Վաղը բոլորս միասին գնաք Եկեղեցի մասնակցելու Սբ. Պատարագի արարողությանը,ստանաք Սուրբ Հաղորդությանը:Եկեղեցին աղոթքի տուն է և մոմ վառելը եկեղեցի հաճախելու պարտադիր պայման չէ, կարևորը աղոթքն է,կանայք եկեղեցի են մտնում գլխաշորով:Եկեղեցին ԱՍՏԾՈ ՏՈՒՆՆ է,ոչ թէ նորաձևության սրահ:
ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է՝
Ա. Պահքով, ինքնաքննությամբ, խոկումով ու աղոթքով պատրաստվել, իսկ վերջին օրը ծոմ պահել:
Բ. Հոգևորականին խոստովանել մեղքերը և արձակում ստանալուց հետո միայն մոտենալ Սուրբ Հաղորդությանը:
ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է՝
Ա. Պահքով, ինքնաքննությամբ, խոկումով ու աղոթքով պատրաստվել, իսկ վերջին օրը ծոմ պահել:
Բ. Հոգևորականին խոստովանել մեղքերը և արձակում ստանալուց հետո միայն մոտենալ Սուրբ Հաղորդությանը:
Հաճախեցեք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեցեք: Նաև տանը աղոթեցեք՝ առանձնության մեջ: Սակայն, երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն, և ինչպես ասացի, ջերմեռանդ կերպով աղոթեցեք և օգուտ կստանաք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի արքայությանը կարժանանաք: Ամէն: Ս. Հովհան Ոսկեբերան
Հրավիրում եմ բոլոր ցանկացողներին,Երևանի-Սբ.Գրիգոր ԼուսավորիչՄայր Եկեղեցի,Կիրակի օրը մասնակցել Սուրբ Պատարագին Աստվածածնի վերափոխման տոնին, Ժամը 10:30,մասնակցելու Սբ. Պատարագի արարողությանը,ստանաք Սուրբ Հաղորդությանը:Հոգևոր Գրադարան:
ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍԻՐ
ԴՈՒ,որ Սուրբ Հոգու ավետիսը հրեղեն
հրեշտակից ընդունեցիր,ուրախացիր բերկրյալ,
ՏԵՐԸ ՔԵԶ հետ է,Մարիամ անհարսնացյալ:Անսկիզբ Խոսքը՝
ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ,հավիտենական ԹԱԳԱՎՈՐԸ հաճեցավ մարդեղությամբ սկիզբ առնել ՔԵԶԱՆԻՑ,բարեխոսիր
ՈՐԴՈՒԴ մոտ ԻՐ Արյունով գնված ժողովուրդի համար:Ամեն:
Անճառի խորան,ԲԱՆԻ բնակարան,գովյալ
սրբուհի Մարիամ,ԴՈՒ վարդ անթառամ,երանելի ՏԻՐԱԾԻՆ,ընտիր Կույս,Թագուհի վերին,լուսեղեն
երկինք,արքայական թագ,խորան խնդության ծաղկավետ դրախտ,մարմնավոր հրեշտակ,մեղավորների
քավիչ,ընտրյալ բյուրավորներից,ԴՈՒ Մայր ԱՍՏԾՈ:Ամեն:
ՈՒրախ եղիր,սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,անսահման
տաճար,մեծարում ենք ՔԵԶ: Անարատությամբ հղացար
և վայելչորեն ծնեցիր ԱՍՏԾՈՒՆ:Մարգարեն երգում է.սուրբ է ՏԱՃԱՐԸ
ՔՈ, և սքաչելի՝արդարությամբ:ՈՒրախ եղիր,երկնային դուռ,սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, անխախուտ
տաճար,մեծարում ենք ՔԵԶ:Ամեն:
ՈՒրախացիր սրբուհի և միշտ Կույս
ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,մայր Լույսի,որ անհամեմատելի ես
կանաց մեջ,որովհետև ՆԱ,ՈՎ Քեզանով մարմնացավ,ավերեց դժոխքը:Երանելի մայր, բարեխոսիր
ՏԻՐՈՋԸ մեր ընտանիքների բարօրության համար:Ամեն:
Ով ամենասրբուհի ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,պարծանք
կուսության,ճրագ պայծառգույն քան արեգակը:Ով ջահ փայլուն քան լուսինն ու աստղերը:Ով
աթոռ քերովբենական՝ բարձրագույն քան երկինքը:Ով
սերովբե հողեղեն,վեհագույն քան հրեշտակները
և պատվական քան անմարմին երկնավորների
դասերը,բարեխոսիր զավակներիդ համար: Ամեն:
Անարատ տաճար,ԱՍՏԾՈ անբավ Խոսքի
բնակարան,սուրբ Կույս Մարիամ,Քեզ և Քեզնից ծնվածին մեծարում ենք:Արդ խնդրում ենք,անդադար բարեխոսիր
մեր անձերի համար,որ ՏԵՐԸ փրկի փորձությունից
և մեզ սպառնացող բոլոր վտանգներից:Ամեն:
Սուրբ
ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ,ՏԻՐՈՋ անարատ Մայր և Կույս,բարեխոսիր Քո ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒ մոտ,որ
փրկի մեզ գեհենի սպառնալիքից և պարգևի մեզ խոստացաված երկնքի արքայությունը, և ՆՐԱ
մյուս անգամ գալստյան ժամանակ օգնիր,պահպանիր մեզ գալիք բարկությնից ու հանգիստ շնորհիր մեր բոլոր ննջեցյալներին:Ամեն:
Ով աթոռ քերովբենական՝ բարձրագույն քան երկինքը:Ով սերովբե
հողեղեն՝ վեհագույն քան հրեշտակները և պատվական քան անմարմին երկնավոր դասերը:Ով պարծանք կույսերի,Դու ես հարսը՝ԱՆՍԿԶԲՆԱԿԱՆԻ,Դու
ես Մայրը մարմնացյալ ԱՍՏԾՈ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒ,Դու
ես բնակարաբը Սուրբ Հոգու,բարեխոսիր մեզ համար:Ամեն:
Ով
փառավորյալ սուրբ Կույս և Մայր հավիտենական մարմնացյալ Խոսքի,գանձ երկնային շնորհների և բարեխոս մեղաբորների:Ես Քո անարժան
ծառան,աղաչում եմ Քեզ ՝ առաջնորտիր ինձ արցունքի
այս հովտում,որ ՔՈ ՈՐԴՈՒ թանկանգին Արյունը լինի քավություն իմ մեղքերին: Ամեն:
Երեսս հողին՝պաղատում եմ Քեզ,Դու
Մայր ՀԻՍՈՒՍԻ բարեխոսիր ինձ՝մեղավորիս,երկնքի Իսկուհի:Մաղթիր ինձ քավություն,ով զորավոր
փրկանակ կյանքի:Թող երկրի վրա միշտ օրհնություններ,խունկի բուրումներ և անուշահոտ յուղեր
մատուցվեն Քեզ ախորժելի:Ամեն:
Անապատական Կույս Մարիամ,որ սկզբից
ի վեր ըտնրվեցիր լինելու անճառ Լույսի սրբության տաճար,բարեխոսիր միշտ Նրա մոտ,որ փրկի
մեզ,և աղաչիր,Մայր Աստծո,որ մեռելների հարության
ազդարության փողի հնչման ժամանակ մենք էլ նորոգվենք սուրբ Որդուդ
Հարությամբ:Ամեն:
Ամենօրհնյալ սրբուհի,դուստր Դավիթ
արքայի,Դու երկնքի խոստացյալ հարսն ես,Մայր
և Ծնողը ՀԻՍՈՒՍԻ:Մարգարեները քաղցրաձայն բարբառեցին Քո մասին,որ արդարության պտղից կբուսնի ծառ աննման:Երկնքի ցողի ընդունարան,բարեխոսիր
մեր հոգիների փրկության համար:Ամեն:
Մայր ողորմության,քաղցրություն
մեր և հույս մեր:Քեզ ենք աղաղակում արտաքսված խեղճ ադամորդիներս,դեպի Քեզ ենք ուղղում
մեր հառաչանքները՝ հեծելով ու ողբալով արցունքների այս հովտում:Արդ,ով մեր բարեխոս,մեզ
դարձրու ողորմությամբ լի Քո աչքերը և այս աքսորից հետո ցույց տուր մեզ Քո որովայնի
օրհնյալ պտուղ ՀԻՍՈՒՍԻՆ:Ամեն»
Քո բարեխոսությանն ենք ապավինում,Աստվածածին
սուրբ Մարիամ,մայր Տիրոջ և սուրբ Կույս,երկնքի հարս և կնքված դուռ,որ տեսավ մարգարեն:Դու,որ
Խոսքը կրեցիր Քո անարատ որովայնում և մարմնով ծնեցիր Նրան,բարեխոսիր,որ մեզ էլ կյանք
պարգևի:Ամեն:
Սուրբ Աստվածածին,Քեզ խոստովանողների հույն ու ապավենն
Դու ես:Քո Որդուն՝մեր Աստծուն,բարեխոսիր,որ մեզ խոստացավ հավիտենական կյանքին արժանացնի:Փութա մեզ համար,սուրբ Տիրամայր,որպեսզի հայ ժողովուրդը փրկվի մեղքից ու
ապականությունից: Ամեն:
Ով Մայր և Կույս,բնակարան մեռելներից հարություն առնողի,որ
Ադամի մեղքով ննջեցյալներին անապական կյանքի է կոչում,մեծարում ենք Քեզ ՝կանաց մեջ
օրհնյալիդ: Դու, որ տաճար և առագաստ եղար երկնքի և երկրի Արարչի Որդուն,որ նորոգում
է մեր ննջեցյալների հույսը,մեծարում ենք Քեզ:Ամեն:
Օգնիր թևավոր Քո աղոթքներով,ով
խոստովանված Մայրդ ողջերի,որ երբ դուրս ելնեմ այս
երկրի հովտից,առանց տանջալի չարչարանքների գնամ դեպի կյանք:Թող թեթև լինի վախճանն
իմ,քանզի ծանրացել եմ խիստ անօրենությամբ և օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տոն ուրախության:Ամեն:
Ծննդյան օրից մաքուր և անբիծ
Կույս Մարիամ,որ մարմնով ծնունդ տվեցիր մեզ մահվան կապանքներից ազատողին:Սուրբ Աստվածածին,այժմ
էլ բարեխոսիր,որ Կյանքի իշխանը՝ Քո սիրելի Որդին,փրկի մեզ գեհենի սպառնալիքներից ու
տանջանքների կրակներից:Ամեն:
Քերովբեական թևերով պարփակված
սրբուհի Աստվածածին ՝ Կույս և Մայր և Աստվածության բնակարան,վերօրհնյալ բոլոր առաքելական քարոզություններից:Սիրո անմահ
Փեսային դու Մայր եղար,Մարիամ:Այն ահեղ ու սոսկալի օրը բարեխոսիր մեր հոգիների փրկության համար:Ամեն:
Անճառ խորան,անգին մարգարիտ,Բանի
օթաևան,գերազանծ Մայր Լույսի,դրախտի բանալի,
Եդեմ շնչական,տաճար Բարձրյալի,հրեղեններից անբից,ոսկեպատ խորան,մարմնեղեն սերովբեն,մեղավորների քավիչ,պանծալի թագ,հողանյութ
քերովբե,յուղ վարդով լի,Մայր հրաշալի: