Ժողովող (Ե)

Իմաստունի սիրտը իր աջ կողմն է, յիմարի սիրտը՝ իր ձախ կողմը։
Երբ յիմարը ճանապարհ գնայ, պիտի երեւայ, որ խելքը պակաս է, եւ ինչի մասին էլ նա մտածի՝ ամբողջն անմտութիւն է։
Եթէ իշխանի զայրոյթը բռնկուի քո դէմ, դու մի՛ լքիր քո տեղը. քաղցր աղաչանքը կարող է կանխել մեծ մեղքերը։
Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ ակամայ լինում է իշխանի պատճառով։
Յիմարին բարձր դիրք է տրւում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում։
Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, եւ իշխաններ, որոնք երկրի վրայ քայլել են ծառաների նման։
Հոր փորողն ինքը կ՚ընկնի հորի մէջ, ցանկապատ քանդողին կը խայթի օձը։
Քար հանողին քարը վնաս կը տայ, փայտ ճեղքողին՝ փայտից վտանգ կը գայ։Եթէ կացինը բթանայ, եւ մարդը չսրի նրա բերանը, ապա պիտի աւելի շատ ուժեր վատնի, մինչդեռ յաջողութեան մեծ օգուտը իմաստութիւնն է։Եթէ հմայելիս օձը պիտի խայթի, դա առաւելութիւն չէ հմայողի համար։
Իմաստունի բերանում խօսքերը շնորհ են, իսկ յիմարի շրթները կործանում են իրեն։
Նրա խօսքերի սկիզբը յիմարութիւն է, եւ նրա խօսքի վախճանը՝ կատարեալ խենթութիւն։
Յիմարը միայն խօսքերն է շատացնում։ Մարդը չգիտէ, թէ ինչ է եղել եւ ոչ էլ իմանալու է, թէ ինչ է լինելու, քանի որ նրանից յետոյ ո՞վ կարող է պատմել նրան։
Յիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպէս քաղաքի ճամփան՝ չիմացողին։
Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագաւորդ մանուկ է, եւ իշխաններդ կերուխում են անում մինչեւ առաւօտ։
Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագաւորդ ազատորդի է, եւ իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժի համար եւ չեն ամաչելու։
Ծուլութեան պատճառով շէնքի գերանները կ՚ընկնեն ցած, եւ ձեռքերի պարապութիւնից տունը կը կաթի։

Հացը տալիս են խնդութեան համար, գինին եւ իւղն ուրախացնում են ապրողներին, բայց արծաթն է լուծում ամէն բան։
Սակայն դու քո մտքում անգամ մի՛ նզովիր թագաւորին եւ քո ննջարանում էլ մի՛ անիծիր մեծաւորին, որովհետեւ երկնքի թռչունները ձայնդ կը տանեն, եւ թեւաւորները կը յայտնեն քո խօսքը։

Բաժի՛ն տուր եօթին էլ, ութին էլ, որովհետեւ ի՞նչ իմանաս, թէ ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրայ։
Երբ ամպերը լցւում են անձրեւով, այն թափում են երկրի վրայ, բայց երբ ծառն ընկնում է դէպի հարաւ կամ դէպի հիւսիս, ուր էլ ընկնի՝ այնտեղ էլ պիտի մնայ։
Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի։
Ի՞նչ իմանաս՝ ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպէս որ չգիտես, թէ ինչպէս են յղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպէս էլ չես կարող իմանալ Աստծու բոլոր գործերը։
Առաւօտեան քո սերմը կը ցանես, բայց երեկոյեան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետեւ չգիտես, թէ ո՛րը յաջող կը լինի՝ սա՞, թէ՞ նա, կամ գուցէ երկուսն էլ լաւ լինեն միասին։
Քաղցր է լոյսը, եւ աչքի համար հաճելի է արեգակը տեսնել,
որովհետեւ եթէ մարդ բազում տարիներ էլ ապրի եւ այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի յիշի նաեւ խաւարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի այն ամէնը, որ յետոյ է գալու, ունայնութիւն է։
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին։Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով եւ քո աչքերի տենչանքով, բայց եւ իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի։
Եւ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմութիւնը եւ չարութիւնը հանի՛ր քո մարմնից, որովհետեւ թէ՛ երիտասարդութիւնը եւ թէ՛ յիմարութիւնը ունայնութիւն են։
Եւ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմութիւնը եւ չարութիւնը հանի՛ր քո մարմնից, որովհետեւ թէ՛ երիտասարդութիւնը եւ թէ՛ յիմարութիւնը ունայնութիւն են։
Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կեանքից այլեւս հաճոյք չեմ զգում»,
քանի դեռ քեզ համար չեն խաւարել արեգակն ու լոյսը եւ լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրեւից յետոյ,
որովհետեւ քեզ համար էլ է գալու այն օրը, երբ քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զօրաւոր այրերը, պիտի պակասեն եւ դատարկ մնան աղօրիքները, պիտի խաւարեն անցքերից նայողները,ու երբ աղօրիքի ձայնը
տկարանայ, պիտի փակուեն փողոցների դռները, պիտի զարթնես աքլորականչից առաջ, եւ պիտի նկուն լինեն երգող աղջիկները,
պիտի նայեն բարձունքներին եւ սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի, որովհետեւ մարդը գնաց իր յաւիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորուեն նրա շուրջը լացուկոծ անողները։

Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ամէն ինչ ունայն է։
Եւ այսպիսով Ժողովողը ոչ միայն դարձաւ աւելի իմաստուն,
այլեւ նա գիտութիւն սովորեցրեց ժողովրդին, քանի որ ականջի համար հաճելի է խրատի գեղեցկութիւնը։
Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խօսքեր գտնի, գրի ճշմարիտ խօսքերի ուսանելի մի գիրք։
Իմաստունների խօսքերը նման են եզների խթանի կամ մեծաւորի տուած մուրհակի վրայ խփած կնիքի։
Մի խօսք եւս, որդեա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետեւ նրանք վերջ չունեն, եւ շատ կարդալը մարմնի համար յոգնութիւն է։
Եւ ահա լսի՛ր իմ բոլոր խօսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց եւ պահի՛ր նրա պատուիրանները. ահա այս է մարդն ամբողջովին,
որովհետեւ Աստուած պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի։
որովհետեւ Աստուած պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.