Translate

понедельник, 5 января 2015 г.

    Տէրն է իմ հովիւը, ինձ ոչինչ չի պակասում



 «Ես սիրում եմ Քեզ, Տէր, զօրութիւն իմ,Տէր, վէմ իմ, պաշտպանութիւն իմ, ազատարար իմ,Աստուած իմ, ժայռ՝ որի վրայ եմ ապաւինում,վահան իմ, փրկութեան իմ ուժ, յենարան իմ.բացականչեցի. ''Օրհնեա՜լ է Տէրը'',բոլոր թշնամիներիցս փրկուեցի:Մահուան կոհակները պաշարում էին ինձ,քշում տանում էին ինձ կատաղի յորձանքները.դժոխքի շղթաները պատում էին ինձ,մահուան ցանցերի որսն էի դարձել:Տրտմութեանս մէջ կանչեցի. ''Տէ՜ր'',աղաղակեցի իմ Աստծուն.Իր օթեւանից լսեց իմ ձայնը,Իր ականջներին հասաւ իմ աղաղակը»: Սաղմոս 18, 2-7


 «Տէր, մինչեւ ե՞րբ ես մոռանալու ինձ,մինչեւ ե՞րբ ես երեսդ թաքցնելու ինձնից:Մինչեւ ե՞րբ եմ անձկութիւն սնուցելու ներսումս,սրտնեղութիւն՝ ամբողջ օրուայ ընթացքում.մինչեւ ե՞րբ է թշնամին գերակշռելու իմ դէմ: Հայիր, Տէր, պատասխանիր, Աստուած իմ,լոյս տուր աչքերիս, չննջեմ մահուան մէջ.թշնամիս թող չասի. ''Յաղթեցի նրան'',հակառակորդներս հաճոյք չվայելեն անկումովս:Եւ ես անձս վստահում եմ Քո սիրոյն,սիրտս ցնծում է փրկութեանդ համար.երգում եմ Տիրոջն, իմ բարերարին»: Սաղմոս 13, 2-6

 «Անմիտն իր սրտում ասում է. ''Աստուած գոյութիւն չունի'':Այլասերուած են եւ պղծութիւն են գործում,չկայ բարիք անող մէկը:Տէրը երկնքից նայում է մարդկանց,տեսնելու համար՝ թէ կա՞յ արդեօք իմաստուն մէկը,մէկը, որ փնտրի Աստծուն:Բոլորն էլ խոտորուել են, ապականութեան մէջ համախմբուած.չկայ մէկը, որ բարիք գործի, եւ ո՛չ իսկ մէկը:Չարագործները խիղճ չունե՞ն, որ լափում են իմ ժողովուրդը.սա է հացը, որ ուտում են, չհաւատալով Տիրոջը:Բայց ահա սարսափով են պատուելու,որովհետեւ Աստուած արդարների հետ է.ծաղրեցիք աղքատի յոյսը, բայց Տէրը նրա ապաւէնն է:Սիոնից թող գայ Իսրայէլի փրկութիւնը:Երբ Տէրը կը վերադարձնի Իր ժողովրդին,յայնժամ կը ցնծայ Յակոբը եւ կ'ուրախանայ Իսրայէլը»: Սաղմոս 14, 1-7




«Տէր, ո՞վ կը հիւրընկալուի վրանիցդ ներս,ո՞վ կը բնակուի Սրբութեանդ լեռան վրայ:Նա՝ ով ընթանում է ամբծութեամբ,նա՝ ով գործում է արդարութիւն:Նա՝ ով ասում է ճշմարտութիւնը, որն ունի իր սրտում,նա՝ ով իր լեզուով չի վարկաբեկում:Նա՝ ով անարդարութիւն չի անում իր ընկերոջըեւ չի ստորացնում իր մերձաւորին.իր աչքին անարգ է չարագործը,պատւում է Տիրոջ երկիւղածներին:Թէեւ երդուի ի վնաս իր, խօսքը չի փոխում,շահով դրամ փոխ չի տալիս,կաշառք չի վերցնում անմեղների դէմ:Նա՝ ով գործում է այսպէս,յաւիտեան չի սասանուի»:  Սաղմոս 15, 1-5


 «Հսկիր իմ վրայ, ո՜վ Աստուած,Քեզ ունեմ ինձ ապաւէն.ասում եմ Տիրոջը. ''Դու ես իմ Տէրը,Քեզնից բացի, ուրիշ բարիք չունեմ'':Սրբերի մէջ, որ փայլում են երկրի վրայ,ես գտնում եմ իմ սրտի բերկրանքը.թող ուզածի չափ բազմանան կեղծ կուռքերը,նրանց ետեւից թող վազեն ուրիշները.ես արեան զոհ չեմ մատուցի նրանց,շրթունքներովս չեմ կանչի նրանց անունները:Տէր, բաժին իմ, գաւաթ իմ,Քո ձեռքերում է իմ կեանքը.վիճակը, որ սպասում է ինձ, զմայլելի է,բաժինը, որ ստանում եմ, հիանալի:Օրհնում եմ Տիրոջը, որ խրատում է ինձ,գիշերով նոյնպէս կրթում է սիրտս.աչքերիս առջեւ միշտ ներկայ եմ պահում Տիրոջը,Նրան աջիս ունենալով, անհնարին է, որ սասանուեմ:Բերկրում է սիրտս եւ ներաշխարհս ցնծում,մարմինս նոյնպէս հանգստանում է յոյսով.կեանքս դժոխքում չես լքի,ապականութիւն տեսնել չես տայ Քո մտերիմին:Ցոյց տուիր ինձ կեանքի արահետը.յագենալու եմ Դէմքիդ գեղեցկութեամբ,աջիդ քաղցրութեամբ, որ փրկում է»: Սաղմոս 16, 1-11

 «Ընդունիր, Տէր, արդարի դատը,ուշադիր եղիր աղաղակիս.ունկն դիր իմ աղօթքին,շրթունքներս խաբէութիւն չեն խօսում:Թող Քեզնից գայ դատաստանս,աչքերդ տեսնեն արդարութիւնը:Խուզարկիր սիրտս, գիշերով այցելիր այն,կրակով փորձիր, բայց չարիք նրանում չես գտնի:Բերանս յանցանք չի գործելըստ մարդկանց վարմունքի.Շուրթերիդ խօսքերի համաձայն,ես խուսափեցի բռնութիւն բանեցնողի ընթացքից:Քայլերս ճանապարհներիդ վրայ հաստատուն պահիրեւ ոտքերս չեն սասանուի»: Սաղմոս 17, 1-5

 «Դէպի Քեզ եմ աղաղակում, Աստուած, պատասխանիր ինձ,ականջ դիր, լսիր իմ խօսքերը.ցոյց տուր ինձ սիրոյդ հրաշքները,Դու, որ փրկում ես իրենց թշնամիներիցնրանց, ովքեր ապաւինում են Քո աջին:Պահպանիր ինձ աչքի բիբի նման,թեւերիդ հովանու ներքոյ թաքցրու ինձ.չարագործների դիմաց, որ յարձակւում են վրաս,անյագ թշնամիների, որ պաշարում են ինձ:Խցանուեցին իրենց ինքնագոհութեան մէջ,նրանց բերանը խօսում է գոռոզութեամբ.ահա նրանք, հետքերովս գալիս են, դարանակալում,աչքերը սեւեռում են՝ կործանելու համար ինձ.լափելուն անհամբեր առիւծի նման,կորիւնի, որ դարանակալ սպասում է:Ոտքի ել, Տէր, մենամարտի բռնուիր, գետին նետիր նրան,սրովդ ազատիր ինձ չարագործներից,Քո աջով, Տէր, մեռեալների թագաւորութիւնից,որոնք այլեւս մաս չունեն այս կեանքում:Նրանց բաժինն ամբողջովին այս կեանքում լինի,ցասումովդ յագեցրու նրանց որովայնը.այսպէս յագենան նաեւ իրենց որդիները,դեռ աւելանայ իրենց զաւակների համար:Ես, մինչդեռ, արդարութեանդ շնորհիւ կը տեսնեմ Դէմքդ,վերազարթօնքին՝ կը յագենամ Դէմքիդ տեսութեամբ»: Սաղմոս 17, 6-15

 «Տիրոջն է երկիրը եւ նրանում բովանդակուած ամէն բան,աշխարհը եւ նրանում բնակուող ամէն ոք.Նա է, որ այն հիմնեց ծովերի վրայ,գետերի վրայ հաստատեց այն:Ո՞վ կարող է բարձրանալ Տիրոջ լեռը.ո՞վ կարող է մտնել Նրա Սրբութեան վայրը:Ում ձեռքերն անմեղ են եւ սիրտը մաքուր,ով ունայնութեանը չի յանձնում իր կեանքը,ով նենգ մտադրութեամբ չի երդւում:Կը ստանայ Տիրոջ օրհնութիւնը,իր փրկութեան Աստծոյ արդարութիւնը.ահա՛ սերունդը, որ փնտռում է Նրան,որ փնտռում է Յակոբի Աստծոյ երեսը»: Սաղմոս 24, 1-6

 «Տէրն է իմ հովիւը, ինձ ոչինչ չի պակասում.դալար խոտի արօտավայրերում հանգստացնում է ինձ:Դէպի խաղաղ աղբիւրներն է առաջնորդում ինձ,սթափեցնում է կեանքս.առաջնորդում է ինձ արդարութեան արահետներումԻր Անուան սիրոյ համար:Եթէ նոյնիսկ գնամ մահուան խաւար հովիտը,ոչ մի չարիքից չեմ վախենում.Քո ցուպն ու գաւազանը մխիթարում են ինձեւ Դու ինձ հետ ես:Իմ առջեւ սեղան ես պատրաստում,թշնամիներիս դիմաց.հոտաւէտ իւղով օծում ես գլուխս,բաժակս լցուել է եւ յորդում է:Բարութիւն եւ սէր են ընկերակցելու ինձկեանքիս բոլոր օրերում.անվախճան օրեր շարունակվերադառնալու եմ Տիրոջ բնակավայրը»: Սաղմոս 23, 1-6

 «Տիրոջ օրէնքն ամբիծ է, դարձի է բերում հոգիները.Տիրոջ ուսուցումները ճշմարիտ են,իմաստուն են դարձնում պարզամիտներին:Տիրոջ պատուիրաններն ուղիղ են,ուրախացնում են սիրտը.Տիրոջ կամքը լուսաւոր է,մաքրութիւն է տալիս հայեացքին:Տիրոջ երկիւղը սուրբ է, տեւում է ընդմիշտ.Տիրոջ վճիռները ճշմարտութիւն են, արդար լիովին:Փափաքելի են առաւել՝ քան ոսկին,քան բազում մաքուր ոսկին.մեղրից էլ աւելի քաղցր են,մեղրի ծորացող խորսխից աւելի:Ծառադ նրանցով լուսաւորուած է,վարձատրուած՝ նրանց գործադրումով.բայց ո՞վ կարող է յստակ տեսնել ակամայ յանցանքները.ծածուկ մեղքերիցս, որոնք չեմ տեսնում, արձակիր ինձ:Ծառայիդ փրկիր հպարտութեան մեղքից,թող չիշխի ինձնում.յայնժամ անմեղ կը լինեմ, մեծ մեղքից՝ մաքուր:Թող Քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը,Քո առաջ՝ սրտիս մտածումները.Տէ՜ր, իմ վէմ եւ իմ փրկիչ»: Սաղմոս 19, 8-15

 «Բարձրացրէ՛ք, իշխաններ, ձեր դռները,բարձրացէ՛ք, դռներ յաւիտենական,եւ թող ներս մտնի փառքի Թագաւորը:Ո՞վ է այս փառքի Թագաւորը.Տէրն ուժեղ եւ հզօր,պատերազմում հզօր Տէրը:Բարձրացրէ՛ք, իշխաններ, ձեր դռները,բարձրացէ՛ք, դռներ յաւիտենական,եւ թող ներս մտնի փառքի Թագաւորը:Ո՞վ է այս փառքի Թագաւորը.ամբողջ տիեզերքի Տէրը,Նա է փառքի Թագաւորը»: Սաղմոս 24, 7-10

 «Կա՞յ մի մարդ, որն երկնչի Տիրոջից.ընտրելիք ճանապարհի վերաբերեալ կը կրթի նրան.բարութեամբ նա կ'անցկացնի գիշերը,նրա սերունդը կը տիրի երկրին.Տիրոջ հետ մտերմութիւնը Նրանից երկնչողների համար է,Նրա հետ դաշինքը՝ Նրան ճանաչողների համար:Աչքերս ուղղուած են Տիրոջը,որպէսզի որոգայթից ազատի իմ ոտքը.երեսդ դէպի ինձ դարձրու եւ ողորմիր,աղքատ, միայնակ եմ ես:Տրտմութիւնը խուժում է սրտիցս ներս,բոլոր չարչարանքներիցս դուրս հանիր ինձ.տե՛ս վիշտս ու տառապանքսեւ ներիր իմ բոլոր մեղքերը:Տե՛ս որքա՜ն շատ են թշնամիներս,սաստիկ ատելութեամբ հակառակւում են ինձ.փրկիր ինձ, պաշտպանիր կեանքս,Քեզ եմ ապաւինում, յուսախաբ մի՛ թող ինձ:Ամբծութիւնն ու ուղղամտութիւնը կը պահպանեն ինձ,որովհետեւ ես Քեզ յուսացի»: Սաղմոս 25, 12-21



 «Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ:Դու հեռու ես մնում իմ փրկութիւնից,ողբաձայն աղաղակիս խօսքերից.Աստուած իմ, ցերեկով կանչում եմ եւ չես պատասխանում,գիշերն էլ ինձ համար հանգիստ չկայ:Եւ սակայն, Դու ես Սուրբը,եւ նախագահում ես Իսրայէլի օրհնութիւններին.Քեզ յուսացին մեր հայրերը,յուսացին եւ Դու փրկեցիր նրանց,դէպի Քեզ աղաղակեցին եւ փրկուեցին,Քեզ վստահելով՝ յուսախաբ չմնացին:Ինչ վերաբերւում է ինձ, մարդ չեմ, այլ՝ որդ,ժողովրդից արհամարհուած մարդկային նախատինք,ով տեսնում է ինձ, ծաղրում է,կծում է շրթունքները, շարժում է գլուխը.''Յուսաց Տիրոջը, թող Տէրն էլ ազատի,թող փրկի, եթէ դրան այդքան սիրում է'':Դու ես, որ հանեցիր ինձ արգանդից,հանգիստ շնորհեցիր մօրս կրծքի վրայ.հազիւ ծնուած՝ Քեզ եմ յանձնուել,մօրս արգանդից՝ Դու ես իմ Աստուածը»: Սաղմոս 22, 2-11

 «Տրտմութեան օրը թող լսի քեզ Տէրը,թող քեզ պաշտպանի Յակոբի Աստծոյ Անունը.թող քեզ օգնութիւն ուղարկի Իր Սրբավայրից,Սիոնից քեզ թիկունք կանգնի:Թող Նա յիշի քո բոլոր ընծաները,մատուցածդ զոհը Նրան հաճելի լինի.թող շնորհի քեզ սրտիդ համաձայն,իրենց աւարտին հասցնի քո բոլոր ծրագրերը:Մենք ցնծալու ենք քո յաղթանակի համար,մեծարելով մեր Աստծոյ Անունը.թող Տէրն ամբողջովին իրագործիքո բոլոր խնդրանքները:Այժմ ես գիտեմ, որ Տէրըփրկութիւնը տալու է Իր Մեսիային.պատասխանելու է նրան Իր Սրբութեան երկնքից,Իր աջի զօրութեամբ, որ փրկում է:Ոմանք իրենց յոյսը դնում են ռազմակառքերի,ուրիշներ՝ ձիերի վրայ,մենք կանչում ենք Տիրոջ՝ մեր Աստծոյ Անունը.նրանք կքւում են եւ ընկնում,մենք ոտքի ենք մնում եւ հաստատուն ենք:Տէ՜ր, փրկի՛ր: Մեզ կը պատասխանի Մեսիա Թագաւորը,այն օրը, երբ մենք կը դիմենք Իրեն»: Սաղմոս 20, 2-10

«Տէր, Քո զօրութեամբ ուրախանում է Մեսիա Թագաւորը,Քո պարգեւած փրկութեամբ՝ ցնծում է յոյժ.լսեցիր իր սրտի փափաքը,չմերժեցիր իր շուրթերի խնդրանքը:Առատ օրհնութիւններով ընդառաջ ես ելնում նրան,նրա գլխին դնում ես մաքուր ոսկուց պատրաստուած թագ.կեանքը, որ խնդրեց Քեզնից, Դու տուիր նրան,օրերով երկար, յաւէտ, անվախճան:Պարգեւածդ փրկութեամբ՝ մեծ է նրա փառքը,Դու զգեստաւորում ես նրան փառքով ու մեծվայելչութեամբ.նրան օրհնութիւն ես դարձնում յաւէտ,երեսիդ առաջ լիացնում ես նրան ուրախութեամբ:Տիրոջն է վստահում Մեսիա Թագաւորը,չի սասանուի Բարձրեալի շնորհի օգնութեամբ:Ձեռքդ հասնելու է թշնամիներիդ,աջդ հասնելու է Քեզ ատողներին.Դէմքիդ յայտնութեան օրընրանց դնելու ես բոցավառ հնոցի մէջ:Զայրոյթիդ մէջ, Տէր, կը սպառես նրանց,մի լափող կրակ կը սպառի նրանց.երկրի երեսից կþանհետացնես նրանց պտուղը,նրանց սերմը՝ մարդկանց որդիների միջից:Եթէ չարիք նիւթեն Քո դէմ,եթէ դաւադրեն, յաջողութիւն չեն գտնի.որովհետեւ նրանց փախուստի կը մատնես,նրանց դէմ կ'ուղղես աղեղդ:Ոտքի կանգնիր, Տէր, ամբողջ ուժովդ.մենք օրհնութիւններ ենք երգում Քո զօրութեանը»:
Սաղմոս 21, 2-14

 «Դու տալիս ես ինձ փրկութեան Քո վահանը,Քո աջով՝ յենարան ես ինձ.խոնարհուելով՝ Դու ինձ բարձրացնում ես:Հարթում ես ճանապարհը քայլերիս ներքոյ,կրունկներս վստահ են շարժւում.հետապնդում եմ թշնամիներիս եւ հասնում եմ նրանց,ետ չեմ վերադառնում առանց նրանց ոչնչացնելու.հարուածում եմ նրանց, այլեւս չեն կարող ոտքի կանգնելեւ ընկնում են ոտքերիս ներքոյ:Դու զգեստաւորում ես ինձ զօրութեամբ՝ պայքարի համար,իմ առջեւ կորացնում ես յարձակուողներին.թշնամիներիս ծոծրակն ես ինձ տեսնել տալիս,ես ոչնչացնում եմ իմ հակառակորդներին:Նրանք կանչում են, բայց փրկիչ չկայ,Տէրը նրանց պատասխան չի տալիս.նրանց փոշու նման ցրում եմ հողմին,փողոցների ցեխի նման կոխկրտում եմ նրանց:Դու ազատում ես ինձ իմ ապստամբ ժողովրդից,կարգում ես գլուխ հեթանոսների.մի ժողովուրդ, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ:Ձայնս լսելիս՝ իսկոյն հնազանդւում են,այս օտարերկրացիները ենթարկւում են ինձ.երկիւղով լի օտարերկրացիներ,ահա նրանք, դուրս են գալիս իրենց թաքստոցներից»: Սաղմոս 18, 36-46

 «Դէպի Քեզ եմ, Տէր, վերամբարձում հոգիս,Քեզ եմ յանձնւում, Աստուած իմ.մի՛ թող, որ անարգանք կրեմ,թող չծաղրեն ինձ թշնամիներս.ով յոյսը դրել է Քո վրայ՝ թող չամաչի,թող շփոթութեան մատնուի եւ ոչնչի վերածուի՝ով ուրանում է:Տէր, սովորեցրու ինձ Քո ճանապարհները,տո՛ւր, որ ճանաչեմ Քո արահետները.առաջնորդիր ինձ ճշմարտութեանդ մէջ եւ կրթիր,որովհետեւ Դու ես Աստուածը, որ փրկում է ինձ:Ամբողջ օրը յոյսս Քո վրայ է.յանուն Քո սիրոյ, Տէր,յիշիր, Տէր, ողորմութիւնդ,հաւատարմութիւնդ, որ տեւում է յաւէտ.մոռացիր ապստամբութիւններսեւ երիտասարդութեանս մեղքերը,սիրոյդ համաձայն յիշիր ինձ:Բարի եւ ուղիղ է Տէրը,մեղաւորներին Նա ուսուցանում է արդար ճանապարհը.խոնարհներին ընթանալ է տալիս արդարութեան մէջ,խոնարհներին ուսուցանում է Իր ճանապարհը:Տիրոջ բոլոր ճանապարհները շնորհ են եւ ճշմարտութիւն,նրանց համար՝ ովքեր պահում են Ուխտն ու Նրա խրատները.Տէր, Անուանդ շնորհիւ ներիր իմ յանցանքը, թէեւ այն մեծ է»: Սաղմոս 25, 1-11



 «Արդարութիւն արա ինձ, Տէր,ամբծութեան ճանապարհով ընթացայ.վստահութեամբ յանձնուեցի Տիրոջը,չեմ կարող, ուստի, սասանուել.քննիր ինձ, Տէր, եւ փորձիր ինձ,կրակից անցկացրու սիրտս ու միտքս:Սէրդ աչքերիս առջեւ է,ճշմարտութեանդ համաձայն եմ ես ընթանում.չեմ նստում կռապաշտ մարդկանց հետ,կեղծաւոր մարդկանց հետ չեմ քայլում.ատում եմ ամբարիշտների ընկերութիւնը,չարագործների հետ միասին ես չեմ նստում:Անմեղութեան մէջ եմ լուանում իմ ձեռքերըեւ պար եմ բռնում խորանիդ չորս կողմը, Տէր.հնչեցնելու համար շնորհակալութեան իմ երգը,պատմելու համար Քո բոլոր հրաշքները.սիրում եմ տանդ գեղեցկութիւնը, Տէր,վայրն, ուր բնակւում է Քո փառքը:Մեղաւորների շարքին մի՛ դասիր անձս,արիւն հեղողների շարքին՝ իմ կեանքը.նրանց ձեռքը լի է նենգութեամբ,նրանց աջը կաշառքներ է սփռում:Ես, մինչդեռ, ամբծութեամբ ընթացայ,փրկիր ինձ, ողորմած եղիր իմ նկատմամբ.իմ ոտքը հաստատուն է ուղիղ ճանապարհի վրայ,հաւաքներում օրհնելու եմ Տիրոջը»: Սաղմոս 26, 1-12

 «Կեցցէ՛ Տէրը, օրհնեալ է իմ վէմը,թող յաղթանակի փրկութեանս Աստուածը.Աստուած, որ առնում է իմ վրէժը,ժողովուրդներին ենթարկում է իմ իշխանութեանը:Դու փրկում ես ինձ կատաղի թշնամիներից,ինձ յաղթանակ ես շնորհում ընդդէմ հակառակորդներիս,բռնութիւն սիրող մարդուց ազատում ես ինձ:Սրա համար գոհութիւն եմ մատուցում Քեզ հեթանոսների մէջ:Օրհնութիւններ եմ երգում Քո Անուանը, Տէր,որովհետեւ աւելացնում ես փրկութիւնը Քո թագաւորին.Մեսիային պարգեւում ես Քո սէրը,Դաւթին եւ նրա սերնդին ընդմիշտ»: Սաղմոս 18, 47-51

 «Ամբիծ է Աստծոյ ճանապարհը,փորձուած է Տիրոջ խոստումը.Նա վահանն է նրա՝ ով ապաւինում է Իրեն:Ո՞վ է Աստուած, Տիրոջից բացի,ո՞վ է ամրութեան խարիսխ, մեր Աստծուց բացի.Աստուած է, որ գօտեպնդում է ինձ ուժով,ամբիծ է դարձնում իմ ճանապարհը:Եղջերուի ճարպկութեամբ է ինձ ընթանալ տալիս,բարձունքների վրայ հաստատում է ինձ ապահով.ձեռքերս պատերազմի է վարժեցնում,բազուկներս՝ պղնձէ աղեղ լարելու»: Սաղմոս 18, 31-35

 «Երկինքը պատմում է Աստծոյ փառքը,հաստատութիւնը հռչակում է Նրա ձեռքերի գործը.օրը օրուան փոխանցում է նրա պատգամը,գիշերը գիշերուան աւանդում է նրա գիտութիւնը:Առանց՝ որ խօսեն, առանց՝ որ արտասանեն,առանց՝ որ հնչի նրանց ձայնը,նրանց պատգամը տարածւում է երկրով մէկ,նրանց խօսքը՝ մինչեւ աշխարհի ծայրերը:Այնտեղ վրան դրեց արեւի համար,որը դուրս է գալիս՝ ինչպէս փեսան առագաստից,պայծառատեսք քաջ մարտիկ, որն անցնում է իր ճանապարհըերկնքի մի ծայրից ծագելով,հասնելու համար միւս ծայրին,մինչ ոչ ոք չի կարող խուսափել իր ջերմութիւնից»: Սաղմոս 19, 2-7

 «Տէրն ինձ վարձատրում է ըստ իմ արդարութեան,հատուցում է ինձ ձեռքերիս անմեղութեան համաձայն.պահպանեցի Տիրոջ ճանապարհները,չարագործ ես չեղայ, իմ Աստծուց հեռու:Նրա որոշումները բոլորն էլ իմ առջեւն են,ինձնից չեմ վանում Նրա հրամանները.ամբիծ եմ ես Նրա համար,արթուն հսկում եմ, մեղքից հեռու.Տէրն ինձ վարձատրում է ըստ իմ արդարութեան,դէպի Ինքն ուղղուած ձեռքերիս անմեղութեան համաձայն:Դու հաւատարիմ ես նրա հետ, ով հաւատարիմ է,անստգտանելի մարդու հետ՝ անստգտանելի.անկեղծ ես նրա հետ, ով անկեղծ է,չարասէրի հետ Դու խորամանկ ես.Դու փրկում ես խոնարհ ժողովրդին,բայց խոնարհեցնում ես մեծամիտների աչքերը:Տէր, Դու լոյս ես իմ ճրագին,իմ Աստուածը լուսաւորում է իմ խաւարը.Քո հետ՝ նետւում եմ բազմութիւնների դէմ,իմ Աստծոյ հետ՝ յաղթահարում եմ պարիսպները»: Սաղմոս 18, 21-30

 «Աստուած, հեռու մի՛ մնա ինձնից, տառապանքը մօտ է,մէկը չկայ, որ օգնի ինձ.ցուլերի երամակներ շրջապատում են ինձ,պաշարում են ինձ Բասանի անսանձելիները.իմ դէմ բացում են իրենց երախները,առիւծի նման, որն յօշոտում ու մռնչում է:Հեղուած ջրի նման եմ ես,միմեանցից անջատուեցին բոլոր ոսկորներս,սիրտս հալուած մոմի նման է որովայնիս ներսում.կոկորդս չորացաւ խեցու նման, լեզուս քիմքիս է կպել.Դու ինձ մահուան փոշու ես վերածում:Ահա, շների մի ոհմակ շրջապատում է ինձ,առիւծի նման պաշարում է ինձ չարագործների մի խումբ.ձեռքերս ու ոտքերս խոցեցին,կարող եմ հաշուել իմ բոլոր ոսկորները:Նրանք դիտում են ինձ ու զննում,միմեանց միջեւ բաժանում են հագուստներս,իսկ պատմուճանիս վրայ վիճակ են գցում:Բայց Դու, Տէր, մի՛ մնա հեռու,զօրութիւն իմ, շուտով հասիր ինձ օգնութեան.պահիր անձս սրից, կեանքս՝ շան ճիրաններից.փրկիր ինձ առիւծի երախից,գազազած ցուլերի եղջիւրներից»: Սաղմոս 22, 12-22

 «Երկիրը խռովւում է ու դողում, սասանւում են լեռների հիմքերը,ցնցւում են, որովհետեւ Նա զայրացել է.բարկութեան ծուխ է դուրս գալիս,Նրա բերանից՝ սպառող կրակ, Նրա չորսկողմը՝ հրաշէկ ածուխ:Խոնարհում է երկինքը եւ իջնում,Նրա ոտքերի ներքոյ՝ խաւար ամպեր.հեծնում է քերովբէին ու սլանում,սաւառնում է քամու թեւերի վրայ:Խաւարն Իր համար քօղ է դարձնում,մթին ջրերն ու խիտ ամպերը՝ վրան.Նրա փայլատակման առաջ ամպերը ցրւում ենկարկուտով եւ կրակի կայծերով:Բարձրեալը որոտում է եւ առաքում Իր ձայնը.կարկուտ եւ կրակի կայծեր:Տէրը նետեր է արձակում եւ ցրում է նրանց,սարսափահար են կայծակների շաչիւնից.բացւում է ծովերի յատակը, երեւում են աշխարհի հիմքերըՔո սպառնացող ձայնի դիմաց, Տէր,զայրոյթիդ քամու փչման դիմաց:Վերեւից դէպի ինձ երկարում է Իր ձեռքը եւ բռնում է ինձ,բարձրացնում է ինձ ջրերի յորձանքից.ազատում է ինձ իմ հզօր թշնամուց,ինձնից աւելի ուժեղ հակառակորդներից:Սպասում էին կործանմանս օրը,բայց Տէրն իմ օգնականն էր.դուրս բերեց ինձ ազատ տարածքներ,ազատեց, որովհետեւ սիրում է ինձ»: Սաղմոս 18, 8-20


 «Աստուած իմ, Դու պատասխանեցիր ինձ.Անունդ աւետարանելու եմ եղբայրներիս,հաւաքներում օրհնաբանելու եմ Քեզ:Օրհնեցէք Տիրոջը, Նրա երկիւղածներ,փառաւորեցէք Նրան, Յակոբի ժառանգներ,երկնչէք Նրանից, Իսրայէլի որդիներ:Որովհետեւ Նա չանարգեց,ո՛չ էլ արհամարհեց խոնարհի նուաստացումը.նրանից չթաքցրեց Իր երեսը,երբ Իրեն դիմեց, լսեց նրա ձայնը:Մեծ հաւաքում Դու ներշնչում ես իմ օրհնութիւնը,երկիւղածներիդ առաջ պահպանում եմ երդումները.աղքատներն ուտելու են ու յագենալու,ով փնտռում է Տիրոջը, Նրան գովելու է.''Ձեր սիրտը երբեք թող չվհատուի'':Երկրի բոլոր ծագերն յիշելու ենեւ վերադառնալու են Տիրոջ մօտ.Նրա առաջ երկրպագելու ենժողովուրդների բազմաթիւ տոհմերը.Տիրոջն է պատկանում արքայութիւնը,Նա է իշխում ժողովուրդների վրայ:Նրա առաջ երկրպագելու են հողի տակ ննջողները,Նրա առաջ խոնարհուելու են՝ ովքեր իջնում են փոշու մէջ:Իսկ ես ապրելու եմ Նրա համար,Նրան ծառայելու է իմ սերունդը:Գալիք սերնդին պատմուելու է Տիրոջ մասին.աւետարանելու են Նրա արդարութիւնը,ժողովրդին, որ ծնուելու է, ասելու են.''Ահա Տիրոջ գործը''»: Սաղմոս 22, 23-32





Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.