Տէր, ողորմեա
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:
Ամենասուրբ Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն. և հիւանդաց բժշկութիւն.Ազգից Հայոց աիցելութիւն:
Տէր, ողորմեա…
Արի Աստված հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց. հաս յօգնութիւն ծառայից քոց, լերօգնական ազգիս Հայոց:
Տէր, ողորմեա…
Ամենասուրբ Երրորդութիւն, ի քէն հայցեմք մեզ օգնութիւն, ննջեցելոց արքայութիւն,Ազգիս Հայոց սեր, միութիւն:
Տէր, ողորմեա…
Ողորմութիւն մեզ պարգևեա, զհիւանդ հոգիս մեր բժշկեա, ի բանսարկուէն զմեզ փրկեա ևի չարեաց անփորձ պահեա:
Տէր, ողորմեա…
Խնդրեմք ի քէն արտասուելով և պաղատիմք զայս ասելով, զմեղս մեր մի' յիշեսցես, այլգթութեամբ քով քավեսցես:
Տէր, ողորմեա…
Ժամանակին Նինվէացւոց. Արագ լուար ձայնի տղայոց. մի' բարկանար մեղաց մերոց. զիստեղծուած եմք ի ձեռաց քոց:
Տէր, ողորմեա…
Ժամեա մեզ ի յօգնութիւն, զի մի' մտցուք ի փորձութիւն, մաքուր մարմնով լինիլ ի քուն,արդար հոգւով մնալ արթուն:
Տէր, ողորմեա…
Յիսուս Քրիստոս. կարող Աստված քեզ աղաչեմք բազկատարած. լուր և մաքրեա զմեզ իմեղաց. և ազատեա ի փորձանաց:
Տէր, ողորմեա…
Արի, արի, հովիւ բարի, առ ի խնդիր քո ոչխարի. մեղաւոր եմ մեղաց գերի, խնայեաորդւոյ անառակի:
Տէր, ողորմեա…
Սուրբ Պատարագ հացն կենաց, ողորմութեան մեզ զդուռն բաց, խոստովանիմք ՔրիստոսԱստված, փրկեա զաշխարհ ի փորձանաց:
Տէր, ողորմեա…
Միջնորդութեամբ Սրբոյ Խաչին և անարատ Սուրբ ծնողին. զհեղումն արեան Փրկչին. ել իխնդիր փոքու հօտին:
Տէր, ողորմեա…
Քո անպատում խոնարհութեամբ և կամաւոր խաչելութեամբ, հաշտեա ընդ մեզ Տերգթութեամբ և թող զմեղս ողորմութեամբ:
Տէր, ողորմեա…
Գովեալ ես դու փայտ փրկութեան, ամենօրհնեալ յաղթող նշան. ընդ լուսակալառաւօտեան, ծագեա մեզ զլոյս Արփիական:
Տէր, ողորմեա…
Աստուածածին ամենօրհնեալ. զպաղատանս մեր ընկալ. ի նեղութեան ժամուս հասեալ,առ քեզ գոչեմք անձամբ թախծեալ:
Տէր, ողորմեա…
Աստուածածին զքեզ ունիմ յոյս. բարեխօսեա մոլորելոյս, և ողորմեա Տէր իմ Յիսուս,հոգւով մարմնով կորուսելոյս:
Տէր, ողորմեա…
Բանին Կենաց բարձող եղեր, զԱստուած մարմնով փառակրեցեր առ Տէր Արքայնբարեխօս լեր, ի փորձանաց զմեզ փրկել:
Տէր, ողորմեա…
Սրբուհի մայր ողորմութեան, քեզ աղաչեմք մեք միաբան, բարեխօսեա առ Տէր Արքայն,վասն աշխարհիս խաղաղութեան:
Տէր, ողորմեա…
Խնդրեմք ի քեն Հայր պատվական, Լուսավորիչ ազգի մարդկան, Տէր Սուրբ Գրիքոր պետպարթևյան, լե'ր մեզ պարիսպ և պահապան:
Տէր, ողորմեա…
Ով Սերովբէք և Քերովբէք, մեղաւորաց ձայն լսեցեք, զԱստուած ընդ մեզ հաշտեցուցէքանշէջ հրոյն ազատեցէք:
Տէր, ողորմեա…
Աղաչանօք Սուրբ հրեշտակաց, և աղօթիւք վերին զօրաց, լուր Տէր ձայնի մեղաւորաց, ևազատեա ի փորձանաց։
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.