Առանց ՔԵԶ ես ոչինչ եմ
ՈՎ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ,ով եմ ես ՔՈ համար,որ կյանքտ տվեցիր ինձ
համար.
ԴՈՒ կարողես ինձ փրկել,իսկ ես ոչ.
ԴՈՒ կարողես ինձ ներել,իսկ ես ոչ.
ԴՈՒ կարողես ինձ ազատել,իսկ ես ոչ.
ԴՈՒ կարողես ինձ բժշկել,իսկ ես ոչ.
ԴՈՒ կարողես ինձ ողորմել,իսկ ես ոչ.
ԴՈՒ կարողես ինձ նորոգել,իսկ ես ոչ.
ԴՈՒ կարողես ինձ ապրեցնել,իսկ ես ոչ.
ԵՍ այնքան մեղքեր եմ գորցել,որ չեմ համարցակվում ԵՐԵՍԻՏ նաեմ,չեմ
համարցակվում գլուխս վեր բարձրացնել ու խոսել քեզ հետ:ԴՈՒ որ ինձ համար կյանքտ
տվեցիր որ,փրկվեմ,ԴՈՒ որ,ստեղցեցիր ինձ որպեսզի ծառայեմ ՔԵԶ,ու տես ինչ եմ դառել
ես,մեղքերով եմ պատվել և արժան չեմ քեզ,ու
Եթե բարկանաս,կլռեմ.
Եթե սպանես,կմեռնեմ.
Եթե ջնջես,կանհետանամ.
Եթե վռնդես,կորեմ.
Եթե դատես,կլացեմ.
Օվեմ ես որ,հակառակվեմ ՔԵԶ,ովեմ ես որ արդարանամ ՔՈ դեմ այսքան
մեղքերի մեջ:Առանց ՔԵԶ ես ոչինչ եմ,առանց ՔԵԶ ես ոչմիբանեմ ու առժանի չեմ,
Որ տեսնեմ ՔԵԶ.
Որ լսեմ ՔԵԶ.
Որ փառաբանեմ ՔԵԶ.
Որ գովաբանեմ ՔԵԶ.
Որ երկրպագեմ ՔԵԶ.
Առժան չեմ որ մտնեմ ՔՈ արքայությունը,որ դասվեմ ՔՈ արդարների
շարքերն,որ ուտեմ կենաց ծառից,բաից ով ՏԵՐ ՀԻՍՈՒՍ,միթե ԴՈՒ ուզումես որ
կորչեմ,չեվոր դրա համար չե որ կյանքտ տվեցիր:ՈՒստի խնդրում եմ ՔԵԶ ՏԵՐ
փրկիր,ներիր,ողորմիր,պահիր պահպանիր ինձ,ու եթե արժանի չեմ մտնել ՔՈ
արքայությունը,ապա թույլ տուր գոնեմ գտնվեմ ՔՈ սուրբ քաղաքի պատի տակ,ինչպես մի
մուրացկան,
Գոնե հեռվից տեսնեմ ՔԵԶ.
Գոնե հեռվից վայելեմ ՔԵԶ.
Գոնե հեռվից լսեմ ՔԵԶ.
Գոնե հեռվից փառաբանեմ ՔԵԶ.
Գոնե հեռվից գովաբանեմ ՔԵԶ,ու եթե միօր խղճաս ու ներես,ինձ
Թե կանչես ապա կվազեմ,
Թե ձայն տաս կլսեմ,
Թե ձեռք մեկնես կկագնեմ,
Թե դուռտ բացես կգամ ՔՈ մոտ,
ԵՎ ՔՈ բոլոր սրբերի հետ կերկրբակեմ ՔԵԶ,ՀՈՐՏ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ այժմ և
միշտ հավիտյանս հավիտենից.ամեն:
Տէրն է իմ հովիւը, ինձ ոչինչ չի պակասում
«Ես սիրում եմ Քեզ, Տէր, զօրութիւն իմ,Տէր, վէմ իմ, պաշտպանութիւն իմ, ազատարար իմ,Աստուած իմ, ժայռ՝ որի վրայ եմ ապաւինում,վահան իմ, փրկութեան իմ ուժ, յենարան իմ.բացականչեցի. ''Օրհնեա՜լ է Տէրը'',բոլոր թշնամիներիցս փրկուեցի:Մահուան կոհակները պաշարում էին ինձ,քշում տանում էին ինձ կատաղի յորձանքները.դժոխքի շղթաները պատում էին ինձ,մահուան ցանցերի որսն էի դարձել:Տրտմութեանս մէջ կանչեցի. ''Տէ՜ր'',աղաղակեցի իմ Աստծուն.Իր օթեւանից լսեց իմ ձայնը,Իր ականջներին հասաւ իմ աղաղակը»: Սաղմոս 18, 2-7
«Տէր, մինչեւ ե՞րբ ես մոռանալու ինձ,մինչեւ ե՞րբ ես երեսդ թաքցնելու ինձնից:Մինչեւ ե՞րբ եմ անձկութիւն սնուցելու ներսումս,սրտնեղութիւն՝ ամբողջ օրուայ ընթացքում.մինչեւ ե՞րբ է թշնամին գերակշռելու իմ դէմ: Հայիր, Տէր, պատասխանիր, Աստուած իմ,լոյս տուր աչքերիս, չննջեմ մահուան մէջ.թշնամիս թող չասի. ''Յաղթեցի նրան'',հակառակորդներս հաճոյք չվայելեն անկումովս:Եւ ես անձս վստահում եմ Քո սիրոյն,սիրտս ցնծում է փրկութեանդ համար.երգում եմ Տիրոջն, իմ բարերարին»: Սաղմոս 13, 2-6
«Անմիտն իր սրտում ասում է. ''Աստուած գոյութիւն չունի'':Այլասերուած են եւ պղծութիւն են գործում,չկայ բարիք անող մէկը:Տէրը երկնքից նայում է մարդկանց,տեսնելու համար՝ թէ կա՞յ արդեօք իմաստուն մէկը,մէկը, որ փնտրի Աստծուն:Բոլորն էլ խոտորուել են, ապականութեան մէջ համախմբուած.չկայ մէկը, որ բարիք գործի, եւ ո՛չ իսկ մէկը:Չարագործները խիղճ չունե՞ն, որ լափում են իմ ժողովուրդը.սա է հացը, որ ուտում են, չհաւատալով Տիրոջը:Բայց ահա սարսափով են պատուելու,որովհետեւ Աստուած արդարների հետ է.ծաղրեցիք աղքատի յոյսը, բայց Տէրը նրա ապաւէնն է:Սիոնից թող գայ Իսրայէլի փրկութիւնը:Երբ Տէրը կը վերադարձնի Իր ժողովրդին,յայնժամ կը ցնծայ Յակոբը եւ կ'ուրախանայ Իսրայէլը»: Սաղմոս 14,
1-7
«Տէր, ո՞վ կը հիւրընկալուի վրանիցդ ներս,ո՞վ կը բնակուի Սրբութեանդ լեռան վրայ:Նա՝ ով ընթանում է ամբծութեամբ,նա՝ ով գործում է արդարութիւն:Նա՝ ով ասում է ճշմարտութիւնը, որն ունի իր սրտում,նա՝ ով իր լեզուով չի վարկաբեկում:Նա՝ ով անարդարութիւն չի անում իր ընկերոջըեւ չի ստորացնում իր մերձաւորին.իր աչքին անարգ է չարագործը,պատւում է Տիրոջ երկիւղածներին:Թէեւ երդուի ի վնաս իր, խօսքը չի փոխում,շահով դրամ փոխ չի տալիս,կաշառք չի վերցնում անմեղների դէմ:Նա՝ ով գործում է այսպէս,յաւիտեան չի սասանուի»: Սաղմոս 15,
1-5
«Հսկիր իմ վրայ, ո՜վ Աստուած,Քեզ ունեմ ինձ ապաւէն.ասում եմ Տիրոջը. ''Դու ես իմ Տէրը,Քեզնից բացի, ուրիշ բարիք չունեմ'':Սրբերի մէջ, որ փայլում են երկրի վրայ,ես գտնում եմ իմ սրտի բերկրանքը.թող ուզածի չափ բազմանան կեղծ կուռքերը,նրանց ետեւից թող վազեն ուրիշները.ես արեան զոհ չեմ մատուցի նրանց,շրթունքներովս չեմ կանչի նրանց անունները:Տէր, բաժին իմ, գաւաթ իմ,Քո ձեռքերում է իմ կեանքը.վիճակը, որ սպասում է ինձ, զմայլելի է,բաժինը, որ ստանում եմ, հիանալի:Օրհնում եմ Տիրոջը, որ խրատում է ինձ,գիշերով նոյնպէս կրթում է սիրտս.աչքերիս առջեւ միշտ ներկայ եմ պահում Տիրոջը,Նրան աջիս ունենալով, անհնարին է, որ սասանուեմ:Բերկրում է սիրտս եւ ներաշխարհս ցնծում,մարմինս նոյնպէս հանգստանում է յոյսով.կեանքս դժոխքում չես լքի,ապականութիւն տեսնել չես տայ Քո մտերիմին:Ցոյց տուիր ինձ կեանքի արահետը.յագենալու եմ Դէմքիդ գեղեցկութեամբ,աջիդ քաղցրութեամբ, որ փրկում է»: Սաղմոս 16,
1-11
«Ընդունիր, Տէր, արդարի դատը,ուշադիր եղիր աղաղակիս.ունկն դիր իմ աղօթքին,շրթունքներս խաբէութիւն չեն խօսում:Թող Քեզնից գայ դատաստանս,աչքերդ տեսնեն արդարութիւնը:Խուզարկիր սիրտս, գիշերով այցելիր այն,կրակով փորձիր, բայց չարիք նրանում չես գտնի:Բերանս յանցանք չի գործելըստ մարդկանց վարմունքի.Շուրթերիդ խօսքերի համաձայն,ես խուսափեցի բռնութիւն բանեցնողի ընթացքից:Քայլերս ճանապարհներիդ վրայ հաստատուն պահիրեւ ոտքերս չեն սասանուի»: Սաղմոս 17, 1-5
«Դէպի Քեզ եմ աղաղակում, Աստուած, պատասխանիր ինձ,ականջ դիր, լսիր իմ խօսքերը.ցոյց տուր ինձ սիրոյդ հրաշքները,Դու, որ փրկում ես իրենց թշնամիներիցնրանց, ովքեր ապաւինում են Քո աջին:Պահպանիր ինձ աչքի բիբի նման,թեւերիդ հովանու ներքոյ թաքցրու ինձ.չարագործների դիմաց, որ յարձակւում են վրաս,անյագ թշնամիների, որ պաշարում են ինձ:Խցանուեցին իրենց ինքնագոհութեան մէջ,նրանց բերանը խօսում է գոռոզութեամբ.ահա նրանք, հետքերովս գալիս են, դարանակալում,աչքերը սեւեռում են՝ կործանելու համար ինձ.լափելուն անհամբեր առիւծի նման,կորիւնի, որ դարանակալ սպասում է:Ոտքի ել, Տէր, մենամարտի բռնուիր, գետին նետիր նրան,սրովդ ազատիր ինձ չարագործներից,Քո աջով, Տէր, մեռեալների թագաւորութիւնից,որոնք այլեւս մաս չունեն այս կեանքում:Նրանց բաժինն ամբողջովին այս կեանքում լինի,ցասումովդ յագեցրու նրանց որովայնը.այսպէս յագենան նաեւ իրենց որդիները,դեռ աւելանայ իրենց զաւակների համար:Ես, մինչդեռ, արդարութեանդ շնորհիւ կը տեսնեմ Դէմքդ,վերազարթօնքին՝ կը յագենամ Դէմքիդ տեսութեամբ»: Սաղմոս 17, 6-15
«Տիրոջն է երկիրը եւ նրանում բովանդակուած ամէն բան,աշխարհը եւ նրանում բնակուող ամէն ոք.Նա է, որ այն հիմնեց ծովերի վրայ,գետերի վրայ հաստատեց այն:Ո՞վ կարող է բարձրանալ Տիրոջ լեռը.ո՞վ կարող է մտնել Նրա Սրբութեան վայրը:Ում ձեռքերն անմեղ են եւ սիրտը մաքուր,ով ունայնութեանը չի յանձնում իր կեանքը,ով նենգ մտադրութեամբ չի երդւում:Կը ստանայ Տիրոջ օրհնութիւնը,իր փրկութեան Աստծոյ արդարութիւնը.ահա՛ սերունդը, որ փնտռում է Նրան,որ փնտռում է Յակոբի Աստծոյ երեսը»: Սաղմոս 24, 1-6
«Տէրն է իմ հովիւը, ինձ ոչինչ չի պակասում.դալար խոտի արօտավայրերում հանգստացնում է ինձ:Դէպի խաղաղ աղբիւրներն է առաջնորդում ինձ,սթափեցնում է կեանքս.առաջնորդում է ինձ արդարութեան արահետներումԻր Անուան սիրոյ համար:Եթէ նոյնիսկ գնամ մահուան խաւար հովիտը,ոչ մի չարիքից չեմ վախենում.Քո ցուպն ու գաւազանը մխիթարում են ինձեւ Դու ինձ հետ ես:Իմ առջեւ սեղան ես պատրաստում,թշնամիներիս դիմաց.հոտաւէտ իւղով օծում ես գլուխս,բաժակս լցուել է եւ յորդում է:Բարութիւն եւ սէր են ընկերակցելու ինձկեանքիս բոլոր օրերում.անվախճան օրեր շարունակվերադառնալու եմ Տիրոջ բնակավայրը»: Սաղմոս 23, 1-6
«Տիրոջ օրէնքն ամբիծ է, դարձի է բերում հոգիները.Տիրոջ ուսուցումները ճշմարիտ են,իմաստուն են դարձնում պարզամիտներին:Տիրոջ պատուիրաններն ուղիղ են,ուրախացնում են սիրտը.Տիրոջ կամքը լուսաւոր է,մաքրութիւն է տալիս հայեացքին:Տիրոջ երկիւղը սուրբ է, տեւում է ընդմիշտ.Տիրոջ վճիռները ճշմարտութիւն են, արդար լիովին:Փափաքելի են առաւել՝ քան ոսկին,քան բազում մաքուր ոսկին.մեղրից էլ աւելի քաղցր են,մեղրի ծորացող խորսխից աւելի:Ծառադ նրանցով լուսաւորուած է,վարձատրուած՝ նրանց գործադրումով.բայց ո՞վ կարող է յստակ տեսնել ակամայ յանցանքները.ծածուկ մեղքերիցս, որոնք չեմ տեսնում, արձակիր ինձ:Ծառայիդ փրկիր հպարտութեան մեղքից,թող չիշխի ինձնում.յայնժամ անմեղ կը լինեմ, մեծ մեղքից՝ մաքուր:Թող Քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը,Քո առաջ՝ սրտիս մտածումները.Տէ՜ր, իմ վէմ եւ իմ փրկիչ»: Սաղմոս 19,
8-15
«Բարձրացրէ՛ք, իշխաններ, ձեր դռները,բարձրացէ՛ք, դռներ յաւիտենական,եւ թող ներս մտնի փառքի Թագաւորը:Ո՞վ է այս փառքի Թագաւորը.Տէրն ուժեղ եւ հզօր,պատերազմում հզօր Տէրը:Բարձրացրէ՛ք, իշխաններ, ձեր դռները,բարձրացէ՛ք, դռներ յաւիտենական,եւ թող ներս մտնի փառքի Թագաւորը:Ո՞վ է այս փառքի Թագաւորը.ամբողջ տիեզերքի Տէրը,Նա է փառքի Թագաւորը»: Սաղմոս 24, 7-10
«Կա՞յ մի մարդ, որն երկնչի Տիրոջից.ընտրելիք ճանապարհի վերաբերեալ կը կրթի նրան.բարութեամբ նա կ'անցկացնի գիշերը,նրա սերունդը կը տիրի երկրին.Տիրոջ հետ մտերմութիւնը Նրանից երկնչողների համար է,Նրա հետ դաշինքը՝ Նրան ճանաչողների համար:Աչքերս ուղղուած են Տիրոջը,որպէսզի որոգայթից ազատի իմ ոտքը.երեսդ դէպի ինձ դարձրու եւ ողորմիր,աղքատ, միայնակ եմ ես:Տրտմութիւնը խուժում է սրտիցս ներս,բոլոր չարչարանքներիցս դուրս հանիր ինձ.տե՛ս վիշտս ու տառապանքսեւ ներիր իմ բոլոր մեղքերը:Տե՛ս որքա՜ն շատ են թշնամիներս,սաստիկ ատելութեամբ հակառակւում են ինձ.փրկիր ինձ, պաշտպանիր կեանքս,Քեզ եմ ապաւինում, յուսախաբ մի՛ թող ինձ:Ամբծութիւնն ու ուղղամտութիւնը կը պահպանեն ինձ,որովհետեւ ես Քեզ յուսացի»: Սաղմոս 25, 12-21
«Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ:Դու հեռու ես մնում իմ փրկութիւնից,ողբաձայն աղաղակիս խօսքերից.Աստուած իմ, ցերեկով կանչում եմ եւ չես պատասխանում,գիշերն էլ ինձ համար հանգիստ չկայ:Եւ սակայն, Դու ես Սուրբը,եւ նախագահում ես Իսրայէլի օրհնութիւններին.Քեզ յուսացին մեր հայրերը,յուսացին եւ Դու փրկեցիր նրանց,դէպի Քեզ աղաղակեցին եւ փրկուեցին,Քեզ վստահելով՝ յուսախաբ չմնացին:Ինչ վերաբերւում է ինձ, մարդ չեմ, այլ՝ որդ,ժողովրդից արհամարհուած մարդկային նախատինք,ով տեսնում է ինձ, ծաղրում է,կծում է շրթունքները, շարժում է գլուխը.''Յուսաց Տիրոջը, թող Տէրն էլ ազատի,թող փրկի, եթէ դրան այդքան սիրում է'':Դու ես, որ հանեցիր ինձ արգանդից,հանգիստ շնորհեցիր մօրս կրծքի վրայ.հազիւ ծնուած՝ Քեզ եմ յանձնուել,մօրս արգանդից՝ Դու ես իմ Աստուածը»: Սաղմոս 22, 2-11
«Տրտմութեան օրը թող լսի քեզ Տէրը,թող քեզ պաշտպանի Յակոբի Աստծոյ Անունը.թող քեզ օգնութիւն ուղարկի Իր Սրբավայրից,Սիոնից քեզ թիկունք կանգնի:Թող Նա յիշի քո բոլոր ընծաները,մատուցածդ զոհը Նրան հաճելի լինի.թող շնորհի քեզ սրտիդ համաձայն,իրենց աւարտին հասցնի քո բոլոր ծրագրերը:Մենք ցնծալու ենք քո յաղթանակի համար,մեծարելով մեր Աստծոյ Անունը.թող Տէրն ամբողջովին իրագործիքո բոլոր խնդրանքները:Այժմ ես գիտեմ, որ Տէրըփրկութիւնը տալու է Իր Մեսիային.պատասխանելու է նրան Իր Սրբութեան երկնքից,Իր աջի զօրութեամբ, որ փրկում է:Ոմանք իրենց յոյսը դնում են ռազմակառքերի,ուրիշներ՝ ձիերի վրայ,մենք կանչում ենք Տիրոջ՝ մեր Աստծոյ Անունը.նրանք կքւում են եւ ընկնում,մենք ոտքի ենք մնում եւ հաստատուն ենք:Տէ՜ր, փրկի՛ր: Մեզ կը պատասխանի Մեսիա Թագաւորը,այն օրը, երբ մենք կը դիմենք Իրեն»: Սաղմոս 20,
2-10
«Տէր, Քո զօրութեամբ ուրախանում է Մեսիա Թագաւորը,Քո պարգեւած փրկութեամբ՝ ցնծում է յոյժ.լսեցիր իր սրտի փափաքը,չմերժեցիր իր շուրթերի խնդրանքը:Առատ օրհնութիւններով ընդառաջ ես ելնում նրան,նրա գլխին դնում ես մաքուր ոսկուց պատրաստուած թագ.կեանքը, որ խնդրեց Քեզնից, Դու տուիր նրան,օրերով երկար, յաւէտ, անվախճան:Պարգեւածդ փրկութեամբ՝ մեծ է նրա փառքը,Դու զգեստաւորում ես նրան փառքով ու մեծվայելչութեամբ.նրան օրհնութիւն ես դարձնում յաւէտ,երեսիդ առաջ լիացնում ես նրան ուրախութեամբ:Տիրոջն է վստահում Մեսիա Թագաւորը,չի սասանուի Բարձրեալի շնորհի օգնութեամբ:Ձեռքդ հասնելու է թշնամիներիդ,աջդ հասնելու է Քեզ ատողներին.Դէմքիդ յայտնութեան օրընրանց դնելու ես բոցավառ հնոցի մէջ:Զայրոյթիդ մէջ, Տէր, կը սպառես նրանց,մի լափող կրակ կը սպառի նրանց.երկրի երեսից կþանհետացնես նրանց պտուղը,նրանց սերմը՝ մարդկանց որդիների միջից:Եթէ չարիք նիւթեն Քո դէմ,եթէ դաւադրեն, յաջողութիւն չեն գտնի.որովհետեւ նրանց փախուստի կը մատնես,նրանց դէմ կ'ուղղես աղեղդ:Ոտքի կանգնիր, Տէր, ամբողջ ուժովդ.մենք օրհնութիւններ ենք երգում Քո զօրութեանը»:
Սաղմոս 21,
2-14
«Դու տալիս ես ինձ փրկութեան Քո վահանը,Քո աջով՝ յենարան ես ինձ.խոնարհուելով՝ Դու ինձ բարձրացնում ես:Հարթում ես ճանապարհը քայլերիս ներքոյ,կրունկներս վստահ են շարժւում.հետապնդում եմ թշնամիներիս եւ հասնում եմ նրանց,ետ չեմ վերադառնում առանց նրանց ոչնչացնելու.հարուածում եմ նրանց, այլեւս չեն կարող ոտքի կանգնելեւ ընկնում են ոտքերիս ներքոյ:Դու զգեստաւորում ես ինձ զօրութեամբ՝ պայքարի համար,իմ առջեւ կորացնում ես յարձակուողներին.թշնամիներիս ծոծրակն ես ինձ տեսնել տալիս,ես ոչնչացնում եմ իմ հակառակորդներին:Նրանք կանչում են, բայց փրկիչ չկայ,Տէրը նրանց պատասխան չի տալիս.նրանց փոշու նման ցրում եմ հողմին,փողոցների ցեխի նման կոխկրտում եմ նրանց:Դու ազատում ես ինձ իմ ապստամբ ժողովրդից,կարգում ես գլուխ հեթանոսների.մի ժողովուրդ, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ:Ձայնս լսելիս՝ իսկոյն հնազանդւում են,այս օտարերկրացիները ենթարկւում են ինձ.երկիւղով լի օտարերկրացիներ,ահա նրանք, դուրս են գալիս իրենց թաքստոցներից»: Սաղմոս 18, 36-46
«Դէպի Քեզ եմ, Տէր, վերամբարձում հոգիս,Քեզ եմ յանձնւում, Աստուած իմ.մի՛ թող, որ անարգանք կրեմ,թող չծաղրեն ինձ թշնամիներս.ով յոյսը դրել է Քո վրայ՝ թող չամաչի,թող շփոթութեան մատնուի եւ ոչնչի վերածուի՝ով ուրանում է:Տէր, սովորեցրու ինձ Քո ճանապարհները,տո՛ւր, որ ճանաչեմ Քո արահետները.առաջնորդիր ինձ ճշմարտութեանդ մէջ եւ կրթիր,որովհետեւ Դու ես Աստուածը, որ փրկում է ինձ:Ամբողջ օրը յոյսս Քո վրայ է.յանուն Քո սիրոյ, Տէր,յիշիր, Տէր, ողորմութիւնդ,հաւատարմութիւնդ, որ տեւում է յաւէտ.մոռացիր ապստամբութիւններսեւ երիտասարդութեանս մեղքերը,սիրոյդ համաձայն յիշիր ինձ:Բարի եւ ուղիղ է Տէրը,մեղաւորներին Նա ուսուցանում է արդար ճանապարհը.խոնարհներին ընթանալ է տալիս արդարութեան մէջ,խոնարհներին ուսուցանում է Իր ճանապարհը:Տիրոջ բոլոր ճանապարհները շնորհ են եւ ճշմարտութիւն,նրանց համար՝ ովքեր պահում են Ուխտն ու Նրա խրատները.Տէր, Անուանդ շնորհիւ ներիր իմ յանցանքը, թէեւ այն մեծ է»: Սաղմոս 25, 1-11
«Արդարութիւն արա ինձ, Տէր,ամբծութեան ճանապարհով ընթացայ.վստահութեամբ յանձնուեցի Տիրոջը,չեմ կարող, ուստի, սասանուել.քննիր ինձ, Տէր, եւ փորձիր ինձ,կրակից անցկացրու սիրտս ու միտքս:Սէրդ աչքերիս առջեւ է,ճշմարտութեանդ համաձայն եմ ես ընթանում.չեմ նստում կռապաշտ մարդկանց հետ,կեղծաւոր մարդկանց հետ չեմ քայլում.ատում եմ ամբարիշտների ընկերութիւնը,չարագործների հետ միասին ես չեմ նստում:Անմեղութեան մէջ եմ լուանում իմ ձեռքերըեւ պար եմ բռնում խորանիդ չորս կողմը, Տէր.հնչեցնելու համար շնորհակալութեան իմ երգը,պատմելու համար Քո բոլոր հրաշքները.սիրում եմ տանդ գեղեցկութիւնը, Տէր,վայրն, ուր բնակւում է Քո փառքը:Մեղաւորների շարքին մի՛ դասիր անձս,արիւն հեղողների շարքին՝ իմ կեանքը.նրանց ձեռքը լի է նենգութեամբ,նրանց աջը կաշառքներ է սփռում:Ես, մինչդեռ, ամբծութեամբ ընթացայ,փրկիր ինձ, ողորմած եղիր իմ նկատմամբ.իմ ոտքը հաստատուն է ուղիղ ճանապարհի վրայ,հաւաքներում օրհնելու եմ Տիրոջը»: Սաղմոս 26, 1-12
«Կեցցէ՛ Տէրը, օրհնեալ է իմ վէմը,թող յաղթանակի փրկութեանս Աստուածը.Աստուած, որ առնում է իմ վրէժը,ժողովուրդներին ենթարկում է իմ իշխանութեանը:Դու փրկում ես ինձ կատաղի թշնամիներից,ինձ յաղթանակ ես շնորհում ընդդէմ հակառակորդներիս,բռնութիւն սիրող մարդուց ազատում ես ինձ:Սրա համար գոհութիւն եմ մատուցում Քեզ հեթանոսների մէջ:Օրհնութիւններ եմ երգում Քո Անուանը, Տէր,որովհետեւ աւելացնում ես փրկութիւնը Քո թագաւորին.Մեսիային պարգեւում ես Քո սէրը,Դաւթին եւ նրա սերնդին ընդմիշտ»: Սաղմոս 18,
47-51
«Ամբիծ է Աստծոյ ճանապարհը,փորձուած է Տիրոջ խոստումը.Նա վահանն է նրա՝ ով ապաւինում է Իրեն:Ո՞վ է Աստուած, Տիրոջից բացի,ո՞վ է ամրութեան խարիսխ, մեր Աստծուց բացի.Աստուած է, որ գօտեպնդում է ինձ ուժով,ամբիծ է դարձնում իմ ճանապարհը:Եղջերուի ճարպկութեամբ է ինձ ընթանալ տալիս,բարձունքների վրայ հաստատում է ինձ ապահով.ձեռքերս պատերազմի է վարժեցնում,բազուկներս՝ պղնձէ աղեղ լարելու»: Սաղմոս 18, 31-35
«Երկինքը պատմում է Աստծոյ փառքը,հաստատութիւնը հռչակում է Նրա ձեռքերի գործը.օրը օրուան փոխանցում է նրա պատգամը,գիշերը գիշերուան աւանդում է նրա գիտութիւնը:Առանց՝ որ խօսեն, առանց՝ որ արտասանեն,առանց՝ որ հնչի նրանց ձայնը,նրանց պատգամը տարածւում է երկրով մէկ,նրանց խօսքը՝ մինչեւ աշխարհի ծայրերը:Այնտեղ վրան դրեց արեւի համար,որը դուրս է գալիս՝ ինչպէս փեսան առագաստից,պայծառատեսք քաջ մարտիկ, որն անցնում է իր ճանապարհըերկնքի մի ծայրից ծագելով,հասնելու համար միւս ծայրին,մինչ ոչ ոք չի կարող խուսափել իր ջերմութիւնից»: Սաղմոս 19, 2-7
«Տէրն ինձ վարձատրում է ըստ իմ արդարութեան,հատուցում է ինձ ձեռքերիս անմեղութեան համաձայն.պահպանեցի Տիրոջ ճանապարհները,չարագործ ես չեղայ, իմ Աստծուց հեռու:Նրա որոշումները բոլորն էլ իմ առջեւն են,ինձնից չեմ վանում Նրա հրամանները.ամբիծ եմ ես Նրա համար,արթուն հսկում եմ, մեղքից հեռու.Տէրն ինձ վարձատրում է ըստ իմ արդարութեան,դէպի Ինքն ուղղուած ձեռքերիս անմեղութեան համաձայն:Դու հաւատարիմ ես նրա հետ, ով հաւատարիմ է,անստգտանելի մարդու հետ՝ անստգտանելի.անկեղծ ես նրա հետ, ով անկեղծ է,չարասէրի հետ Դու խորամանկ ես.Դու փրկում ես խոնարհ ժողովրդին,բայց խոնարհեցնում ես մեծամիտների աչքերը:Տէր, Դու լոյս ես իմ ճրագին,իմ Աստուածը լուսաւորում է իմ խաւարը.Քո հետ՝ նետւում եմ բազմութիւնների դէմ,իմ Աստծոյ հետ՝ յաղթահարում եմ պարիսպները»: Սաղմոս 18, 21-30
«Աստուած, հեռու մի՛ մնա ինձնից, տառապանքը մօտ է,մէկը չկայ, որ օգնի ինձ.ցուլերի երամակներ շրջապատում են ինձ,պաշարում են ինձ Բասանի անսանձելիները.իմ դէմ բացում են իրենց երախները,առիւծի նման, որն յօշոտում ու մռնչում է:Հեղուած ջրի նման եմ ես,միմեանցից անջատուեցին բոլոր ոսկորներս,սիրտս հալուած մոմի նման է որովայնիս ներսում.կոկորդս չորացաւ խեցու նման, լեզուս քիմքիս է կպել.Դու ինձ մահուան փոշու ես վերածում:Ահա, շների մի ոհմակ շրջապատում է ինձ,առիւծի նման պաշարում է ինձ չարագործների մի խումբ.ձեռքերս ու ոտքերս խոցեցին,կարող եմ հաշուել իմ բոլոր ոսկորները:Նրանք դիտում են ինձ ու զննում,միմեանց միջեւ բաժանում են հագուստներս,իսկ պատմուճանիս վրայ վիճակ են գցում:Բայց Դու, Տէր, մի՛ մնա հեռու,զօրութիւն իմ, շուտով հասիր ինձ օգնութեան.պահիր անձս սրից, կեանքս՝ շան ճիրաններից.փրկիր ինձ առիւծի երախից,գազազած ցուլերի եղջիւրներից»: Սաղմոս 22, 12-22
«Երկիրը խռովւում է ու դողում, սասանւում են լեռների հիմքերը,ցնցւում են, որովհետեւ Նա զայրացել է.բարկութեան ծուխ է դուրս գալիս,Նրա բերանից՝ սպառող կրակ, Նրա չորսկողմը՝ հրաշէկ ածուխ:Խոնարհում է երկինքը եւ իջնում,Նրա ոտքերի ներքոյ՝ խաւար ամպեր.հեծնում է քերովբէին ու սլանում,սաւառնում է քամու թեւերի վրայ:Խաւարն Իր համար քօղ է դարձնում,մթին ջրերն ու խիտ ամպերը՝ վրան.Նրա փայլատակման առաջ ամպերը ցրւում ենկարկուտով եւ կրակի կայծերով:Բարձրեալը որոտում է եւ առաքում Իր ձայնը.կարկուտ եւ կրակի կայծեր:Տէրը նետեր է արձակում եւ ցրում է նրանց,սարսափահար են կայծակների շաչիւնից.բացւում է ծովերի յատակը, երեւում են աշխարհի հիմքերըՔո սպառնացող ձայնի դիմաց, Տէր,զայրոյթիդ քամու փչման դիմաց:Վերեւից դէպի ինձ երկարում է Իր ձեռքը եւ բռնում է ինձ,բարձրացնում է ինձ ջրերի յորձանքից.ազատում է ինձ իմ հզօր թշնամուց,ինձնից աւելի ուժեղ հակառակորդներից:Սպասում էին կործանմանս օրը,բայց Տէրն իմ օգնականն էր.դուրս բերեց ինձ ազատ տարածքներ,ազատեց, որովհետեւ սիրում է ինձ»: Սաղմոս 18,
8-20
«Աստուած իմ, Դու պատասխանեցիր ինձ.Անունդ աւետարանելու եմ եղբայրներիս,հաւաքներում օրհնաբանելու եմ Քեզ:Օրհնեցէք Տիրոջը, Նրա երկիւղածներ,փառաւորեցէք Նրան, Յակոբի ժառանգներ,երկնչէք Նրանից, Իսրայէլի որդիներ:Որովհետեւ Նա չանարգեց,ո՛չ էլ արհամարհեց խոնարհի նուաստացումը.նրանից չթաքցրեց Իր երեսը,երբ Իրեն դիմեց, լսեց նրա ձայնը:Մեծ հաւաքում Դու ներշնչում ես իմ օրհնութիւնը,երկիւղածներիդ առաջ պահպանում եմ երդումները.աղքատներն ուտելու են ու յագենալու,ով փնտռում է Տիրոջը, Նրան գովելու է.''Ձեր սիրտը երբեք թող չվհատուի'':Երկրի բոլոր ծագերն յիշելու ենեւ վերադառնալու են Տիրոջ մօտ.Նրա առաջ երկրպագելու ենժողովուրդների բազմաթիւ տոհմերը.Տիրոջն է պատկանում արքայութիւնը,Նա է իշխում ժողովուրդների վրայ:Նրա առաջ երկրպագելու են հողի տակ ննջողները,Նրա առաջ խոնարհուելու են՝ ովքեր իջնում են փոշու մէջ:Իսկ ես ապրելու եմ Նրա համար,Նրան ծառայելու է իմ սերունդը:Գալիք սերնդին պատմուելու է Տիրոջ մասին.աւետարանելու են Նրա արդարութիւնը,ժողովրդին, որ ծնուելու է, ասելու են.''Ահա Տիրոջ գործը''»: Սաղմոս 22, 23-32