Translate

суббота, 13 августа 2016 г.




Վաղը բոլորս միասին գնաք Եկեղեցի մասնակցելու Սբ. Պատարագի արարողությանը,ստանաք Սուրբ Հաղորդությանը:Եկեղեցին աղոթքի տուն է և մոմ վառելը եկեղեցի հաճախելու պարտադիր պայման չէ, կարևորը աղոթքն է,կանայք եկեղեցի են մտնում գլխաշորով:Եկեղեցին ԱՍՏԾՈ ՏՈՒՆՆ է,ոչ թէ նորաձևության սրահ:
ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է՝
Ա. Պահքով, ինքնաքննությամբ, խոկումով ու աղոթքով պատրաստվել, իսկ վերջին օրը ծոմ պահել:
Բ. Հոգևորականին խոստովանել մեղքերը և արձակում ստանալուց հետո միայն մոտենալ Սուրբ Հաղորդությանը:

Հաճախեցեք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեցեք: Նաև տանը աղոթեցեք՝ առանձնության մեջ: Սակայն, երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն, և ինչպես ասացի, ջերմեռանդ կերպով աղոթեցեք և օգուտ կստանաք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի արքայությանը կարժանանաք: Ամէն:  ՍՀովհան Ոսկեբերան



Հրավիրում եմ բոլոր ցանկացողներին,Երևանի-Սբ.Գրիգոր ԼուսավորիչՄայր Եկեղեցի,Կիրակի օրը մասնակցել Սուրբ Պատարագին Աստվածածնի վերափոխման տոնին, Ժամը 10:30,մասնակցելու Սբ. Պատարագի արարողությանը,ստանաք Սուրբ Հաղորդությանը:Հոգևոր Գրադարան:



                     ՄԱՅՐ  ՍՈՒՐԲ  ԲԱՐԵԽՈՍԻՐ  


ԴՈՒ,որ Սուրբ Հոգու ավետիսը հրեղեն հրեշտակից ընդունեցիր,ուրախացիր բերկրյալ,  ՏԵՐԸ  ՔԵԶ հետ է,Մարիամ անհարսնացյալ:Անսկիզբ  Խոսքը՝  ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ,հավիտենական  ԹԱԳԱՎՈՐԸ  հաճեցավ մարդեղությամբ սկիզբ առնել ՔԵԶԱՆԻՑ,բարեխոսիր ՈՐԴՈՒԴ մոտ  ԻՐ Արյունով գնված ժողովուրդի համար:Ամեն:

Անճառի խորան,ԲԱՆԻ բնակարան,գովյալ սրբուհի Մարիամ,ԴՈՒ վարդ անթառամ,երանելի ՏԻՐԱԾԻՆ,ընտիր Կույս,Թագուհի վերին,լուսեղեն երկինք,արքայական թագ,խորան խնդության ծաղկավետ դրախտ,մարմնավոր հրեշտակ,մեղավորների քավիչ,ընտրյալ  բյուրավորներից,ԴՈՒ Մայր ԱՍՏԾՈ:Ամեն:

ՈՒրախ եղիր,սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,անսահման տաճար,մեծարում ենք ՔԵԶ:   Անարատությամբ հղացար և վայելչորեն ծնեցիր ԱՍՏԾՈՒՆ:Մարգարեն երգում է.սուրբ  է ՏԱՃԱՐԸ  ՔՈ, և սքաչելի՝արդարությամբ:ՈՒրախ եղիր,երկնային դուռ,սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, անխախուտ տաճար,մեծարում ենք ՔԵԶ:Ամեն:

ՈՒրախացիր սրբուհի և միշտ Կույս ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,մայր Լույսի,որ անհամեմատելի ես  կանաց մեջ,որովհետև ՆԱ,ՈՎ Քեզանով մարմնացավ,ավերեց դժոխքը:Երանելի մայր, բարեխոսիր ՏԻՐՈՋԸ մեր ընտանիքների բարօրության համար:Ամեն:

Ով ամենասրբուհի ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,պարծանք կուսության,ճրագ պայծառգույն քան արեգակը:Ով ջահ փայլուն քան լուսինն ու աստղերը:Ով աթոռ քերովբենական՝   բարձրագույն քան երկինքը:Ով սերովբե հողեղեն,վեհագույն քան հրեշտակները  և  պատվական քան անմարմին երկնավորների դասերը,բարեխոսիր զավակներիդ համար: Ամեն:

Անարատ տաճար,ԱՍՏԾՈ անբավ Խոսքի բնակարան,սուրբ Կույս Մարիամ,Քեզ  և Քեզնից  ծնվածին մեծարում ենք:Արդ խնդրում ենք,անդադար բարեխոսիր մեր անձերի համար,որ  ՏԵՐԸ փրկի փորձությունից և մեզ սպառնացող բոլոր վտանգներից:Ամեն:

Սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ,ՏԻՐՈՋ անարատ Մայր և Կույս,բարեխոսիր Քո ՄԻԱԾԻՆ  ՈՐԴՈՒ  մոտ,որ փրկի մեզ գեհենի սպառնալիքից և պարգևի մեզ խոստացաված երկնքի արքայությունը, և ՆՐԱ մյուս անգամ գալստյան ժամանակ օգնիր,պահպանիր մեզ գալիք բարկությնից  ու հանգիստ շնորհիր մեր բոլոր ննջեցյալներին:Ամեն:



Ով   աթոռ քերովբենական՝ բարձրագույն քան երկինքը:Ով   սերովբե  հողեղեն՝ վեհագույն քան հրեշտակները և պատվական քան անմարմին երկնավոր դասերը:Ով   պարծանք կույսերի,Դու ես հարսը՝ԱՆՍԿԶԲՆԱԿԱՆԻ,Դու ես Մայրը մարմնացյալ  ԱՍՏԾՈ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒ,Դու ես բնակարաբը Սուրբ Հոգու,բարեխոսիր մեզ համար:Ամեն:

Ով փառավորյալ սուրբ Կույս և Մայր հավիտենական մարմնացյալ Խոսքի,գանձ երկնային  շնորհների և բարեխոս մեղաբորների:Ես Քո անարժան ծառան,աղաչում եմ Քեզ ՝ առաջնորտիր  ինձ արցունքի այս հովտում,որ ՔՈ ՈՐԴՈՒ թանկանգին Արյունը լինի քավություն իմ մեղքերին: Ամեն:

Երեսս հողին՝պաղատում եմ Քեզ,Դու Մայր ՀԻՍՈՒՍԻ բարեխոսիր ինձ՝մեղավորիս,երկնքի Իսկուհի:Մաղթիր ինձ քավություն,ով զորավոր փրկանակ կյանքի:Թող երկրի վրա միշտ օրհնություններ,խունկի բուրումներ և անուշահոտ յուղեր մատուցվեն Քեզ ախորժելի:Ամեն:

Անապատական Կույս Մարիամ,որ սկզբից ի վեր ըտնրվեցիր լինելու անճառ Լույսի սրբության տաճար,բարեխոսիր միշտ Նրա մոտ,որ փրկի մեզ,և աղաչիր,Մայր Աստծո,որ    մեռելների հարության ազդարության փողի հնչման ժամանակ մենք էլ նորոգվենք  սուրբ  Որդուդ Հարությամբ:Ամեն:

Ամենօրհնյալ սրբուհի,դուստր Դավիթ արքայի,Դու երկնքի խոստացյալ հարսն ես,Մայր  և Ծնողը ՀԻՍՈՒՍԻ:Մարգարեները քաղցրաձայն բարբառեցին Քո մասին,որ արդարության  պտղից կբուսնի ծառ աննման:Երկնքի ցողի ընդունարան,բարեխոսիր մեր հոգիների  փրկության համար:Ամեն:

Մայր ողորմության,քաղցրություն մեր և հույս մեր:Քեզ ենք աղաղակում արտաքսված խեղճ ադամորդիներս,դեպի Քեզ ենք ուղղում մեր հառաչանքները՝ հեծելով ու ողբալով արցունքների այս հովտում:Արդ,ով մեր բարեխոս,մեզ դարձրու ողորմությամբ լի Քո աչքերը և այս աքսորից հետո ցույց տուր մեզ Քո որովայնի օրհնյալ պտուղ ՀԻՍՈՒՍԻՆ:Ամեն»



Քո բարեխոսությանն ենք ապավինում,Աստվածածին սուրբ Մարիամ,մայր Տիրոջ և սուրբ Կույս,երկնքի հարս և կնքված դուռ,որ տեսավ մարգարեն:Դու,որ Խոսքը կրեցիր Քո անարատ որովայնում և մարմնով ծնեցիր Նրան,բարեխոսիր,որ մեզ էլ կյանք պարգևի:Ամեն:

Սուրբ  Աստվածածին,Քեզ խոստովանողների հույն ու ապավենն Դու ես:Քո Որդուն՝մեր Աստծուն,բարեխոսիր,որ մեզ խոստացավ հավիտենական կյանքին արժանացնի:Փութա  մեզ համար,սուրբ  Տիրամայր,որպեսզի հայ ժողովուրդը փրկվի մեղքից ու ապականությունից:  Ամեն:

Ով  Մայր և Կույս,բնակարան մեռելներից հարություն առնողի,որ Ադամի մեղքով ննջեցյալներին անապական կյանքի է կոչում,մեծարում ենք Քեզ ՝կանաց մեջ օրհնյալիդ: Դու, որ տաճար և առագաստ եղար երկնքի և երկրի Արարչի Որդուն,որ նորոգում է մեր ննջեցյալների հույսը,մեծարում ենք Քեզ:Ամեն:

Օգնիր թևավոր Քո աղոթքներով,ով խոստովանված Մայրդ ողջերի,որ երբ դուրս ելնեմ այս  երկրի հովտից,առանց տանջալի չարչարանքների գնամ դեպի կյանք:Թող թեթև լինի վախճանն իմ,քանզի ծանրացել եմ խիստ անօրենությամբ և օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տոն ուրախության:Ամեն:

Ծննդյան օրից մաքուր և անբիծ Կույս Մարիամ,որ մարմնով ծնունդ տվեցիր մեզ մահվան կապանքներից ազատողին:Սուրբ Աստվածածին,այժմ էլ բարեխոսիր,որ Կյանքի իշխանը՝ Քո սիրելի Որդին,փրկի մեզ գեհենի սպառնալիքներից ու տանջանքների կրակներից:Ամեն:

Քերովբեական թևերով պարփակված սրբուհի Աստվածածին ՝ Կույս և Մայր և Աստվածության բնակարան,վերօրհնյալ  բոլոր առաքելական քարոզություններից:Սիրո անմահ Փեսային դու Մայր եղար,Մարիամ:Այն ահեղ ու սոսկալի օրը բարեխոսիր մեր  հոգիների փրկության համար:Ամեն:

Անճառ խորան,անգին մարգարիտ,Բանի օթաևան,գերազանծ Մայր Լույսի,դրախտի բանալի,  Եդեմ շնչական,տաճար Բարձրյալի,հրեղեններից անբից,ոսկեպատ խորան,մարմնեղեն  սերովբեն,մեղավորների քավիչ,պանծալի թագ,հողանյութ քերովբե,յուղ վարդով լի,Մայր  հրաշալի:




вторник, 2 августа 2016 г.



«Մարդը երբեք այնքան մեծ   


չէորքան երբ  ծունկի է   


գալիս   Աստծոյ   առաջ»։   

                                 Նապոլէոն Առաջին






ՀԻսուսի մասին գրուած է. «Այսպիսի քահանայապետի կարիքն ունէինքսուրբանմեղամբիծ:


Յակոբոս 3, 17-18
«Վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է, եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում»։


Յայտնութիւն 3, 20
«Ահաւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ», ասում է Տէրը։ «Եթէ մէկն ականջ դնի իմ ձայնին եւ դուռը բացի, նրա մօտ կը մտնեմ եւ նրա հետ կ'ընթրեմ, եւ նա՝ իմ հետ»։


Երեմիա 17, 7
«Թող օրհնեալ լինի այն մարդը, որն իր յոյսը Տիրոջ վրայ կը դնի եւ Տէրը կը լինի նրա յոյսը»։


Դանիէլ 2, 20-23
«Թող օրհնեալ լինի Տիրոջ Անունը յաւիտեանս յաւիտենից, որովհետեւ Նրանն է իմաստութիւնը, հանճարը եւ զօրութիւնը։ Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագաւորներ է կարգում եւ փոփոխում, իմաստուններին իմաստութիւն է տալիս եւ խելամիտներին՝ իմացութիւն, բացայայտում է խորին եւ ծածուկ բաները, գիտի՝ թէ ինչ կայ խաւարում, եւ լոյսը Նրա հետ է։ Գոհութի՜ւն Քեզ, մեր հայրերի Աստուած, օրհնում եմ Քեզ»։

Յոբ 9, 4
«Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ։ Այդ ո՞վ է Նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել»։

Մատթէոս 6, 14-15
«Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր յանցանքները»։


Մատթէոս 5, 5
«Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք պիտի ժառանգեն երկիրը»։

Մատթէոս 5, 7
«Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն»։


Մատթէոս 5, 8
«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն»։


Մատթէոս 5, 9
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն»։

Մատթէոս 5, 11-12
«Երանի՜ է ձեզ», ասում է Յիսուսը, «երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք ու սուտ ասեն։ Ցնծացէք եւ ուրախացէք, որովհետեւ երկնքում ձեր վարձը մեծ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել»։

Մատթէոս 5, 14-16
«Դուք էք աշխարհի լոյսը։ Մի քաղաք, որ լեռան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել։ Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մէջ են։ Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։

Մատթէոս 5, 20
«Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինն ու փարիսեցիներինը, Երկնքի Արքայութիւն չէք մտնի», ասում է Յիսուսը։


Հռոմէացիս 8, 35
«Ո՞վ կը բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. նեղութի՞ւնը, տրտմութի՞ւնը, հալածա՞նքը»:


Հմմտ. 1 Պետրոս 3, 14-15
«Երանի՜ ձեզ, եթէ տառապում էք արդարութեան համար. ձեր սրտերում սրբացրէք Տիրոջը՝ Յիսուսին»:


Մատթէոս 12, 37
«Քո խօսքերի հիման վրայ ես արդարանալու, քո խօսքերի հիման վրայ ես դատապարտուելու»:

Հմմտ. Եփեսացիս 4, 29
«Ձեր բերանից չար խօսքեր թող դուրս չգան, այլ յատկապէս՝ խօսքեր բարութեան»:


ՀմմտՀռոմէացիս 3, 23-24
«Բոլորն էլ զուրկ են Աստծոյ փառքիցբայց արդարացած են Նրա շնորհով»:


Հմմտ. Յակոբոս 3, 6
«Լեզուն անօրէնութեան աշխարհն է, ապականում է մարմինը եւ հրդեհում՝ կեանքը»:

Հմմտ. Ղուկաս 22, 31-32
«Սատանան իշխանութիւն է ստացել՝ մաղելու ձեզ ցորենի նման, բայց ես աղօթեցի, որպէսզի հաւատքդ չնուազի»:


2 Կորնթացիս 6, 16
«Ի՞նչ կապ կայ Աստծոյ տաճարի եւ կուռքերի միջեւ: Մենք ենք կենդանի Աստծոյ տաճարը»:

Հմմտ. 1 Պետրոս 1, 3-4
«Աստուած Յիսուսի յարութեամբ վերածնեց մեզ կենդանի յոյսին եւ անապական ժառանգութեանը»:

Եբրայեցիս 7, 26
Յի Հմմտ. Յայտնութիւն 22, 4
«Իր ծառաները տեսնելու են Իր դէմքը, Իր անունը գրուած է լինելու նրանց ճակատին»:


Մատթէոս 5, 42

«Տուր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»։







«Ուշ սիրեցի Քեզգեղեցկութիւն այսքա՜ն հին եւ այսքա՜ն նորուշ սիրեցի Քեզ։ Այո՛որովհետեւ Դու իմ ներսում էիրիսկ ես՝ դրսում։ Փնտրում էի Քեզ։ Ինքս տձեւացածնետւում էի արարածներիդ գեղեցիկ կերպերի վրայ։ Դու իմ հետ էիրբայց ես Քո հետ չէի»։ ՍբՕգոստինոս

«Եթէ չես կարող Աստծոյ մասին խօսել քո եղբայրներինԱստծոյ առաջ խօսիր քո եղբայրների մասին»։ Դիտրիխ Բոնհոֆֆեր


«Աստուած կատարում է միշտ ... ո՛չ թէ մեր խնդրանքներըայլ Իր խոստումները»։  Դիտրիխ Բոնհոֆֆեր


«Այն՝ ինչն ամէնից աւելի եմ սիրում Քրիստոնէութեան մէջՅոյսն է»։  
Չարլզ Փէգի


«Այն՝ ինչ Տէրը միշտ լսել եւ ընդունել է աղօթքումՅոյսն է»։ Ջ.ՖՍիքս


«Ովքեր մերժում են Աստծոյ պարգեւըմեռնում են իրենց իսկ բանավէճերում»։  ՍբԻգնատիոս Անտիոքացի



«Ամենատխուր բանըոր կարող է մեզ պատահելայն էոր օգտակար չլինենք ոչ ոքի»։ Ռաուլ Ֆոլլերո

«Երջանկութիւնը մեր ներսում չէո՛չ էլ՝ մեզնից դուրս։ Երջանկութիւնն Աստծոյ մէջ էե՛ւ մեզնից դուրսե՛ւ մեր ներսում»։ Բլէզ Պասկալ



«Աստուած իմպարգեւիր իւրաքանչիւրին իր մահըմի մահոր ծնուած լինի իր կեանքից»։ Ռայներ Մարիա Ռիլկէ



Նիկոլաս Մալըբրանշ
«Աստուած հոգիների վայրն էինչպէս տարածութիւնը վայրն է մարմինների»։

ՍբԹոմաս Մուր
«Տուր ինձո՜վ Տէրշնորհըոր աշխատեմ իրականացնելու այն բաներըորոնց համար Քեզ աղօթում եմ»։



ՍբԳրիգոր Նազիանզացի
«Աստծուն ճանաչելու ա՛յլ կերպ չկայքան՝ ապրել Իրենով»։


«Հոգիներից քչերն են կատարեալորովհետեւ քչերն են հետեւում Սուրբ Հոգուն»։ Լուի Լալլըման