Translate

воскресенье, 23 февраля 2014 г.

                   

                         ՄԵՂՔ

Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16 

 1. Ես եմ քո Տեր Աստվածըինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար 

2.Վերևում՝ երկնքումներքևում՝ երկրի վրաև երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես 
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
4.Հիշիր շաբաթ օրըորպեսզի սուրբ պահես այն:
5.Պատվիր քո հորն ու մորը: 
6.Մի սպանիր: 
7.Մի շնանար: 
8.Մի գողանար: 
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր: 
10.Ոչ քո մերձավորի տանոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր


Խոնարհությունը մարդուն հրեշտակ է դարձնում

 Մեղքնառաջացավ Ադամի եւ Եվայի իրենց ազատ կամքի ի չար գործադրումից: Այսինքն, նրանք չհնազանդվեցին Աստծու օրենքին, եւ անհնազանդորեն ճաշակեցին չարի եւ բարու գիտության ծառից, որից պատվիրված էր նրանց չճաշակել: Ադամի եւ Եվայի գործած մեղքը կոչվում է առաջին կամ ադամական մեղք, միգուցե առաջին մեղքը հենց այն էր, որ նրանք ամաչեցին իրենց մերկությունից, եւ թզենու տերեւներով փորձեցին ծածկել այն, մինչ Աստված կաշվե զգեստներ կպատրաստեր նրանց համար: Թեկուզեւ Աստված արդար էր ստեղծել նրանց, սակայն նրանք` մեղանչելով, կորցրին իրենց բացարձակ արդարությունը` վտարվեցին դրախտից, մեղքով եւ ցանկությամբ զավակներ ծնեցին, եւ մեղքը մտավ աշխարհ: Այնուհետեւ մեղքի դրսեւորումներ ենք տեսնում Ադամի հետնորդների մոտ, ինչպես
Կայենի, որ նախանձելով սպանեց իր եղբորը` Աբելին, մեծամասշտաբ մեղքի դրսեւորում Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ, Սոդոմ-Գոմոր քաղաքների բնակիչների կողմից, այսինքն` մեղանչականությունը հատուկ եղավ բոլոր ժամանակների մարդուն` Ադամից մինչեւ մերօրյա մարդը:Մեքը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա, որի հետևանքով նրանք դարձան մեղանչական և մահկանացու` վնասվեց մարդու ողջ էությունը: Հետևաբար`Աստծո պատկերով ստեղծված մարդը զրկվեց Աստծո փառքից և հավիտենական կյանքի փոխարեն մահվան դատաստան եկավ նրա վրա` կյանքի Օրենքի փոխարեն մարդու մեջ սկսեց գործել մահվան օրենքը: Սակայն մեղքից և դրա հետևանքից` հավիտենական տանջանքից մարդը կարող է փրկվել Աստծո Որդի Հիսուս Քրիստոսին հավատալով:



 «Միայն ձեր շահը մի փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք` ընկերոջ շահն էլ» (Փիլիպ. Բ 4):
Բոլորին, ովքեր կամբարտավանանան, Աստված կարող է խոնարհեցնել» (Դանիել Դ 34): 
Խնդրենք Աստծուն լուսավորել մեզ` տեսնելու համար մեր հոգու վերքերն ու մեր մարդկային նկարագիրն աղճատող մոլությունները, որպեսզի կարողանանք հաճո լինել մեր Քրիստոս Աստծուն, Ով «հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պետ. Ե 5)` վարձատրելով թե՛ այս, թե՛ հանդերձյալ կյանքում:

 «Ով բարձրացնում է իր անձը` կխոնարհվի, եւ ով խոնարհեցնում իր անձը` կբարձրացվի» (Մատթ. ԻԳ 12): Ուստի «խոնարհվենք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին Նա մեզ բարձրացնի» (տե՛ս Ա Պետ. Ե 6):

Շատերը մեղավոր ասելով նկատի ունեն մարդասպանին, գողին, հարբեցողին, շնացողին, հայհոյողին: Այս կերպ մտածողը շփոթվում է, երբ իմանում է, որ իր թվարկած մեղավորներին հավասար են դասվում նաև հպարտը, նախանձը, ագահը, բարկացկոտը, ծույլը, որկրամոլը (անհագ, շատակեր), բղջախոհը (մարմնական ցանկությանն անձնատուր):


Իսկ «ո՞րն է մեղքը» հարցին, շատ պատասխաններ կարող ենք լսել. մեղք նշանակում է հանցանք, վնաս, նաև ճշմարտությունն ուրանալը, պատվիրանին կամ օրենքին հակառակ արված գործը: Կրոնական իմաստով էլ մեղք են կոչվում այն բոլոր գործերը, որոնք հակառակ են աստվածային պատգամներին ու պատվիրաններին:

Մահացու մեղքերը յոթն են: Այս մեղքերին հակադրվում են յոթ առաքինությունները: Դրանք են`
 հպարտություն           ▪ խոնարհություն
 նախանձ                      ▪ եղբայրասիրություն
 բարկություն               ▪ հեզություն
 ծուլություն                 ▪ աշխատասիրություն
 ագահություն              ▪ ողորմածություն
 որկրամոլություն      ▪ ժուժկալություն
 բղջախոհություն        ▪ ողջախոհություն

Այս մեղքերը մարում են մեր մեջ եղած Աստվածային լույսը, որը կարելի է վառ պահել միայն առաքինություններով: Քանի որ այս մեղքերից հեռու մնալը բավական չէ, ոչ վատն եմ անում և ոչ էլ` լավը, այս սկզբունքով սխալ է առաջնորդվելը: «Ով որ գիտի ճիշտը և չի անում այն, մեղք է գործում » (Հակոբոս 4.17)

«Այն ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7.12):

.«Դու հավատում ես, որ մե՛կ Աստված կա, չէ՞. լավ ես անում: Բայց դևերն էլ են նույն բանին հավատում և սարսափում: Ուրեմն հասկացի՛ր, որ առանց գործերի հավատն անօգուտ է: Հետևաբար, ինչպես մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի» (2.19-21;26):

Մահացու մեղքերը կոչվում են նաև մոլություններ: Մոլությունը հոգեկան և բարոյական անկարգ վիճակ է, երբ մարդու ցանկությունները, կրքերը, ձգտումները բնականոն չեն և իշխում են նրա մտքերի, գործողությունների և կյանքի ընթացքի վրա`անպիտան դարձնելով մարդուն Աստծո և աշխարհի համար:

ՄԵՂՔԸ ԻՆՉՊԵ՞Ս ՄՏԱՎ ԱՇԽԱՐՀ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ

Աստվածաշունչը վկայում է, որ Մեղքը հենց սկզբից աշխարհ բերեց Սատանան: Ծն.3:1,4,5; Հայտ.12:9;Մեղքը սկիզբ է առել Սատանայի սրտում` իր ցանկության համեմատ: Ես.14:13,14; Եզեկ.28:15; Հակ.1:14,15; 1Հովհ.3:8;
Ճի´շտ է, որ մեղքը Սատանան բերեց, սակայն Ադամով մտավ աշխարհ: Հռ.5:12; Այս է պատճառը, որ մարդը պատասխանատվություն է կրում: Ադամը չպետք է խախտեր Աստծո պատվիրանը: Մենք գիտենք, որ Աստված չի փորձում չար բանով` չի գայթակղեցնում: «13Նա, որ փորձության մեջ է, թող չասի` Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չար բանով չի փորձվում, ինքն էլ ոչ ոքի չի փորձում: 14Բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկություններից հրապուրված և խաբված»: Հակ.1:13,14; Փորձվելը ինքնըստինքյան մեղք չէ, մեղքը փորձությանը անձնատուր լինելն է: Հիշենք, որ Տեր Հիսուսն էլ փորձվեց, բայց մեղք չգործեց: Եբ.4:15;
Մեղքը մարդուն զրկեց հավիտեանական կյանքից և փոխարենը մահվան դատաստան բերեց նրա վրա: Մեղանչելով մարդը վնասեց իր ողջ էությունը` մարմինը, շունչը և հոգին: Որպես մեղքի հետևանք` նախ մարդը հոգևորապես մեռած է` զրկված է Աստծո կյանքից` նրա բնությունից, որովհետև մարդը մեղանչական է, իսկ Աստված` սուրբ: Եւ կյանքի Օրենքի փոխարեն մարդու մեջ սկսեց գործել մահվան օրենքը: Ես.59:1,2; Հռ.7:14-23; Այնուհետև մարդը ունենում է նաև ֆիզիկական մահ: Մեղքը մարդուն դարձրեց տգետ`անընդունակ և թույլ ամեն արդարության հանդեպ: Եփ.4:18;
Մեղքի ազդեցությունը այսօր էլ մնում է նույնը, ինչը սկզբից էր և դա Մահն է: Ծն.2:17; Հռ.6:23;
Աստված չի որոշել, որ մարդը մեռնի, այլ մեղքն է մարդուն հավիտենական մահվան դատաստանի տանում: Աստված բացահայտեց այդ իրականությունը, որ մեղքը` հանցանքը, չի կարող մնալ հավիտենական կյանքի մեջ, որովհետև մեղքի ներկայությունը ավերում է կյանքը: Հետևաբար` Աստված մեղքը պատժել է: Հռ.5:12; Հայտ.21:8;
Մարդ որքան խորը հասկանա մեղքի բնույթը և նրա հետևանքը, այնքան խորը կգիտակցի և կհասկանա Աստծո շնորհքը: Մարդիկ հաճախակի, մեղքի անունը փոխելով ուզում են մեղմացնել իրենց արարքը` մեղքը անվանելով սխալ, թերություն, երեխայություն և այլն: Սակայն այս անելով, մարդ ոչ թե վտանգը հեռացնում է, այլ ավելի է մեծացնում:


 Բղջախոհություն. այս մեղքի արմատը մտքի մեջ է

Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կարողանա հսկել իր միտքը, քանի որ շատ հաճախ այն վերածվում է պատերազմական մի գոտու, որտեղ պայքարում են բարին ու չարը, մաքուրն ու պիղծը: Հարկավոր է ամեն  ջանք թափել, որ հաղթահարի բարին և մաքուրը:
Բղջախոհությունը անմաքուր և անպարկեշտ, ցանկական բաների մասին խորհելն է: Այս մեղքը ծնում է անամոթ հայացքներ, անպատկառություն ու լրբություն, անպարկեշտ խոսքերի արտաբերում և այլն, որոնք կարող են ապականել նրա թե՛ մարմինը և թե՛ հոգին («Մեղա Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001թ.): Բղջախոհության հակադիր որակներն են առաքինություն ու ողջախոհությունը, որոնք զսպում են մարդու անմաքուր ցանկությունները,
Անմաքուր մտքերի, ցանկությունների առաջացմանը նպաստում են շատ հանգամանքներ. շատ հաճախ այսօր թե՛ փոքրի և թե՛ մեծի հայացքից չե վրիպում անպատկառ նկարներով ամսագրերը, որոնք վաճառվում են թերթի կրպակներում: Սա էլ բավական չէ, փողոցով անցնելիս կարելի է տեսնել կիսամերկ կանանց պատկերներով գովազդային պաստառներ, որոնք գովազդում են  խանութներ, խմիչք, անգամ ավտոանիվներ:

«Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք, նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 5.13-14):

 «Մարդ միայն հացով չի ապրի, այլ Աստծո բոլոր խոսքերով». յոթ մահացու մեղքերից որկրամոլության մասին,

 Որկրամունլությո

Որկրամոլություն նշանակում է որկորի (կերակրափողի) հաճույքին  շատ տուրք տալ: Որկրամոլություն են թե՛ շատակերությունը և թե՛ այնպիսի քչակերությունը, որը կատարվում է չափազանց մեծ հաճույքով ու հափշտակությամբ: Այնպես պիտի չլինի, որ մարդու որովայնն իր աստվածը դառնա (Փիլիպպեցիներ 3.19): Որկրամոլության ծնունդ են անհագ ուտելը, առանց ժամ ու ժամանակի կերակրվելը, պահքն արհամարհելը, հարբեցողությունը և այլն («Մեղայ Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001թ.):
Տիրոջ`Հիսուս Քիրստոսի պատգամները ուղղված բոլորիս. «Աշխատեք ո՛չ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որ տանում է հավիտենական կյանք» (Հովհաննես 6:27), «Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենն աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծո արքայությանը, և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12.29-31):
Այսօր որոշ մարդիկ քրիստոնեությունը հարմարեցնում են իրենց սկզբունքներին: Նման մարդիկ ճիշտ է ասում են, որ հավատում են Աստծուն, բայց չեն հավատում Աստծո խոսքին: Ինչպես կարելի է հավատալ մեկին, բայց չհավատալ նրա խոսքերին: Այս կերպ մտածողներն ասում են. «Ի՞նչ Քրիստոսի երկրորդ գալուստ, ի՞նչ մեռելների հարություն, ի՞նչ դատաստան, մի կյանք ենք ապրում, ուտե˜նք, խմե˜նք, վայելե˜նք»:
Սենեկան ասում է. «Հարկավոր է ուտել, որպեսզի ապրել, այլ ոչ թե ապրել, որպեսզի ուտել»: Անկուշտ մարդն ունենում է անքնության ցավեր, սրտխառնուք և որովայնի խիթեր…Լսիր ինձ, որդյա՛կ, մի՛ արհամարհիր ինձ և վերջում կհասկանս իմ խոսքերը» (Սիրաք 34.20-26):

«Ագահության բացակայությունն ամենամեծ հարստությունն է». յոթ մահացու մեղքեր, 


Ագահություն

Տասը պատվիրաններից վերջինը` «Մի՛ ցանկացիր մերձավորիդ ունեցվածք»-ը, մեզ զգուշացնում և արգելում է անգամ մտքով մեղանչել և ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա: Այդ ցանկության պատճառով էլ մարդ կարող է բազմապիսի մեղքերի մեջ ընկնել: Այս մասին Քրիստոս ասում է.«Ինչ որ մարդուց դուրս է ելնում, ա՛յն է պղծում մարդուն, որովհետև մարդու ներսից, այսինքն`սրտից են ելնում չար մտածումները`շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն (ցանկամոլություն), չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չար բաներն են, որ մարդու ներսից ելնելով`պղծում են նրան» (Մարկոս 7.21-23): Որպեսզի մարդ հնարավորինս հեռու մնա այս մեղքերից, պետք է աշխատի իր կյանքում և կենցաղում լինել համեստ, առաքինի, ազնիվ, անշահախնդիր, ողորմած, առատաձեռն, խոնարհ և զուսպ:
Ագահները իրենց ողջ կյանքում տանջանքով են ապրում, որովհետև միշտ տառապում են գանձեր մթերելու համար, և ցավերով մեռնում, որովհետև գանձերն իրենց կամքին հակառակ են թողնում և գնում են անդառնալի ուղիով: Ագահների զավակները շատ անգամ շռայլ են լինում, և ինչ որ ծնողները ժողովեցին քառասուն կամ հիսուն տարում, սրանք այն վատնում են նույնքան օրերում:
Ագահության ախտը կարճում է կյանքը. որովհետև ագահը մտքով տանջվում է, թե ինչպես ձեռք բերի չունեցածը, ինչպես պահպանի ունեցածը և սրանով միշտ հյուծվում և մաշվում է: Որովհետև դրամ ձեռք բերելն աշխատանքով է, պահելը`երկյուղով, և կորցնելը`ցավերով:

 Թշնամուց առավել զորավոր ծուլությունը. յոթ մահացու  մեղքեր, 
 ծուլությունը
Սողոմոն արքան, օրինակ բերելով փոքրիկ մրջյունին և մեղվին, հանդիմանում է ծույլին.«Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, նախանձիր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի.քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու և ո՛չ էլ գլխին տեր ունի, բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը և հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը: Կամ մեղվի մոտ գնա, տե՛ս, թե ինչպես գործունյա է նա և թե ինչպիսի ջանասիրությամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագավորներին և տնանկներին`բժշկության համար, որովհետև ինքը հարգեց իմաստությունը և արժանի եղավ հարգանքի» (Առակներ 6. 6-9):
Ծուլությունը բացասական երևույթ լինելուց բացի դասվում է նաև յոթ մահացու մեղքերի շարքում: Այն թույլ չի տալիս մարդուն բարիք գործել: Սբ. Գրիգոր Տաթևացին այսպես է սահմանում ծուլությունը.«Բարին կատարելու չկամեցողություն է կամ ձանձրանալը բարուց, մեղքերի սնուցողն է և մայրը դատարկաբանության»: Ծուլանալով հնարավոր չէ փրկության արժանանալ, քանի որ միայն հավատով չէ, որ մարդ պիտի արդարանա, այլ իր գործած բարի գործերով և առաքինություններով, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում.« Հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2.20): Ծուլությունը բոլոր չարիքների աղբյուրն է: «Չկա մի մոլություն, որ անգործությունից առաջ չգա: Անգործը, որ օգտակար գործերով չի զբաղվում, ստիպված զբաղվում է վնասակար բաներով, որ ավելի չար է, քան ոչինչ չանելը:

 Յոթ մահացու մեղքեր. բարկացած չմնաք մինչև երեկո 

Բարկություն

Բարկություն նշանակում է ցասում, նզովել, զրպարտել, քրթմնջալ և այլն: Բարկությունն այն մեղքն է, որ ամեն անգամ զրկում է մարդուն առողջ դատողությունից: «Բարկացած մարդը չի ճանաչում ճշմարտությունը»,- գրում է Մանդակունին, Բարկությունը ծնունդ է հպարտության, խոնարհ մարդը հեզ է լինում, հեզն էլ չի բարկանում: Այս մեղքն առաջ է գալիս նաև տգիտությունից: 
Բարկությունը առաջ է գալիս նաև չներող հոգուց, որովհետև ներողամիտ մարդը, երբ տեսնում է ուրիշի հանցանքը կամ սխալը, փոխանակ բարկանալու, սկսում է իր անձի վրա մտածել, թե քանի- քանի անգամներ ինքն էլ նմանօրինակ հանցանքների մեջ է գտնվել, բայց աչքերից անտես ու անպատիժ է մնացել: Հարկ է, ուրեմն, ներել հանցավորին`առանց բարկանալու և վրեժխնդիր լինելու, չէ՞ որ Աստված մեզ պիտի չափի այն չափով, որով մենք չափում ենք ուրիշներին» (Տեր Գաբրիել քահանա, «Խրատանի ապաշխարության» հավաքածուից ):
«Բարկությունն անվանել բոլոր չարիքների աղբյուր, անտեղի չէ, որովհետև չկա չարիք, որ բարկությունից առաջ չգա`հայհոյանք, հարված, սպանություն, գերություն, ունեցվածքի կորուստ, քաղաքների ավերում, խաղաղության, սիրո և բոլոր բարիքների վերացում. մի խոսքով`բարկությունը մարդկային ցեղի ժանտախտ ու դժոխքի դուռ է» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):

 «Նախ ես, նախ իմ անձը» Նախանձ

 Նախանձ

«Նախանձը, ինչպես և հպարտությունը, սատանայի հնարքն է, այս է պատճառը, որ նախանձ մարդը սատանայից ոչնչով չի տարբերվում: Քանի որ սատանան հպարտանալով զրկվեց իր լուսեղեն փառքից և անմիջապես նախանձեց Ադամի փառքին: Նա ամեն բան արեց, որ Ադամին նույնպես զրկի փառքից և բոցեղեն սրով փշալից երկիրը աքսորեց, ու մարդը մահվան վճիռ ստացավ, ինչպես Սողոմոնն է ասում.«Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ.2.24): 
«Ինչքան շատ է մարդը նախանձում, այնքան ավելի շատ բարիքներ է գործում նրա համար, ում նախանձում է: Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ երբ տեսնում է, որ նեղացնում են մարդուն, ով ոչ մեկին չի վիրավորում, ապա առավել ևս բարձրացնում է նրան և հռչակավոր դարձնում և դրանով իսկ պատժում նախանձողին» (Սուրբ Հովհան Ոսկեբերան,«Ճառերի ընտրանի»): Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլև ինքն իրեն: 
«Երբեմն թվում է, թե երբեք չես նախանձում ուրիշներին, բայց երբ հասկանում ես, որ դա կա քո մեջ, Քրիստոսից օտարացած ես քեզ զգում: Եթե իրապես նայենք մեր մեջ եղած նախանձին կգարշենք մեզանից: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մեջդ նախանձ կա, այն կասկածամիտ է դարձնում, որդի նման ներսից ուտում է մարդուն, ստիպում դիմացինի մեջ թերություններ տեսնել: Ուրիշների մեջ չեմ ցանկանում դա տեսնել, ինքս իմ մեջ եմ լավ տեսնում: Իսկ երբ նախանձում եմ, աղոթում եմ և՛ ինձ համար, և՛ նրանց համար, ովքեր ինձ են նախանձում: Խնդրում եմ Աստծուն, որ նախանձի սերմերը մեր միջից հանի, այն որոմի նման է, սկզբում խառնված է ցորենի հետ, երբ մեծանում է, այդ ժամանակ է երևում: Երբ ինձ նախանձում են, փորձում եմ չնկատել,պետք է պարզապես սիրել
բոլորին» 
Կայենիոր նախանձելով սպանեց իր եղբորըԱբելին, «Ի՞նչ ես արել: Քո եղբոր արյունի ձայնը երկրիցը բողոքում է դեպի ինձ». Ծնն. 4.10
Ոսկե խոսք՝ «Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն և ատի իր եղբորը. ստախոս է նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպես կարող է սիրել» (Ա Հովհ. 4.20)


 Հպարտություն

Հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է եւ գլուխը բոլոր մեղքերի: 
Ավետարանն ասում է. «Թող քեզ քո ընկերը գովի, եւ ոչ թե քո բերանը, օտարը եւ ոչ թե քո շուրթերը» (Առակ. ԻԷ 2), նաեւ` «Ով իր անձից է խոսում, իր անձի փառքն է որոնում» (Հովհ. Է 18): Ով մարդ, եթե դու քեզ քրիստոնեության հետեւորդ ես համարում, ինչպե՞ս ես գովերգում քեզ բոլոր հնարավոր եւ անհնարին կերպերով, չէ՞ որ Տերն ասում է Ավետարանում. «Երբ այդ բոլոր բաները կատարեք, ասացեք` անպիտան ծառաներ ենք. ինչ պարտավոր էինք անել, այն արեցինք» (տե՛ս Ղուկ. ԺԷ 10), այսինքն` ինչպիսի առաքինություն ու բարիք էլ գործես, ոչ միայն մի բարձրաձայնիր ու շեփորիր, այլեւ համարիր, որ պարտավոր էիր անել ու արեցիր: Ի՞նչ կապ ունի քրիստոնեությունն ինքնագովեստի հետ, որի արդյունքում քեզ պիտի փառաբանեն ու մեծարեն, ի՞նչ կապ ունի խոնարհությունը հպարտության հետ: Խոնարհությունը հպարտության հակադիրն է: Մեր Տերն էլ «չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու» (Մատթ. Ի 28): Նա Վերջին ընթրիքի ժամանակ խոնարհվեց եւ լվաց Իր աշակերտների ոտքերը, երկնքի ու երկրի Արարիչը խոնարհվեց հողի` մարդու առջեւ` Իր հետեւորդներին տալով խոնարհության մեծագույն օրինակըԻսկ մե՞նք:

Ավելի մեծ մեղք չկա, քան հպարտությունը, նա է բոլոր մոլությունների պատճառը, նրանից են ծնվում բազմաթիվ մեղքեր: Հպարտը չի կամենում, որ այլ մեկն իրենից բարձր լինի, այդ պատճառով էլ նախանձոտ է լինում, և չտանելով ուրիշների հաջողությունները`բարկությամբ է վառվում, չկարողանալով նրանց հաջողություններին արգելք լինել`հուսալքվում ու ծուլության մեջ է ընկնում: 
Աստվածաշնչի Առակաց գրքում կարդում ենք. «Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնվում են: Տերը հակառակ է ամբարտավաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակաց 4.33-34): Հպարտության ախտն առավել տիրում է հարուստների զավակների վրա, որովհետև հարուստներն իրենց զավակներին գրեթե
օրորոցից սկսած, սնուցում են ավելի ամբարտավանությամբ, քան կաթով`անթերի կատարելով նրանց քմահաճությունները: Եվ մինչև մարմնի կազմավորումը նրանց մեջ ամբարտավանության ախտն է հաստատվում, ուստի իրենց դյուցազուններ են համարում և արհամարհում ամենքին, ու նաև իրենց ծնողնեիրն:
«Հպարտությունը մարդու միջից հանում է Աստծուն, նախանձը հանում է ընկերոջը, իսկ բարկությունը`հենց իրեն» (Օգոստինոս):
Աստված նախընտրում է խոնարհ մարդկանց: Սուրբ կույս Մարիամը Աստվածածին լինելու պատվին արժանացավ խոնարհ և հնազանդ լինելու պատճառով.«Ես Աստծո աղախինն եմ, թող Քո ասածը լինի» (Ղուկաս 1.38):

Եվ ուրեմն.

Եթե պիտի հպարտանանք, ապա միայն մեր Աստծով և ոչ թե մեր անձով. ինչպես ասում է Պողոս առաքյալը.«Ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա»(Ա Կորնթացիներ 1.31):

Եթե նախանձելու ենք, ապա միայն բարուն և առաքինությանը`մեր կյանքն առավել առաքինի դարձնելու և ոչ թե ուրիշներին վնասելու համար.«Նախանձավո՛ր եղեք այն շնորհներին, որ լավն են»(Ա Կորնթացիներ 12.31):

Եթե պիտի բարկանանք, ապա միայն մեղքի, մեզ նեղող չարի ու նրա սպասավորների վրա և կամենանք Տիրոջ զորությամբ հաղթանակ տանել նրանց դեմ:

Եթե պիտի ծուլանանք, ապա չարիք գործելու մեջ:

Եթե պիտի ագահ լինենք, ապա միայն Աստծո փառքը փնտրելիս:

Եթե պիտի սնվենք, ապա միայն Աստծո խոսքով ու գործով, այլ ոչ թե որկրամոլությամբ սպանենք մեր մարմինն ու հոգին:

Փոխարեն Աստծո և մարդկանց հանդեպ մաքուր սիրով լցվելու, բղջախոհությամբ դառնում ենք ցանկասեր ու մարմնասեր, մինչդեռ մարմնի սեռական ցանկությունն Աստված մարդու մեջ դրել է սերնդագործության համար`համաձայն Իր իսկ պատվերի.« Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրեք երկիրը» (Ծննդոց 1.28), («Մեղա Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001թ.):

Աստված ինքն է հոգացել մեղավորի փրկության համար: Նա մեղքից և նրա հետևանքից ազատվելու միջոց տվեց, որը կարող է մարդուն ազատել հոգևոր մահից` հավիտյան Աստծուց բաժանվելուց և հավիտենական տանջանքից: Այդ միջոցը Հիսուս Քրիստոսի խաչի գործին հավատալն ու նրան անձնական Տեր ու Փրկիչ ընդունելն է: Հռ.10:9,10; 1Կոր.15:1-4;
Մեր արդարությունը չի կարող Աստծո պահանջը բավարարել. նա մեզ փրկում է իր արդարությամբ:Ես.64:6;
«Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ»:Հռ.5:8;
«Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, որ մեր մեղքերը ների և սրբի մեզ ամեն անիրավությունից»: 1Հովհ.1:9;
«Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով»: Հռ.6:23;
Մեղքն անիրավ և անօրեն արարք է, որն առաջացավ Սատանայի սրտում և նրա ձեռքով էլ բերվեց աշխարհ, սակայն Ադամով մտավ աշխարհ, և այդ մեղքով մահը: