Տէրն իմ լոյսն է եւ իմ փրկութիւնը,ումի՞ց պիտի վախենամ
Սաղմոս 27, 1-6
Տէրն իմ լոյսն է եւ իմ փրկութիւնը,ումի՞ց պիտի վախենամ.Տէրն իմ կեանքի զօրութիւնն է, ումի՞ց պիտի սարսափ զգամ:Եթէ չարագործներն հարձակուեն իմ դէմ,յօշոտելու համար մարմինս,թշնամիներն ու հակառակորդներն իրենք իսկ կը սայթաքեն ու կ'ընկնեն:Եթէ իմ դէմ պատերազմի պատրաստուի մի բանակ,իմ սիրտը չի վախենում.եթէ իմ դէմ սկսուի մի ճակատամարտ, այդ ժամանակ նոյնպէս՝ ես վստահ եմ:Միայն մի բան խնդրեցի Տիրոջից, միայն այս բանն եմ ես փափաքում.բնակուել Տիրոջ տանը կեանքիս բոլոր օրերում,տեսնել Տիրոջ գեղեցկութիւնը եւ փնտռել Նրա ներկայութիւնը:Իր օթեւանում ապաստան է շնորհում ինձ չար օրերում.Իր վրանի գաղտնարաններում թաքցնում է ինձ,բարձրացնում է ինձ ժայռի վրայ:Իսկ այժմ, Նա կրկին բարձրացնում է իմ գլուխը թշնամիների վրայ, որոնք պաշարում են ինձ. գնալու եմ Իր վրանում մատուցելու ցնծութեան զոհը,օրհնութեան մեղեդիներով երգելու եմ Տիրոջը:
Սաղմոս 26, 1-12
Արդարութիւն արա ինձ, Տէր,ամբծութեան ճանապարհով ընթացայ.վստահութեամբ յանձնուեցի Տիրոջը, չեմ կարող, ուստի, սասանուել.քննիր ինձ, Տէր, եւ փորձիր ինձ,կրակից անցկացրու սիրտս ու միտքս:Սէրդ աչքերիս առջեւ է,ճշմարտութեանդ համաձայն եմ ես ընթանում. չեմ նստում կռապաշտ մարդկանց հետ,կեղծաւոր մարդկանց հետ չեմ քայլում. ատում եմ ամբարիշտների ընկերութիւնը,չարագործների հետ միասին ես չեմ նստում: Անմեղութեան մէջ եմ լուանում իմ ձեռքերը եւ պար եմ բռնում խորանիդ չորս կողմը, Տէր. հնչեցնելու համար շնորհակալութեան իմ երգը,պատմելու համար Քո բոլոր հրաշքները. սիրում եմ տանդ գեղեցկութիւնը, Տէր,վայրն, ուր բնակւում է Քո փառքը:Մեղաւորների շարքին մի՛ դասիր անձս,արիւն հեղողների շարքին՝ իմ կեանքը.նրանց ձեռքը լի է նենգութեամբ,նրանց աջը կաշառքներ է սփռում:Ես, մինչդեռ, ամբծութեամբ ընթացայ, փրկիր ինձ, ողորմած եղիր իմ նկատմամբ.իմ ոտքը հաստատուն է ուղիղ ճանապարհի վրայ, հաւաքներում օրհնելու եմ Տիրոջը:
Սաղմոս 25, 12-21
Կա՞յ մի մարդ, որն երկնչի Տիրոջից.ընտրելիք ճանապարհի վերաբերեալ կը կրթի նրան. բարութեամբ նա կ'անցկացնի գիշերը,նրա սերունդը կը տիրի երկրին.Տիրոջ հետ մտերմութիւնը Նրանից երկնչողների համար է,Նրա հետ դաշինքը՝ Նրան ճանաչողների համար:Աչքերս ուղղուած են Տիրոջը,որպէսզի որոգայթից ազատի իմ ոտքը.երեսդ դէպի ինձ դարձրու եւ ողորմիր,աղքատ, միայնակ եմ ես:Տրտմութիւնը խուժում է սրտիցս ներս,բոլոր չարչարանքներիցս դուրս հանիր ինձ.տե՛ս վիշտս ու տառապանքս եւ ներիր իմ բոլոր մեղքերը: Տե՛ս որքա՜ն շատ են թշնամիներս,սաստիկ ատելութեամբ հակառակւում են ինձ. փրկիր ինձ, պաշտպանիր կեանքս,Քեզ եմ ապաւինում, յուսախաբ մի՛ թող ինձ: Ամբծութիւնն ու ուղղամտութիւնը կը պահպանեն ինձ,որովհետեւ ես Քեզ յուսացի:
Սաղմոս 25, 1-11
Դէպի Քեզ եմ, Տէր, վերամբարձում հոգիս,Քեզ եմ յանձնւում, Աստուած իմ.մի՛ թող, որ անարգանք կրեմ, թող չծաղրեն ինձ թշնամիներս.ով յոյսը դրել է Քո վրայ՝ թող չամաչի,թող շփոթութեան մատնուի եւ ոչնչի վերածուի՝ ով ուրանում է:Տէր, սովորեցրու ինձ Քո ճանապարհները,տո՛ւր, որ ճանաչեմ Քո արահետները.առաջնորդիր ինձ ճշմարտութեանդ մէջ եւ կրթիր,որովհետեւ Դու ես Աստուածը, որ փրկում է ինձ: Ամբողջ օրը յոյսս Քո վրայ է. յանուն Քո սիրոյ, Տէր,յիշիր, Տէր, ողորմութիւնդ,հաւատարմութիւնդ, որ տեւում է յաւէտ. մոռացիր ապստամբութիւններս եւ երիտասարդութեանս մեղքերը, սիրոյդ համաձայն յիշիր ինձ:Բարի եւ ուղիղ է Տէրը,մեղաւորներին Նա ուսուցանում է արդար ճանապարհը. խոնարհներին ընթանալ է տալիս արդարութեան մէջ,խոնարհներին ուսուցանում է Իր ճանապարհը:Տիրոջ բոլոր ճանապարհները շնորհ են եւ ճշմարտութիւն,նրանց համար՝ ովքեր պահում են Ուխտն ու Նրա խրատները.Տէր, Անուանդ շնորհիւ ներիր իմ յանցանքը, թէեւ այն մեծ է:
Սաղմոս 24, 7-10
Բարձրացրէ՛ք, իշխաններ, ձեր դռները,բարձրացէ՛ք, դռներ յաւիտենական,եւ թող ներս մտնի փառքի Թագաւորը:Ո՞վ է այս փառքի Թագաւորը.Տէրն ուժեղ եւ հզօր,պատերազմում հզօր Տէրը:Բարձրացրէ՛ք, իշխաններ, ձեր դռները,բարձրացէ՛ք, դռներ յաւիտենական,եւ թող ներս մտնի փառքի Թագաւորը:Ո՞վ է այս փառքի Թագաւորը.ամբողջ տիեզերքի Տէրը, Նա է փառքի Թագաւորը:
Սաղմոս 24, 1-6
Տիրոջն է երկիրը եւ նրանում բովանդակուած ամէն բան,աշխարհը եւ նրանում բնակուող ամէն ոք.Նա է, որ այն հիմնեց ծովերի վրայ,գետերի վրայ հաստատեց այն:Ո՞վ կարող է բարձրանալ Տիրոջ լեռը.ո՞վ կարող է մտնել Նրա Սրբութեան վայրը:Ում ձեռքերն անմեղ են եւ սիրտը մաքուր, ով ունայնութեանը չի յանձնում իր կեանքը, ով նենգ մտադրութեամբ չի երդւում: Կը ստանայ Տիրոջ օրհնութիւնը, իր փրկութեան Աստծոյ արդարութիւնը. ահա՛ սերունդը, որ փնտռում է Նրան, որ փնտռում է Յակոբի Աստծոյ երեսը:
Սաղմոս 23, 1-6
Տէրն է իմ հովիւը, ինձ ոչինչ չի պակասում.դալար խոտի արօտավայրերում հանգստացնում է ինձ:Դէպի խաղաղ աղբիւրներն է առաջնորդում ինձ,սթափեցնում է կեանքս.առաջնորդում է ինձ արդարութեան արահետներում Իր Անուան սիրոյ համար:Եթէ նոյնիսկ գնամ մահուան խաւար հովիտը,ոչ մի չարիքից չեմ վախենում. Քո ցուպն ու գաւազանը մխիթարում են ինձ եւ Դու ինձ հետ ես:Իմ առջեւ սեղան ես պատրաստում, թշնամիներիս դիմաց. հոտաւէտ իւղով օծում ես գլուխս, բաժակս լցուել է եւ յորդում է:Բարութիւն եւ սէր են ընկերակցելու ինձ կեանքիս բոլոր օրերում.անվախճան օրեր շարունակ վերադառնալու եմ Տիրոջ բնակավայրը:
Սաղմոս 19, 8-15
Տիրոջ օրէնքն ամբիծ է, դարձի է բերում հոգիները.Տիրոջ ուսուցումները ճշմարիտ են, իմաստուն են դարձնում պարզամիտներին:Տիրոջ պատուիրաններն ուղիղ են, ուրախացնում են սիրտը.Տիրոջ կամքը լուսաւոր է, մաքրութիւն է տալիս հայեացքին:Տիրոջ երկիւղը սուրբ է, տեւում է ընդմիշտ.Տիրոջ վճիռները ճշմարտութիւն են, արդար լիովին:Փափաքելի են առաւել՝ քան ոսկին,քան բազում մաքուր ոսկին.մեղրից էլ աւելի քաղցր են,մեղրի ծորացող խորսխից աւելի:Ծառադ նրանցով լուսաւորուած է,վարձատրուած՝ նրանց գործադրումով. բայց ո՞վ կարող է յստակ տեսնել ակամայ յանցանքները.ծածուկ մեղքերիցս, որոնք չեմ տեսնում, արձակիր ինձ:Ծառայիդ փրկիր հպարտութեան մեղքից,թող չիշխի ինձնում. յայնժամ անմեղ կը լինեմ, մեծ մեղքից՝ մաքուր:Թող Քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը, Քո առաջ՝ սրտիս մտածումները.Տէ՜ր, իմ վէմ եւ իմ փրկիչ:
Սաղմոս 12, 2-9
«Փրկիր, Տէր, հաւատարիմ ոչ ոք այլեւս չկայ,մարդկանց միջից անհետացել է հաւատարմութիւնը.իւրաքանչիւր ոք իր ընկերոջն ասում է ունայն խօսքեր,խաբէութեան շրթունքները խօսում են երկերեսանի սրտով:Տէրը թող լռեցնի ստութեան շրթունքները,լեզուն, որ պարծենում է վիթխարի նախաձեռնութիւններով,ովքեր հաստատում են. ''Մեր լեզուով գերակշռում ենք,շրթունքներով, որ ունենք, ո՞վ կը լինի մեզ տէր'':''Աղքատների շահագործմանու խեղճերի հեծեծանքների պատճառովես ահա ոտքի եմ կանգնում, – ասում է Տէրը, –եւ փրկութիւնը բերում եմ նրան, ով այն փափաքում է'':Տիրոջ խօսքերը ճշմարտութեան խօսքեր են,մաքրագործուած արծաթ, եօթնապատիկ նրբացուած.Դու, Տէր, պահպանում ես արդարներին,այս սերնդից եւ ընդմիշտ.նոյնիսկ եթէ չորս կողմը պտտուեն չարագործները,եթէ ապականութիւնն աճի մարդկանց մէջ»:
Սաղմոս 11, 1-7
«Ես Տիրոջն եմ ապաւինում, ինչպէ՞ս էք ինձ ասում.''Դէպի մացառուտները փախիր, ճնճղուկի նման.չե՞ս տեսնում, որ չարագործները աղեղ են լարում:Նետը պատրաստում են լարի վրայ,սրտով ուղիղներին խաւարի մէջ խոցելու համար.երբ սասանուել են հիմքերը, արդարն ի՞նչ կարող է անել'':Բայց Տէրն Իր Սրբութեան օթեւանում է, երկնքում է Տիրոջ գահը.Իր աչքերը միշտ բաց դիտում են,Իր բիբերը խուզարկում են մարդկանց:Տէրը քննում է արդարին ու չարագործին,ով անարդարութիւն է սիրում՝ ատում է իր սեփական կեանքը.հրաշէկ ածուխ, կրակ ու ծծումբ է անձրեւելու չարագործների վրայ,նրանց գաւաթը լինելու է այրող քամի.Տէրն արդար է եւ սիրում է արդարութիւնը,արդարները տեսնելու են Նրա դէմքը»:
Սաղմոս 10, 1-18
«Ինչո՞ւ ես հեռու մնում, Տէր, եւ նեղութեան ժամանակ թաքցնում Քեզ.չարագործը լափում է աղքատին գոռոզութեամբ,լարուած որոգայթների մէջ է գցում նրան:Պարծենկոտը հպարտանում է իր ցանկութիւններով,ամբարիշտը անիծում ու հայհոյում է Տիրոջը.իր ինքնահաւանութեամբ լիացած, ուրիշ ոչինչ չի փնտրում.''Աստուած չկայ''. ահա սրանք են իր մտքերը:Իր յաջողութիւններով է շարունակ ուրախանում,Քո վճիռները չափազանց բարձր են իր համար,նա արհամարհում է իր բոլոր ընդդիմադիրներին,իր սրտում ասում է. ''Երբեք չեմ սասանուի,սերնդէ սերունդ ես անկործանելի եմ մնում'':Իր անիծող բերանը կեղծիք է ու բռնութիւն,իր լեզուի տակ՝ իշխանութեան զեղծում ու չարութիւն.դարանակալ նստում է գիւղերի մօտ,գաղտնի սպանում է անմեղին:Նրա աչքերը լրտեսում են տկարին,առիւծի նման թաքնւում է որջում.դարանակալում է՝ յափշտակելու համար աղքատին,որսում է աղքատին, քաշելով իր ցանցի մէջ:Ահա՛ նա, կքւում է, կծկւում,ուժգին սլանում, յարձակւում է տկարների վրայ.իր սրտում ասում է. ''Աստուած մոռանում է,չի տեսնում, ոչնչի վրայ երբեք ուշադրութիւն չի դարձնում'':Ոտքի կանգնիր, Տէր, բարձրացրու ձեռքդ,մի՛ մոռացիր աղքատներին, ո՜վ Աստուած.ինչո՞ւ է ամբարիշտը հայհոյում իր սրտում,ասելով Աստծուն. ''Ինձ հատուցելու չես գայ'':Բայց Դու տեսնում ես յոգնութիւնն ու թախիծը,Դու դիտում եւ վերցնում ես դրանք ձեռքիդ մէջ.Քեզ են վստահում խեղճերը, որբի օգնութիւնը Դու Ինքդ ես:Ջախջախիր չարագործի ու ամբարիշտի բազուկը,եթէ փնտրես չարութիւնը, այն այլեւս չես գտնի.Տէրը Թագաւոր է ընդմիշտ, յաւիտեան,Իր երկրից անհետանալու են կռապաշտները:Աղքատների քաղցը Դու լսում ես, Տէր,Դու հաստատում ես նրանց սիրտը եւ ականջ դնում,արդարութիւն գործադրելու որբի ու ճնշուածի համար,որպէսզի չշարունակի սարսափեցնել մահկանացուն»:
Սաղմոս 9, 12-21
«Երգեցէք Տիրոջը, որ բնակւում է Սիոնում, ժողովուրդների մէջ պատմեցէք Նրա գործերը.տեսնում եւ յիշում է թափուած արիւնը, չի մոռանում աղքատների աղաղակը:Ողորմիր ինձ, ո՜վ Տէր, տե՛ս տրտմութիւնը, որ պատճառում է ինձ ատողը.մահուան դռներից վեր բարձրացրու ինձ.Սիոնի դռների առջեւ երգելու եմ գովասանքներդ,ուրախութիւնից պարելու եմ պարգեւածդ փրկութեան համար:Իրենց փորած փոսն ընկան կռապաշտները, նրանց ոտքը բռնուեց թակարդում,այն ցանցի մէջ, որ իրենք թաքցրել էին:Տէրն Իրեն ճանաչել է տալիս որպէս դատաստանը գործադրող,ամբարիշտը բռնւում է իր իսկ լարած որոգայթում:Չարագործները դէպի դժոխք ուղղուած ընթացքում են,բոլոր հեթանոսները, որ մոռանում են Աստծուն.բայց խեղճն ընդմիշտ մոռացուած չէ, կորստեան մատնուած չէ աղքատների յոյսը:Ոտքի ել, Տէր, թող չգերակշռի մահկանացուն. թող Քո առջեւ դատուեն հեթանոսները.Նրանց սրտում, Տէր, երկիւղ հաստատիր, հեթանոսները թող ճանաչեն, որ մահկանացու են»:
Սաղմոս 9,
2-11
«Շնորհակալութիւն եմ յայտնում Քեզ, Տէր, ամբողջ սրտով,եւ պատմում եմ Քո բոլոր \հրաշագործութիւնները.Քեզնով եմ ուրախանում ու ցնծում, եւ Քո Անուանն եմ երգում, ո՜վ Բարձրեալ:Թշնամիներս նահանջում են ու տկարացած՝ սայթաքում,մահանում են երեսիդ դիմաց.որովհետեւ Դու կատարեցիր դատս,արդար դատաւոր, Դու բազմում ես գահի վրայ:Սպառնում ես կռապաշտներին եւ բնաջնջում ես չարագործին,յաւիտեան ջնջում ես նրանց անունը.թշնամին ամբողջովին կործանուած է,այլեւս չեն յիշւում քաղաքները, որոնք Դու աւերում ես:Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան, Նրա օթեւանը բարձրագոյն երկնքում է.դատելու է աշխարհն արդարութեամբ,ժողովուրդների դատաւորն է լինելու անկողմնակալութեամբ:Տիրոջ խօսքը ուժ է լինելու աղքատի համար, ուժ է լինելու նեղութեան ժամանակ.ապաւինում է Քեզ՝ ով ճանաչում է Անունդ,Տէր, Դու չես լքում Քեզ փնտռողներին»:
Սաղմոս 8, 2-10
«Ո՜վ Տէր, Տէր մեր, քանի՜ցս մեծ է Անունդ համայն երկրի վրայ.երկնքից աւելի՝ Անունդ է պատմում մեծվայելչութիւնդ:Մանուկների ու կաթնակերների բերանումհաստատեցիր զօրութիւնդ ընդդէմ թշնամիների,անդամալոյծ դարձնելով թշնամուն ու հակառակորդին:Հայում եմ երկնքին, Քո մատների գործին,լուսինն ու աստղերը, որոնք Դու հաստատեցիր.ի՞նչ է մարդը, որ Դու յիշում ես նրան,մարդ արարածը, որ Դու այցելես նրան:Եւ սակայն, աստուած լինելուց մի քիչ նուազ ստեղծեցիր նրան,պսակեցիր փառքով ու պայծառութեամբ,ձեռքերիդ բոլոր գործերի վրայ իշխան կարգեցիր,ամէն ինչ ենթարկեցիր նրա ոտքերի ներքոյ.ամէն տեսակի երամակներ ու նախիրներ,նաեւ վայրի գազանները,երկնքի թռչուններն ու ծովի ձկները,որոնք զեռում են ընդծովեայ արահետներում:Ո՜վ Տէր, Տէր մեր, քանի՜ցս մեծ է Անունդ համայն երկրի վրայ»:
Սաղմոս 7, 11-18
«Վահանս Աստծոյ մօտ է, Նա սրտով ուղիղների փրկիչն է.Աստուած արդար դատաւոր է, հզօր եւ համբերատար,ամէն օր չի սանձազերծում Իր բարկութիւնը: Ով դարձի չի գալիս եւ սրում է իր թուրը,լարում է աղեղը եւ թիրախին նշան առնում,ինքն իր համար մահուան գործիքներ է պատրաստում,իր աղեղներից՝ հրաբորբոք ածուխ:Ահա յղանում է չարիք, իրենում կրում է ոճիր,ինքն իր վրայ դժբախտութիւն է ծնում:Եթէ փոս է բացում եւ փորում խորացնում,ի՛նքն է ընկնելու այդ փոսի մէջ.իր իսկ գլխին է բարդուելու իր ոճիրը,իր բռնութիւնն իր գլխին է թափուելու:Փառաւորելու եմ Տիրոջն Իր արդարութեան համար,երգելու եմ Բարձրեալ Տիրոջ Անունը»:
Սաղմոս 7, 2-10
«Տէր Աստուած իմ, Քեզնում եմ ապաստան փնտռում. փրկիր եւ ազատիր ինձ նրանից՝ ով հետապնդում է ինձ,ապա թէ ոչ՝ կը հոշոտի առիւծի նման, կը լափի եւ ոչ ոք ինձ չի ազատի:Տէր Աստուած իմ, եթէ բռնութիւն կայ իմ ձեռքերում, եթէ չար հատուցեցի իմ բարեկամին,եթէ անարդարացիօրէն զրկեցի հակառակորդներիս,թող հետապնդի ինձ թշնամին եւ հասնի, հողի վրայ ոտնակոխ անի իմ կեանքը,փոշու մէջ թաւալեցնի փառքս:Ոտքի ել, Տէր, բարկութեամբդ, բարձրացիր թշնամիներիս սաստկութեան դէմ,արթնացիր իմ համար եւ սկիզբ տուր դատաստանին,թող շուրջդ խմբուի ժողովուրդների հաւաքը, վերադարձիր եւ նախագահիր ի վերուստ.Տէրը կը լինի ժողովուրդների դատաւորը:Դատիր ինձ, Տէր, արդարութեանս հարցով, իմ փոխարէն՝ անմեղութիւնս թող խօսի.թող դադարի ամբարիշտների չարութիւնը, հաստատութեամբ ամրացրու արդար մարդուն,Դու, որ քննում ես սիրտն ու խորքը. Դու, միայն Դու, արդար Աստուած»:
Սաղմոս 6, 2-11
«Տէր, զայրոյթով մի՛ յանդիմանիր ինձ, մի՛ խրատիր ինձ բարկութեամբ.ողորմիր ինձ, Տէր, ուժասպառ եմ, բժշկիր ինձ, խռովուել են ոսկորներս.հոգիս վրդովուած է, Տէր, բայց Դու, Տէր, մինչեւ ե՞րբ ... :Դէպի ինձ դարձիր, Տէր, բժշկիր ինձ, փրկիր ինձ յանուն Քո սիրոյ.քանի որ մահուան մէջ ոչ ոք չի յիշում Քեզ, ո՞վ է երախտիք մատուցում Քեզ դժոխքում:Երկարատեւ հեծեծանքներիս պատճառով նուաղեցի,ամէն գիշեր արտասւում եմ անկողնուս վրայ, արցունքներով թրջում եմ մահիճս.աչքերս տկարանում են տառապանքների մէջ,բազում հակառակորդներիս պատճառով հիւծուել եմ:Հեռացէք ինձնից, դուք բոլորդ՝ որ անօրէնութիւն էք գործում.Տէրը լսում է իմ հեծեծանքները, Տէրը լսում է իմ աղաչանքը,Տէրն ընդունում է իմ աղօթքը.թող ամաչեն եւ շփոթութեան մատնուեն թշնամիներս,իսկոյն ետ նահանջեն խուճապահար»:
Սաղմոս 5, 9-13
«Տէր, առաջնորդիր ինձ արդարութեանդ մէջ.կան ոմանք, որ լրտեսում են ինձ. իմ առաջ ուղղիր Քո ճանապարհը:Նրանց բերանում չկայ անկեղծութիւն, նրանց որովայնը լի է ոճիրներով,նրանց կոկորդը լափող գերեզման է, նրանց լեզուն՝ քծնի ու շողոքորթ:Մեղաւոր համարիր նրանց, ո՜վ Աստուած, թող ձախողուեն նրանց ծրագրերը.իրենց ահռելի ոճիրների համար հեռու վտարիր նրանց, քանի որ ապստամբեցին Քո դէմ:Թող ուրախանան, ովքեր ապաւինում են Քեզ, յաւիտեան ցնծան. Դու կը բնակուես նրանց մէջ.Անունդ սիրողները Քեզնում կը գտնեն իրենց փառքը:Դու օրհնում ես արդարին, ո՜վ Տէր, շնորհդ վահանի նման պաշտպանում է նրան»:
Սաղմոս 5, 2-8
«Ունկն դիր, Տէր, իմ խօսքերին, ընկալ իմ թոթովանքը.ուշադիր եղիր աղօթող ձայնիս, Թագաւոր իմ եւ Աստուած:Առաւօտեան աղօթում եմ Քեզ, Տէր, Դու լսում ես իմ ձայնը.առաւօտեան պատրաստւում եմ Քո առաջ ելնելու, եւ հսկում եմ:Դու չարիք կամեցող Աստուած չես, չարագործին չես հիւրընկալում.ո՛չ, պարծենկոտները չեն դիմանում հայեացքիդ դիմաց:Դու մերժում ես չարագործներին, կորստեան ես մատնում ստախօսներին.Տէրը խորշում է բռնութիւն ու նենգութիւն գործող մարդկանցից:Բայց ես մտնում եմ տունդ, սիրոյդ առատութեան պատճառով,երկիւղովդ երկրպագում եմ Սրբութեանդ բնակատեղում»:
Սաղմոս 4, 7-9
«Շատերն են ասում, թէ. ''Ո՞վ ցոյց կը տայ մեզ Տիրոջ բարութիւնը''. մեր վրայ, Տէ՜ր, թող փայլի Քո Դէմքի լոյսը:Սրտիս աւելի մեծ ուրախութիւն պարգեւեցիր, քան երբ առատ են գինին ու ցորենը:Խաղաղութեամբ եմ պառկում եւ շուտով քուն մտնում, միայն Դու ես, Տէ՜ր, որ ապահով հանգստացնում ես ինձ»:
Սաղմոս 4, 3-6
«Ո՜վ մարդիկ, մինչեւ ե՞րբ էք կարծրասիրտ լինելու: Ինչո՞ւ էք սիրում ունայնութիւնը եւ փնտռում կեղծիքը:Ճանաչեցէք, որ Տէրը սքանչելիքներ գործեց Իր Սրբի համար. Տէրը լսում է ինձ, երբ աղաղակում եմ Իրեն:Բարկացէք, բայց մի՛ մեղանչէք. երբ անկողին մտնէք, զղջացէք այն մտքերի համար՝ որ սնում էք ձեր սրտում:Արդարութեան զոհեր մատուցէք եւ ապաւինեցէք Տիրոջը»:
Սաղմոս 27, 1-6
.jpg)