Որովհետեւ ամօթ չեմ համարում
աւետարանելը
Որովհետեւ
ամօթ չեմ համարում
աւետարանելը, քանի որ այն Աստծու զօրութիւնն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների. նախ՝ հրեայի, ապա եւ՝ հեթանոսի.
(Հռ 1:16)
Որովհետեւ Աստծու արդարութիւնը, որ հաւատից է, հաւատի՛ համար է յայտնւում, ինչպէս որ գրուած է, թէ՝ արդարը հաւատով է ապրելու։
(Հռ 1:17)
Արդարեւ Աստծու բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում։
Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց.
(Հռ
1:18,19)
Որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին։
Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան։
Եւ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝
այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների։
(Հռ
1:21-23)
Եւ քանի որ չկամեցան
ճանաչել Աստծուն,
Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ.բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց,անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ.նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս։
(Հռ
1:28-32)
Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան։
Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում։
Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծո՞ւմ ես, թէ ազատուելու ես Աստծու դատաստանից։
Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծու բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։
(Հռ
2:1-4)
Աստծու, որ հատուցում
է իւրաքանչիւրին ըստ իր գործերի.
յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ, իրենց յարատեւ համբերութեամբ, փնտռում են փառք, պատիւ եւ անմահութիւն,իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ,նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում, (Հռ 2:6-9)
Բոլոր նրանք, որ մեղանչեցին
առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կը կորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կը դատուեն
(որովհետեւ օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրէնքը կատարողնե՛րը պիտի արդարացուեն։
(Հռ
2:12,13)
Որովհետեւ
Աստծու արդարութիւնը ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի միջոցով է բոլոր հաւատացողների համար. չկայ ոչ մի խտրութիւն.
որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից,բայց նրա շնորհիւ ձրի արդարացան Քրիստոս Յիսուսի միջոցով եղած փրկութեամբ։
(Հռ
3:14-16)
Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով,
որի միջոցով էլ կարողացանք, հաւատով, մերձենալ այն շնորհին, որի մէջ եւ կանք ու պարծենում ենք Աստծու փառքի յոյսով։
(Հռ
5:1,2)
Յոյսը երբեք չի ամաչեցնում,
որովհետեւ
Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում
Սուրբ Հոգու միջոցով,
որ տրուեց մեզ.
արդարեւ, մինչդեռ տկար էինք, Քրիստոս, ճիշտ ժամանակին, մեզ՝ մեղաւորներիս համար մեռաւ.որովհետեւ արդար մարդու համար հազիւ թէ մէկը մեռնի, բայց բարի մարդու համար թերեւս մէկը համարձակուի մեռնել։
Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ։
(Հռ
5:5-8)
Բայց շնորհն այնպէս չէ, ինչպէս յանցանքը.
որովհետեւ,
եթէ մէկի յանցանքով
շատեր մեռան, որչա՜փ եւս առաւել Աստծու շնորհները
եւ պարգեւները
մէ՛կ մարդու՝ Յիսուս Քրիստոսի
շնորհով աւելացան
շատերի մէջ։
(Հռ 5:15)
Ապա ուրեմն, ինչպէս մէկ մարդու յանցանքով
բոլոր մարդիկ դատապարտութեան մատնուեցին, նոյնպէս եւ մէկի արդարութեամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կեանքի արդարութեան շնորհին.
(Հռ 5:18)
Այս իմացէ՛ք,
որ մեր միջի հին մարդը խաչուեց նրա հետ, որպէսզի քայքայուի
մեղքի մարմինը,
եւ այլեւս մենք չծառայենք
մեղքին.
որովհետեւ, ով մեռնում է, ազատ է մեղքից։
Իսկ եթէ մեռանք Քրիստոսի հետ, հաւատում ենք, թէ նրա հետ էլ կ՚ապրենք։
(Հռ
6:6-8)
Նոյնպէս եւ դուք ձեզ մեռած համարեցէ՛ք
մեղքի համար, բայց կենդանի՝
Աստծու համար, մեր Տէր Քրիստոս Յիսուսով։
(Հռ 6:11)
Բայց այժմ, ազատուած
մեղքից եւ ծառայ դարձած Աստծուն՝
ձեր պտուղն էք տալիս սրբութեամբ,
եւ նրա վախճանը կեանք է յաւիտենական.
քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով։
(Հռ
6:22,23)
Նրանք, որ մարմնի իշխանութեան տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն։
Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծու Հոգին բնակուած է ձեր մէջ։ Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։
Իսկ
եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։
(Հռ
8:8-10)
Եթէ ձեր մէջ բնակւում
է Նրա Հոգին, ով յարութիւն
տուեց Յիսուսին
մեռելներից,
ապա եւ, ով յարութիւն
տուեց Քրիստոսին
մեռելներից,
կը կենդանացնի
ձեր մահկանացու
մարմինները
ձեր մէջ բնակուող
իր Հոգով։
(Հռ 8:11)
Որովհետեւ
նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ.
(Հռ 8:14)
Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք.
եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին։
(Հռ 8:16,17)
Նոյնպէս եւ Հոգին օգնութեան
է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։
(Հռ 8:26)
Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ։
Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ։
Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է։
Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար։
Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը,ինչպէս գրուած էլ է.
(Հռ
8:31-36)
«Պիտի ողորմեմ, ում ողորմելու եմ. եւ պիտի գթամ, ում գթալու եմ»։
(Հռ 9:15)
Արդ, դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ հակառակում
ես Աստծուն.
միթէ ստեղծուածը
կ՚ասի՞ իր ստեղծողին,
թէ՝ ինչո՞ւ այդպէս ստեղծեցիր
ինձ.
բրուտը իշխանութիւն չունի՞ կաւի վրայ նոյն
զանգուածից
անօթ շինելու,
մէկը՝ պատուական,
իսկ միւսը՝ հասարակ։
Եթէ Աստուած ուզենար բարկութիւնը ցոյց տալ եւ յայտնի դարձնել իր զօրութիւնը, նա, որ համբերեց մեծ համբերատարութեամբ կորստեան համար պատրաստուած բարկութեան առարկայ անօթների հանդէպ,
(Հռ
9:20-22)
Որովհետեւ,
եթէ քո բերանով Յիսուսին
Տէր խոստովանես
եւ քո սրտում հաւատաս,
թէ Աստուած նրան յարութիւն
տուեց մեռելներից,
կը փրկուես.
քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար խոստովանում
բերանով.քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու».
(Հռ
10:9-11)
Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան։ Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, եւ անզննելի՝ նրա ճանապարհները։
Քանի որ նրանից, նրանով եւ նրա համար է ամէն բան։ Նրան փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։
(Հռ
11:31,32)
Ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգո՛վ եռացէք. Տիրո՛ջը ծառայեցէք.
յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք.հաղորդակի՛ց եղէք սրբերի կարիքներին. հետամո՛ւտ եղէք հիւրասիրութեան։
Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք.ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ.համերա՛շխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնա՛րհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք.մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէ՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ.ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք.ինքներդ վրէժխնդիր
մի՛ եղէք, սիրելինե՛ր,
այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», - ասում է Տէրը.այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին»։
Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին։
(Հռ
12:11-21)
Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ.
ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը.
շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ.զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար։
(Հռ 13:12-14)
Ով օրուայ վրայ է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում. եւ ով օրուայ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում. եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհութիւն
է յայտնում
Աստծուն.
եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհութիւն
է յայտնում
Աստծուն։
Արդարեւ, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում.եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք.քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին եւ կենդանիներին հաւասարապէս տիրի։
(Հռ
14:6-9)
Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու
ենք Քրիստոսի
ատեանի առաջ,
որովհետեւ գրուած է.Ապա ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար։
Ուստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել։
(Հռ
14:10-13)
Ձեր բարին թող առիթ չծառայի չարախօսութեան,
որովհետեւ Աստծու արքայութիւնը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ խնդութիւն Սուրբ Հոգով.որովհետեւ, ով այս ձեւով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն եւ գովելի՝ մարդկանց առաջ։
Ապա ուրեմն՝ հետամուտ լինենք խաղաղութեան եւ շինութեան՝ միմեանց հանդէպ։
(Հռ
14:16-19)
Դու, արդարեւ,
հաւատ ունես. պահի՛ր այն քեզ համար Աստծու առաջ։ Երանի՜ նրան, ով չի դատապարտում իր անձը նրանով, որ փորձում է ընկերոջը.
(Հռ
14:22)
Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի,
որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։
Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծու։
(Հռ
15:5-7)
Թող յոյսի Աստուածը
լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք։
(Հռ 15:13)
Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի խորտակի Սատանային ձեր ոտքերի տակ։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
(Հռ
16:20)
Միակ իմաստուն
Աստծուն,
Յիսուս Քրիստոսի
միջոցով,
նրան փառք յաւիտեանս։
Ամէն։
(Հռ
16:26)