Translate

пятница, 28 августа 2015 г.

             

Մեղքերի ներման աղոթք





 




Բժշկի՛ր ինձՏե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:

Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը ևնվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:

Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել:Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհիավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:

Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ,գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում:

Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին,սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:

Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով,չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալուՔո կամարարների հետ:

Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դողտանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն
:




                 

                  Միածին Որդուն աղոթք


 


Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս: 
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: 

Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների: 
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր,խարխափու մենք խավարում,ճառագայթի՛ր,ընկանք հավատից, հաստատի՛ր: 

Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը: 

Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն
:




Սուրբ Հովհան Ոսկեբերանի աղոթքը սուրբ Եկեղեցու դռան առջեւ


Տաճա՛ր Աստուծոյ եւ բնակարան Սուրբ Հոգու, որ քեզանից սուրբ Աւազանով կանչեց որդեգրուելու երկնաւոր Հօրը։ Այսօր քո մէջ կամեցաւ պատարագուել անարատ Գառը։ Եւ ես եկայ քո դռների առաջ եւ աղաչում եմ քեզ՝ մաքրի՛ր ինձ վերստին լուացմամբ, սրբի՛ր մեղքերից եւ արժանի՛ արա մտնելու սուրբ Սեղանիդ առաջ՝ երկրպագելու ամէն։   





понедельник, 24 августа 2015 г.

                               Տէր, ողորմեա 



Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:
Ամենասուրբ Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն. և հիւանդաց բժշկութիւն.Ազգից Հայոց աիցելութիւն: 
Տէր, ողորմեա 
Արի Աստված հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց. հաս յօգնութիւն ծառայից քոց, լերօգնական ազգիս Հայոց 
Տէր, ողորմեա 
Ամենասուրբ Երրորդութիւն, ի քէն հայցեմք մեզ օգնութիւն, ննջեցելոց արքայութիւն,Ազգիս Հայոց սեր, միութիւն: 
Տէր, ողորմեա 
Ողորմութիւն մեզ պարգևեա, զհիւանդ հոգիս մեր բժշկեա, ի բանսարկուէն զմեզ փրկեա ևի չարեաց անփորձ պահեա: 
Տէր, ողորմեա 
Խնդրեմք ի քէն արտասուելով և պաղատիմք զայս ասելով, զմեղս մեր մի' յիշեսցես, այլգթութեամբ քով քավեսցես: 
Տէր, ողորմեա 
Ժամանակին Նինվէացւոց. Արագ լուար ձայնի տղայոց. մի' բարկանար մեղաց մերոց. զիստեղծուած եմք ի ձեռաց քոց:   
Տէր, ողորմեա 
Ժամեա մեզ ի յօգնութիւն, զի մի' մտցուք ի փորձութիւն, մաքուր մարմնով լինիլ ի քուն,արդար հոգւով մնալ արթուն: 
Տէր, ողորմեա 
Յիսուս Քրիստոս. կարող Աստված քեզ աղաչեմք բազկատարած. լուր և մաքրեա զմեզ իմեղաց. և ազատեա ի փորձանաց:    
Տէր, ողորմեա 
Արի, արի, հովիւ բարի, առ ի խնդիր քո ոչխարի. մեղաւոր եմ մեղաց գերի, խնայեաորդւոյ անառակի: 
Տէր, ողորմեա 
Սուրբ Պատարագ հացն կենաց, ողորմութեան մեզ զդուռն բաց, խոստովանիմք ՔրիստոսԱստված, փրկեա զաշխարհ ի փորձանաց:     
Տէր, ողորմեա 
Միջնորդութեամբ Սրբոյ Խաչին և անարատ Սուրբ ծնողին. զհեղումն արեան Փրկչին. ել իխնդիր փոքու հօտին: 
Տէր, ողորմեա 
Քո անպատում խոնարհութեամբ և կամաւոր խաչելութեամբ, հաշտեա ընդ մեզ Տերգթութեամբ և թող զմեղս ողորմութեամբ: 
Տէր, ողորմեա 
Գովեալ ես դու փայտ փրկութեան, ամենօրհնեալ յաղթող նշան. ընդ լուսակալառաւօտեան, ծագեա մեզ զլոյս Արփիական 
Տէր, ողորմեա 
Աստուածածին ամենօրհնեալ. զպաղատանս մեր ընկալ. ի նեղութեան ժամուս հասեալ,առ քեզ գոչեմք անձամբ թախծեալ: 
Տէր, ողորմեա 
Աստուածածին զքեզ ունիմ յոյս. բարեխօսեա մոլորելոյս, և ողորմեա Տէր իմ Յիսուս,հոգւով մարմնով կորուսելոյս: 
Տէր, ողորմեա 
Բանին Կենաց բարձող եղեր, զԱստուած մարմնով փառակրեցեր առ Տէր Արքայնբարեխօս լեր, ի փորձանաց զմեզ փրկել: 
Տէր, ողորմեա 
Սրբուհի մայր ողորմութեան, քեզ աղաչեմք մեք միաբան, բարեխօսեա առ Տէր Արքայն,վասն աշխարհիս խաղաղութեան: 
Տէր, ողորմեա 
Խնդրեմք ի քեն Հայր պատվական, Լուսավորիչ ազգի մարդկան, Տէր Սուրբ Գրիքոր պետպարթևյան, լե'ր մեզ պարիսպ և պահապան: 
Տէր, ողորմեա 
Ով Սերովբէք և Քերովբէք, մեղաւորաց ձայն լսեցեք, զԱստուած ընդ մեզ հաշտեցուցէքանշէջ հրոյն ազատեցէք: 
Տէր, ողորմեա 
Աղաչանօք Սուրբ հրեշտակաց, և աղօթիւք վերին զօրաց, լուր Տէր ձայնի մեղաւորաց, ևազատեա ի փորձանաց։ 
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա: