Թուղթ եբրայեցիներին

եւ ասաց. «Սա է արիւնը կտակի, որն Աստուած ձեզ պատուիրեց»։
Ապա արիւնը նոյնպէս ցանեց խորանի եւ պաշտամունքի ամբողջ սպասքի վրայ։
Եւ գրեթէ ամէն ինչ արիւնով էր մաքրւում ըստ օրէնքի, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէր լինում։
Եթէ պէտք էր, որ երկնաւոր բաների օրինակները այսպիսի ծէսերով մաքրուէին, ապա բուն իսկ երկնաւորները պէտք է մաքրուէին դրանցից էլ աւելի լաւ զոհերով.
քանզի Քրիստոս ոչ թէ ճշմարտութեան օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտաւ, այլ՝ բուն իսկ երկինքը, որպէսզի մեզ համար ներկայանայ Աստծու առաջ։
Ոչ թէ նրա համար, որ շատ անգամ ինքն իրե՛ն պատարագ մատուցի, ինչպէս քահանայապետը, որ Սրբութիւնների Սրբութիւնն էր մտնում ամէն տարի իրը չեղած արիւնով.
այլապէս նա բազում անգամ պէտք է չարչարուէր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ, դարերի վախճանին, նա մէկ անգամ ընդմիշտ յայտնուեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։
Եւ ինչպէս որ մարդկանց սահմանուած է մէ՛կ անգամ մեռնել եւ այնուհետեւ՝ դատաստան, նոյնպէս եւ Քրիստոս մէ՛կ անգամ որպէս պատարագ մատուցուեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի յայտնուի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հաւատով փրկուելու համար։
Արդարեւ, գալիք բարիքների ստուերն էր օրէնքը եւ ոչ թէ իրողութիւնների բուն կերպարանքը. այն նոյն պատարագները, որ մատուցում էին տարէցտարի, չէին կարող կատարեալ դարձնել մատուցողներին, ապա թէ ոչ՝ նրանք կը դադարէին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները մի անգամ ընդմիշտ մաքրուած լինելով՝ այնուհետեւ մեղքի համար ոչ մի խղճահարութիւն
չէին ունենայ։
Սակայն նրանք տարէցտարի այդ պատարագներով վերստին մեղքի յիշողութեան տակ էին մնում,
քանի որ նոխազների եւ ցուլերի արիւնը չէր կարող վերացնել մեղքերը։
Սակայն նրանք տարէցտարի այդ պատարագներով վերստին մեղքի յիշողութեան տակ էին մնում,
քանի որ նոխազների եւ ցուլերի արիւնը չէր կարող վերացնել մեղքերը։
Դրա համար էլ Քրիստոս, երբ աշխարհ մտաւ, ասաց.
Հերքում է առաջինը, որ հաստատի երկրորդը։
Այդ կամքով էլ մենք սրբուեցինք Յիսուս Քրիստոսի մարմնի մէկընդմիշտ պատարագումով։
Եւ ամէն մի քահանայապետ ամէն օր կանգնում է պաշտամունք մատուցելու համար եւ շատ անգամ է մատուցում նոյն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։
Իսկ Յիսուս միայն մէ՛կ պատարագ մատուցեց մեղքերի համար եւ մշտնջենապէս նստեց Աստծու աջ կողմում.
եւ այնուհետեւ սպասում է, մինչեւ որ իր թշնամիները դրուեն իր ոտքերի ներքոյ. քանզի միայն մէ՛կ պատարագով կատարեալ դարձրեց մաքրուածներին մշտնջենապէս։
Արդ, Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ աւելի վերեւ ասուածից յետոյ, թէ՝ իսկ ուր որ թողութիւն կայ, այլեւս մեղքի համար պատարագ պէտք չէ։
Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակութիւն ունենք Յիսուսի արեամբ մտնելու սրբարանից ներս,այն նոր եւ կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագոյրի միջով, որ է իր մարմինը.
եւ մեծ քահանայ ունենալով Աստծու տան վրայ՝մօտենանք ճշմարիտ սրտով, հաւատի լիութեամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից եւ մեր մարմինը լուացած մաքուր ջրով։
Ամուր պահենք անխախտ յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ.եւ հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, եւ այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը։Քանզի եթէ կամաւոր կերպով ենք մեղանչում ճշմարտութիւնն իմանալուց եւ ընդունելուց յետոյ, ուրեմն մեղքերի քաւութեան համար այլեւս ուրիշ զոհ չի մնում.
այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը եւ կրակի կատաղութիւնը, որ լափելու է Աստծու հակառակորդներին։
Մովսէսի օրէնքը արհամարհած մէկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայութեամբ։
Իսկ որչա՜փ աւելի խիստ պատժի արժանի պիտի համարէք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն եւ անմաքուր համարել նոր ուխտի արիւնը, որով մաքրուել է ինքը եւ անարգել շնորհի Հոգին։Արդարեւ, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրէժխընդրութիւնները, եւ ես պիտի հատուցեմ», - ասում է Տէրը։ Եւ դարձեալ. «Տէրը պիտի դատի իր ժողովրդին»։
Ահաւոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը։
Արդ, յիշեցէ՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիւ լուսաւորուած, բազում տքնութիւնների եւ չարչարանքների համբերեցիք՝
մերթ նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուելով, մերթ այդպիսի բաներ կրողների վիճակին մասնակից լինելով.
քանզի ե՛ւ բանտարկուածներին կարեկից եղաք, ե՛ւ ձեր ունեցուածքի յափշտակումը ուրախութեամբ ընդունեցիք, քանի որ գիտէիք, թէ ձեզ համար լաւագոյն հարստութիւն ունէք երկնքում, ուր այն միշտ մնում է։

Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ։
Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը,
Բայց մենք, երկմտելով, ոչ թէ կորստեան ենք մատնւում, այլ հաւատով հասնում ենք հոգիների փրկութեան։
Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում.
քանզի նախնիք հաւատո՛վ վկայութիւն ընդունեցին։
Հաւատո՛վ ենք իմանում, որ աշխարհներն ստեղծուել են Աստծու խօսքով՝ անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով։
Հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ զոհ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար տրուեց նրան վկայութիւն Աստծուց։ Նա, թէպէտեւ հաւատով մեռաւ, սակայն խօսում է դեռ։
Հաւատո՛վ Ենոքը փոխադրուեց երկինք, որպէսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնուեց, քանի որ Աստուած նրան տարել էր։ Եւ նախքան իր տարուելը, նրան վկայութիւն էր տրուել, որ ինքը հաճելի էր Աստծուն։
Բայց առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։
Հաւատո՛վ է,
որ Նոյը,
պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին,
վախից բռնուած՝ իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց,
որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան,
որ հաւատից է։
Հաւատո՛վ է, որ Աբրահամը,
երբ կանչուեց,
հնազանդուեց եւ գնաց այն տեղը, որն ստանալու էր որպէս ժառանգութիւն. ելաւ գնաց.
եւ չգիտէր՝ ուր էր գնում։
Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման.
քանզի սպասում էր հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է։

Հաւատո՛վ ինքը Սառան էլ,
որ ամուլ էր,
որդեծնութեան սերմն ստանալու զօրութիւնը ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում,
քանի որ հաւատարիմ համարեց նրան,
ով խոստացաւ այդ բանը։
Ուստի մէկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնուեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիւ անհամար աւազը ծովի ափին։
Հաւատի՛ մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ։
Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խօսում, յայտնի են անում, թէ մի հայրենի երկիր են փնտռում.
քանզի եթէ յիշէին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունէին նորից դառնալու այնտեղ։
Յիրաւի, մի աւելի լաւ տեղ են տենչում, այսինքն՝ երկնաւոր մի վայր։ Ահա թէ ինչու Աստուած ամօթ չի համարում նրանց Աստուածը կոչուել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։
Հաւատո՛վ է,
որ Աբրահամը,
իր փորձութեան մէջ,
Իսահակին որպէս զոհ մատուցեց.
եւ նա,
ով խոստումն էր ընդունել,
իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում։
Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի»։
Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա յետ ստացաւ իր որդուն։

Հաւատո՛վ Իսահակը օրհնեց Յակոբին եւ Եսաւին՝ գալիք բաների յոյսով։
Հաւատո՛վ օրհնեց Յակոբը իր մեռնելու ժամանակ Յովսէփի որդիներից ամէն մէկին եւ երկրպագեց Աստծուն՝ իր գաւազանի ծայրին յենուած։
Հաւատո՛վ յիշեց Յովսէփը իր կեանքի վախճանին իսրայէացիների ելքը եւ իր ոսկորների վերաբերեալ պատուէր տուեց։
Հաւատո՛վ է, որ, երբ Մովսէսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը եւ չվախեցան թագաւորի հրամանից։
Հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց Փարաւոնի դստեր որդի կոչուել.
նախընտրեց չարչարուել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել.կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ, աչքերը յառած, վարձատրութեան էր սպասում։
Հաւատո՛վ թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագաւորի ցասումից, քանզի համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում։
Հաւատո՛վ կատարեց զատիկը եւ արեան շաղ տալը, որպէսզի անդրանիկներին սպանողը չմօտենայ նրանց։
Հաւատո՛վ անցան նրանք Կարմիր ծովով, որպէս թէ ցամաք երկիր լինէր, մինչ եգիպտացիները, նոյնը փորձելով, խեղդուեցին։
Հաւատո՛վ ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք եօթը օր շրջեցին նրանց շուրջը։
Հաւատո՛վ է, որ անհաւատների հետ կորստեան չմատնուեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղութեամբ ընդունել էր լրտեսներին։

Եւ
արդ,
դեռ ի՞նչ ասեմ,
քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի,
Բարակի,
Սամսոնի,
Յեփթայէի,
Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին,
որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ,
հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների.կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան.եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի.քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորուած՝ անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում։
Եւ սրանք ամէնքը հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը։
Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն։

Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք,դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքինեւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների.Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում.որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի.յիրաւի, եթէ պատկառում ենք մեր մարմնաւոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ եւս առաւել պէտք է հնազանդուենք հոգիների Հօրը, որ ապրենք.
քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը։
Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին։
Ուստի ամրացրէ՛ք թուլացած ձեռքերը եւ կթոտած ծնկները.
քայլեցէ՛ք ուղիղ արահետներով, որպէսզի, ով կաղ է, չգլորուի, այլ մանաւանդ՝ բժշկուի։
Բոլորի հետ ջանացէ՛ք ապրել խաղաղութեամբ եւ սրբութեամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի.
զգո՛յշ եղէք, չլինի, թէ որեւէ մէկը զրկուի Աստծու շնորհից. դառնութեան արմատը, աճելով, թող ոչ ոքի նեղութիւն չտայ, եւ նրանով շատերը չպղծուեն.եւ չլինի, թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանկութիւնը վաճառեց։

Գիտէք, որ, թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտռեց այն։
Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ,
ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար,
քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի։
Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»։
Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին,երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի։

Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն։
Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով,
քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակէ։
Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ։
Մի՛ մոռացէք օտարասիրութիւնը, որովհետեւ դրա շնորհիւ ոմանք հրեշտակներ հիւրընկալեցին առանց իմանալու։
Յիշեցէ՛ք բանտարկեալներին, որպէս թէ դուք բանտարկուած լինէք նրանց հետ. յիշեցէ՛ք նաեւ չարչարուածներին, քանի որ դուք էլ մարմնաւոր էք։
Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եւ Աստուած պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին։
Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, եւ ինչ որ ձեռք էք բերել, բաւարա՛ր համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ»։
Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք.
Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին։ Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին։

Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան։
Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհո՛վ ամրացնել սիրտը եւ ոչ թէ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան։
Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրաւունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում.քանի որ այն անասունները, որոնց արիւնը քահանայապետի ձեռքով սրբարանն էր բերւում մեղքերի քաւութեան համար, այդ անասունների մարմինները այրւում էին բանակատեղիից դուրս։
Դրա համար էլ Յիսուս, որպէսզի իր արեամբ մաքրի ժողովրդին, չարչարուեց դռնից դուրս։
Արդ, եկէ՛ք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ՝ յանձն առնելով կրել նրա կրած նախատինքները.
քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ, երկրի վրայ, այլ փնտռում ենք գալիք քաղաքը։
Մի՛ մոռացէք բարեգործութիւնը եւ ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն։
Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։
Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ։
Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ։
Եւ խաղաղութեան Աստուածը, որմեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է,ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։
Շնո՜րհ ձեզ բոլորիդ։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.