Translate

понедельник, 29 сентября 2014 г.



«Եթէ Աստուած մեր հետ է, ո՞վ հակառակ  կլինի մեզ»     Հռոմէացիս 8, 31


«Աստուած յարութիւն տուեց Տիրոջը, եւ մեզ նոյնպէս յարութիւն կը տայ Իր զօրութեամբ»: 1 Կորնթացիս 6, 14

«Ով առաքել է ինձ, իմ հետ է. Նա ինձ միայնակ չի թողնում»: Յովհաննէս 8, 29

«Մի օր հասկանալու էք, որ Յիսուսը ձեր նկատմամբ չի թերացել ոչ մի հարցում, այլ որ դուք ինքներդ թերացել էք ձեզ իսկ վերաբերուող հարցերում։ Բայց շա՜տ ուշ կը լինի»։ Սբ. Կատերինա Ջենովացի
«Խաչի վրայ, ո՜վ Յիսուս, սովորեցի սիրել Քեզ»։ Սբ. Ջեմմա (Գոհար) Գալգանի

«Աստուած յարութիւն տուեց Յիսուսին, ազատելով նրան մահուան տրտմութիւնից»: Հմմտ. Գործք Առաքելոց 2, 24

«Աշխարհում դուք նեղութիւններ էք կրում, բայց քաջալերուեցէք. ես յաղթեցի աշխարհին»: Յովհաննէս 16, 33

«Թող Յիսուսի անուամբ ծալուի ամէն ծունկ. երկնքում, երկրի վրայ եւ դժոխքում»: Հմմտ. Փիլիպպեցիս 2, 10

«Սէրը հաւատքի արիւնն է»։ Հենրի Ֆեսքէ

«Հայրը սիրում է Իր Որդուն եւ Նրա ձեռքն է յանձնել ամէն բան»: Յովհաննէս 3, 35

«Սրանով է փառաւորւում իմ Հայրը. որ դուք շատ պտուղ տաք»: Յովհաննէս 15, 8

«Ով խօսքը լսում է բարի եւ կատարեալ սրտով, պտղաբերում է իր յարատեւութեամբ»: Հմմտ. Ղուկաս 8, 15

«Հոգիդ է, որ պէտք է փոխես, եւ ո՛չ թէ երկինքը, որի ներքոյ ապրում ես»։ Լուկիուս Աննէուս Սենեկա

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ Կա՛մ մէկին կ'ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ'արհամարհի։ Չէք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային»։ Մատթէոս 6, 24

«Մարմնի ճրագը աչքն է։ Եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի։ Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի։ Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս առաւել»։ Մատթէոս 6, 22-23

Աստուած իմ, Աստուած իմ Մանուկ, աղքատ՝ ինչպէս սէրը, փոքրիկ՝ ինչպէս մարդու զաւակը, Աստուած իմ Մանուկ, խոնարհ՝ ինչպէս ծղոտը, որի վրայ ծնուեցիր, իմ փոքրիկ Աստուած, որ սովորելու ես ապրել մարդու նման, զգալ քաղց, ծարաւ, ցուրտ եւ յոգնածութիւն,... բայց որ մեզ ցոյց ես տալիս Աստծոյ աչքերը, Աստծոյ քաղցը, Աստծոյ սէրը, Աստծոյ խոնարհութիւնը։ Աստուած իմ, անկարող՝ պաշտպանուելու, յարձակուելու եւ խոցելու, Աստուած իմ, որ մանկան նման ա՛յլ բան չես կարողանում անել, քան միայն՝ հայցել եւ պարգեւել սէր, ուսուցանիր մեզ, որ ա՛յլ իմաստ չկայ այս կեանքում, որ չկայ ա՛յլ ճակատագիր, քան միայն՝ դառնալ Քո նման։ Էրմէս Մարիա Ռոնքի

«Գանձեր մի՛ դիզէք ձեր համար երկրի վրայ, ուր ցեցն ու ժանգը ոչնչացնում են, եւ ուր գողերը պատերը ծակում ու գողանում են։ Այլ՝ գանձեր դիզեցէք ձեր համար երկնքում, ուր ո՛չ ցեցը եւ ո՛չ էլ ժանգը չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերն են պատերը ծակում ու գողանում։ Քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ կը լինեն նաեւ ձեր սրտերը»։ Մատթէոս 6, 19-21

«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ եղէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը, գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է ծածուկ գործերը, կը հատուցի քեզ»։ Մատթէոս 6, 16-18

«Եւ արդ, դուք այսպէս աղօթեցէք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո Անունը. թող գայ Քո Արքայութիւնը. Քո կամքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է. մեր հանապազօրեայ հացը տուր մեզ այսօր. եւ ներիր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկիր մեզ չարից. որովհետեւ Քոնն է Արքայութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն»։ Մատթէոս 6, 9-13

«Աղօթք անելիս շատախօս մի՛ եղէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ Արդ, նրանց չնմանուէք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք»։ Մատթէոս 6, 7-8

«Աստծոյ լոյսը տեսնելու համար՝ հանգցրէք ձեր փոքրիկ մոմը»։ Թոմաս Ֆուլլեր

«Երբ աղօթես, չլինես կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղօթես, մտիր քո սենեակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է ծածուկ գործերը, կը յատուցի քեզ յայտնապէս»։ Մատթէոս 6, 5-6

«Զգոյշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առաջ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է ծածուկ գործերը, կը հատուցի քեզ յայտնապէս»։ Մատթէոս 6, 1-4

«Բոլոր մարդիկ էլ սիրոյ կարիքն ունեն, յատկապէս նրանք՝ ովքեր դրան արժանի չեն»։ Ուիլիամ Սարոյեան

«Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում։ Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»։ Մատթէոս 5, 46-48

«Տուր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»։ Մատթէոս 5, 42

«Մահուան դառնութիւնը նուազ դառն է, քան կեանքն առանց Նրա  Յիսուս Քրիստոսի»։ Խալիլ Ժըբրան

«Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. ''Երդմնազանց մի՛ եղիր, այլ Տիրոջ առաջ կատարիր այն, ինչ երդուել ես''։ Իսկ Ես ձեզ ասում եմ՝ ամենեւին չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծոյ աթոռն է, ո՛չ երկրի վրայ, որովհետեւ Նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է։ Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել։ Այլ ձեր խօսքը լինի այոն՝ այո, իսկ ոչը՝ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է»։ Մատթէոս 5, 33-37

«Սուրբը, քանի որ անմնացորդ կերպով ազատ է մարմնից եւ մեղքից, բոլորից առաւել կարեկցանքով է խոնարհւում այն մարմնի եւ այն մեղքի վրայ, որոնց շղթաները կրել է անցեալում։ Հարկաւոր է ազատ լինել՝ բանտարկեալներին այցելել կարողանալու համար»։ Գուստաւ Թիբոն

«Արդարեւ ասուել է. ''Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ''։ Իսկ Ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, ինքն է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է»։ Մատթէոս 5, 31-32

«Մարդն անմիտ է, անտրամաբան, եսակենտրոն։ Կարեւոր չէ, սիրի՛ր նրան։ Եթէ բարին գործես, կ'ասեն՝ թէ շահադիտական, եսասիրական նպատակներ ունես։ Կարեւոր չէ, գործի՛ր բարին։ Բարին, որ գործում ես, վաղը մոռացուելու է։ Կարեւոր չէ, գործի՛ր բարին։ Ազնուութիւնն ու անկեղծութիւնը քեզ խոցելի են դարձնում։ Կարեւոր չէ, միշտ անկեղծ ու ազնիւ եղիր։ Այն, ինչ կառուցում ես տարիներ շարունակ, կարող է մի վայրկեանում աւերուել։ Կարեւոր չէ, կառուցի՛ր։ Տուր աշխարհին քո լաւագոյն մասը եւ աքացիներ միայն կը ստանաս։ Կարեւոր չէ, տո՛ւր աշխարհին քո լաւագոյն մասը»։ Մայր Թերեզա Կալկութացի

«Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. ''Մի՛ սպանիր'', որովհետեւ ով սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։ Իսկ Ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին»։ Մատթէոս 5, 21-22

«Ովքեր մերժում են Աստծոյ պարգեւը, մեռնում են իրենց իսկ բանավէճերում»։ Սբ. Իգնատիոս Անտիոքացի

«Երբ կանչում եմ Քեզ, պատասխանիր ինձ, Աստուած, իմ արդարութիւն.նեղութիւնիցս ազատեցիր ինձ, ողորմիր ինձ, լսիր աղօթքս»: Սաղմոս 4, 2

«Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, Աստուած իմ, Դու կ'ապտակես իմ թշնամիներին, կը փշրես չարագործների ատամները. փրկութիւնը Քեզնից է, ո՜վ Տէր, ժողովրդիդ վրայ՝ Քո օրհնութիւնը»: Սաղմոս 3, 8-9

«Տէր, քանի՜ցս բազմաթիւ են հակառակորդներս, շատերն են իմ դէմ դուրս գալիս, շատերն են իմ մասին հռչակում, թէ. ''Աստծուց սրա համար փրկութիւն չկայ'': Բայց Դու, Տէր, վահան իմ եւ փրկութիւն իմ, Դու ես, որ վեր ես բարձրացնում իմ երեսը. ես լիաձայն աղաղակում եմ Տիրոջը, Նա պատասխանում է ինձ Իր Սրբութեան լեռից: Ես պառկեցի եւ քուն մտայ, արթնացայ, որովհետեւ Տէրն օգնում է ինձ. չեմ վախենում այս բազմամարդ ամբոխից, որն ամէն կողմից դարանակալել է իմ դէմ»: Սաղմոս 3, 2-7

«Արդ հասկացէ՛ք, իշխանաւորներ, ուղղուեցէ՛ք, երկիրը կառավարողներ. ծառայեցէք Տիրոջը երկիւղով եւ դողութեամբ ցնծացէք Նրա առաջ: Ընկալէ՛ք Նրա խրատները, որպէսզի Տէրը չզայրանայ եւ դուք չշեղուէք արդար ճանապարհից: Անակնկալ է բորբոքւում Նրա զայրոյթը: Երանի՜ նրանց՝ ովքեր ապաւինում են Նրան»: Սաղմոս 2, 10-12

«Ինչպէս քամին ցրում է մղեղը, չարագործները ոտքի վրայ չեն մնայ դատաստանի օրը, ո՛չ էլ մեղաւորներն՝ արդարների հաւաքում։ Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը, իսկ չարագործների ճանապարհը կորստեան է մատնուելու»: Սաղմոս 1, 4-6

«Հաւատում եմ Աստծուն, որ ստեղծել է մարդկանց։ Ո՛չ թէ այն աստծուն, որին ստեղծել են մարդիկ»։ Ալֆոնս Քառռ

«Երանելի է այն մարդը, որը չի հետեւում չարագործների խորհուրդներին, չի քայլում մեղաւորների ճանապարհներով, չի մասնակցում պարծենկոտների հաւաքներին. այլ հրճւում է Տիրոջ Օրէնքով եւ Նրա Օրէնքի շուրջ խորհրդածում է գիշեր ու ցերեկ։ Նա նման կը լինի ջրանցքների ափին տնկուած ծառի, իր ժամանակին կը տայ իր պտուղը, նրա տերեւները երբեք չեն թառամի. ինչ անում է՝ իրեն կը յաջողուի»: Սաղմոս 1, 1-3

«Երանի՜ նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց եւ ում բոլոր յանցանքները ծածկուեցին։ Երանի՜ այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ»։ Սաղմոս 31, 1-2