«Օրն առանց աղօթքի՝ կորած օր է»։
«Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի։ Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի, եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս են սայթաքելու»։
«Սրբութիւնը քչերի համար վերապահուած ճոխութիւն չէ, այլ մի պարզ պարտականութիւն բոլորի համար »։
«Յիսուսն ասաց. ''Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք։ Չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս գալիս։ Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ։ Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։
«Նա սիրեց մեզ եւ մեր մեղքերի կապանքներն արձակեց Իր արեամբ»։
«Աստուա՜ծ, անսահման գեղեցկութիւն, Դու գեղեցկութեանդ մեծվայելչութիւնը սփռել ես ծաղիկների, աստղերի, բնութեան գոյների խաղի, մարդկանց դէմքի ու կերպարանքի վրայ։ Դու տուել ես մեզ աչքեր, որպէսզի Քո այս մեծվայելչութիւնն ընկալենք արարչութեան եւ մարդկային արուեստի ու գեղեցկութեան ըմբռնման միջոցով։ Դու մեզ տուել ես նաեւ նրանցից մեկնելով դէպի Քեզ վերամբառնալու կարողութիւնը։ Աստուա՜ծ, անսահման գեղեցկութիւն, պարգեւիր մեզ Սուրբ Հոգու աչքերը, որպէսզի ընդունակ լինենք ճանաչել Քեզ այն ամէն ինչում, ինչը որը գեղեցիկ է աշխարհում»։
«Կամենում եմ մեկնել այս աշխարհից՝ Քրիստոսի հետ լինելու համար»:
«Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ Իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեր համար. ձեր, որ Աստծոյ զօրութեամբ պահուած էիք հաւատքով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում։ Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ դէպքերի բերումով, այլեւայլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, որպէսզի ձեր հաւատքի փորձը, որն առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ՝ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, որին չէք տեսել, բայց սիրում էք, եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք Նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ ձեռքբերելով ձեր հաւատքի պսակը՝ հոգիների փրկութիւնը»։
«Մարիամի երկինք Վերափոխումը յոյսի մի պատգամ է, ուղղուած՝ բարութեանը, որը սահմանուած է գերակշռելու. կեանքին, որը ոչնչացնելու է մահուանը. աղքատութեանը, որը գահընկեց է անելու հպարտներին, հզօրներին ու հարուստներին։ Ճակատամարտի դաշտում ենք եւ պէտք է ընտրենք կռուել բարու, կեանքի, աղքատութեան կողմից, այնպէս՝ ինչպէս վարուեց Մարիամը»։
«Արդար դատաստանի յայտնութեան օրը Աստուած իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի
«Աստծոյ խաղաղութիւնը կը պահպանի ձեր սրտերը եւ ձեր մտքերը Քրիստոս Յիսուսի մէջ»:
Յիսուսն ասում է. «Ձեր սիրտը թող չխռովուի. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք նաեւ ինձ»:
«Յոյսի Աստուածը թող ամէն տեսակ ուրախութիւններով ու խաղաղութեամբ լիացնի ձեզ հաւատքի գործում»:
«Մի՛ թող իմաստութիւնը եւ նա կը պաշտպանի քեզ, սիրիր այն եւ նա կը պահպանի քեզ։ Իմաստութիւն ձեռք բեր, - ահա՛ զգօնութեան սկիզբը, - եւ խելացի եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին»։
«Թագաւորները, բռնատէրերն ու աշխարհի հզօրները իրենց գործը կատարում են մեծ աղմուկով, ճառախօսութիւններով, թմբուկներով, բարձրախօսներով, շեփորներով եւ ռումբերի փոթորիկներով։ Աստուած, մինչդեռ, Իր գործերը կատարում է լռութեամբ»։
«Ի՞նչ կարող է տալ քեզ աշխարհն առանց Յիսուսի. ապրելն առանց Յիսուսի՝ անտանելի դժոխք է, իսկ ապրելը Յիսուսի հետ՝ երջանկութիւնն է դրախտի։ Յիսուսին գտնողը անհուն գանձ է գտնում, մի գերազանց բարիք։ Իսկ ով կորցնում է Յիսուսին, կորցնում է ամէն բան, աւելի՝ քան եթէ ամբողջ աշխարհը կորցրած լինէր։ Ապրելն առանց Յիսուսի՝ լրումն է չքաւորութեան։ Յիսուսի հետ ապրելն է ամենամեծ հարստութիւնը։ Մեծ հմտութիւն է Յիսուսի հետ երկխօսել կարողանալը, նաեւ մեծ իմաստութիւն՝ Նրան մեր սրտերում յարատեւ անմեկնելի պահելու ձեւն իմանալը։ Եղիր խոնարհ ու խաղաղասէր, եւ Յիսուսը կը բնակուի հոգուդ մէջ։ Եղիր աստուածապաշտ ու հեզաբարոյ, եւ Յիսուսը քո մօտ կը մնայ։ Առանց ընկերոջ չես կարող երջանիկ ապրել, բայց եթէ ընկերդ Յիսուսն Ինքը չէ, տխուր ես մնալու միշտ եւ յուսախաբ։ Բոլոր սիրելիների մէջ՝ թող Յիսուսը միայն լինի քո ամենասիրելին։ Սիրիր միւսներին յանուն Յիսուսի, իսկ Յիսուսին՝ Ինքն Իր համար։ Իրե՛ն միայն սիրիր ամբողջ սրտով, որովհետեւ Ինքն է միակ բարի ու հաւատարիմ ընկերը։ Յիսուսի մէջ, Յիսուսի համար սիրիր ընկերներիդ ու թշնամիներիդ, եւ աղօթիր բոլորի համար, որպէսզի բոլորն էլ սիրեն ու ճանաչեն Նրան։ Թող Յիսուսը միայն բնակուի քո եւ բարի կամք ունեցող բոլոր անձանց սրտերում»։
Յիսուսն Իր հետեւորդներին ասում է. «Իմ Հօր տանը բազում օթեւաններ կան եւ ես գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու»:
«Դժոխքի գաղափարը պաշտպանւում է ո՛չ թէ դատաստանի կամ Աստծոյ պատիժի տեսանկիւնից դիտուած, այլ՝ մարդու ազատութեան։ Աստուած չի կարող փրկել մարդուն ընդդէմ նրա կամքի եւ չի կարող ստիպել նրան, որ Արքայութիւն մտնի։ Մարդն ազատ է ընտրութիւն կատարելու Աստծուց դուրս տառապանքների եւ Աստծոյ մէջ երանութեան միջեւ։ Մարդը, որոշակի առումով, դժոխքի իրաւունքն ունի. որովհետեւ ազատ է»։
«Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թէ. ''Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ'', մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ»։
«Փրկութի՜ւն, փա՜ռք եւ զօրութի՜ւն մեր Աստծուն. արդար եւ ճշմարիտ են Նրա վճիռները»:
«Մենք կարող ենք մոռանալ Աստծուն, բայց Աստուած մեզ երբեք չի մոռանում։ Մենք կարող ենք անարգել Աստծուն. միակ բանը, որ Նա կ'անի, դա մեզ օրհնելն է»։
«Հարկաւոր է, որ Քրիստոսը թագաւորի, մինչեւ որ Իր ոտքերի ներքոյ կը դնի Իր բոլոր թշնամիներին»:
Յիսուսն ասում է. «Ինչպէս քեզ ոչինչ չի գոհացնում առանց ինձ, այնպէս էլ ինձ հաճելի չեն ընծաներդ, եթէ չես նուիրում անձդ։ Նուիրուի՛ր ինձ եւ նուիրուիր ամբողջովի՛ն։ Միայն այդպիսի դէպքում ընծադ ընդունելի կը լինի»։
«Մի՛ զարմացէք, որ աշխարհը ձեզ ատում է. մենք անցել ենք մահից կեանքի»:
«Ո՛չ մահը, ո՛չ զօրութիւնները, ո՛չ խորութիւնները չեն կարող անջատել մեզ Աստծոյ սիրուց»:

«Սրբութիւնը քչերի համար վերապահուած ճոխութիւն չէ, այլ մի պարզ պարտականութիւն բոլորի համար
«Յիսուսն ասաց. ''Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք։ Չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս գալիս։ Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ։ Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։
«Նա սիրեց մեզ եւ մեր մեղքերի կապանքներն արձակեց Իր արեամբ»։
«Աստուա՜ծ, անսահման գեղեցկութիւն, Դու գեղեցկութեանդ մեծվայելչութիւնը սփռել ես ծաղիկների, աստղերի, բնութեան գոյների խաղի, մարդկանց դէմքի ու կերպարանքի վրայ։ Դու տուել ես մեզ աչքեր, որպէսզի Քո այս մեծվայելչութիւնն ընկալենք արարչութեան եւ մարդկային արուեստի ու գեղեցկութեան ըմբռնման միջոցով։ Դու մեզ տուել ես նաեւ նրանցից մեկնելով դէպի Քեզ վերամբառնալու կարողութիւնը։ Աստուա՜ծ, անսահման գեղեցկութիւն, պարգեւիր մեզ Սուրբ Հոգու աչքերը, որպէսզի ընդունակ լինենք ճանաչել Քեզ այն ամէն ինչում, ինչը որը գեղեցիկ է աշխարհում»։
«Կամենում եմ մեկնել այս աշխարհից՝ Քրիստոսի հետ լինելու համար»:
«Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ Իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեր համար. ձեր, որ Աստծոյ զօրութեամբ պահուած էիք հաւատքով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում։ Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ դէպքերի բերումով, այլեւայլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, որպէսզի ձեր հաւատքի փորձը, որն առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ՝ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, որին չէք տեսել, բայց սիրում էք, եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք Նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ ձեռքբերելով ձեր հաւատքի պսակը՝ հոգիների փրկութիւնը»։
«Մարիամի երկինք Վերափոխումը յոյսի մի պատգամ է, ուղղուած՝ բարութեանը, որը սահմանուած է գերակշռելու. կեանքին, որը ոչնչացնելու է մահուանը. աղքատութեանը, որը գահընկեց է անելու հպարտներին, հզօրներին ու հարուստներին։ Ճակատամարտի դաշտում ենք եւ պէտք է ընտրենք կռուել բարու, կեանքի, աղքատութեան կողմից, այնպէս՝ ինչպէս վարուեց Մարիամը»։
«Արդար դատաստանի յայտնութեան օրը Աստուած իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի
«Աստծոյ խաղաղութիւնը կը պահպանի ձեր սրտերը եւ ձեր մտքերը Քրիստոս Յիսուսի մէջ»:
Յիսուսն ասում է. «Ձեր սիրտը թող չխռովուի. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք նաեւ ինձ»:
«Մի՛ ասա
Աստծուն, թէ
որքա՜ն մեծ
է խնդիրդ,
այլ ասա՛
քո խնդրին,
թէ որքա՜ն
մեծ է
քո Աստուածը»։
«Մի՛ թող իմաստութիւնը եւ նա կը պաշտպանի քեզ, սիրիր այն եւ նա կը պահպանի քեզ։ Իմաստութիւն ձեռք բեր, - ահա՛ զգօնութեան սկիզբը, - եւ խելացի եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին»։
«Թագաւորները, բռնատէրերն ու աշխարհի հզօրները իրենց գործը կատարում են մեծ աղմուկով, ճառախօսութիւններով, թմբուկներով, բարձրախօսներով, շեփորներով եւ ռումբերի փոթորիկներով։ Աստուած, մինչդեռ, Իր գործերը կատարում է լռութեամբ»։
«Ի՞նչ կարող է տալ քեզ աշխարհն առանց Յիսուսի. ապրելն առանց Յիսուսի՝ անտանելի դժոխք է, իսկ ապրելը Յիսուսի հետ՝ երջանկութիւնն է դրախտի։ Յիսուսին գտնողը անհուն գանձ է գտնում, մի գերազանց բարիք։ Իսկ ով կորցնում է Յիսուսին, կորցնում է ամէն բան, աւելի՝ քան եթէ ամբողջ աշխարհը կորցրած լինէր։ Ապրելն առանց Յիսուսի՝ լրումն է չքաւորութեան։ Յիսուսի հետ ապրելն է ամենամեծ հարստութիւնը։ Մեծ հմտութիւն է Յիսուսի հետ երկխօսել կարողանալը, նաեւ մեծ իմաստութիւն՝ Նրան մեր սրտերում յարատեւ անմեկնելի պահելու ձեւն իմանալը։ Եղիր խոնարհ ու խաղաղասէր, եւ Յիսուսը կը բնակուի հոգուդ մէջ։ Եղիր աստուածապաշտ ու հեզաբարոյ, եւ Յիսուսը քո մօտ կը մնայ։ Առանց ընկերոջ չես կարող երջանիկ ապրել, բայց եթէ ընկերդ Յիսուսն Ինքը չէ, տխուր ես մնալու միշտ եւ յուսախաբ։ Բոլոր սիրելիների մէջ՝ թող Յիսուսը միայն լինի քո ամենասիրելին։ Սիրիր միւսներին յանուն Յիսուսի, իսկ Յիսուսին՝ Ինքն Իր համար։ Իրե՛ն միայն սիրիր ամբողջ սրտով, որովհետեւ Ինքն է միակ բարի ու հաւատարիմ ընկերը։ Յիսուսի մէջ, Յիսուսի համար սիրիր ընկերներիդ ու թշնամիներիդ, եւ աղօթիր բոլորի համար, որպէսզի բոլորն էլ սիրեն ու ճանաչեն Նրան։ Թող Յիսուսը միայն բնակուի քո եւ բարի կամք ունեցող բոլոր անձանց սրտերում»։
Յիսուսն Իր հետեւորդներին ասում է. «Իմ Հօր տանը բազում օթեւաններ կան եւ ես գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու»:
«Դժոխքի գաղափարը պաշտպանւում է ո՛չ թէ դատաստանի կամ Աստծոյ պատիժի տեսանկիւնից դիտուած, այլ՝ մարդու ազատութեան։ Աստուած չի կարող փրկել մարդուն ընդդէմ նրա կամքի եւ չի կարող ստիպել նրան, որ Արքայութիւն մտնի։ Մարդն ազատ է ընտրութիւն կատարելու Աստծուց դուրս տառապանքների եւ Աստծոյ մէջ երանութեան միջեւ։ Մարդը, որոշակի առումով, դժոխքի իրաւունքն ունի. որովհետեւ ազատ է»։
«Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թէ. ''Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ'', մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ»։
Յիսուսը նրան
ասաց. ''Պիտի
սիրես քո
Տէր Աստծուն
քո ամբողջ
սրտով, քո
ամբողջ հոգով
եւ քո
ամբողջ մտքով։
Այս է
մեծը եւ
առաջին պատուիրանը.
եւ երկրորդը
սրա նման
է. պիտի
սիրես քո
ընկերոջը ինչպէս
քո անձը։
Այս երկու
պատուիրաններից են
կախուած ամբողջ
Օրէնքն ու
մարգարէները''»։
«Աւետարանի ճշմարիտ
քարոզչութիւն է,
երբ մի
մուրացկան մի
ուրիշ մուրացկանի
ցոյց է
տալիս, թէ
ուր երկուսով
կարող են
հաց գտնել»։

«Մենք կարող ենք մոռանալ Աստծուն, բայց Աստուած մեզ երբեք չի մոռանում։ Մենք կարող ենք անարգել Աստծուն. միակ բանը, որ Նա կ'անի, դա մեզ օրհնելն է»։
«Հարկաւոր է, որ Քրիստոսը թագաւորի, մինչեւ որ Իր ոտքերի ներքոյ կը դնի Իր բոլոր թշնամիներին»:
Յիսուսն ասում է. «Ինչպէս քեզ ոչինչ չի գոհացնում առանց ինձ, այնպէս էլ ինձ հաճելի չեն ընծաներդ, եթէ չես նուիրում անձդ։ Նուիրուի՛ր ինձ եւ նուիրուիր ամբողջովի՛ն։ Միայն այդպիսի դէպքում ընծադ ընդունելի կը լինի»։
«Մի՛ զարմացէք, որ աշխարհը ձեզ ատում է. մենք անցել ենք մահից կեանքի»:
«Յիսուսի սիրոյ
մէջ է,
որ կարող
ես օգնութիւն
գտնել։ Սէրն
իր էութեամբ
իսկ մասնակցութիւն է։ Սիրի՛ր Յիսուսին,
եւ այն
ամէնն, ինչ
Նա ունի,
կը լինի
քոնը»։
«Սնուցէք ձեր հաւատքը եւ ձեր կասկածները կը մեռնեն սովից»։
«Մարդիկ երկու թեւերով են բարձրանում երկրից վեր. պարզութեամբ ու մաքրութեամբ։ Պարզութիւնը դիտաւորութեան մէջ, իսկ մաքրութիւնը՝ սիրոյ։ Պարզութիւնը փնտրում է Աստծուն, իսկ մաքրութիւնը՝ գտնում ու վայելում»։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.