Translate

среда, 30 июля 2014 г.

      ԱՂՕԹՔ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ


Տէր  Աստուած  իմինձ խաղաղութեանդ  գործիք դարձրու.
ուր  ատելութիւն  կայես  սէր  տարածեմ.
ուր  վիրաւորանք  կայ,  ես  ներում  հասցնեմ.
ուր  տարաձայնութիւն  կայ, ես  միութիւն  հաստատեմ.
ուր  սխալ  կայ,  ես ճշմարտութիւնը  բերեմ.
ուր  կասկած  կայ,  ես  հաւատքը  տանեմ.
ուր  յուսահատութիւն  կայ,  ես  յոյսը  սփռեմ.
ուր  խաւարը  կայ,  ես  Քո  լոյսը  շողացնեմ.
ուր  տրտմութիւն  կայ,  ես  բերկրանք  տարածեմ:
Ո՜վ  Աստուածային  Փրկիչ,տո՛ւր  ինձ  Քո  շնորհը,  որպէսզիչբաղձամ  այնքան  մխիթարուել՝  որքան  մխիթարել,այնքան  հասկացուել՝  որքան  հասկանալ,այնքան  սիրուել՝  որքան  սիրել:
 Արդարեւ,  տալով  ենք  ստանում,ինքներս  մեզ  մոռանալով  ենք  հասկացողութիւն  գտնում,ներելով  ենք  ներւում,մահանալով  ենք  յարութիւն  առնում  յաւիտենական  կեանքին: Ամէն:

ՔՐԻՍՏՈՍ  ԱՍՏՈՒԱԾ  ՄԵՐԲԱՐԵԽՕՍՈՒԹԵԱՄԲ
ԱՄԵՆԱՍՐԲՈՒՀԻ  ԿՈՅՍ  ՄԱՐԻԱՄ  ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ,
ՍՈՒՐԲ  ՄԻՔԱՅԷԼ  ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ,
ՄԵՐ  ՍՈՒՐԲ  ՀԱՅՐ  ԳՐԻԳՈՐ  ԼՈՒՍԱՒՈՐՉԻ,
ՔՈ  ԲՈԼՈՐ  ՍՐԲԵՐԻ  ԵՒ  ՍՈՒՐԲ  ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ,
ԵՒ  ՅԱՆՈՒՆ  ՔՈ  ՍՈՒՐԲ  ԽԱՉԻ,
ՏԷ՜ՐՆԵՐԻՐ  ՄԵՐ  ՄԵՂՔԵՐԸ,ՓՐԿԻՐ  ՄԵԶ  ԴԺՈԽՔԻ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ  ԿՐԱԿՆԵՐԻՑԴԷՊԻ  ԵՐԿԻՆՔ ԱՌԱՋՆՈՐԴԻՐ  ԲՈԼՈՐ  ՀՈԳԻՆԵՐԻՆ,
ՄԱՆԱՒԱՆԴ  ՆՐԱՆՑ՝  ՈՎՔԵՐ  ԱՌԱՒԵԼ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ
ՔՈ  ՄԵԾ  ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆԴ:
ԱՄԷՆ:


Ե՛կ, Սուրբ Հոգի, ստեղծող էից,
Յայց ել մտաց Քոց ծառայից.
Եւ վերնական շնորհօք Քո լից,
ԸզՔո ստեղծեալ սիրտ բոլորից։

Մխիթարիչդ ամենայնի,
Եւ Բարձրելոյն պարգեւ բարի.
Աղբիւր կենաց, հուր կենդանի,
Սէր եւ օծումն իմանալի։

Դու եօթնարփեան շընորհք վերին,
Մատն հայրական աջոյ ձեռին.
Դու աւետիք Հօր բարձրելոյ,
Որ տաս բարբառըս բերանոյ։

Վառեա՛ ըզլոյս ի զգայարանս,
Հե՛ղ ըզսիրոյ Քո ըզհոսանս.
Զտկարութիւն մարմնոյ մերոյ,
Միշտ զօրութեամբ Քո ամրացո՛։

Ի բա՛ց վանեա՛ զթշնամութիւն,
Եւ պարգեւեա՛ զխաղաղութիւն.
Զի քեւ յաւէտ առաջնորդեալ,
Առ ի չարեաց լիցուք զերծեալ։

Տո՛ւր ճանաչել մեզ քեւ ըզՀայր,
Եւ զՄիածինն իւր հաւասար,
Եւ յերկոցունց զՀոգիդ բղխեալ,
Յամենայն ժամ սերտ հաւատալ։

Փառըք պատիւ՝ Հօր Աստուծոյ,
Եւ Միածնի յարուցելոյ,
Հոգւոյն Սրբոյ Մխիթարչի,
Այժմ եւ յաւէտ անլըռելի։ Ամէն։

«Թող օրհնեալ լինի Տիրոջ Անունը յաւիտեանս յաւիտենից, որովհետեւ Նրանն է իմաստութիւնը, հանճարը եւ զօրութիւնը։ Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագաւորներ է կարգում եւ փոփոխում, իմաստուններին իմաստութիւն է տալիս եւ խելամիտներին՝ իմացութիւն, բացայայտում է խորին եւ ծածուկ բաները, գիտի՝ թէ ինչ կայ խաւարում, եւ լոյսը Նրա հետ է։ Գոհութի՜ւն Քեզ, մեր հայրերի Աստուած, օրհնում եմ Քեզ»։

«Կենդանի է Աստծոյ խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ։ 


«Վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է, եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում»։