Translate

воскресенье, 19 июля 2015 г.






Սաղմոս 46, 2-12
Աստուած մեր համար ապաւէն է եւ ուժ, տրտմութեան ժամանակ միշտ մօտիկ օգնութիւն. այս իսկ պատճառով, չենք վախենում, եթէ երկիրը խռովւում է, եթէ լեռները փլուզւում են մինչեւ ծովի անդունդները. նոյնիսկ եթէ նրա ջրերն ուռչում են ու յորդում, եթէ փոթորկի ժամանակ դողում են լեռները: Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է, մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը: Մի գետ իր վտակներով ուրախացնում է Աստծոյ քաղաքը, Բարձրեալի սուրբ բնակավայրը. Աստուած նրանում է, չի կարող սասանուել, Աստուած կ'օգնի նրան առաւօտից մինչեւ առաւօտ. եթէ հեթանոսները խռովւում են եւ թագաւորութիւնները սասանւում, Նրա ձայնը հնչում է եւ երկիրը վրդովւում: Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է, մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը: Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, Նա է, որ զարմանքով լցնում է երկիրը. դադարեցնում է պատերազմները մինչեւ աշխարհի ծայրերը, նետերն ու աղեղները կոտրում եւ այրում է վահանները. «Կանգ առէք եւ իմացէք, որ ես եմ Աստուած, բարձրեալ՝ հեթանոսների մէջ, բարձրեալ՝ երկրի վրայ»: Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է, մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը:

Սաղմոս 45, 2-18
Սրտիցս բխում են գեղեցկութեան խօսքեր, Մեսիա Թագաւորի առաջ երգում եմ իմ բանաստեղծութիւնը. լեզուս նման է արագ գրագրի գրչին: «Մարդկանց որդիների մէջ ամենագեղեցիկն ես Դու, Քո շրթունքներից հեղւում է շնորհ, որովհետեւ Աստուած յաւիտեան օրհնեց Քեզ: Ո՜վ հզօր, գօտեպնդուիր սրով, փառքով ու վայելչութեամբ յառաջացիր ու յաղթանակիր, նժոյգիդ հեծիր՝ ճշմարտութեան, հեզութեան ու արդարութեան համար: Քո աջը սովորեցնի քեզ հրաշալի գործեր, Քո առաջ, նետերիդ հարուածներով, ընկնեն հեթանոսները, Մեսիա Թագաւորի թշնամիները, սրտից խոցուած: Քո գահը, ո՜վ Աստուած, տեւում է ընդմիշտ, յաւիտեան, արքայութեանդ գաւազանը արդարութեան գաւազան է, Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում՝ անօրէնութիւնը: Այս իսկ պատճառով օծեց քեզ, Աստուած, Քո Աստուածը, բերկրանքի օծմամբ նախընտրեց Քեզ Քո ընկերներից, զգեստներդ ամբողջ միւռոն, ալոէ ու կասիայ են բուրում: Փղոսկրեայ պալատներում ուրախացնում են Քեզ համերգները, նախասիրեալներիդ մէջ կան թագաւորների դստրեր. Քո աջին կանգնած է Կինը, Օֆիրի ոսկիներով զարդարուած»: «Լսիր, ո՜վ դուստր, նայիր եւ ականջ դիր. մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը, որովհետեւ Մեսիա Թագաւորը ցանկացել է քո գեղեցկութիւնը: Նա է քո Տէրը, ո՜վ դուստր Տիւրոսի, երկրպագիր Նրան եւ ժողովրդի մեծամեծները ընծաներով կը խնդրեն քո ժպիտը»: Ահա, թագաւորի դուստրը մտնում է իր փառքի մէջ, ոսկեհիւս կտաւներով հանդերձաւորուած. այլեւս պատրաստ՝ առաջնորդւում է Մեսիա Թագաւորի առաջ: Իր կոյս ընկերուհիներն իր ետեւից շքախումբ են կազմում, երգով եւ ուրախութեամբ ընկերանում են նրան մինչեւ Քո մօտ, տօնակատարութեամբ մտնում են արքայական յարկից ներս: «Հայրերիդ փոխարէն կը լինեն քեզ որդիներ, նրանց իշխաններ կը կարգես ամբողջ երկրի վրայ. սերնդէ սերունդ յիշել կը տամ անունդ, ժողովուրդներն յաւիտեանս յաւիտենից օրհնելու են քեզ»:



Սաղմոս 44, 2-27
Ո՜վ Աստուած, մեր ականջները լսեցին, մեր հայրերը պատմեցին մեզ գործերը, որոնք Դու կատարեցիր նրանց օրոք, հին ժամանակներում: Քո ձեռքով գահընկէց արեցիր հեթանոսներին, եւ նրանք կարողացան բնակուել այնտեղ. ետ մղեցիր բազմաթիւ ժողովուրդներ, եւ նրանք կարողացան տարածուել: Նրանց սուրը չէ, որ գրաւեց երկիրը, նրանց բազուկը չէ, որ փրկեց նրանց. այլ Դու Ինքդ էիր, Քո բազկով ու Քո աջով, Քո Դէմքի լոյսով, որովհետեւ սիրում էիր նրանց: Դու ես իմ Թագաւորը, ո՜վ Աստուած, Դու վճռում ես Յակոբի փրկութիւնը. Քո հետ կը յաղթենք հակառակորդներին, Քո Անունով կը ջախջախենք յարձակուողներին: Զէնքերին չէ, որ յուսացել եմ, սուրս չի կարող ինձ փրկութիւն պարգեւել. միայն Դու կը փրկես մեզ մեր հարստահարիչներից եւ ամօթով կը պատես մեր թշնամիներին. ամէն ժամանակ Աստուած մեր օրհնութիւնն է, անդադար փառաբանում ենք Քո Անունը: Բայց այժմ մերժում ես մեզ ու խոնարհեցնում, ճակատամարտի դուրս չես գալիս մեր զօրքերի հետ. փախստական ես դարձնում մեզ հակառակորդի առջեւ, մեր ունեցուածքներն յափշտակում են մեր թշնամիները: Գառների նման մեզ յանձնում ես սպանդի, ցրում ես մեզ հեթանոսների մէջ. Դու ոչինչ գնով վաճառում ես Քո ժողովուրդը, այդպիսի գնով Դու ոչինչ չես շահում: Մեզ ենթարկում ես մեր հարեւանների ծաղրանքին, սահմանակիցների հեգնանքին ու նախատինքին. առակ ես դարձնում մեզ հեթանոսների համար, օտարականները թափ են տալիս գլուխները: Ամբողջ օրն առջեւս նախատինք է, ամօթը ծածկում է երեսս, լսելով նրան՝ ով նախատում ու հայհոյում է, տեսնելով թշնամուն, որ վրէժխնդրութիւն է տենչում: Այս ամէնը թափուեց մեր գլխին, բայց մենք Քեզ չէինք մոռացել, Քո Ուխտը մենք չէինք խախտել: Մեր սիրտը ետ չէր դարձել, մեր քայլերը չէին շեղուել Քո արահետներից. բայց այժմ Դու նետում ես մեզ բորենիների մէջ, մահուան ստուերով ծածկում ես մեզ: Եթէ մոռացած լինէինք մեր Աստծոյ Անունը, եթէ մեր ձեռքերը ուղղած լինէինք մի օտար աստծոյ. մի՞թէ Աստուած չէր բացայայտի դա, Նա՝ որ ճանաչում է սրտի գաղտնիքները. բայց Քո համար է, որ սպանւում ենք ամէն օր, սպանդի սահմանուած գառներ են համարում մեզ: Արթնացի՛ր, Տէր, ինչո՞ւ ես ննջում, ոտքի կանգնիր, մեզ մի՛ մերժիր ընդմիշտ. ինչո՞ւ ես թաքցնում Քո դէմքը, մոռանում մեզ, որ խոնարհեցուած ենք ու հարստահարուած: Ընկել ենք գետին, բերաններս լցուել են փոշով, մեր որովայնը կցուել է հողին. ոտքի կանգնիր, հասիր մեզ օգնութեան, ազատիր մեզ յանուն Քո սիրոյ:




Սաղմոս 43, 1-5
Դատիր ինձ, ո՜վ Աստուած, պաշտպանիր դատս ընդդէմ անհաւատ ժողովրդի. խաբեբայ մարդուց ազատիր ինձ, նրանից՝ ով դաւաճանում է: Դու ես, ո՜վ Աստուած, իմ ապաւէնը, ինչո՞ւ ես մերժում ինձ. ինչո՞ւ եմ տրտում քայլում թշնամուց չարչարուած: Առաքիր Քո լոյսն ու ճշմարտութիւնը, նրանք թող առաջնորդեն ինձ. կ'առաջնորդեն ինձ դէպի Սրբութեանդ լեռը, դէպի Քո օթեւանները: Եւ կը գամ Աստծոյ խորանի առաջ, իմ ուրախութեան Աստծոյ դիմաց. Քո համար կ'երգեմ իմ տաւիղով, ո՜վ Աստուած, Աստուած իմ: Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած. յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան. Աստծոյ դէմքը փրկութիւն է:


Սաղմոս 42, 2-12
Ինչպէս եղջերուն փափաքում է ջրի վտակներին, այնպէս էլ հոգիս փափաքում է Քեզ, ո՜վ Աստուած: Հոգիս ծարաւի է Աստծուն, կենդանի Աստծուն, ե՞րբ եմ գալու՝ տեսնելու Աստծոյ Դէմքը: Օր ու գիշեր ուրիշ հաց չունեմ, արցունքներից բացի, մինչ ամբողջ օրն ինձ ասում են, թէ. «Ո՞ւր է քո Աստուածը»: Մտաբերում եմ անցեալ ժամանակները, յուզուելու աստիճան. երբ դռներից ներս էի մտնում մինչեւ Աստծոյ տունը, տօնակատար ամբոխի ուրախ երգերով եւ շնորհակալութեան տաղերով շրջապատուած: Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած. յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան. Աստծոյ Դէմքը փրկութիւն է: Հոգիս ինձնում խռովուած է եւ յիշում եմ Քեզ, Յորդանանի երկրից ու Հերմոնից, իմ խոնարհ փոքրիկ բլրակից: Անդունդը կանչում է անդունդին, ջրվէժների շառաչով. բոլոր յորձանքներդ ու ալիքներդ խուժում, ողողում են անձս: Տէրը պարգեւում է ինձ Իր շնորհը օրուայ ընթացքում. գիշերը աղօթքս երգում է Նրան, իմ կեանքի Աստուածն է: Ասում եմ Աստծուն. «Վէմ իմ, ինչո՞ւ ես ինձ մոռանում, ինչո՞ւ եմ թշնամուց չարչարուած ես տրտում քայլում»: Մահացու վիրաւոր եմ մինչեւ ոսկորներս, հակառակորդներս նախատում են ինձ, մինչ ամբողջ օրն ինձ ասում են, թէ. «Ո՞ւր է քո Աստուածը»: Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած. յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան. Աստծոյ դէմքը փրկութիւն է:





Սաղմոս 41, 2-13
Երանելի է մարդը, որն հոգատարութիւն ունի տկարի նկատմամբ, չար օրերում Տէրն ազատում է նրան. Տէրը պաշտպանում է նրան, երանութեամբ ապրեցնում երկրի վրայ, նրան չի մատնում իր թշնամիների ցանկութեանը. Տէրն օգնում է նրան իր տառապանքի անկողնում, հիւանդութիւնները հեռացնում է անկողնուց, որի մէջ սպառւում էր: Ես ասում եմ. «Ողորմիր ինձ, Տէր, բժշկիր ինձ, որովհետեւ մեղանչեցի Քո դէմ». թշնամիներս չարիք են խօսում իմ դէմ. «Ե՞րբ է մեռնելու եւ ե՞րբ է անհետանալու իր անունը»: Ով գալիս է ինձ այցելելու, կեղծ խօսքեր է արտասանում, չարութիւն է հաւաքում իր սրտում, իսկ երբ դուրս է գալիս, չարախօսում է հրապարակներում: Իմ դէմ դաշնակցած, թշնամիներս բամբասում են, իմ դէմ թուարկում են փորձանքներս. «Ծանր, սատանայական հիւանդութիւն է ընկել վրան, անշուշտ չի կարող կրկին ոտքի կանգնել անկողնուց, ուր պառկած է»: Իմ մտերիմը նոյնպէս, ում վստահում էի, նա եւս, որ իմ հետ ուտում էր միեւնոյն հացը, այժմ իմ դէմ բարձրացնում է իր կրունկը: Բայց Դու, Տէր, ողորմիր ինձ, ոտքի կանգնեցրու ինձ, որպէսզի կարողանամ հատուցել նրանց. սրանից կ'իմանամ, որ սիրում ես ինձ, եթէ թշնամիս իմ վրայ յաղթանակ չերգի. Դու կը հաստատես իմ անմեղութիւնը, ընդմիշտ կը կանգնեցնես ինձ Քո Դէմքի առաջ:


Սաղմոս 33, 12-22
Երանի՜ այն ժողովրդին, որի Աստուածը Տէրն է, այն ժողովրդին, որին Նա ընտրել է որպէս ժառանգութիւն. երկնային բարձունքներից Տէրը դիտում է, Նա տեսնում է բոլոր մարդկանց: Իր բնակութեան վայրից նա զննում է երկրի բոլոր բնակիչներին. Նա Ինքն է կաղապարել իւրաքանչիւրի սիրտը եւ հասկանում է նրանց բոլոր արարքները: Թագաւորի փրկութիւնը իր մեծ զօրքի մէջ չէ, հսկան չի ազատւում իր մեծ զօրութեամբ. յաղթանակի համար՝ ձին մի խաբկանք է, բանակը չի կարող փրկութիւն պարգեւել: Տիրոջ աչքերն Իրենից երկնչողների վրայ են, նրանց վրայ՝ ովքեր յուսացել են Իր սիրոյն. նրանց կեանքն ազատելու համար մահից եւ ապրել տալու համար քաղցի օրերին: Այո՛, մենք սպասում ենք Տիրոջը, Նա՛ է մեր օգնութիւնն ու մեր վահանը. Նրանում է ուրախանում մեր սիրտը, մենք հաւատում ենք Նրա սրբութեան Անուանը. թող մեզ ընկերանայ Քո սէրը, Տէր, որովհետեւ Քեզ ենք մենք յուսացել:


Սաղմոս 33, 1-11
Ցնծացէք, արդարներ, ի Տէր, ուղղամիտների համար քաղցր է օրհնութիւնը. երախտագիտութիւն մատուցէք Տիրոջը քնարի վրայ, տասնալարեան տաւիղով նուագեցէք Նրա համար. մի նոր երգ երգեցէք Նրան, նուագեցէք եւ երգեցէք արուեստով ու գեղեցկութեամբ: Տիրոջ խօսքը ճշմարիտ է, հաւատարմութեան մէջ են Նրա բոլոր գործերը. Նա սիրում է արդարութիւնն ու իրաւունքը, Տիրոջ սիրով լի է երկիրը: Տիրոջ խօսքով ստեղծուեց հաստատութիւնը, Նրա բերանի շնչով՝ տիեզերքը. ծովերի ջրերը Նա հաւաքում է կուժի մէջ, ամուր փականքների տակ է դնում անդունդները: Թող ամբողջ երկիրը երկնչի Տիրոջից, աշխարհի բնակիչները դողան Նրա առաջ. որովհետեւ Նա խօսում է, եւ ահա՝ ամէն բան ստեղծուած է, Նա հրամայում է, եւ ահա՝ ամէն բան գոյութիւն ունի: Տէրը ջնջում է հեթանոսների մտածումները, կործանում է ժողովուրդների ծրագրերը. բայց Տիրոջ կամքն իրականանում է միշտ, սերնդէ սերունդ՝ Նրա սրտի ծրագրերը:






воскресенье, 12 июля 2015 г.

                               ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅՑԸ



 Մի գիշեր աշխատանքից հետո կոշկակար Մարտինը սկսեց Աստվածաշունչ կարդալ և մտածեց. “Ինչ կպատահի, եթե Քրիստոսն այցելի ինձ իմ տանը”: Եվ այս մտքերով էլ նա քուն մտավ, մինչև նրան մի ձայն արթնացրեց.
- Մարտին, Մարտին, առավոտ է, արթնացիր:
Հաջորդ օրը բարի կոշկակարն անհանգիստ էր, քանի որ սպասում էր Քրիստոսի այցին: Պատուհանից նկատեց, որ հարևանը բակում ձյունն է մաքրում: Մարտինը նրան ներս կանչեց, որպեսզի տաքանա և տաք թեյ խմի:
-
Շնորհակալություն Մարտին,- ասաց հարևանը հեռանալիս: Ինձ տվեցիր թարմություն և մխիթարություն; և իմ սառած մարմնին, և հոգուն:
Արդեն կեսօր էր, երբ Մարտինը կերակրեց և հագուստ տվեց մի օտարական կնոջ, ով իր գրկում պահում էր իր փոքրիկին: Խեղճ կինը լաց եղավ, երբ մի անծանոթ, որին նա չէր էլ ճանաչում, նրան օգնության ձեռք մեկնեց:
-
Աստված օրհնի քեզ, բարի մարդ,- հեռանալիս ասաց այդ կինը:
Երեկո էր արդեն, բայց Քրիստոսն այդպես էլ չեկավ: Մարտինը տեսավ, թե ինչպես մի երեխա ցնցոտիներով մի խնձոր գողացավ հարևանուհու զամբյուղից: Հարևանուհին բռնեց տղային և սկսեց քաշքշել:
-
Թող նրան, տատիկ,- ասաց Մարտինը:
Հարևանուհին նրան արձակեց: 
-
Ներողություն խնդրիր տատիկից, և նման բան այլևս չանես: 
Տղան ներողություն խնդրեց և լաց եղավ: 
-
Սա ինձ դուր է գալիս,- ասաց Մարտինը և զամբյուղից մի խնձոր վերցնելով տվեց տղային:
-
Ահա քո խնձորը, ես կվճարեմ դրա համար:
-
Այդ տղան մի լավ ծեծի է արժանի, - ասաց տատիկը:
-
Տատիկ, Տատիկ, Դա այն է ինչ ցանկանում ենք մենք, ոչ թե Աստված: Եթե նրան պետք է ծեծենք մի խնձոր գողանալու համար, ապա ինչ պատժի ենք արժանի մենք մեր մեղքերի համար:
Երեկոյան աշխատանքն ավարտելուց հետո Մարտինը նորից սկսեց Աստվածաշունչ կարդալ: Մի ձայն լսեց.
-
Մարտին, Մարտին, ինձ չե՞ս ճանաչումԵվ նրա առջև հայտնվեց հարևանը, ժպտաց և անցավ ինչպես մի ամպ:
-
Այդ ես եմ, - կրկնեց ձայնը: Եվ մթության մեջ նկատեց այն կնոջը երեխայի հետ, որը նույնպես անհայտացավ:
-
Այդ ես եմ, -նորից լսվեց, եվ տեսավ այն ծեր կնոջը և այն տղային իրենց խնձորներով, որոնք ժպտացին և անհետացան:
Եվ Մարտինը հասկացավ, որ Քրիստոսը երեք անգամ այցելել է իրեն:






пятница, 10 июля 2015 г.

    Թշնամու կատարյալ պլան


 



Թշնամու կատարյալ պլանը (Անհայտ հեղինակ) Եկեք թույլ չտանք, որ թշնամին պղտորի մեզՍատանան աշխարհով մեկ ժողով հրավիրեց: Բացելով ժողովը` նա իր չար հրեշտակներին ասաց. - Մենք չենք կարող քրիստոնյաներին արգելել եկեղեցի գնալ: Չենք կարող նրանց արգելել Աստվածաշունչը կարդալ և ճշմարտությունն իմանալ: Չենք կարղ անգամ ետ պահել պահպանողական արժեքներից: Բայց մենք կարող ենք ուրիշ բան անել: Կարող ենք խանգարել նրանց` ձևավորել սերտ, հաստատուն հաղորդակցություն Աստծո հետ: Եթե նրանք կապ հաստատեն Աստծո հետ, մենք նրանց վրա այլևս իշխանություն չենք ունենա: Ուստի, թող նրանք գնան եկեղեցի, թող վարեն պահպանողական կյանք, սակայն դուք պետք է գողանաք նրանց ժամանակը, որպեսզի նրանք չկարողանան հաղորդություն հաստատել Հիսուս Քրիստոսի հետ: Ես ուզում եմ, որ դուք դա անեք, հրեշտակներս: Շեղեք նրանց ուշադրությունը Փրկչից և օրվա ընթացքում Նրա հետ կենսական կապ հաստատելուց: - Ինչպե՞ս դա անենք, - հարցրեցին հրեշտակները: - Զբաղեցրեք նրանց դատարկ, անհեթեթ բաներով, հնարեք անթիվ ծրագեր` գրավելու նրանց միտքը: Գայթակղեք նրանց` դրդելով անդադար ծախսել և դրամ խնդրել: Համոզեք կանանց երկարատև աշխատանքի գնալ, ամուսիններին` աշխատել շաբաթական 6-7 օր, օրական 10-12 ժամ` իրենց ապրուստը հոգալու համար: Թույլ մի տվեք ժամանակ վատնել իրենց երեխաների հետ: Երբ նրանց ընտանիքը քանդվի, տունն այլև ճնշող աշխատանքից փախուստի վայր չի լինի: Զբաղեցրեք նրանց միտքը, հրապուրեք նրանց ռադիոյով կամ ժապավենային մագնիտոֆոնով, երբ նրանք մեքենա են վարում, թող նրանք մշտապես տանն ունենան հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, խտասկավառակներ և անձնական համակարգիչներ: Հետևեք, որ աշխարհի յուրաքանչյուր խանութում և ռեստորանում հնչի ոչ-հոգևոր երաժշտություն: Դա կշեղի նրանց մտքերը և կքանդի Աստծո հետ նրանց միությունը: Լցրեք նրանց սուրճի սեղանները թերթերով և ամսագրերով: Օրական 24 ժամ լցրեք նրանց միտքը լուրերով: Մեքենա վարելու յուրաքանչյուր րոպեն լցրեք հայտարարություններով: Հեղեղեք նրանց էլեկտրոնային փոստարկղերն անպիտան առաքումներով, ձիարշավագրազներով, փոստային պատվերների կատալոգներով, ամեն տեսակ լրատուներով, ձրի ապրանք, ծառայություններ առաջարկող և սին հույսեր ներշնչող առաջարկներով: Անգամ հանգստի միջոցին թող նրանք լինեն շռայլ: Թող նրանք վերադառնան հանգստից հյուծված, խռովահույզ և անպատրաստ` աշխատանքի վերադառնալու համար: Թույլ մի տվեք նրանց գնալ բնության գիրկը` զմայլվելու բնության հրաշքներով: Դրա փոխարեն ուղարկեք նրանց ժամանցի այգիներ, սպորտային միջոցառումներ, համերգներ և կինոթատրոն: Եվ երբ նրանք հանդիպեն հոգևոր հաղորդակցության համար, դրդեք նրանց բամբասանքի և ճղճիմ զրույցների, որպեսզի նրանք հեռանան անհանգիստ խղճով և խաթարված զգացմունքներով: Լցրեք նրանց կյանքն այնքան լավ բաներով, որ նրանք ժամանակ չունենան Աստծուց ուժ և զորություն հայցելու, և շուտով նրանք կսկսեն վատնել իրենց ուժերը, զոհել իրենց առողջությունը և ընտանեկան միությունը: Ստանալով սատանայի հրահանգները, չար հրեշտակները եռանդով անցան իրեն գործին` ստիպելով քրիստոնյաներին գնալով ավելի ու ավելի զբաղված լինել և շարունակ դեսուդեն նետվել: Այժմ ինքներդ դատեք. արդյո՞ք սատանան հաջողակ է իր ծրագրերում: 

«Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ մեզ հակառակ կը լինի: 

Ո՞վ կը մեղադրի Աստծոյ ընտրեալներին»: Հմմտ. 

Հռոմէացիս 8, 31.33


«Ո՞վ կը բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. նեղութի՞ւնը, 

տրտմութի՞ւնը, հալածա՞նքը»:Հռոմէացիս 8, 35