնիքները.բայց Քո համար է, որ սպանւում ենք ամէն օր,սպանդի սահմանուած գառներ են համարում մեզ:Արթնացի՛ր, Տէր, ինչո՞ւ ես ննջում,ոտքի կանգնիր, մեզ մի՛ մերժիր ընդմիշտ.ինչո՞ւ ես թաքցնում Քո դէմքը,մոռանում մեզ, որ խոնարհեցուած ենք ու հարստահարուած:Ընկել ենք գետին, բերաններս լցուել են փոշով,մեր որովայնը կցուել է հողին.ոտքի կանգնիր, հասիր մեզ օգնութեան,ազատիր մեզ յանուն Քո սիրոյ»: Սաղմոս 44, 2-27

«Աստուած մեր համար ապաւէն է եւ ուժ,տրտմութեան ժամանակ միշտ մօտիկ օգնութիւն.այս իսկ պատճառով, չենք վախենում, եթէ երկիրը խռովւում է,եթէ լեռները փլուզւում են մինչեւ ծովի անդունդները.նոյնիսկ եթէ նրա ջրերն ուռչում են ու յորդում,եթէ փոթորկի ժամանակ դողում են լեռները:Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է,մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը:Մի գետ իր վտակներով ուրախացնում է Աստծոյ քաղաքը,Բարձրեալի սուրբ բնակավայրը.Աստուած նրանում է, չի կարող սասանուել,Աստուած կ'օգնի նրան առաւօտից մինչեւ առաւօտ.եթէ հեթանոսները խռովւում ենեւ թագաւորութիւնները սասանւում,Նրա ձայնը հնչում է եւ երկիրը վրդովւում:Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է,մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը:Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը,Նա է, որ զարմանքով լցնում է երկիրը.դադարեցնում է պատերազմները մինչեւ աշխարհի ծայրերը,նետերն ու աղեղները կոտրում եւ այրում է վահանները.''Կանգ առէք եւ իմացէք, որ ես եմ Աստուած,բարձրեալ՝ հեթանոսների մէջ, բարձրեալ՝ երկրի վրայ'':Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է,մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը»: Սաղմոս 46, 2-12
«Ծափահարեցէք, ժողովուրդներ բոլոր,աղաղակեցէք առ Աստուած ուրախութեան ձայնով.որովհետեւ Տէրը Բարձրեալն է, Ահարկուն,ամբողջ երկրի մեծ Թագաւորը:Ժողովուրդներին ենթարկում է մեզ,հեթանոսներին՝ մեր ոտքերի ներքոյ.Մեր համար ընտրում է մեր ժառանգութիւնը,Յակոբի պանծանքը, որին Նա սիրում է:Համբառնում է Աստուած աղաղակների ուղեկցութեամբ,Տէրը՝ եղջիւրի հնչմամբ.սաղմոս ասացէք մեր Աստծոյ համար, սաղմոս ասացէք,սաղմոս ասացէք մեր Թագաւորի համար, սաղմոս ասացէք:Աստուած ամբողջ երկրի Թագաւորն է,սաղմոս ասացէք Նրան իմաստութեամբ.Աստուած թագաւորում է բոլոր հեթանոսների վրայ,Աստուած բազմում է սրբութեան Իր գահի վրայ:Ժողովուրդների գլխաւորները հաւաքւում են,ահա՛ Աբրահամի Աստծոյ ժողովուրդը.Աստծուն է պատկանում երկրի իշխանութիւնը,Նա Բարձրեալն է բոլորի վրայ»: Սաղմոս 47, 2-10

«Լսեցէք սա, ժողովուրդներ բոլոր,լսեցէք, աշխարհի բնակիչներ,Ադամի որդիներ, մահկանացու մարդիկ,հարուստներ եւ աղքատներ ի միասին:Բերանս արտասանում է իմաստութիւն,սիրտս գործադրում է կշռադատութիւն.ականջս ուշադիր է ասացուածքներին,տաւիղի վրայ ներկայացնում եմ իմ առակը:Ինչո՞ւ պիտի վախենամ տրտմութեան օրերում,երբ անօրէնների չարութիւնը շրջապատում է ինձ.յոյսները դրել են իրենց հարստութիւնների վրայ,պարծենում են մեծամեծ ունեցուածքներով:Ազատագրե՞լ, ազատագրե՞լ սեփական եղբօրը,մարդկանցից ոչ ոք չի կարող դա անել.Աստծուն հնարաւոր չէ վճարել փրկութիւնը,կեանքն ազատագրման գին չունի,միշտ անբաւարար է՝ յաւիտեան ապրելու համար:Մի՞թէ կարող է ապրել անվախճան, ընդմիշտ,առանց տեսնելու գերեզմանը,մինչ տեսնում ենք մահը նաեւ իմաստունների.մեռնում են յիմարներն ու պակասամիտները,ուրիշներին թողնելով իրենց հարստութիւնները:Գերեզմանները նրանց տներն են յաւիտեան,նրանց բնակավայրը՝ սերնդէ սերունդ,թէեւ իրենց անուններով էին կոչում երկիրները:Մարդը բարօրութեան մէջ չի հասկանում,անասունների նման է, որ մեռնում են:Ահա վախճանը նրա, ով վստահում է ինքն իրեն,ճակատագիրը նրա, ով սիրում է լսել սեփական ձայնը.երամակների նման ուղարկւում են դժոխք,մահն է լինելու նրանց հովիւը:Նրանց վրայ տիրելու են արդարները,նրանց կերպարանքն անհետանալու էդժոխքում՝ իրենց բնակավայրում.բայց Աստուած կ'ազատի իմ կեանքը,ինձ կը խլի դժոխքի ձեռքից:Մի՛ վախեցիր, եթէ մարդ հարստանում է,եթէ աճում բազմանում է նրա տան ճոխութիւնը.երբ մեռնում է, ոչինչ չի տանում իր հետ,իր յոգնութիւնը չի իջնում իր հետ:Իր կեանքի ընթացքում օրհնում էր ինքն իրեն,նրան գովում էին անարգել վերընթացի համար.այժմ հասնում է իր հայրերի սերնդին,որոնք այլեւս երբեք չեն տեսնում լոյսը:Մարդը բարօրութեան մէջ չի հասկանում,անասունների նման է, որ մեռնում են»: Սաղմոս 49, 2-21
«Խօսում է Տէրը, Աստուածն աստուածների,համախմբուելու է կանչում երկիրնարեւելքից մինչեւ արեւմուտք:Սիոնից – կատարեալ գեղեցկութի՜ւն – Աստուած փայլում է,մեր Աստուածը գալիս է եւ չի լռում.լափող կրակ է Նրան նախորդում,Նրան շրջապատում է մի սաստիկ մրրիկ.ի վերուստ կանչում է երկինքն ու երկիրը,դատաստանի մտնելու համար Իր ժողովրդի դէմ:''Իմ առջեւ հաւաքեցէք Իմ հաւատացեալներին,որոնք զոհի մատուցմամբ կնքեցին Իմ դաշինքը'':Երկինքը հռչակում է Նրա արդարութիւնը,այո՛, Աստուած Ինքն է դատաւորը:''Լսիր, ժողովուրդ Իմ, կամենում եմ խօսել,վկայելու եմ քո դէմ, Իսրայէլ.Ես եմ Աստուած, քո Աստուածը:Չեմ յանդիմանում քեզ զոհերիդ համար,քո ողջակէզները միշտ Իմ առջեւ են:Չեմ վերցնելու քո տան հորթուկները,ո՛չ էլ այծերը քո փարախների:Դաշտի կենդանիներն Իմն են,հազարաւոր հօտեր ունեմ լեռների վրայ.ճանաչում եմ սարերի բոլոր թռչուններին,հովիտների գազաններն Իմն են:Եթէ քաղցած լինէի, քեզ չէի ասի,Իմն է աշխարհն ու իր լիութիւնը.մի՞թէ Ես հորթի միս եմ ուտում,մի՞թէ խմում եմ այծերի արիւնը:Երախտագիտութեան զոհ մատուցիր Աստծուն,Բարձրեալի առաջ կատարիր խոստումներդ.կանչիր ինձ տրտմութեան օրը,կ'ազատեմ քեզ եւ դու կը փառաբանես ինձ'': Բայց ամբարշտին Աստուած ասում է.''Ինչո՞ւ ես դու կրկնում Իմ պատուիրաններըեւ շուրթերիդ վրայ պահում Իմ դաշինքը.բայց յետոյ ատում ես կանոնապահութիւնըեւ թիկունքիդ ետեւն ես նետում Իմ խօսքերը:Եթէ գող ես տեսնում, վազում ես նրա հետ,պոռնկացողների հետ է քո ընկերութիւնը.չարիքին ես յանձնում քո բերանը,լեզուդ զուգաւորւում է կեղծիքի հետ:Երբ նստում ես, վարկաբեկում ես եղբօրդեւ արհամարհում ես քո մօր որդիներին.եթէ դու այսպէս ես վարւում, մի՞թէ պէտք է լռեմ,մի՞թէ կարծում ես՝ թէ Ես էլ քո նման եմ.ահա՛ քեզ ուղղուած Իմ մեղադրանքն ու դատապարտութիւնը:Թող սա հասկանայ՝ ով մոռանում է Աստծուն,այլապէս՝ կը հարուածեմ առանց փրկութեան ելք թողնելու.ով երախտագիտութեան զոհ է մատուցում, Ինձ փառաբանում է,ով ընթանում է արդարութեան ճանապարհով,նրան ցոյց կը տամ Աստծոյ փրկութիւնը''»: Սաղմոս 50, 1-23
«Ողորմիր ինձ, Աստուած, սիրոյդ համաձայն,ըստ Քո մեծ ողորմութեան՝ ջնջիր իմ մեղքը.եւ լուա ինձ իմ բոլոր յանցանքներից,ամէն ամբարշտութիւնից մաքրիր անձս:Այո՛, ես ընդունում եմ իմ մեղքը,սխալս միշտ իմ առջեւում է.Քո դէմ, միայն Քո դէմ մեղանչեցի,այն՝ ինչը որ չար է Քո առաջ, ես կատարեցի:Այո՛, Դու արդար ես, երբ խօսում ես,երբ դատում ես, միշտ արդարացի ես.ահա, յանցանքի մէջ եմ ծնուել,որպէս մեղաւոր յղացաւ ինձ իմ մայրը:Բայց Դու ճշմարտութիւնն ես ուզում իմ սրտի ներսում,խորութիւններում՝ ուսուցանում ես ինձ իմաստութիւնը.ցօղիր ինձ զօպայով եւ մաքուր կը լինեմ,լուա ինձ եւ ձիւնից աւելի սպիտակ կը լինեմ:Տուր ինձ զգալ բերկրանքն ու ուրախութիւնը,կը ցնծան ոսկորները, որոնք նուաղեցրիր.սխալներիցս կտրիր հայեացքդեւ ջնջիր իմ բոլոր յանցանքները:Ստեղծիր ինձնում, ո՜վ Աստուած, մի մաքուր սիրտ,վերանորոգիր ինձնում հաստատուն հոգի.Դէմքիցդ հեռու մի՛ վտարիր ինձ,ետ մի՛ վերցրու Քո սուրբ Հոգին:Վերստին պարգեւիր ինձ փրկութեանդ ուրախութիւնը,վճռակամ ոգիով թիկունք կանգնիր ինձ.մոլորուածներին կ'ուսուցանեմ Քո ճանապարհները,մեղաւորները կը վերադառնան դէպի Քեզ, Աստուած:Արիւն հեղելուց պահիր ինձ, փրկութեան իմ Աստուած,եւ լեզուս կը հռչակի Քո արդարութիւնը.Տէր, բացիր իմ շրթունքներըեւ բերանս կ'երգի Քո գովասանքը:Եթէ զոհ եմ մատուցում Քեզ, չես կամենում,ողջակէզներ, բայց չես հաճում դրանց.Աստծոյ համար զոհ է զղջացած հոգին,խոնարհուած եւ տառապած հոգին Դու չես մերժում, Աստուած»: Սաղմոս 51, 3-19
«Ինչո՞ւ ես չարիքով պարծենում, ո՜վ բռնաւոր,չարութեանդ մէջ.ածելիի նման սրուած լեզուդոճիրներ է հրամայում, ո՜վ ստախօս:Դու չարիքը նախընտրում ես բարիքին,կեղծիքը՝ արդարութեանը.դու սիրում ես ամէն խօսք, որ քանդում է,ո՜վ զրպարտող լեզու:Բայց ահա Աստուած կը կործանի քեզ,որջիցդ դուրս կը հանի, հիմքերդ խախտելու համար.արմատախիլ կ'անի քեզ ողջերի երկրից,կ'ոչնչացնի քեզ ընդմիշտ:Արդարները, տեսնելով, երկնչելու են,եւ ծիծաղելու են քո վրայ.''Ահա մարդը, որն իրեն ապաւէն չընտրեց Աստծուն,այլ վստահում էր իր մեծ հարստութեանը,փքւում էր ոճիրի մէջ'':Ես, մինչդեռ, մշտադալար ձիթենու նման,Աստծոյ տանը,անձս վստահում եմ Աստծոյ սիրոյն,այժմ եւ յաւիտեան:Կամենում եմ յաւիտեանս երախտագիտութիւն յայտնել Քեզ,Աստուած, բոլոր գործերիդ համար.յուսացել եմ Անուանդ, որովհետեւ բարի է,հաւատացեալներիդ առաջ»: Սաղմոս 52, 3-11
«Անմիտն ասում է իր սրտում.''Աստուած գոյութիւն չունի''.այլասերուած են եւ պղծութիւններ են գործում,չկայ մէկը, որ բարիք գործի:Բայց Աստուած դիտում է երկնքից,զննում է մարդկանց.տեսնելու համար՝ թէ կա՞յ մի իմաստուն,կա՞յ արդեօք Աստծուն փնտռող մէկը:Բոլորն էլ շեղուել են ճանապարհից,ապականութեան մէջ միացած.չկայ մէկը, որ բարիք գործի,եւ ոչ իսկ մէկը:Գիտակցութիւն չունե՞ն չարագործները,որ լափում են իմ ժողովուրդը.սա է հացը, որ ուտում են,Աստծուն չհաւատալով:Բայց ահա, սարսափը պատելու է նրանց,առանց վախենալու պատճառ ունենալու.Աստուած ցրելու է քո վրայ յարձակուողների ոսկորները,դու ծիծաղելու ես. ''Աստուած նրանց յաղթեց''»: Սաղմոս 53, 2-6
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.