Translate

среда, 31 декабря 2014 г.

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ



Տե՛ր, երկնքի ու Քո առաջ ասում եմ` 
կանգնելու եմ,
ՈՒ Դու ինձ առաջնորդելու ես,
Տե՛ր, թույլ չեմ տալու 
սատանան քայքայի հոգիս ու սիրտս,
Էսթերի նման գավազանը 
Ձեռս եմ առնելու 
ու առաջ գնամ` 
Քո կամքի համեմատ.
ՈՒ երբ կտեսնես ընկնում եմ, 
Հրեշտակներիդ բանակն 
ուղարկիր:
Մեղա՜ ամենասուրբ Երրորդությանը` Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, մեղանչել եմ Աստծո առաջ։
Խոստովանում եմ Աստծո առաջ և սրբուհի Աստվածածնի և քո առաջ, հա՛յր սուրբ, բոլոր գործած մեղքերս։ Քանզի մեղա՜ խորհրդով, խոսքով և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, մեղա՜ Աստծո։

Մարդիկ միմյանց չեն ատի, չեն սպանի, եթե ունեն Աստծո հանդեպ սիրո, երկյուղածության, պատկառանքի զգացում...
Գերմանացի ֆիզիկոս Ալբերտ
Էյնշտեյն

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: ԱՄԵՆ:

Մեր փրկության միջնո՛րդ եւ տիեզերքի
փրկագի՛ն, աշխարհի ճառագայթավետ լու՛յս եւ
արեգա՛կ սիրո, ապաստա՛ն հույսի, մեր
հանդեպ Աստծո երախտիքներիսուրբ եւ սոսկալի
նշա՛ն, սու՛ր աստվածամուխ՝
 մեր
հակառակամարտին սպանող եւ մեր զգայարանների
դրո՛շմ եւ ամուր ապաստա՛ն մեր
ակնկալության, Քո աստվածային
զորությունը, որ հաստատուն է պահում
աշխարհի հիմքերը, թող պահի իմ հոգին եւ
մամինը ցասումից,
ցանկությունից եւ ատելությունից
եւ իմ հոգու ու մարմնի բոլոր փորձություններից
եւ գայթակղություններից, պահի Քո սոսկալի
զորության կողքին հավիտյանս հավիտենից.
ամեն:

Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երեւաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ:
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ
 Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար: Սուրբ եւ Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած եւ Քեզ հուսացող ժողովրդին:
Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից:
 Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս: Ամենազո՛ր Տեր, խախաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից: Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թե աշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում: Որպեսզի այս կյանքում Քեզ բարեպաշտությամբ եւ արժանավոր կերպով ծառայելով, ո՜վ Տեր Աստված մեր, հասնենք Քո երկնավոր հավիտենական Արքայության, որ սկզբից ի վեր պատրաստեցիր քո սուրբերի համար. եւ նրանց հետ միասին գոհությամբ փառավորենք Քեզ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:


Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից ևոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը ևնվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից ևզարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել:Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատձեռքերի ստեղծածն եմ:

Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհիավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբև բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին ենհամբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվմեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմերկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմարդարությունը և անօրենություն եմ գործում:


Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին,սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելովխաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիրհանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադարՔո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով,չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալուՔո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դողտանջանքների ահից, կենաց ճանապարհ և
անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և
արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և
միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:


Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24), այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։

Ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով
պղծվածներս եւ ունկնդրության կարոտյալներս
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած
Քահանայապե՛տդ Հիսուս: Ո՜վ Դու, որ մեզ համար
մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք
Քեզանով երկնավորներ
 լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ
ճաշակելով, սրբվենք: Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես
ամենայն սրտի սրբարար կերակուր: Մատռվակի՛ր Քո Արյան
անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության
մարդկանց որդիների: Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս
Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող: Կարոտեցինք շնորհի,
սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քավի՛ր, խարխափում ենք
խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր:
Դո՛ւ ես հույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավություն,
Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: Քեզ են սպասում Քո շնորհներին
ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո
Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո
Արյամբ գնված Քո հոտը: Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր
տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր
խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր
հոգնությունը Քո օթեւաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, եւ
խոստացար: Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ
այդտեղ Հոր եւ Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:


Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս եւ հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ, հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում եւ աղաչում եմ՝ ծունկի գալով հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը եւ պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը:
Մի՛ բարկանա ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ շնորհն իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաեւ իմ միտքը՝ չտանելով նրա ալիքների բազմությունը:
Օրհնված Հորդ կերպարա՛նք եւ ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ եկող շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգեւի՛ր ինձ այն եւ պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, եւ Հայտնության Օրն իմ օթեւանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը:
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չարաչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:
Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների. Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու. Եւ իմ բերանին՝ սուտ չխօսելու. Եւ իմ սրտին՝ չարութիւն չխորհելու. Եւ իմ ձեռքերին՝ անիրաւութիւն չգործելու. Եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու. Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատուիրանների համաձայն. Եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:

Մեղա՜ հոգովս և նրա զորությամբ, մտքովս և նրա շարժմամբ, մարմնովս և նրա զգայությամբ։
Մեղա՜ հոգուս զորությամբ, խորամանկությամբ, անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, անպարկեշտությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերամտությամբ. մեղա՜ Աստծո։

Մեղա՜ ամենասուրբ Երրորդությանը` Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, մեղանչել եմ Աստծո առաջ։
Խոստովանում եմ Աստծո առաջ և սրբուհի Աստվածածնի և քո առաջ, հա՛յր սուրբ, բոլոր գործած մեղքերս։ Քանզի մեղա՜ խորհրդով, խոսքով և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, մեղա՜ Աստծո։






воскресенье, 14 декабря 2014 г.

 Բարսեղ Կեսարացու ջրօրհնյաց աղոթքը


 Օրհնյալ ես, Տեր Աստված ամենակալ, ամեն ինչում հզոր և սքանչելագործ, որ ոչնչից և անկազմ, խավար անդունդներից ստեղծեցիր երկինքը, երկիրն ու ծովը, և Քո Հոգին շրջում էր ջրերի վրա:
Որ ասացիր` թող լինի լույս, և համասփյուռ լույս եղավ, իսկ ակնարկովդ երկնքից վերև գտնվող ջրերը զատվեցին: Տարածեցիր երկնքի հաստատության վրա ջրեղեն կամարը և նրանց միջից ճառագայթել տվեցիր արեգակին, լուսնին ու աստղերին: Այս հրեղենները ընթանում են ջրերի միջով և չեն շիջանում, քանզի Քեզ համար ամեն ինչ հնարավոր է:

Դրեցիր երկրի հիմքերը ծովի վրա` պատրաստելով գետեր, ջրերը հավաքվեցին ծովում, և ցամաքը երևաց ողջ բուսականությամբ: Ծովը երկնեց, և մեծամեծ կետերն ու մանր ձկները նրանից առաջացան, իսկ տարատեսակ թռչունները` օդային վերին շերտերում: Երկիրը ծնեց կենդանի անասուններին և վայրենի գազաններին: Եդեմից աղբյուրներ բխեցրիր և գետերի քառակի բաժանումով երկրի չորս կողմը [ջրով] պատեցիր: Դու երկրի հողից ստեղծեցիր մարդուն և Քո ամենասուրբ փչմամբ կենդանություն տվեցիր և արևելքում ընծայեցիր Եդեմի պարտեզը` ամբողջ աշխարհը հնազանդեցնելով նրան: Իսկ նա օձի խաբեության պատճառով, որ իբրև մի տղայի խաբեց նրան և մատուցեց գիտության ծառի պտուղը, փառքից մերկանալով, կարկատուն տերևով պարուրված` արտաքսվեց դրախտից:

Սակայն Դու չանտեսեցիր Քո ծառային, այլ, գթալով նրա ժառանգներին, Քեզ ծառա վերցրիր Սեթին ու Ենովքին, ովքեր հաճելի եղան Քեզ: Ենովքին տեղափոխեցիր անմահություն և ամբարշտացած Կայենին իր զավակներով տեղատարափ անձրևով ջնջեցիր, իսկ արդար Նոյին խաչանշան տապանով փրկեցիր ջրհեղեղից: Նրա տասներորդ [սերնդից] պահպանեցիր Աբրահամին, ում հետ ուխտ հաստատեցիր` հանելով նրա զավակին եգիպտացիների երկրից: Մովսեսի գավազանով Կարմիր ծովը պատռեցիր և Իսրայելին անցկացրիր, իսկ այն գոռոզ փարավոնին ծովի ալեկոծությամբ կորստյան մատնեցիր, Քո ժողովրդին Եղիմում տասներկու աղբյուրների ու յոթանասուն արմավենիների մոտ հանգստություն պարգևեցիր ` ցույց տալով նրանց Քո փառքի զորությունը:

Եվ Սինա լեռան վրա մառախլապատ ամպերով և հրացայտ փայլատակմամբ ու ահավորագոչ փողերով նրան լուսավոր պատգամներ տվեցիր մեծն Մովսեսի միջոցով: Երկնքից տեղացող հացով ու քաղցր մանանայով կերակրեցիր բյուր-բյուրերի: Անջրդի ապառաժից աղբյուր բխեցրիր և հագեցրեցիր ծարաված ժողովրդին: Հեսուի օրերում սքանչելագործեցիր` Քո օրենսդիր հրամանով արգելելով Հորդանանի [հոսքը] և անցկացնելով Սուրբ Տապանակը: Պատվիրեցիր քահանաների կանգնած տեղից տասներկու քար վերցնելով` կանգնեցնել Գաղգաղայում, որոնք մինչև այսօր կան` իբրև վկա Քո հրաշքի:

Հորդանանի հոսանուտ ջուրը քարակույտի նման կարծրացրեցիր և Երիքովի քարե պարիսպը ջրի նման թափեցիր ու փլեցիր Քո խոսքով: Հեսուն անշարժացնելով արեգակն ու լուսինը` վանեց-ոչնչացրեց իր թշնամիներին և Իսրայելի որդիների սեփականությունը դարձրեց այն երկիրը, որտեղից բխում են կաթն ու մեղրը: Բազում ուրիշ բարեգործություններ արեցիր մարդկային ազգի համար, իսկ օրերի լրումից հետո հայրական ծոցիցդ Քո Միածին Որդուն առաքեցիր, որ եկավ ու Սուրբ Կույսից մարմին հագավ և ելավ այն մոլորվածի համար, որին թշնամին հանեց կյանքի պարտեզից և չար գազանի նման հետապնդելով` մահաբեր թույներով վիրավորեց տեսակ-տեսակ ախտերով և ամայի ճանապարհներին ու դաշտերին ցիր ու ցան արեց:

Իսկ Քո բարերար Միածինը քաղցրաձայն բարբառելով` ասաց. «Եկեք ինձ մոտ, ով բոլոր աշխատածներ ու բեռնավորվածներ, և ես կհանգստացնեմ ձեզ քաղցր լծով ու փոքր բեռով» :
Ապա Իր բարերարության շնորհով բոլորին համախմբելով` տարավ Հորդանան գետի մոտ և տեսավ ջրերի մեջ բնավորված ահռելի վիշապին, որ կամենում էր կլանել մարդկանց, իսկ Հորդանանի հորդահոս ալիքները հանդարտ կանգնել էին , ինչպես ասում է Հոբը:
Իսկ Միածին Որդիդ Ինքն իսկ Իր մեծ զորությամբ ջրերի մեջ գարշապարներով ոտնակոխ անելով, թշվառացրեց այն մեծ գազանին, ըստ կանխասաց մարգարեի, թե Դու վիշապի գլուխը ջախջախեցիր ջրերի վրա :

Այնտեղ Դու հայտնեցիր Քո Աստվածությունը: ՀԱյր Աստված ձայնեց. «Դա է իմ սիրելի որդին», իսկ լուսափայլ Հոգիդ աղավնակերպ իջավ: Ուստի և առաջընթաց կարապետը` Հովհաննես Մկրտիչը, մատնացույց արեց. «Ահա Աստծու Գառը, որ բառնում է աշխարհի մեղքը» :
Ապա ամենքին հրամայեց ջուրը մտնել, ոտնակոխել թշնամու զորությունը և, բոլորին լվանալով մեղքերի ախտից, նորափետուր զարդարեց և կնքեց խաչանիշ դրոշմով` լինելու համար մի հոտ և մի հովիվ, առանձնացրեց իր Սուրբ Կաթողիկե Եկեղեցու գավիթներում:

Մարգարեներով ամրացրեց, առաքյալներով պարսպեց, մարտիրոսներով պսակազգեստ դարձրեց, ավետարանական խոսքերով զվարճացրեց, որպեսզի ամենքը խաղաղության մեջ վայելեն:

Երիդասարդներն ու կույսերը, ծերերն ու մանուկները, ամեն ոք ցնծությամբ և ուրախությամբ գոհություն պետք է մատուցեն Աստծուն, քանզի այսօր աստվածային ու երկնային, սուրբ և պատվական է այս տոնը, և Սուրբ Հոգու աստվածային ճառագայթների լույսն այսօր ծագեց պայծառացած աշխարհում:
Այսօր Աստված մաքրեց ջրերը, լուսավորեց մարդկանց և երկնայիններ դարձրեց:
Այսօր երկիրը համապատվությամբ նոր երկինք եղավ, քանզի Աստծու Որդին երկրի վրա երևաց և մարդկանց հետ շրջեց և գալով Հորդանան գետի մոտ` սրբեց ջրերը և ջրի սրբությամբ ու հոգու կենդանությամբ լուսավորեց մարդկանց:
Այսօր Աստվածային Երրորդությունը երկրի վրա երևաց, և ամբողջ երկիրը լի է Նրա փառքով:

Հայրը երկնքից վկայեց. «Դա է իմ սիրելի որդին, որին տվեցի հաճությունս» , իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա:
Այսօր անմարմին զորքերի վերին զորությունները երկրի վրա սպասավորեցին մեր Քրիստոս Աստծուն, իսկ երկնքում փառաբանություն մատուցեցին Հորը:
Այսօր, ով Քրիստոսի հավատացյալ նոր ժողովուրդ, եկեք ցնծանք և այս երկնային ու սուրբ տոնը հրեշտակների հետ տոնենք:
Այսօր մեզ հասավ լուսավոր այս տոնի ժամանակը, և հրեշտակները մարդկանց հետ տոնում են, իսկ սրբոց դասերը բազմապատկում են այս օրվա արժեքը:
Այսօր Սուրբ Հոգին Իր շնորհներով սրբեց ջրերը` աջակցելով [Որդուն]:
Այսօր երկինքը շնորհների ցողը ցնծությամբ վերացողեց, և այսօր անշեջ արեգակը ծագեց ամբողջ աշխարհը լույսով ողողելով:

Այսօր լուսինը մեծ լույսով ծագեց, և նրա հետ աշխարհն է պայծառանում:
Այսօր լուսազգեստ լուսատուներն ուժգին փայլատակմամբ տիեզերքը բարեխնամեցին:
Այսօր աստվածային ամպերը և երկնային ցողերը մարդկանց վերացողեցին:
Այսօր ծովերն ու ջրերի ժողովումները տարածվեցին Տիրոջ ոտքերի առջև:
Այսօր աներևույթը երևաց, և անտեսանելին տեսանելի դարձավ, որպեսզի մեզ Իրեն տեսնողներ դարձնի:
Այսօր Անեղն Իր լինելիության մեջ խորհրդով հաստատվեց:
Այսօր անխոնարհելին գլուխն Իր ծառայի առջև խոնարհեց, որպեսզի մեզ [մեղքի] ծառայությունից ազատի:

Այսօր լեռներին ծառայեցնելու համար խոնարհեցրեց, գետերը ծով դարձրեց, և ջրերի ամբողջ բնաշխարհն օրհնվեց ու սրբվեց:
Այսօր առաջընթաց մարգարեն կանգնեց Նրա առջև, Ով բառնաց աշխարհի մեղքերը:
Այսօր ճակատամարտի մեջ մտավ պատերազմների մեջ Հզորը, որպեսզի ընկղմի հակառակորդ վիշապին:
Այսօր [Աստվածորդին] կամովին եկավ և ամբողջովին լուսավորեց նրանց, ովքեր Նրա առջև կանգնելու փափագ ունեին:
Այսօր մարգարեն, կանգնելով խմբագործողի առջև, դողալով տեսավ Աստծուն` եկած մարդկանց մոտ:
Այսօր, Աստվածաշունչ քնարը գլխին, ահեղ ու հրակեզ Աստված մոտեցավ, որպեսզի խափանի ապականության տարածումը:
Այսօր ծառան երկյուղածությամբ կանգնեց Տիրոջ առջև, քանզի Աստված եկել էր աշխարհ:

Այսօր տեղացին Սուրբ Հոգու շնորհները, և բոլոր արարածները դրանով լցվեցին:
Այսօր մեղքերից ազատը հոժարարար աշխարհն առավ Իր խնամակալության տակ:
Այսօր ծովի աղահամ ջրերը քաղցրահամի վերածվեցին մեր Մեծն Աստծու կողմից:
Այսօր սնոտի և ունայն կուռքերը ձախողվեցին ու ասպարեզից վերացան, իսկ մարդկային բռնությունը, ազատվելով մեղքի ծառայությունից, համարձակություն ստացավ:
Այսօր Աստծու երևալուն պես աշխարհի մառախուղը սրբվեց ու մաքրվեց:
Այսօր ջրերը աշխարհի փրկության միջոց եղան:
Այսօր Աստծու հայտնվելով բոլոր արարածները ճառագայթազգեստ երևացին:
Այսօր դրախտը բացվեց մեր այս բնության առջև, և մարդիկ արդարությամբ ցնծացին հավիտենական կյանքում:
Այսօր, հին տրտմությունից վերափոխվելով, որպես նոր Իսրայել փրկվեցինք:
Այսօր Աստծու արքայությունը ժառանգեցինք, զի Տիրոջ արքայությունը վախճան չունի:
Այսօր մենք ևս գոչելով աղաղակում ենք ու ասում.
«Մեծ ես Դու, ով Տեր, և սքանչելի են Քո գործերը, և ոչ ոք խոսքով այնքան լեցուն չէ` օրհնելու համար Քո հրաշքները, քանզի Քո ամենակարող զորությամբ ստանձնել ես բոլոր արարածների խնամակալությունը և նախախնամությամբ կարգավորում ես աշխարհը»:

Դու չորս տարրերից ստեղծեցիր աշխարհը և չորս եղանակներով տարվա ամբողջությունը պսակեցիր:
Քեզնից դողում են իմանալի զորությունները, արեգակն է Քեզ օրհնում, լուսինը փառավորում է Քեզ, աստղերի բույլերը Քեզ են բարեբանում, լույսը Քեզ է հնազանդվում, Քեզնից անդունդներն են սարսում, և աղբյուրները Քեզ են ծառայում:
Դու տարածեցիր երկինքն իբրև կամար և կառուցեցիր երկիրը` հաստատելով ջրերի վրա: Դու պատրաստեցիր ծովն ավազով, Դու կենդանությամբ օդը լցրիր, ահեղ ես Դու, և ո՞վ կարող է Քո առջև կանգնել:

Հրեշտակային զորությունները Քեզ օրհնում են, և հրեշտակների դասերը` երկրպագում: Վեցթևյան սերովբեները վեր բարձրանալով` Քո անմատույց լույսով են պարփակվում-ծածանվում, քանզի Դու ես Աստված` լինելով անպարագրելի, անճառելի ու անպատմելի:
Եկար երկիր, ծառայի կերպարանք առար` լինելով մարդու նման և նրա կերպարանքով, քանզի, Ով մարդասեր Տեր, Քո բազում գթությամբ չէիր կարող հանդուրժել` տեսնելով մարդկային ազգին բանսարկուից բռնադատված, այլ եկար և փրկեցիր մեզ:

Խոստովանում ենք Քո շնորհները, քարոզում ենք Քո ողորմությունները, չենք թաքցնում Քո բարեգործությունը:
Մեր արարածական բնության սերունդներին ազատեցիր, կուսական արգանդը սրբեցիր Քո անճառելի Ծննդյան շնորհիվ:
Բոլոր արարածներն օրհնում են Քեզ, հայտնված Բանդ Աստված, քանզի Դու, Աստված, երկրի վրա երևացիր և մարդկանց մեջ շրջեցիր:
Դու նաև Հորդանանի հոսանքը սրբեցիր` երկնքից առաքելով Քո Սուրբ Հոգին, և նրանում բնավորված վիշապի գլուխը ջախջախեցիր:

Իսկ այժմ աղաչում ենք Քեզ, Ով մարդասեր Տեր, առաքիր Սուրբ Հոգիդ այս ջրերի վրա և օրհնիր ու սրբիր սա և սրան Հորդանանի շնորհը տուր` դարձնելով օրհնության աղբյուր, անապականության պարգև, մեղքերի ջնջում, հիվանդների բժշկություն, զարհուրհելի վիշապների խորտակում, ախտաժետներին առողջություն, անհաղթելի թվացող [չար] ուժերին հակառակորդ` լցված հրեշտակային զորությամբ:
Քանզի Դու ես, Տեր Աստված, որ անապատում դառնահամ ջրերը Մովսեսի գվազանի միջոցով քաղցրացրիր և Քո ծարավ ժողովրդին արբեցրիր:
Դու ես, որ Եղիայի միջոցով հրով ու ջրով Իսրայելին ազատեցիր Բահաղի ծառայությունից:
Դու ես, որ դառն ու անպետք այն ջրերը Եղիսեի ժամանակ աղով գործածելի դարձրիր, իսկ ամուլ ժողովրդին բժշկեցիր:

Այժմ հենց Դու Ինքդ, Ով Տեր, Սուրբ Հոգուդ միջոցով մոտեցիր մեզ և օրհնիր այս ջուրը, որպեսզի սա ոչ միայն դառնա միջոց տների շենության, հիվանդների բժշկության, հոգիների և մարմինների փրկության համար, այլև օգտակար լինի ցանկացած կարիքի համար, քանզի Դու ողորմած և մարդասեր Աստված ես:
Թող փախչեն սրանից (ջրից) այն անձինք, ովքեր Քո ծառաների դեմ չարն են խորհում: Քո մեծ, փառավորյալ ու սքանչելի անվանն ենք դիմում, Ով Տեր, և Քեզ` Հորդ, Որդուդ և Սուրբ Հոգուդ օրհնություն և փառք, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:


Աստված Կենդանի, որ Էն և Ես և Էդ, որ անսկիզբ լինելով և Աստվածային իշխանությամբ պատճառ դառնալով բոլոր էակներիս, բոլորին գոյություն պարգևեցիր և ամեն ինչ ստեղծեցիր:
Ով Աստված, ստեղծիչ ամենայնի, որ ջրերի վրա քայլելով, հայտնեցիր Քո Սուրբ և Կենդանարար Հոգին, իսկ Հորդանանի գետում` զորությունդ ու փառքդ:
Նախակարապետն ու մարգարեն, տեսնելով աղավնու կերպարանքով Քո էակից Սուրբ Հոգուն, աղաղակեց` ասելով Քո մասին. «Ահա գառն Աստծու, որ բառնում է աշխարհի մեղքը»:

Որ ընթացար ջրերի վրայով և սրբեցիր այն Քո սուրբ ոտնահետքերով, իսկ այժմ, Ով Տեր Աստված մեր, օրհնիր այս ջրերը` ծառայեցնելով այն Քո ծառաների մաքրության համար: Վանիր սրանից բոլոր վնասակար ու չար բծերն ու ախտերը և սատանայի ամբողջ բռնությունը: Նաև հաստատիր սրա մեջ ամենազոր Սուրբ Հոգուդ շնորհները` բժշկություն, առողջություն և ամենաչարի դեմ հաղթության կարողություն:
Եվ մենք ամենքս սրանով թող արժանանանք Քո օգնությանը և Քո ընդունելությանը, բժշկությանդ, օրհնությանդ ու սրբությանդ և անդադար պիտի փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: