Translate

среда, 24 сентября 2014 г.

«Ոչ ոք երջանիկ չէ որքան Աստուած, եւ ոչ ոք չի երջանկացնում որքան Աստուած»։  Սբ. Օգոստինոս



«Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից»։

«Աղօթելուց առաջ նախապատրաստիր քեզ եւ մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը»։   Սիրաք 18, 23

«Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից»։  Առակաց 10, 2

«Երկնչիր Աստծուց եւ պահիր Նրա պատուիրանները. ահա սա է մարդն ամբողջովին»։   Ժողովող 12, 13

«Ես եմ, Ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը»։   Եսայի 45, 19

«Ուրեմն, եղբայրներ իմ սիրելի, հաստատուն մնացէք, անշարժ եղէք, ամէն ժամ աւելին եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ»։   1 Կորնթացիս 15, 58

«Ամէն։ Ե՛կ, Տէր Յիսուս Քրիստոս»։ Յայտնութիւն 22, 20

«Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով, երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով, երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք»։  Երկրորդումն Օրինաց 4, 16-19

«Արդարեւ, Աստծոյ բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան ու անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում»։  Հռոմէացիս 1, 18

«Եւ Յիսուսը հաւատացեալ հրեաներին ասաց. ''Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ'ազատի''»։ Յովհաննէս 8, 31

«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնում, այլ՝ աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։ Արդ, զգոյշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քեզնում է, խաւար լինի։ Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրանում խաւար մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»։  Ղուկաս 11, 33-36

«Նոյնպէս եւ դուք, երիտասարդներ, հնազանդ եղէք ծերերին։ Բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ Աստուած հակառակ է ամբարտաւաններին եւ խոնարհներին է տալիս Իր շնորհը։ Խոնարհուեցէք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին Նա ձեզ բարձրացնի»։   1 Պետրոս 5, 5-6

«Եթէ չես կարող Աստծոյ մասին խօսել քո եղբայրներին, Աստծոյ առաջ խօսիր քո եղբայրների մասին»։  Դիտրիխ Բոնհոֆֆեր

«Ահաւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ», ասում է Տէրը։ «Եթէ մէկն ականջ դնի իմ ձայնին եւ դուռը բացի, նրա մօտ կը մտնեմ եւ նրա հետ կ'ընթրեմ, եւ նա՝ իմ հետ»։  Յայտնութիւն 3, 20

«Աստուած կատարում է միշտ ... ո՛չ թէ մեր խնդրանքները, այլ Իր խոստումները»։  Դիտրիխ Բոնհոֆֆեր

«Խօսելուց առաջ մտածիր եւ դեռ չհիւանդացած՝ հոգ տար քո մասին։ Նախքան Տիրոջ դատաստանը քննիր քո անձը եւ Նրա այցելութեան ժամանակ ողորմութիւն կը գտնես»։  Սիրաք 18, 19-20

«Եկեղեցին չի թոյլատրում ոչինչ, բայց ներում է ամէն ինչ։ Աշխարհը քեզ թոյլատրում է ամէն ինչ, բայց չի ներում ոչինչ»։  Կոստանցա Միրիանո

«Թող օրհնեալ լինի այն մարդը, որն իր յոյսը Տիրոջ վրայ կը դնի եւ Տէրը կը լինի նրա յոյսը»։ Երեմիա 17, 7

«Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ։ Այդ ո՞վ է Նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել»։ Յոբ 9, 4

«Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր յանցանքները»։  Մատթէոս 6, 14-15

«Եւ Յիսուսը նրանց ասաց. ''Գնացէք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, իսկ ով չհաւատայ, պիտի դատապարտուի» Մարկոս 16, 15-16


«Սատանան մօտեցաւ Յիսուսին ու ասաց. ''Եթէ Աստծոյ Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան''։ Յիսուսը պատասխանեց եւ ասաց. ''Գրուած է. միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծոյ բերանից''»։ Մատթէոս 4, 3-4



«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է Երկնքի Արքայութիւնը»։  Մատթէոս 5, 3

«Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարութիւն գտնեն»։  Մատթէոս 5, 4

«Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք պիտի ժառանգեն երկիրը»։ Մատթէոս 5, 5

«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան»։  Մատթէոս 5, 6

«Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն»։  Մատթէոս 5, 7

«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն»։  Մատթէոս 5, 8

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն»։   Մատթէոս 5, 9

«Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է Երկնքի Արքայութիւնը»։  Մատթէոս 5, 10

«Երանի՜ է ձեզ», ասում է Յիսուսը, «երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք ու սուտ ասեն։ Ցնծացէք եւ ուրախացէք, որովհետեւ երկնքում ձեր վարձը մեծ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել»։  Մատթէոս 5, 11-12



«Դուք էք երկրի աղը, բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ'աղուի։ Այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի»։  Մատթէոս 5, 13


«Դուք էք աշխարհի լոյսը։ Մի քաղաք, որ լեռան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել։ Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մէջ են։ Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։  Մատթէոս 5, 14-16


«Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինն ու փարիսեցիներինը, Երկնքի Արքայութիւն չէք մտնի», ասում է Յիսուսը։Մատթէոս 5, 20


«Այն՝ ինչ Տէրը միշտ լսել եւ ընդունել է աղօթքում, Յոյսն է»։ Ջ.Ֆ. Սիքս

«Եթէ Քրիստոսը վար իջաւ երկնքից, դա արեց մարդու հանդէպ կարեկցանքից դրդուած, որովհետեւ մեր տառապանքների համար տառապեց դեռ Խաչի չարչարանքները կրելուց առաջ։ Եթէ Քրիստոսը չտառապէր, չէր գայ երկիր։ Նախ տառապեց, յետոյ եկաւ։ Բայց այդ ի՞նչ տառապանք է դա, որ Նա զգաց մեր հանդէպ։ Դա սիրոյ տառապանքն է, սիրոյ կիրքը»։  Որոգինէս












Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.