Translate

воскресенье, 18 октября 2015 г.


Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն 

    այն լսողներ համարեցէք դուք ձեզ.






Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն,
¹
իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը.
¹¹
որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։
¹²
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։
(
Յկ 1:9-12)


¹³ Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։
¹
Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։
¹
Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։
(
Յկ 1:13-15)

¹ քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր։
¹
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը։
(
Յկ 1:17,18)

²² Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ.
²³
քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը։ ² Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը։
(
Յկ 1:24)


² Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը։
²
Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից։
(
Յկ 1:26,27)

¹ Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին.
¹¹
որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի, եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կը լինես օրէնքի առաջ։
(
Յկ 2:10,11)



¹ Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։
²
Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի։
(
Յկ 2:19,20)
²¹
Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ։
²²
Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ։
²³
Եւ կատարուեց Գրուածը, որն ասում է. «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց»։
²
Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով։
²
Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով։
²
Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի։
(
Յկ 2:21-26)


Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը,
բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել։
Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ։
¹
Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ։ Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի։
(
Յկ 3:7-10)

¹ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։
¹
Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում։
(
Յկ 3:17,18)

¹ Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ։
²
Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։
³
Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։
Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի։
(
Յկ 4:1-4)

  Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը։
Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է։
Մի՛ տրտմեցրէ՛ք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք։ Ահա՛ւասիկ դատաւորը դռանն է։
¹ Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով։
(Յկ 5:7-10)

¹ Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։
¹
Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց։
¹ Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։
(Յկ 5:16-18)

¹ Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, ² թող իմանայ, որ, ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն։
(
Յկ
5:20)





воскресенье, 27 сентября 2015 г.

                        Սրբալույս Մյուռոն  



Ս. Մյուռոնի ժողովրդական ընկալումները
Դարերի ընթացքում Սրբալույս Մյուռոնը հայ մարդու համար դարձել է նվիրական սրբություն և ազգային դրոշմի խորհրդանիշ, որը միավորել է աշխարհացրիվ հայությանը` զանազան արտահայտությունների միջոցով արտացոլվելով նաև մեր հոգեբանության և մտածողության մեջ:
Խոսքերին հիմնավորում հաղորդելու համար շատ անգամ կարելի է լսել «Էն կանաչ Մեռոնը վկա», երեխայի անմեղությունն ու մաքրությունը ցույց տալու համար «Մեռոնի հոտը դեռ գալիս է» ժողովրդական արտահայտությունները: Երբ ինչ-որ կեղտոտ բանի ենք ձեռք տալիս կամ ոչ ճիշտ բան ճաշակում, մեծերն ասում են` «Մեռոնվելիք եղանք», այսինքն` վերստին մաքրվելու համար Մեռոն է պետք: Երբ մեկը սկսում է իրեն վատ պահել, ասում են` «Կանաչ մեռոնը պակասել է»: Երբեմն խմիչքի մաքուր և հաճելի լինելու դեպքում կարելի է լսել հետևյալ խոսքերը` «Ոնց որ Մեռոն լինի»: Շատ անգամ այն աղբյուրին, որը բժշկող զորություն ունի, անվանել են «Մեռոնաղբյուր»: Այս է պատճառը, որ մարդիկ հաճախ գալիս են եկեղեցի և մեռոնաջուր խնդրում իրենց հիվանդի համար: Մկրտության ժամանակ երեխային հագցվող զգեստը կոչվել է «Մեռոն լաթ»:
Այսօր էլ մեծ կարևորություն է տրվում Մեռոնահանի արարողությանը: Ինչպես տեսնում ենք, ժողովրդական նմանատիպ խոսքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հայ մարդու անսահման հարգանքն ու երկյուղածությունը Մյուռոնի հանդեպ:
Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան


Մյուռոնի հրաշագործ զորությունը
Դարերի ընթացքում հայոց Մյուռոնի հրաշագործ զորության մասին բազում պատմություններ են ստեղծվել` ընդգծելով նրա զորությունն ու ուժը: Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին, բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական Ջրօրհնեքի կարգը:
Կայսրը կարգադրում է, որ Հայոց Հայրապետը այն կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին: Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն կատարյալ դարձնելով:
Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ Վեհափառը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում:
Սամվել Անեցին (12 դ.) նշում է, որ Պետրոս Կաթողիկոսը կանգնեցրեց գետը մի պահ, իսկ Գանձակեցին հավելում է, թե Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը ետ դարձան:
Գետադարձի անվան հետ է կապված մեկ այլ ուշագրավ փաստ ևս: 1049 թ., երբ Կաթողիկոսը ստիպված էր Բյուզանդիա գնալ` մտածելով, որ գուցե այլևս չվերադառնա և մտահոգվելով Մյուռոնի մասին, նա Ախուրյան գետում երկաթե ամանների մեջ է թաքցնում շուրջ 400 լիտր Մյուռոն, որպեսզի այն հոռոմների ձեռքը չընկնի և չապականվի: Այս մասին է արձանագրում Մատթեոս Ուռհայեցին (11-12 դդ.) իր ժամանակագրության մեջ:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան


Մյուռոնօրհնության օրն ու վայրը
Սկզբնական շրջանում մյուռոնօրհնությունը կատարվում էր Ավագ Հինգշաբթի օրը, երբ Հիսուս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը:
19-րդ դարի «Մաշտոցները» հրահանգում են, որ այն կարելի է կատարել նաև Հոգեգալստին կամ որևէ այլ պատշաճ օր: Հաճախ Մյուռոնօրհնությունը տեղի է ունեցել նաև Վարագա Ս. Խաչի տոնին (այս տարի ևս նույն տոնին է օրհնվելու Մյուռոնը), որը խաչին նվիրված մեր ազգային-եկեղեցական ինքնատիպ տոնն է:
Հաշվի առնելով, որ այդ օրը բազմաթիվ ուխտավորներ են ժամանում Ս. Էջմիածին աշխարհի բոլոր կողմերից, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի եղանակային պայմանները` վերջին շրջանում Մյուռոնն օրհնվում է աշնանը:
20-րդ դարում սրբազան այս արարողությունը կատարվել է Մայր Տաճարի ներսում կամ զանգակատան դիմաց: Քանի որ այժմ շատերն են ցանկանում մասնակցել Մյուռոնօրհնությանը, 2001 թ. սկսած այն տեղի է ունենում նորակառույց Ս. Տրդատի Բաց խորանում: Այս տարի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ս. Պատարագ կմատուցվի Միածնաէջ Մայր Տաճարում, իսկ երեկոյան տեղի կունենա Մյուռոնօրհնությունը:


Մեռոնաթափեր
Սրբալույս Մյուռոնը սովորաբար լցնում են աղավնաձև անոթների մեջ: Աղավնին Ս. Հոգու խորհրդանիշն է: Հիշենք, թե ինչպե´ս Ս. Հոգին աղավնու նման իջավ Հիսուսի վրա մկրտության ժամանակ (տե´ս Մատթ. 3:16):
Այս է պատճառը, որ սրբապատկերներում և մանրանկարներում Ս. Հոգին աղավնու տեսքով է: Մեռոնաթափերը պատրաստվում են թևատարած աղավնու, կամ որևէ ճյուղի վրա, կամ էլ գնդի վրա նստած աղավնու ձևով:
Գունդը երկրագնդի խորհուրդն ունի: Աղավնաձև այս անոթները սովորաբար լինում են արծաթից և ոսկուց: Մյուռոնը լցվում է անոթի թիկունքից և թափվում նրա բերանից:
Մեռոնաթափերը լինում են նաև ոչ աղավնաձև, որը պատվանդանով կլոր մի աման է և ունի Մյուռոնի ծորալու տեղ, վրան ծածկով և խաչով: Լուսանկարում Մայր Աթոռի Գանձատանը պահպանվող նմանատիպ աղավնի է` պատրաստված 1797թ.:


Վազգեն Ա
Մյուռոնօրհնության քարոզից հատված
Մեր նոր, ինքնիշխան պետության անկախության հիմքերից մեկն է նաև հայ ազգի Եկեղեցու անկախությունը և ինքնիշխանությունը:
Մենք դավանում ենք Հավատամքը` մեկ ազատ ազգություն, մեկ անկախ պետություն,
մեկ անկախ ազգային Եկեղեցի:
Այս հավատամքով, այս գիտակցությամբ, Սուրբ Հոգու զորությամբ այս Սրբալույս Մյուռոնը Մենք հռչակում ենք Անկախության Մյուռոն:
Հայե՛ր, հոգևոր զավակներ Մեր, այս սրբազան Մյուռոնով միացե՛ք, եղբայրացե՛ք, եղե՛ք մեկ կամք, եղե՛ք մեկ ուրախություն, եղե՛ք մեկ ցավ:
Եղեք մե՛կ ազգ, մե՛կ ընտանիք, մե՛կ ժայռացած երդում և հավատացե՛ք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ Էջմիածնի օրհնության ներքո (Վազգեն Ա,1991 թ. սեպտ. 29, Մյուռոնօրհնության քարոզից):

пятница, 28 августа 2015 г.

             

Մեղքերի ներման աղոթք





 




Բժշկի՛ր ինձՏե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:

Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը ևնվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:

Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել:Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհիավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:

Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ,գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում:

Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին,սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:

Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով,չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալուՔո կամարարների հետ:

Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դողտանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն
:




                 

                  Միածին Որդուն աղոթք


 


Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս: 
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: 

Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների: 
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր,խարխափու մենք խավարում,ճառագայթի՛ր,ընկանք հավատից, հաստատի՛ր: 

Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը: 

Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն
:




Սուրբ Հովհան Ոսկեբերանի աղոթքը սուրբ Եկեղեցու դռան առջեւ


Տաճա՛ր Աստուծոյ եւ բնակարան Սուրբ Հոգու, որ քեզանից սուրբ Աւազանով կանչեց որդեգրուելու երկնաւոր Հօրը։ Այսօր քո մէջ կամեցաւ պատարագուել անարատ Գառը։ Եւ ես եկայ քո դռների առաջ եւ աղաչում եմ քեզ՝ մաքրի՛ր ինձ վերստին լուացմամբ, սրբի՛ր մեղքերից եւ արժանի՛ արա մտնելու սուրբ Սեղանիդ առաջ՝ երկրպագելու ամէն։