«Ոչինչ չենք բերել այս աշխարհ եւ ոչինչ էլ չենք կարող տանել այս աշխարհից»: 1 Տիմոթէոս 6, 7
«Սիրել Աստծուն եւ սիրել մերձաւորին. սա աւելին արժէ՝ քան բոլոր ողջակէզներն ու զոհերը»: Հմմտ. Մարկոս 12, 33
«Ամբողջ Օրէնքն իր լիութեամբ ամփոփուած է այս մէկ խօսքի մէջ. Պիտի սիրես»:
Հմմտ. Գաղատացիս 5, 14
«Ի՞նչ օգուտ ունի մարդուն ամբողջ աշխարհը շահելը: Ի՞նչ կը տայ մարդը իր կեանքի փոխարէն»: Հմմտ. Մատթէոս 16, 26
«Ուզում եմ շատ ու շատ ապրել, Տէր, եթէ Քո կամքը դա է. կամ էլ շուտով ճախրել դէպ'Երկինք, եթէ հաճելի է Քեզ։ Սէրը, հուրն այս երկնային, սպառում է ինձ միշտ։ Ի՞նչ կարեւորութիւն ունեն կեանքն ու մահը. իմ միակ բերկրանքը սէրդ է»։ Սբ. Թերեզա Յիսուս Մանկան
«Նոյնիսկ եթէ մէկը առատութեան մէջ է, իր կեանքը կախում չունի իր ունեցուածքներից»: Հմմտ. Ղուկաս 12, 15
«Ձեզնից ո՞վ, որքան էլ որ յոգնի, կարող է գոնէ մի ժամ աւելացնել իր կեանքին»:
Հմմտ. Ղուկաս 12, 25
«Հնարաւոր չէ բաժանել ճշմարտութիւնը սիրուց։ Աստուած միայն ճշմարտութիւն չէ, այլ նաեւ՝ սէր։ Նա բնակւում է միմիայն սիրուց բխող ճշմարտութեան մէջ»։ Ռոմանո Գուարդինի
«Դու ասում ես. ''Հարստացել եմ'', բայց չգիտես, որ թշուառ մէկն ես»: Հմմտ. Յայտնութիւն 3, 17
Եկեղեցու մասին գրուած է. «Քաղաքի պարիսպներն ունեն տասներկու հիմքեր, որոնց վրայ գրուած են տասներկու Առաքեալների անունները»: Հմմտ. Յայտնութիւն 21, 14
«Կարելի չէ Աստծոյ մասին խօսել սովորութեան ուժով, այլ միմիայն՝ սիրոյ»։
Առաքեալների հաւատքի մասին Յիսուսն ասում է. «Այս ժայռի վրայ կը կառուցեմ իմ Եկեղեցին եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան»: Մատթէոս 16, 18
«Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապիր դրանք քո պարանոցին, գրիր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես։ Տիրոջ ու մարդկանց առաջ խորհիր բարու մասին։ Ամբողջ սրտով յոյսդ դիր Աստծոյ վրայ եւ մի՛ հպարտացիր իմաստութեամբդ»։ Առակաց 3, 3-5
Հայր Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի մասին գրուած է. «Նրան, որ նստում է գահի վրայ, եւ Գառանը գովք, պատիւ, փառք եւ իշխանութիւն»: Յայտնութիւն 5, 13
«Միայն մէկ Աստուած, բոլորի Հայրը, գերիվեր է բոլորից եւ բոլորի մէջ է»: Հմմտ. Եփեսացիս 4, 6
«Տէրը մեզ սովորեցնում է միասին աղօթել մեր բոլոր եղբայրների համար։ Յիրաւի, Նա չի ասում Հայր ''իմ'', որ երկնքում ես, այլ՝ Հայր ''մեր'', որպէսզի մեր աղօթքը միայն մէկ սրտից բարձրանայ Եկեղեցու ամբողջ Մարմնի համար»։ Սբ. Յովհան Ոսկեբերան
Յիսուսն ասում է. «Համբառնում եմ իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ, իմ Աստծոյ մօտ եւ ձեր Աստծոյ մօտ»: Յովհաննէս 20, 17
«Ով սիրում է, չի յոգնում. իսկ եթէ յոգնում է, սիրում է նաեւ յոգնութիւնը»։ Սուրբ Օգոստինոս
Յիսուսն ասում է. «Ահա ես ձեր հետ եմ ամէն օր, մինչեւ աշխարհի վախճանը»: Մատթէոս 28, 20
«Քրիստոս Յիսուսը մեր խաղաղութիւնն է, Նա՝ որ երկուսին միայն մէկ դարձրեց»: Հմմտ. Եփեսացիս 2, 14
«Քրիստոսը սիրեց Եկեղեցուն եւ նրա համար նուիրեց Իր Անձը, որպէսզի Իր առջեւ կանգնեցնի ամբողջովին փառքով պատուած»: Հմմտ. Եփեսացիս 5, 25.27
Յաւիտենական կեանքի մասին գրուած է. «Ահա, հասել է Գառան հարսանիքի օրը. Նրա հարսը պատրաստ է, փառահեղ զգեստներ հագած»: Հմմտ. Յայտնութիւն 19, 7-8
«Մի՛ ցանկացիր եւ կը լինես աշխարհի ամենահարուստ մարդը»։ Միգէլ Դէ Սերվանտէս
Քրիստոնեաների մասին գրուած է. «Նշանեցի ձեզ մէկ միակ փեսայի, ներկայացնելու համար ձեզ Քրիստոսին որպէս անարատ կոյսեր»: 2 Կորնթացիս 11, 2
Յիսուսի մասին գրուած է. «Քո աթոռն, ո՜վ Աստուած, յաւիտեանս յաւիտենից է»:
Եբրայեցիս 1, 8
«Մահուան ենթարկուեցիք ընդմէջ Քրիստոսի մարմնի, պատկանելու համար Նրան՝ ով յարութիւն է առել մեռելներից»: Հմմտ. Հռոմէացիս 7, 4
«Բոլորի կողմից ատուելու էք իմ Անուան պատճառով, բայց ձեր գլխի մազերից մէկն անգամ չի կորչելու»: Ղուկաս 21, 17-18
«Բոլոր փորձութիւններում առաւել քան յաղթական ենք, շնորհիւ Նրա՝ ով սիրեց մեզ»:
Հմմտ. Հռոմէացիս 8, 37
«Կեանքը մեզ տրուած է Աստծուն փնտրելու, մահը՝ Նրան գտնելու, յաւիտենութիւնը՝ Նրան վայելելու համար»։ Ժաք Նուէ
Յիսուսն ասում է. «Որպէս լոյս եմ եկել աշխարհ, որպէսզի ով հաւատայ ինձ՝ խաւարի մէջ չմնայ»: Հմմտ. Յովհաննէս 12, 46

«Ամբողջ Օրէնքն իր լիութեամբ ամփոփուած է այս մէկ խօսքի մէջ. Պիտի սիրես»:
Հմմտ. Գաղատացիս 5, 14
«Ի՞նչ օգուտ ունի մարդուն ամբողջ աշխարհը շահելը: Ի՞նչ կը տայ մարդը իր կեանքի փոխարէն»: Հմմտ. Մատթէոս 16, 26
«Ուզում եմ շատ ու շատ ապրել, Տէր, եթէ Քո կամքը դա է. կամ էլ շուտով ճախրել դէպ'Երկինք, եթէ հաճելի է Քեզ։ Սէրը, հուրն այս երկնային, սպառում է ինձ միշտ։ Ի՞նչ կարեւորութիւն ունեն կեանքն ու մահը. իմ միակ բերկրանքը սէրդ է»։ Սբ. Թերեզա Յիսուս Մանկան
«Նոյնիսկ եթէ մէկը առատութեան մէջ է, իր կեանքը կախում չունի իր ունեցուածքներից»: Հմմտ. Ղուկաս 12, 15
«Ձեզնից ո՞վ, որքան էլ որ յոգնի, կարող է գոնէ մի ժամ աւելացնել իր կեանքին»:
Հմմտ. Ղուկաս 12, 25
«Հնարաւոր չէ բաժանել ճշմարտութիւնը սիրուց։ Աստուած միայն ճշմարտութիւն չէ, այլ նաեւ՝ սէր։ Նա բնակւում է միմիայն սիրուց բխող ճշմարտութեան մէջ»։ Ռոմանո Գուարդինի
«Դու ասում ես. ''Հարստացել եմ'', բայց չգիտես, որ թշուառ մէկն ես»: Հմմտ. Յայտնութիւն 3, 17
Եկեղեցու մասին գրուած է. «Քաղաքի պարիսպներն ունեն տասներկու հիմքեր, որոնց վրայ գրուած են տասներկու Առաքեալների անունները»: Հմմտ. Յայտնութիւն 21, 14
«Կարելի չէ Աստծոյ մասին խօսել սովորութեան ուժով, այլ միմիայն՝ սիրոյ»։
Առաքեալների հաւատքի մասին Յիսուսն ասում է. «Այս ժայռի վրայ կը կառուցեմ իմ Եկեղեցին եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան»: Մատթէոս 16, 18
«Եւան, սատանայի խօսքերից մոլորուելով, անհնազանդ գտնուեց աստուածային խօսքին եւ հեռացաւ Աստծուց։ Մարիամը, հրեշտակի աւետիսով առաջնորդուելով, հնազանդուեց աստուածային խօսքին եւ արժանացաւ Աստծուն իր արգանդում կրելու։ Եւան համաձայնուեց գայթակղութեանը եւ անհնազանդ գտնուեց. Մարիամը համաձայնուեց Աստծոյ խօսքին եւ հնազանդուեց։ Այդպիսով կոյս Մարիամը կարողացաւ դառնալ կոյս Եւայի փաստաբանը»։ Սբ. Երանոս Լիոնցի