Translate

понедельник, 11 мая 2015 г.

Հռոմէացիս 8, 35

«Ո՞վ կը բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. նեղութի՞ւնը, տրտմութի՞ւնը, հալածա՞նքը»:





Ղուկաս 12, 32

Մի՛ վախեցիր, փոքրիկ հօտ, ձեր Հօրը հաճելի եղաւ ձեզ տալ արքայութիւնը:

2 Օրինաց 30, 8-14
Դու շուռ կը գաս, կը լսես քո Տէր Աստծու խօսքը եւ կը կատարես նրա պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ։ Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Քո Տէր Աստուածը դարձեալ կ՚ուրախանայ քեզ բարութիւն անելով, ինչպէս քո հայրերի համար էր ուրախացել, եթէ լսես քո Տէր Աստծու ասածը՝ պահես ու կատարես այս օրէնքների գրքում գրուած նրա բոլոր պատուիրանները, նրա օրէնքներն ու նրա կանոնները, քո Տէր Աստծուն վերադառնաս քո ամբողջ հոգով ու էութեամբ։ Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։ Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝ «Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք», ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ, եւ մենք կատարենք»։ Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ։

Հմմտ. Յովհաննէս 10, 14
Յիսուսն ասում է. «Ես եմ բարի հովիւը, ճանաչում եմ իմ ոչխարներին»:

Ելից 23, 6-9
Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է։ Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից։ Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին։ Մեղաւորին կաշառուելով չարդարացնես։ Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը։ Պանդուխտին մի՛ ճնշիր։



Հմմտ. Եփեսացիս 4, 29
«Ձեր բերանից չար խօսքեր թող դուրս չգան, այլ յատկապէս՝ խօսքեր բարութեան»:

Մատթէոս 12, 37
«Քո խօսքերի հիման վրայ ես արդարանալու, քո խօսքերի հիման վրայ ես դատապարտուելու»:

Հմմտ. 1 Պետրոս 3, 14-15
«Երանի՜ ձեզ, եթէ տառապում էք արդարութեան համար. ձեր սրտերում սրբացրէք Տիրոջը՝ Յիսուսին»:



Հմմտ. Հռոմէացիս 8, 31.33
«Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ մեզ հակառակ կը լինի: Ո՞վ կը մեղադրի Աստծոյ ընտրեալներին»:

մմտ. Յայտնութիւն 6, 10
«Մինչեւ ե՞րբ, սուրբ եւ ճշմարտախօս Տէր, կ'ուշանաս արդարութիւն գործելու երկրի վրայ»:

Ղուկաս 18, 7
«Մի՞թէ Աստուած արդարութիւն չի գործադրի Իր ընտրեալների նկատմամբ, որոնք օր ու գիշեր աղաղակով դիմում են Իրեն»:

Հմմտ. 2 Պետրոս 3, 9-10
«Տէրը չի ուշանայ կատարելու խոստումը. Տիրոջ օրը գալու է գողի նման»:

Հմմտ. Ղուկաս 20, 35-36
«Ովքեր արժանի համարուեցին գալիք աշխարհին, հաւասար են հրեշտակներին եւ Աստծոյ որդիներն են»: