«Լսիր, ո՜վ Աստուած, աղօթքս,մի՛ անտեսիր իմ աղաչանքը.ուշադրութիւն դարձրու վրաս եւ պատասխանիր ինձ,տխուր եմ, անձկութեամբ լի:Խռովուել եմ թշնամու աղաղակից,չարագործի նախատինքներից.ամէն ոճիր բարդում են վրաս,բարկութեամբ մեղադրում են ինձ:Սիրտս գալարւում է ներսումս,մահուան սարսափն է վրաս յարձակւում.երկիւղն ու վախը ներթափանցում են իմ մէջ,զարհուրանքը պատում է անձս:Ինքս ինձ ասում եմ. ''Ո՞վ կը տար ինձ աղաւնու թեւեր,կը թռչէի իմ համար ապաստան գտնելու.կը փախնէի հեռու, հեռո՜ւ,անապատում կը հաստատէի բնակութիւնս.աճապարանքով կը հասնէի մի ապաստանի,կը թաքնուէի փոթորկալի քամուց'':Շփոթեցրու նրանց լեզուները,ցիրուցան արա նրանց, Տէր.միայն բռնութիւն ու անհամաձայնութիւններ եմ տեսնումքաղաքի սրտում.դրանք օր ու գիշեր չափում անցնում ենքաղաքի բոլոր պարիսպները:Նրանում՝ ոճիր ու անարդարութիւն,նրա ծոցում՝ աւեր ու կործանում.այլեւս չեն լքում նրա փողոցներըիշխանութեան զեղծումն ու խաբէութիւնը:Եթէ թշնամի մէկը լինէր ինձ նախատողը,կը կարողանայի կրել.եթէ ոսոխը դուրս գար իմ դէմ,կը կարողանայի թաքնուել:Բայց դու ես, մարդ, իմ ընկերը,իմ մտերիմն ու խորհրդակիցը.մի սերտ մտերմութիւն միացնում էր մեզ,ճաշակում էինք նրա քաղցրութիւնը.միասին համաձայն ընթանում էինքԱստծոյ օթեւանների ներսում:Թող անակնկալ մահը յանկարծակիի բերի նրանց,ողջ ողջ թող իջնեն դժոխք.քանի որ չարիքը նրանց տներում է,լիուլի լցնում է նրանց ծոցը:Իսկ ես աղաղակում եմ իմ Աստծուն,Տէրը փրկում է ինձ.երեկոյեան, առաւօտեան, կէսօրին,ես հառաչում եմ ու լալիս:Նա լսում է իմ աղօթքը,վերստին խաղաղութիւն է պարգեւում ինձ.ազատում է ինձ նրանցից՝ ովքեր մարտնչում են իմ դէմ,իմ բոլոր թշնամիներից:Այո՛, Աստուած լսում է ու պատասխանում,Նա, որ թագաւորում է յաւէտ.քանի որ նրանց հոգիներում չկայ դարձ,Աստծուց չեն երկնչում:Կայ մէկը, որն իր ձեռքը տարածել է ընկերոջ դէմ,խզել է Ուխտը.ցոյց է տուել խաբէական մի դէմք,բայց իր սիրտը պատերազմ էր.նրա խօսքերը զմայլելի էին, անուշահոտ բուրմունքից աւելի,բայց պատեանից դուրս հանուած դաշոյններ էին:Հոգսդ Տիրոջը յանձնիրեւ Նա քեզ թիկունք կը կանգնի.Նա երբեք չի թոյլատրիարդարի անկումը:Դու, ո՜վ Աստուած, նրանց գերեզման կ'իջեցնես,արիւնահեղներին ու խաբեբաներին.իրենց օրերի կէսին չեն հասնի,բայց ես, Տէր, վստահում եմ Քեզ»:
«Աստուած, ողորմիր ինձ,կայ մէկը, որն իմ համար ծուղակ է լարում,ամբողջ օրը յարձակւում է վրաս ու չարչարում,ամբողջ օրը կատաղում է ու վրաս նետւում.բայց վերեւում պատերազմ է մղւում իմ համար,եւ ես նեղութեան օրըՔեզնում եմ հաստատում իմ վստահութիւնը:Աստծոյ խօսքն եմ ես երգում,Աստծուն եմ վստահում ու չեմ վախենում.ի՞նչ կարող է անել ինձ մահկանացուն:Ամբողջ օրը խայթում են ինձ խօսքերովեւ մտածում են չարիք անել ինձ.գաղտնի հաւաքւում են եւ լրտեսում իմ քայլերը,եւ յոյսն ունեն վեջտեղից վերցնելու իմ կեանքը.մի՞թէ խուսափելու են, ո՜վ Աստուած, այս ոճիրների պատժից,Քո զայրոյթը թող գետնին հաւասարեցնի զօրութիւնները:Դու հաշուեցիր իմ թափառումի քայլերը,արցունքներս հաւաքեցիր Քո սափորում,եւ ամէն բան գրուած է Քո գրքում.թշնամիներս ետ կը նահանջեն,երբ ես Քեզ կը կանչեմ.գիտեմ, որ Աստուած իմ կողմն է:Աստծոյ խօսքն եմ ես երգում,ես երգում եմ Տիրոջ խօսքը,Աստծուն եմ վստահում ու չեմ վախենում.ի՞նչ կարող է անել ինձ մարդը:Կատարում եմ, Աստուած, Քեզ տուած խոստումներս,երախտագիտութիւն եմ մատուցելու Քեզ.որովհետեւ մահից ազատեցիր կեանքս,անկումից պահեցիր ոտքերս,որպէսզի ես քայլեմ Քո ներկայութեանը,կեանքի լոյսի մէջ, Աստուած»:

«Մի՞թէ իսկապէս արդարութիւն էք անում, հզօրներ,մի՞թէ ուղղութեամբ էք դատում մարդկանց.ձեր սրտում արդէն նիւթում էք ոճիր,երկրին տալիս էք բռնութեան վարչակարգ:Չարագործները շեղուել են ծնունդից սկսած,ստախօսներն այլասերուած են մանկութիւնից ի վեր.նրանց թոյնը իժի թոյնի պէս է,օձերի նման խցում են ականջները,խուլ են մնում հմայիչի ձայնին,նրա՝ ով դիւթում է հմտօրէն:Փշրի՛ր, Աստուած, նրանց ատամները բերանի մէջ,ջարդի՛ր, Տէր, այս առիւծների երախները.թող ցիրուցան լինեն ջրի նման, որ կաթում է,թող թոռոմեն ոտնակոխ եղած խոտի նման.անհետանան՝ խխունջի նման սողալով,վիժուածի նման՝ չտեսնեն արեւը:Չոր փայտերին բռնող կրակից աւելի արագ,թող նրանց պատի բարկութեան հուրը.արդարն ուրախութեամբ թող տեսնի իր վրէժը,ամբարիշտի արեան մէջ լուայ իր ոտքերը.թող ասուի. ''Պտուղ կայ արդարի համար,կայ Աստուած, որն արդարութիւն է անում երկրի վրայ''»:
«Ազատիր ինձ, Աստուած իմ, իմ թշնամիներից,պաշտպանիր ինձ վրաս յարձակուողներից.ազատիր ինձ ոճրագործներից,արիւնարբուներից փրկիր ինձ:Ահա՛, որոգայթներ են լարում կեանքիս,անողոք նետւում են իմ դէմ.առանց իմ կողմից վիրաւորանքի, ո՛չ մեղքի, ո՛չ յանցանքի,վազում ու դարանակալում են, Տէր:Արթնացի՛ր, տե՛ս, ընդառաջ ել ինձ,Տէր, տիեզերքի Աստուած, Աստուած Իսրայէլի.զարթնիր եւ հարուածիր կռապաշտներին առանց ողորմութեան,նրան՝ ով դաւաճանում է ստութեամբ:Ամէն երեկոյ վերադառնում են, շների նման հաչալով,թափառում են ամբողջ քաղաքով մէկ:Նրանց բերանը նախատում է,նրանց շրթունքները դաշոյններ են,եւ ասում են. ''Ո՞վ է մեզ լսում''.բայց Դու, Տէր, ծաղրում ես նրանց,ծիծաղում ես բոլոր կռապաշտների վրայ:Ես Քեզ եմ դիմում, զօրութիւն իմ,այո՛, իմ ապաւէնն Աստուած է.ինձ օգնութեան է հասնում իմ Աստծոյ շնորհը,Աստծոյ օգնութեամբ կը մենամարտեմ թշնամիներիս դէմ:Բայց Դու, Տէր, մի՛ սպանիր նրանց,որպէսզի իմ ժողովուրդը չմոռանայ.թող զօրութիւնդ հպատակեցնի նրանց եւ ցիրուցան անի,Տէր, Դու ես մեր վահանը:Հազիւ թէ բացում են իրենց բերանները, մեղանչում են.թող խճճուած մնան իրենց գոռոզութեան մէջ,անէծքներ ու կեղծիք արտասանեցին:Ոչնչացրու նրանց զայրոյթով, ոչնչացրու եւ այլեւս թող չլինեն.կ'իմանան, որ Աստուած իշխում է Յակոբի վրայեւ երկրի մի ծագից մինչեւ միւսը:Ամէն երեկոյ վերադառնում են, շների նման հաչալով,թափառում են ամբողջ քաղաքով մէկ:Ահա նրանք, որս են փնտռում,գիշերով ոռնում են անյագ.բայց ես երգելու եմ Քո ուժը,առաւօտեան պանծացնելու եմ Քո սէրը:Դու իմ համար ապաւէն եղար,ապաստան՝ նեղութեան օրը.ո՜վ զօրութիւն իմ, Քո համար կամենում եմ երգել,որովհետեւ Դու ես, ո՜վ Աստուած, իմ ապաւէնը,Աստուածն իմ, որն ինձ սիրում է»:
«Ո՜վ Աստուած, Դու մերժեցիր մեզ եւ ցիրուցան արիր,զայրացել էիր, վերադարձիր մեր մօտ.սասանեցիր երկիրը եւ ճեղքեցիր այն,նորոգիր նրա կոտրուածքները, այն կործանւում է:Դաժան փորձութեան ենթարկեցիր Քո ժողովրդին,խմելու տուեցիր մեզ յիմարութեան գինին.գէթ մի նշան տուր Քո հաւատացեալներին,որպէսզի ազատուել կարողանան աղեղի հարուածներից.որպէսզի փրկուեն Քո ընտրեալները,փրկիր Քո աջով եւ պատասխանիր:Աստուած խօսեց Իր Սրբավայրում.''Ես ցնծում եմ եւ բաժանում եմ Սիւքէմը,կտոր կտոր եմ անում Սուքքոթի հովիտը:Իմն է Գաղաադը եւ Իմն է Մանասէն,Եփրեմն Իմ գլխի սաղաւարտն է,Յուդան՝ հրամանատարութեանս գաւազանը:Մովաբն այն աւազանն է, որում լուացւում եմ,Եդոմի վրայ նետում եմ հողաթափս,յաղթանակ եմ աղաղակում փղշտացիների դէմ'':Ո՞վ կ'առաջնորդի ինձ պարսպապատ քաղաքից ներս,ո՞վ կը տանի ինձ Եդոմ.միմիայն Դու, ո՜վ Աստուած, որ այժմ մերժում ես մեզեւ այլեւս դուրս չես գալիս մեր զօրքերի հետ:Նեղութեան մէջ օգնութեան հասիր մեզ, Աստուած,մարդը փրկութիւն չի կարող տալ.Աստծոյ հետ մեծ գործեր կը կատարենք,Նա կը ջախջախի մեր թշնամիներին»:

«Միայն Աստծոյ մէջ է հանգիստ գտնում իմ հոգին,Նրանից է իմ փրկութիւնը.միայն Նա է իմ վէմն ու իմ փրկութիւնը,իմ ապաստանն է, ես չեմ սասանուի:Մինչեւ ե՞րբ էք բոլորդ միասին յարձակուելումէկ մարդու դէմ, նրան կործանելու համար.կարծես թէ թեքուած պատ լինի,պարիսպ, որ քանդւում է:Ինձ վար գցելու մասին են միայն մտածում,սուտ խօսելիս հաճոյք են ստանում.խօսելիս՝ շրթունքներով օրհնում են,սրտում, մինչդեռ, անիծում:Միայն Աստծոյ մէջ հանգիստ փնտռիր, հոգի իմ,Նրանից է իմ փրկութիւնը.միայն Նա է իմ վէմն ու իմ փրկութիւնը,իմ ապաստանն է, ես չեմ սասանուի:Ես իմ փրկութիւնն ու իմ փառքը գտնում եմիմ Աստծոյ մօտ.Աստծոյ մօտ է իմ ամրացուած ժայռը,իմ ապահով ապաստարանը:Ընդմիշտ Նրա վրայ հաստատեցէք ձեր վստահութիւնը,դուք՝ Իր ժողովուրդ.Նրա առջեւ բացէք ձեր սիրտը,մեր ապաւէնն Աստուած է:Ադամի որդիները միայն մի շունչ են,մահկանացուն մի խաբկանք է.բոլորը միասին նժարին դրուելով՝սլանում են վեր:Յոյսներդ բռնութեան վրայ մի՛ դրէք,ձեր շահերով մի՛ խաբուէք.սրտներդ հարստութիւններին մի՛ կապէք,նոյնիսկ երբ աճում ու աւելանում են:Աստուած մի խօսք արտասանեց,ես երկուսը լսեցի.Աստծուն է պատկանում ուժը,Քոնն է, Տէր, շնորհը.եւ Դու իր իսկ գործերի համաձայնկը հատուցես իւրաքանչիւր մարդու»:
«Ո՜վ Աստուած, արշալոյսից սկսած ես Քեզ եմ փնտռում,հոգիս ծարաւի է Քեզ, Աստուած իմ.Քեզ է փափաքում մարմինսանապատ երկրում, առանց ջրի ցամաքած.այս իսկ պատճառով, հայում եմ Քեզ Սրբավայրում,Քո ուժը եւ Քո փառքը տեսնելու համար:Քո սէրն աւելին արժէ՝ քան կեանքը,Դու ես գովասանքն իմ շուրթերի.եւ ես օրհնելու եմ Քեզ, քանի դեռ ապրում եմ,Քո Անուանն եմ բարձրացնելու իմ ձեռքերը.յագենալու եմ, ինչպէս խնջոյքի ժամանակ,բերանս գովելու է Քեզ ուրախութեամբ:Անկողնուս վրայ ես յիշում եմ Քեզ,գիշերային յսկումներիս ընթացքում խօսում եմ Քո հետ.այո՛, Դու ես իմ օգնութիւնը,ցնծում եմ թեւերիդ հովանու ներքոյ.իմ էութիւնը յարում է Քեզ,աջդ գրկում է ինձ եւ նեցուկ կանգնում:Բայց նրանք՝ ովքեր փնտռում են իմ կործանումը,իջնելու են երկրի խորութիւններն ի վար.սրի քմահաճոյքին յանձնուած,դառնալու են որս բորենիների համար:Բայց Մեսիա Թագաւորն ուրախանալու է Աստծոյ մէջ,փառաւորուելու է՝ ով խօսում է ճշմարիտը,որովհետեւ ստախօս բերանը փակուելու է»:
«Լսիր, ո՜վ Աստուած, լացիս աղաղակը,թշնամուց պաշտպանիր կեանքս.հեռացրու ինձ չարագործների դաւադրութիւնից,նրանցից՝ ովքեր կազմակերպում են չարիքը:Դաշոյնի նման սրում են իրենց լեզուն,դառն խօսքեր են նետում նիզակների նման.գաղտնի հարուածելու համար անմեղին,յանկարծակի հարուածում են նրան առանց երկիւղի:Չարամիտ ծրագրերի են հետեւում,որոշում են դարաններ լարել,միմեանց միջեւ ասում են. ''Ո՞վ է տեսնում դրանք''.խնամքով պատրաստում են ոճիրները,իրագործում են իրենց ծրագրերից իւրաքանչիւրը,նրանց սիրտն ապականուած է ու անթափանցելի:Բայց Աստուած նիզակով հարուածում է նրանց,յանկարծակի զգում են վէրքը.իրենց իսկ լեզուն կործանելու է իրենց,ով նրանց տեսնելու է՝ գլուխ է թափահարելու:Յայնժամ բոլորը բռնուելու են երկիւղով,հռչակելու են Աստծոյ գործերը,եւ հասկանալու են այն՝ ինչ Նա արել է.արդարն ուրախանալու է Տիրոջ մէջեւ Նրանում է հաստատելու իր յոյսը,սրտով ուղիղները դրանով փառաւորուելու են»:
«Աղաղակեցէք առ Աստուած, բոլոր երկրներ,երգեցէք Նրա Անուան փառքը,դաւանեցէք Նրա փառքը գովասանքներով:Ասացէք Աստծուն. ''Հրաշալի են Քո գործերը,Քո ուժի ներքոյ կքւում են թշնամիները.ամբողջ երկիրը երկրպագում է Քո առաջ,երգում է Քեզ, երգում է Քո Անուանը'':Եկէք եւ տեսէք Աստծոյ հրաշքները,զարմանահրաշ է Իր վարմունքը մարդու նկատմամբ.ծովը հաստատուն հողի փոխեց,ոտքով անցան գետը:Այս իսկ պատճառով, ուրախանանք Նրանում,Իր ուժի մէջ Նա տիրում է միշտ.Նրա աչքերը զննում են հեթանոսներին,Նրա դէմ գլուխ չեն բարձրացնում ապստամբները:Ո՜վ ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստծուն,հնչեցրէք Նրա գովասանքը.Նա է, որ վերստին մեզ կեանք է տալիսեւ մեր ոտքերն անկումից վերապահում է:Ո՜վ Աստուած, մեզ փորձութեան ենթարկեցիր,հնոցից անցկացրիր մեզ, ինչպէս անցկացնում են արծաթը.Դու ես, որ առաջնորդեցիր մեզ գերութեանեւ ծանրութիւն կախեցիր մեր կողերին:Կամեցար, որ մարդիկ ձիերի նմանանցնէին մեր գլուխների վրայով.մտանք կրակի ու ջրի մէջ,բայց յետոյ հանեցիր մեզ ազատութեան:Մտնելու եմ յարկերիցդ ներս ողջակէզներով,պահպանելու եմ Քեզ խոստացուած ուխտերը.շրթունքներիս արտասանած ուխտերը,բերանիս արտասանածը տրտմութեան ժամանակ:Կատարեալ ողջակէզ կը ներկայացնեմ Քեզ,խոյերի բուրմունքի հետ միասին,կ'ընծայեմ Քեզ հորթեր ու այծեր:Եկէք, ունկնդրէք, Աստծուն երկրպագողներ,ձեզ կը պատմեմ այն՝ ինչ արեց իմ համար.երբ աղաղակս դէպի Նա բարձրացրի,բերանս արդէն երգում էր Նրա գովասանքը:Եթէ կասկած եղած լինէր իմ սրտում,Տէրը չէր լսի.մինչդեռ Աստուած լսեց ինձ,լսեց ու ընդունեց աղօթքի իմ աղաղակը:Թող օրհնեալ լինի Աստուած.Նա չմերժեց իմ աղօթքը,Նա Իր սէրը չհեռացրեց ինձնից»:
«Աստուած, ողորմիր մեզ եւ օրհնիր,մեզ լուսաւորիր Քո Դէմքի լոյսով.որպէսզի երկրի վրայ ճանաչուի Քո ճանապարհը,Քո պարգեւած փրկութիւնը՝ բոլոր ազգերի մօտ:Ժողովուրդները թող գովեն Քեզ, Աստուած,թող գովեն Քեզ բոլոր ժողովուրդները:Թող ուրախանան ազգերը եւ ցնծան,որովհետեւ դատում ես ժողովուրդներին արդարութեամբ,կառավարում ես ազգերին երկրի վրայ:Ժողովուրդները թող գովեն Քեզ, Աստուած,թող գովեն Քեզ բոլոր ժողովուրդները:Երկիրը տուեց իր պտուղը,մեզ օրհնում է Աստուած, մեր Աստուածը.թող օրհնի մեզ Աստուածեւ թող Նրանից երկնչեն երկրի բոլոր սահմանները»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.